Կյանքում չեմ հասկացել էն մարդկանց, որ ուրիշներին «հատուկ» նպատաակներով են ծանոթացնում… ու ինքս էլ սպանեն չեմ գնա, եթե իմանամ ինձ կանչում են ինչ-որ մեկի հետ ծանոթացնելու, որ հետո էլ սիրահարվեմայսինքն՝ փորձեր եղել են, բայց ես կտրականապես հրաժարվել եմ: Ու նույն ձև էլ կտրականապես հրաժարվել եմ, երբ ինձ խնդրել են, որ իրանց ինչ-որ մեկի հետ ծանոթացնեմ… Այ մարդ ձեր ճարը տեսեք, դուք իմ հետ ի՞նչ գործ ունեք, ես խանութի ծախող չեմ, ասեմ՝ էս շորը քո ֆիգուրային համապատասխան ա, հագի…
![]()
Նոր դասարանցիներիցս մեկը օդնօյով գրել ա՝ Արուս ջան, սիրուն ընԳերուհի չունե՞ս, ինձ հետը ծանոթացնես… հա լավ, քեզ էլ իմացանք, 10 տարվա դասարանցուդ չես ուզում լավություն անեսմեկ էլ որ սկսում են գրել՝ էսինչ էսինչյանը քո ի՞նչն ա, ինձ հետը ծանոթացրու… ու համ ծիծաղդ ա գալիս, համ ներվայնանում ես… այ տղա գնա խոսացրու, կխոսա, թե չի խոսա, էդ իմ գործը չի… իսկ ինչ վերաբերում ա ծանոթացնելուն, ես չեմ ծանոթացնի
![]()
Ու ամենախոխմն էն ա, որ հետո մի բան նենց չի լինում, հենց ծանոթացնողն ա մեղավոր դուրս գալիս…![]()
Էջանիշներ