wem, դու ինքդ ինչ-որ կապ ունե՞ս այդ «գլամուր» ամսագրերի հետ: Եթե ինքդ նման ամսագրի տեր չես, կամ չես պատրաստվում նման ամսագիր բացելու, ուրեմն անիմաստ թեմա է, հազար ներողություն: Եթե փորձում ես շուկայի թեթև ուսումնասիրություն անել, պոտենցիալ լսարանի չափերը պարզել՝ հարց չկա, իսկ եթե ոչ, ապա Ակումբի անդամները կմտնեն այս թեման, մեկը կասի «հա», մյուսը կասի «չէ»... ու վերջ: Ոչ մի բան չի փոխվի: Ամսագրերն էլ եթե իրոք Հայաստանին պետք են, կվաճառվեն, եկամուտ կապահովեն ու կշարունակեն գոյություն ունենալ, իսկ եթե պետք չեն՝ չեն վաճառվի, տակ կտան ու կվերանան: Առայժմ վկա ենք նման ամսագրերի շատացմանը, այսինքն՝ ինչ-որ լսարան, այնուամենայնիվ, դրանք ունեն: Անձամբ ես ոչ մի դեպքում դրանց փող չեմ տա. նույն ինֆորմացիան կարելի է անվճար էլ ստանալ, թեկուզ հենց ինտերնետում: Էլ չասած, որ մեծամասամբ նման ինֆորմացիայի կարիք ընդհանրապես չի էլ լինում
:
Էջանիշներ