Այ բալիկ ջան, այ պուճուր ջան, ախր ո՞նց բացատրեմ քեզ… պետք չի դու սիրո համար քեզ կոտորես… պետք չի որոշես, որ դու առանց ինչ-որ մեկի չես կարող ապրել… իրականում կարող ես… մի՛ ապրի ինչ-որ մեկով, էդ ապրել չի, էդ հազիվ-հազ գոյատևել ա… սիրի, բայց մի մոռացի ինքդ քեզ էլ սիրել… եթե ցավում ա, պետք չի ասել «սերը տառապանք ա» ու սուսուփուս տառապել… Դու իրան ասում ես «առանց քեզ ես ոչինչ եմ…» ու քեզ անպետք, անիմաստ, անկյանք երևույթի պես ես պահում… պետք չի…
Հետաքրքիր ա՝ մեզ միշտ թվում ա, թե մեր պես երբեք ու ոչ ոք չի սիրել… ու ճիշտ ենք. ամեն մեկը իրա ձևով ա սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ իրանը ամենաուժեղն ա… ու ամեն մեկիս համար մեր ցավը ամենան ա, բայց իրականում նենց ցավ չկա, որին չես կարող դիմանալ, ու նենց մարդ չկա, առանց որի չես կարող գոյատևել…
Դու էսօր բաց թող էն, ինչը քեզ ցավացնում ա, թե չէ ինքը չի գնա…
ու դու էսօր բաց թող նրան, որ քեզ ցավացնում ա, որովհետև ինքը արժանի չի քո կողքին լինել…
Դեռ էնքա՜ն ժպիտներ են գալու…
Էջանիշներ