Էնքան վախենալու ա երազանքդ ոչնչացրած, քո մեջ ապրել խանգարող հատկանիշներ առաջացրած մարդու աչքերին նայել… թվում ա իրա հայացքի մեջ ա մի կտոր երազանքդ, հոգուդ մասնիկը… որ եթե իրա մեջ գտնես, էլ երբեք չես տանջվի, կխլես, էլի քեզ կվերցնես երազանքդ… իսկ դրա փոխարեն մենակ դատարկություն ես տեսնում… ու ամենասարսափելին էն ա, որ էդ նույն վայրկյանին ինքը հոգիդ ծայրից ծայր տեսնում ա, իսկ դու ոչինչ չես կարող անել… ու զուր են փշոտելու ու ծակծկելու բոլոր փորձերդ, որ ուրիշների դեպքում որպես ինքնապաշտպանական զենք ես կիրառում…
Տեսնես ու՞ր են գնում երազանքները, հիմա հաստատ գիտեմ, որ դրանք ոչնչացնողի հայացքում չեն ապրում… երևի մոլորված երազանքների մոլորակ կա…
հետո էլ մարդիկ մեղադրում են քեզ, որ չես թողնում ճանաչեն քեզ…
Էջանիշներ