User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Արմեն Ռա/Armen Ra

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Ռա/Armen Ra



    Ցանկանում եմ ձեզ ներկայացնել ազգությամբ իրանահայ մի տաղանավոր երաժշտի, ով ներկայացնում է հայկական ազգային և դասական երաժշտություն, նաև համաշխարհային այլ դասականների բոլորովին նոր ոճում։ Եթե գտնեք նրա նկարները, ապա արտաքինը կարող է զարմացնել, սակայն ավելի շատ կարծում եմ տպավորում է նրա տաղանդը։

    Արմեն ՌԱ-ն իրանահայ երաժիշտ է, ով ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։

    Արմենը ծնվել է Թեհրանում և մեծացել իր մոր և քեռու մոտ։ Նա ինքնուրույն սովորել է նվագել աշխարհի ամենատարօրինակ երաժշտական գործիքներից մեկը՝ Թերեմինը (Theremin)։ Եթե հանրամատչելի լեզվով բացատրեմ, ապա Թերեմինը աշխարհի առաջին էլեկտրոնային գործիքներից է, որը ստեղծել է ռուս գիտնական Լեո Թերեմինը 1920-ական թվականներին։ Այդ գործիքը բաղկացած է երկու մետաղյա ձողերից որոնց մոտ ձեռքերի շարժումից առաջացած տատանման շնորհիվ առձակվում է ձայն։ Այդ ամենը տեղի է ունենում առանց գործիքին դպչելու։ Պարզապես ձեռքերը օդում շարժում ես և ստեղծվում է ձայն։ Այս գործիքը հանրաճանաչ դարձրեց էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը։ Այսօր այն գործածվում է տարբեր երաժշտական ոճերի մեջ՝ սկսած դասականից և վերջացրած էլեկտրոնային երաժշտությամ։ Սակայն Արմենը կարողացավ կատարել անհնար մի բան՝ այդ գործիքով մեկնաբանել հայ ազգային երաժշտությունը և դասականը։

    Ըստ որոշ տեղեկությունների Արմեն Ռան նվագել է ՄԱԿ-ում, Վիեննայի Wiener Konzerthaus Mozartsaal-ում, Ժամանակակից արվեստների Բուլդերի թանգարանում, Lincoln Center-ում, B.B. King-ի թանգարանում և այլ հայտնի վայրերում։ Նրա ելույթները հեռարձակվել են CNN-ով, MTV-ով, VH1-ով և այլ ալիքներով։ Նրա մասին տպագրվել են հոդվածներ The New York Times-ում, The New York Post-ում և այլ հայտնի պարբերականներում։

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.08.2010), cold skin (10.05.2010), einnA (19.11.2010), Magic-Mushroom (19.09.2010), Rhayader (10.05.2010), Sagittarius (20.09.2010), Արշակ (12.08.2010), ԿԳԴ (09.05.2010), Հարդ (19.09.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (10.05.2010), Ֆոտոն (10.05.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դլե Յամանը էլեկտրոնային երաժշտության մեկնաբանությամբ։ Կատարում է Թերեմին գործիքով։


  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.08.2010), CactuSoul (11.05.2010), Rhayader (10.05.2010), Tig (13.05.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (10.05.2010), Ֆոտոն (10.05.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շոպենի Նոկտյուրնը Թերեմինով։


  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.05.2010), cold skin (10.05.2010), Magic-Mushroom (19.09.2010), Rhayader (10.05.2010), Tig (13.05.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (10.05.2010), Ֆոտոն (10.05.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենրի Փյուրսել - Դիդոյի Ողբը: Շաատ լավն ա

    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.05.2010), Jarre (10.05.2010), Magic-Mushroom (19.09.2010), Tig (13.05.2010), Ֆոտոն (10.05.2010)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսեցի, հետաքրքիր էր շատ, բայց միայն հետաքրքիր, որպես էքպերիմենտ:
    Զգացվում էր, որ տղան իր գործի վարպետ է, որոշ տեղերում ականջներս քիչ էր մնում բոյկոտեին, բայց դե գիտակցում եմ, որ շատ դժվար է էդպիսի մի գործիք նվագելը (վերջին 2 բառը գրելիս տատանվում էի՝ չակերտներով գրել, թե առանց):

