Հայաստանն ուր, գլամուրային հաքնվելն ուր: Հայաստանում ում որ պետքա ինքը կհագնվի, ստեղի խանութների վրա դաժը չնայելով:
Գլամուրը էնա չէ՞ որ ջինս են հագնում, սենց մի տեսակ կախ ընկած, ոնցոր տակն արած մի երկու կիլո: Ու անպայման էտ ջինսից վերև տռուսիկի ռեզիննա մի կողմի վրա գրած «Gucci» մյուս կողմի վրա «Armani» ու էտ ամեն ինչն էլ առած Մալաթիայից: Չէ պետք չի մեզ տենց ժուռնալներ, սկի գյուղի զուգարանու չես կարա օգտագործես:
Albus (21.06.2010), Gayl (10.05.2010), Rammstein (10.05.2010), Rhayader (09.05.2010), tikopx (11.05.2010), Ungrateful (10.05.2010), VisTolog (10.05.2010), Yellow Raven (10.05.2010), Yevuk (10.05.2010), Լեո (27.06.2010), Հայուհի (10.05.2010), Միքո (09.05.2010), Շինարար (10.05.2010), Ռեդ (11.05.2010), Ռուֆուս (09.05.2010)
Պետքեն նման ամսագրեր Հայաստանին որովհետև ցույցեն տալիս որ Հայաստանը միայն խղճուկ ու քար ու քան երկիր չի այլ կան Եվրոպական չափանիշներին համապատասխան վայրեր բայց դա այլ հարց է որ քանի տոկոսն է կարող օգտվել դրանցից:![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Ձեզ հաճելի չէ՞ կարդալ ամենալավ թղթի ու գույների որակով և բարձրաճաշակ դիզայնով տպագրված ամսագիր ???![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Հետաքրքրեց, իսկ մեջը ի՞նչ ա գրած![]()
Իսկ եթե լուրջ, Արմուկ ջան, եթե կարդալու հետ սեր ունես ու ազատ ժամանակ, խորհուրդ կտամ, գեղարվեստական գրականության ընթերցանությամբ զբաղվես, քանի որ գլամուրային բաներ ես սիրում, ասեմ, որ հիմա Գուչչի հագնողների միջավայրում շատ նորաձև է Կոելյո կարդալը, ես Գուչչի չեմ հագնում, բայց ես էլ հիմա էդ գործի վրա եմ, շատ հեշտ է կարդացվում, ամենակարևորը մատչելի է, քչից սկսիր, այսօր ձեռքներիս մեջ գլամուրային գրականություն է, ով գիտի՝վաղը ամսագրին, հագուստին էլ կհասնենք, մի օր էլ գուցե սեփական Ֆերարիով գնանք աղջիկ փախցնելու![]()
Ariadna (10.05.2010)
wem, դու ինքդ ինչ-որ կապ ունե՞ս այդ «գլամուր» ամսագրերի հետ: Եթե ինքդ նման ամսագրի տեր չես, կամ չես պատրաստվում նման ամսագիր բացելու, ուրեմն անիմաստ թեմա է, հազար ներողություն: Եթե փորձում ես շուկայի թեթև ուսումնասիրություն անել, պոտենցիալ լսարանի չափերը պարզել՝ հարց չկա, իսկ եթե ոչ, ապա Ակումբի անդամները կմտնեն այս թեման, մեկը կասի «հա», մյուսը կասի «չէ»... ու վերջ: Ոչ մի բան չի փոխվի: Ամսագրերն էլ եթե իրոք Հայաստանին պետք են, կվաճառվեն, եկամուտ կապահովեն ու կշարունակեն գոյություն ունենալ, իսկ եթե պետք չեն՝ չեն վաճառվի, տակ կտան ու կվերանան: Առայժմ վկա ենք նման ամսագրերի շատացմանը, այսինքն՝ ինչ-որ լսարան, այնուամենայնիվ, դրանք ունեն: Անձամբ ես ոչ մի դեպքում դրանց փող չեմ տա. նույն ինֆորմացիան կարելի է անվճար էլ ստանալ, թեկուզ հենց ինտերնետում: Էլ չասած, որ մեծամասամբ նման ինֆորմացիայի կարիք ընդհանրապես չի էլ լինում
:
DIXIcarpe noctem
Իսկ գլամուռ պրեզերվատիվներ լինում ե՞ն: Ասենք՝ Ջենիֆեռ Լոպեսի նկարը լինի վրեն![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ungrateful (10.05.2010)
Ու էտ գլամուրը մտնում ա բիսկվիտի մեջ՝ դառնալով գլամուրային թխվածք, որը պետք ա ուտեն մենակ գլամուրային մարդիկ:
Ի՞նչ ա էտ գլամուրը...ո՞ճ, ապրելակե՞րպ, ցուցահանդե՞ս, էությո՞ւն..ինչա՞ ինքը, որ տենց հետեւից վազում՝ չեն հասնում, հասնողն էլ տալիս անցնում ա մնումա գլամուռը
անունը կա ամանում չկա-ն դառավ
Գլամուրը երևի ապրելակերպ է, որ հանգում է « մի սիրամարգի փետուրների ցուցադրությանը մի ուրիշ սիրամարգի կամ «սիրամարգ» դառնալ ցանկացողի»: Կարճ՝ այսպես կարող եմ գրել: Չեմ կարող ասել, թե դա վատ կամ պախարակելի երևույթ է, բայց որ հազար տարի էլ անցնի, ականջօղը, կոշիկը, ավտոն կամ ջակուզին ինձ համար նախանձի առարկա չեն դառնա: Ոչ թե այն պատճառով, որ այդ բոլորից «գլամուրայիններն» ունեմ, այլ , որ փնտրածս բաներն ուրիշ տեղ են...
Թքած ունեմ, թե ով ինչ ա հագնում, ինչ ավտո ա քշում, ում հետ ա պարկում-հելնում: Ինձ չի հետաքրքրում ստեղի "գլամուր" մասսան: Իմ մոտ զզվանք ա առաջացնում 2000-3000 դրամանոց ժուրնալում` սխալ կերպով լուսանկարած, անճաշակ ֆոտոներ տեսնել:
Թքած ունեմ, թե որ երգչիստուհին ում հետ ա պարկել, որ Դոլչե-գաբանա շալվար ա հագնում:
Էդ չի՞ ձեր գլամուրային ամսագրերի բովանդակությունը:
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 10.05.2010, 01:37:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