Լսեցի սկզբում «Դլե Յամանը» ու ասեմ, որ շատ հավանեցի: Ու միանգամից թափանցեց հոգուս խորքը: Ու օտար ոչ մի բան էլ չնկատեցի:
Հիմա էլ «Գարուն ա» - ն եմ լսում (ավելի ճիշտ վայելում) ու ու ապշում: Ուղղակի թերմինով մեկ մեկ ֆալշ նոտաներ ա տալիս:
Դե ոնց հասկացա թերմին նվագելը շատ բարդ գործ ա: «Դլե Յամանում» ուշադրություն դրաձրեք աջ ձեռքին, որտեղ հիմնականում բութ մատի շարժումով է նոտաներ փոխում, մեկ մեկ էլ մյուս մատերն է օգտագոտծում, իսկ ձախն իջեցնում ամեն նոտայի փոփոխության ժամանակ, իսկ նոտայի պահպանման ժամանակ ձեռքը դողացնելով կամաց քաշում է վեր, ստեղծելով վիբրացիա: Շատ սիրեցի այդ գործիքը, դրա հետ մի քանի րոպե առաջ ծանոթանալով հանդերձ (դե Ժառով էլ էի լսել, բայց չէի տեսել նվագելու տեխնիկան):
Սրտանց նախանձում եմ այն մարդուն, որ իր ձեռքի տակ այդպիսի հրաշք գործիք ունի... որովհետև ինչեր կարելի է անել այդ գործիքով... ինչ իմպրովիզներ...
(ի միջի այլոց, Օրորը լսեք... կախարդական է...)
Էջանիշներ