    Բայց երկրորդ անգամ լսել չեմ ուզենա ոչ մեկը: Երկրորդի մասին ոչինչ ասել չեմ կարող, Ռուֆուսի դրածը իրոք շատ լավն էր, բայց երաժշտությունն էր լավը, իսկ իրականում հրաշալի կլիներ, եթե գեղեցիկ մարդկային (ցանկալի է՝ կանացի) վոկալով կատարված լիներ… Դե, «Դլե յաման»-ի մասին էլ չասեմ: Էդ էն երաժշտությունն ա, որ որևէ տեսակի արհեստականություն չի հանդուրժում, իսկ էլէկտրոնային երաժշտությունը տեղով արհեստածին է (ԻՀԿ ):

    Ամեն դեպքում, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկապես հետաքրքիր էր:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.05.2010)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսեցի, հետաքրքիր էր շատ, բայց միայն հետաքրքիր, որպես էքպերիմենտ:
    Զգացվում էր, որ տղան իր գործի վարպետ է, որոշ տեղերում ականջներս քիչ էր մնում բոյկոտեին, բայց դե գիտակցում եմ, որ շատ դժվար է էդպիսի մի գործիք նվագելը (վերջին 2 բառը գրելիս տատանվում էի՝ չակերտներով գրել, թե առանց):
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկապես հետաքրքիր էր:
    Հատուկ շնորհակալություն նրբանկատ մոտեցմանդ համար։ Նկատում ու գնահատում եմ, մերսի


    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, «Դլե յաման»-ի մասին էլ չասեմ: Էդ էն երաժշտությունն ա, որ որևէ տեսակի արհեստականություն չի հանդուրժում, իսկ էլէկտրոնային երաժշտությունը տեղով արհեստածին է (ԻՀԿ ):
    Իսկ հիմա «սինթետիկ», «արհեստական» ու «բնական» երաժշտության մասին

    Մի քիչ պիտի փիլսոփայեմ ու որքան էլ ասածիս հետ համամիտ չլինես, կարծում եմ այնուամենայնիվ ճշմարտություններ կգտնես ասածիս մեջ։

    Եթե նկատել ես բնական երաժշտություն արտահայտությունն էլ եմ մտցրել չակերտների մեջ։ Գիտե՞ս իչնու։ Որովհետև Բնական անբանականը մարդկանց պատկերացումներն են։ Օրինակ իմ համար իսկական բնական երաժշտությունը տերևների խշշոցն է, ծիտիկների երգը, սարերի լռությունը, ծովի ալիքների ձայնը, ամպրոպը, մարդկային ձայնը....

    Իսկ այսօր տարածված «բնական» ու «արհեստակն» երաժշտության սկզբունքից ելնելով, սինթեզատորը նույնքան արհեստական է, որքան ջութակը կամ դաշնամուրը, որովհետև երկուսն էլ արհեստական գործիքներ են՝ իր, միջոց ձայն ստեղծելու, վերարտադրելու (կոնսերվատորիայում դասավանդող ընկերներիցս մեկը մի անգամ ինձ կախաղան էր հանելու այս խոսքերիս համար )

    Իմ խորին համոզմամբ այս դասակարգումները առաջանում են մարդկանց սուբյեկտիվ կարծիքների և ստերոտիպերի հիման վրա։ Էլեկտրոնային գործիքները նորություն են, իսկ ինչպես գիտես, մարդկությունը միշտ էլ ծայրահեղ դժվար է հանդուրժել նորությունները ու «նորմալ» կյանքից շեղումները։

    Եթե ռեալ նայենք, ապա սինթեզատորով (թվային կամ անոլոգային, թեև ես պաշտում եմ անոլոգային վաթսունական թվականների սինթեզները) այնպիսի ձայներ կարելի է ստանալ, որ աշխարհում ուրիշ որևէ գործիք չունի այդպիսի ձայն ու հնչողություն։ Ու իմ համար բացարձակ տարբերություն չկա թե ինչ գործիքով է ձայնը ստեղծվում։ Իմ համար ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի ձայները նույնքան անկրկնելի են, որքան սինթեզներով ստեղծված իմ սիրած ձայները։

