User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Ողջ, բայց մեռած...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեմ համառոտ ներկայացնել այն ինչ խոսք էի տվել:

    Մարդկանց ճնշող մեծամասնությունը ապրում է ոչ թե ներկայում, այլ անցյալում կամ ապագայում: Ընկնելով անցյալի գիրկը, ափսոսելով անցյալի սխալների, անհաջողությունների, կորուստների մասին, կամ վախվորած կանխագուշակումներ անելով ապագայի վերաբերյալ մարդը իրեն զրկում է ներկա պահը զգալու և ընկալելու երջանկությունից:
    Այն ինչ մենք մտածում ենք անցյալի մասին ընդամենը մեր սուբյեկտիվ ընկալումներն են, այն ենթադրությունները, որոնք մենք անում ենք ապագայի վերաբերյալ ընդամենը մեր ուղեղի մեկնությունն է: Գոյություն չունի օբյեկտիվ իրականություն, ամեն ինչ շարժման մեջ է, ամեն ինչ փոխվում է յուրաքանչուր վարկյան:

    Այն, որ մարդը խճճվել և չի կարողանում դուրս գալ իր հոգեբանական խնդիրների ճիրաններից ցույց է տալիս, որ նա պարզապես ընկելե է սեփական կարծրատիպերի, վախերի, տագնապների, բարդույթների, կասկածների խցանման մեջ, նշանակում է, որ մարդը իրեն նույնացնում է իր մտքի հետ:

    Մենք այն չենք ինչ մտածում ենք, մենք այն ենք, ով պարզապես հետևում է այդ ողջ մտավոր գործընթացին:
    Ռուսերենով է լավ հնչում:
    Мы не есть то, что мы думаем. Мы есть наблюдатель.

    Когда нам плохо нужно вспомнить об этом, заметить, что мы это лишь наблюдатель и попытаться абстрагироваться от наших мыслей.
    Երբ մեզ պատում են մռայլ մտքերը պետք է հիշել, որ մենք այն չենք ինչ մտածում ենք և պետք է փորձել զատվել այդ մտքերից:
    Պետք է հասկանալ, որ դրանք ընդամենը մտքեր են,որոնք պարզապես պետք է հանգիստ բաց թողնել:
    Միակ հուսալի ծառաները, որոնք մեզ կարող են հնարավորինս մոտ կանգնեցնել իրական իրականությանը, դրանք մեր զգայարաններն են: Այսինքն մեր լսողությունը, տեսողությունը, շոշափելիքը, հոտառությունը և համի զգացողությունը:
    Կա մի շատ լավ վարժություն որը կոչվում է "ստոպ կադր": Այդ վարժության օգնությամբ մենք պետք է սովորենք վերադառնալ այստեղ և հիմա: Վարժությունը պետք է կատարել օրվա ընթացքում մի քանի անգամ, ամեն անգամ, երբ մեր միտքը փորձում է մեզ տանել իր հետևից եսիմ ուր
    Օրվա ընթացքում, ամեն անգամ երբ մենք զգում ենք, որ կրկին ընկել ենք մտքերի անիմաստ հորձանուտը, պետք է բարձրաձայն կամ մտովի արտաբերել ՍՏՈՊ: Ստոպ ասելուց հետո, պետք է հարց տալ, որտե՞ղ եմ ես այս պահին, ի՞նչ ձայներ եմ լսում, ի՞նչ եմ տեսում: Եթե չկան ոչ մի ձայներ ապա մի պահ պետք է ականջ դնել լռությանը, տեսնել շրջապատի իրերը, շոշափել դրանք, զգալ սեփական մարմինը, զգալ սեփական շնչառությունը, փորձել կապ հաստատել այն անխռով խաղախության հետ, որը կա յուրաքանչյուրիս ներսում, ահա և միակ օբյեկտիվ շոշափելի իրականությունը, մնացածը ընդամենը մեր մտքի խաղերն են:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (10.05.2010), kyahi (10.05.2010), Skeptic (10.05.2010), Tig (10.05.2010), Արևածագ (10.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատե՞լ,թե ներել( Բայց առանց մոռանալու)
    Հեղինակ՝ jah jivan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.02.2012, 22:11
  2. Անկապ, բայց՝ հավես
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 26.07.2011, 22:50
  3. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 23.03.2010, 23:24
  4. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •