Հարգելի Վիստոլգ, դուք Հայկոյի դիագնոզը չգիտեք,
եթե նման ուժեղ դեղեր են տվել ուրեմն տվել են՝ համապատասխան դիագնոզի:
Համաձայն եմ ձեր նշած կողմակի ազդեցությունները իսկապես շատ լուրջ են, դրա համար, դեղերի հետ պետք է շատ զգույշ լինել, չչարաշահել, կախվածություն ձեռք չբերել:
Սարսափելին այն է, որ Հայկոն ստիպված է ծնողներից գաղտնի գնալ հոգեբանի սեանսներին, չեմ զարմանա եթե պարզվի, որ Հայկոյի ծնողները չգիտեն, որ Հայկոն դեղորայք է ընդունում:
Նաև զարմանում եմ, որ մինչև հիմա, Հայկոյի հոբեբանը Հայկոյի ծնողների հետ չի խոսել:

Էջանիշներ