    Կներես, որ սենց մեծ պատմություն սարքեցի, ուղղակի մեկնաբանությունդ լավ առիթ էր երկար ժամանակ մտքումս պտտվող այս թեմայով գրելը

    Ու որպեսզի այս գրառումս օֆտոպ չհամարվի, նշեմ, որ Դլե Յամանը միշտ լսել ենք դուդուկով և մարդկային ձայնով, այդ պատճառով էլ շատ դժվար է հանդուրժել որևէ երրորդ ձևով կատարում։ Այն նաև կապված է շատ խորը զգացմունքների հետ, որը կարծում եմ հայերի 90%-ը զգում է լսելով այս ստեղծագորությունը, դրա համար էլ շատերի համար անընդունելի է նման ձևով կատարումը։ Բայց ոչ հայերի մոտ, այս գործիքով կատարումը շատ բուռն արձագանքի է արժանացել։

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.05.2010), Chuk (14.05.2010), cold skin (14.05.2010), einnA (19.11.2010), helium (13.05.2010), Tig (13.05.2010), Արշակ (12.08.2010), ՆանՍ (19.11.2010), Ներսես_AM (19.09.2010), Ռուֆուս (13.05.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շոպենի Նոկտյուրնը Թերեմինով։
    Միգուցե ավելի հետաքրքիր հնչեր, եթե դաշնամուրային պարտիտուրայից աջ ձեռքի պարտիան հանվեր, թողնվեր միայն ձախի ուղեկցությունը. այսպես դաշնամուրը «խլացնում է» թերեմինին:
    Իսկ, ընդհանրապես, ես որպես ուղեկցորդ կընտրեի կոնտրաբասը. ինձ թվում է, այն ավելի կսազեր թերեմինին:
    Չկարողացա որևէ շոպենյան նոկտյուրն գտնել կոնտրաբասով թավջութկան էլ վատ չէր լինի, միգուցե:
    Պատկերացրեք, օրինակ, 2-րդ նոկտյուրնը (19-րդը չկարողացա գտնել), որտեղ թեման տարվում է թերեմինով.


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.08.2010), ԿԳԴ (19.09.2010)

  15. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմեն Ռա

    Plays The Theremin



    Լեյբլ՝ Bowl & Fork Records
    Copyright՝ 2010 Bowl & Fork Records
    Տևողությունը՝ 38:42
    Ոճ՝ էլեկտրոնային, ժողովրդական, նյու էյջ, դասական

    ԵՐԳԱՑԱՆԿ

    1. Dle Yaman 6:41
    2. Crane 3:38
    3. Garouna 3:55
    4. Orror 4:37
    5. Exile 3:14
    6. Keler Tsoler 5:10
    7. Beloved 4:29
    8. The Call 6:58

    Ալբոմում ներկայացված է Կոմիտասի գործերը էլեկտրոնային երաժշտության մեկնաբանությամբ։ Սա առաջին փորձն է հայկական ազգային երաժշտությունը ներկայացնել այս ոճում։ Արմեն Ռան Թերեմին գործիքով ներկայացնում է հայ ազգային երաժշտության այնպիսի դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Դլե Յամանը», «Կռունկը», «Գարուն ա» և «Օրոր»-ը։
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 18.09.2010, 11:49:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.09.2010), Արևածագ (19.09.2010), Ներսես_AM (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010), Ֆոտոն (18.09.2010)

  17. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմացա հաճելի և ուրախ նորություն Արմենից։ Նա պատրաստվում է շրջագայության Nick Cave-ի հետ։ Շրջագայությունը սկսվում է մի քանի օրից։

    Ովքեր չգիտեն ասեմ, որ Նիք Քեյվը աշխարհահռչակ երաժիշտ և դերասան է։ Դժվար թե լսած չլինեք իր այս երգը


  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (20.09.2010), Ռուֆուս (19.09.2010)

