էսօր առավոտը 8-ին արթնացել եմ նրանից, որ պատուհանիս տակ ինչ-որ մեկը գոռում էր՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք… ու զգում էի, որ վազվզում ա, որովհետև ձայնը տարբեր կողմերից էր գալիս… ու իրականում սկզբում չէի հասկանում երազ էր, թե իրականություն… բայց որոշեցի ստուգեմ ու տենց քնաթաթախ գնացի դռան մոտ, որ բացեմ… ու երբ տեսա, որ պապաս էլ ա արթնացել, հասկացա, որ իրականություն ա… հետո դուռը բացեցինք, բայց ոչ ոք չկար… գնացել էր արդեն… բայց դեռ ականջներիս մեջ զրնգում էր ձայնը… կիսաքնած էի, ու դրա համար հիմա որ փորձում եմ հիշել տղամարդու ձայն էր, թե կնոջ, չեմ կարողանում…
ամբողջ օրը ուղեղումս ա, չեմ կարողանում մոռանալ, գուցե ինչ-որ մեկին իսկապես օգնություն էր պետք… հա, շատ հավանական ա, որ ինչ-որ գիժ վազվզում ու օգնեցեք էր գոռում, բայց նաև հավանական ա, որ օգնության կարիք ուներ…![]()
Էջանիշներ