Հարգելի ակումբցիներ այսօր մայիսի 9 է: Մի կարևոր օր ,երբ նշում ենք մեր հաղթանակների օրը: 1945թ-ին այս օրը ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որը իր ծանր հետքը թողեց ողջ միջազգային հասարակության վրա`իր դաժանությամբ, դեպքերի անկանխատեսելի փոփոխություններով: Սակայն աշխարհը կարողացավ դիմակայել այս պատերազմին ևս` տանելով հաղթանակ: Անմասն չէ հայերի դերը, որոնք պատերազմում ոչ միայն ունեյին ակնառու խելոք հրամանատարներ, այլ նաև անգնահատելի է մեր ժողովրդի դերը: Եթե աշխարհը միայն նշում է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ապա այժմյա Հայաստանը նաև նշում է պատմական Շուշիում տարած կարելի է ասել բացառիկ հաղթանակը մի իրավիճակում, երբ փաստացի Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը գտնվում էին այնպիսի վիճակում, որ հույսներս միայն մեր մարտիկների մեր ազգի վրա էր: Եվ այս հաղթանակը ևս անչափ կարևոր էր նորանկախ Հայաստանի համար:
ՄԻ խոսքով շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր հաղթանակների կապակցությամբ: Եվ այլևս պատերազմներ չտեսնենք, այս տոնը հենց մեր համար է իսկական տոն, քանզի դեռ չլուծված հարցերը և պատերազմի վտանգը կան, սակայն այս իրավիճակը պետք է օգտագործվի արյան գնով ձեռք բերված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախությունը էլ ավելի ամրապնդելու համար:


Մեջբերել
:
)



Էջանիշներ