  19. #10
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Լսեցի սկզբում «Դլե Յամանը» ու ասեմ, որ շատ հավանեցի: Ու միանգամից թափանցեց հոգուս խորքը: Ու օտար ոչ մի բան էլ չնկատեցի:
    Հիմա էլ «Գարուն ա» - ն եմ լսում (ավելի ճիշտ վայելում) ու ու ապշում: Ուղղակի թերմինով մեկ մեկ ֆալշ նոտաներ ա տալիս:

    Դե ոնց հասկացա թերմին նվագելը շատ բարդ գործ ա: «Դլե Յամանում» ուշադրություն դրաձրեք աջ ձեռքին, որտեղ հիմնականում բութ մատի շարժումով է նոտաներ փոխում, մեկ մեկ էլ մյուս մատերն է օգտագոտծում, իսկ ձախն իջեցնում ամեն նոտայի փոփոխության ժամանակ, իսկ նոտայի պահպանման ժամանակ ձեռքը դողացնելով կամաց քաշում է վեր, ստեղծելով վիբրացիա: Շատ սիրեցի այդ գործիքը, դրա հետ մի քանի րոպե առաջ ծանոթանալով հանդերձ (դե Ժառով էլ էի լսել, բայց չէի տեսել նվագելու տեխնիկան):
    Սրտանց նախանձում եմ այն մարդուն, որ իր ձեռքի տակ այդպիսի հրաշք գործիք ունի... որովհետև ինչեր կարելի է անել այդ գործիքով... ինչ իմպրովիզներ...

    (ի միջի այլոց, Օրորը լսեք... կախարդական է...)

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.09.2010), ՆանՍ (19.11.2010), Ռուֆուս (19.09.2010)

  21. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    (ի միջի այլոց, Օրորը լսեք... կախարդական է...)


    «Գարուն ա»-ն և «Օրոր»-ը մի կախարդական տրամադրություն են ստեղծում....

    Մեկ էլ շատ եմ սիրում «The Call»-ը։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (19.09.2010)

  23. #12
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Այ դա դեռ չեմ լսել... ի միջի այլոց՝ թերմին Հայաստանում կա՞, ես ամեն գնով ուզում եմ փորձել...

  24. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ դա դեռ չեմ լսել... ի միջի այլոց՝ թերմին Հայաստանում կա՞, ես ամեն գնով ուզում եմ փորձել...
    Իմ իմանալով թերեմին դեռ չկա

    Բայց էտ գործիքի հասարակ տարբերակները շատ թանկ հաճույք չեն։ Ես արդեն երկրորդ տարին է ուզում եմ առնեմ։ Երևի մյուս տարի կունենամ։ Քեզ անպայման կասեմ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (20.09.2010)

  26. #14
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ տպավորիչ էին բոլորն էլ, հետաքրքիր լուծումներով, հատկապես «Օրորը» ինձ շատ դուր եկավ, իրոք կախարդական մի բան կար մեջը:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.09.2010)

  28. #15
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում,կարող եմ նկարել,սա այն է ինչ հիմա ինձ հարկավոր էր,գլուխս խոնարում եմ քեզ առաջ հարգելի Jarre նման բացահայտման համար,այնքան եմ ափսոսում որ հիմա Ամստերդամում չեմ,այս երգերը կարծես ստեղծված լինեն կախարդական սնկերի համար,նույնիսկ ինձ պատկերացնում եմ լոտուսի դիրքով նստած ինչ-որ անտառում՝ որտեղ գետ կա ու մարդ չկա եւ վերլուծել անցած ուղղին ու ազատվել ուղեղում կուտակված աղբից,մի խոսքով կախարդական է,մերսի:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.09.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Շեկոյան
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 08.06.2014, 23:28
  2. Արմեն Մովսիսյան
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.10.2011, 23:53
  3. Ջեյկոբ Արմեն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.04.2011, 00:24
  4. Արմեն Չեկմակյան
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.07.2010, 02:45
  5. Հոդված. Արմեն Ռա/Armen Ra
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.06.2010, 21:38

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •