User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։

    Ես բացել եմ թեման, ես էլ կսկսեմ։
    Մի «ցավոտ» դեպք պատմեմ։ Երկրորդ դասարանում էին։ Մի ընկեր ունեի, որը միշտ կարողանում էր ինձ ծիծաղացնել։ Անպայման չէր հատուկ բան անի, ուղղակի երբ գիտեի, որ ինքը փորձում է ինձ ծիծաղացնել, արդեն հերիք էր։ Ես էլ իրա վրա էի այդպիսի ազդեցություն թողնում։ Ուրեմն ռուսերենի դասատուին դասարանով գժվացրել էինք, խեղճ կինը դասի կեղից դասարանը հուզված թողել–գնացել էր։ Հաջորդ օրը դասղեկը (թմբլիկ ձեռքերով գեր կին էր) բոլոր տղաներին կագնգեցրեց ու հերթով մոտենում ու ապտակում էր։ Երբ հերթը հասավ ինձ ու իմ բաժին ապտակը ստացա, թարսի պես գլուխս թեքեցի այն կողմ, որտեղ այդ ընկերս էր նստած։ Իրան տեսա ու ծիծաղս եկավ։ Դասղեկը տեսավ, որ ծիծաղում եմ, ջղայնացած ինձ մոտեցավ ու ասեց. «Ախ դու դեռ ծիծաղում ես, հա՜», ու մի անգամ էլ ապտակեց։ Այս անգամ ապտակից հետո միանգամից նստեցի ու գլուխս դրեցի արմունկներիս վրա։ Էլի ծիծաղս եկավ։ Բայց այս անգամ դասղեկը դեմքս չէր տեսնում. կարծեց, որ լացում եմ ու ասեց. «Այ այդպես կլացես» ու գնաց։ Լավ պրծա։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  3. #2
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղալու դեպքեր :P

    Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 26.01.2007, 01:17:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  4. #3
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղալու դեպքեր :P

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:
    Ո՜նց եմ քեզ հասկանում … Իմ մոտ էլ ա նույնը, ու բացի դրանից, երբ լաց են լինում ինչ-որ դժբախտ պատահարի ժամանակ, էլի ծիծաղս բացվում ա, ստիպված մի նենց տեղ եմ գնում, որ ինձ չտեսնեն:
    Մի նման «ցավալի» պատմություն էլ մայրիկիս հետ կատարվեց, երբ իր ընկերուհու տատիկը մահացել էր, իմ տարիքին էր մամաս: Թաղման էին գնացել ու մայրիկս անկախ իրենից սկսեց բարձր ծիծաղալ, չէր կարողանում իրեն կառավարել, անվերջ ծիծաղում էր: Այդ օրը մայրիկիս ընկերուհին իրենից նեղացել էր, շատ վիրավորված էր: Դրանից հետո մայրիկս թաղումներին չի գնացել: Դա այսպես ասած հիստերիայի մի ձև էր: Եթե որոշների մոտ դա դրսեվորվում ա հիստերիկ լացով, ապա կան մարդիկ, այդ թվում նաև մայրիկիս մոտ, դրսևվորվում ա լացով:
    Դե իմ մոտ տենց վառ թարս ծիծաղի դեպքեր դեռ չեն եղել, բայց եթե լինեն՝ կգրեմ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։
    Ինձ մոտ միշտ էլ այդպիսի դեպքեր պատահում են , այո և այդ ծիծաղալու ցանկությունը ավելի ուժեղանում, երբ այն հակացուցված է տվյալ պահի համար, օրինակ երբ վրադ բարկանում են, իսկ քո ծիծաղը գալիս է, կամ լսարանում, էլ չեմ ասում թաղումների, կամ նման առիթների ժամանակ

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Ես էլ դեռ մանկուց լրիվ թարս պահերին ծիծաղելու հիվանդություն եմ ունեցել...
    Օրինակ, որ ինչ-որ շատ վատ բան է պատահած լինում ու ես պիտի դրա մասին ինչ-որ մեկին հայտնեմ, էդ ասելու պահին հո ծիծաղս չի բռնում... ինչքան էլ մինչև էդ ինձ լրջության տրամադրած լինեմ, մեկ է, ասելու պահին ծիծաղս մի կերպ եմ զսպում կամ էլ չեմ զսպում ու խայտառակ եմ լինում... Դրա համար էլ նման դեպքերում աշխատում եմ արագ-արագ ասելիքս վերջացնել ու դեմքս մի կերպ ծածկել, որ ծիծաղի նշաները չերևան... Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։

    Բացի դրանից, հիշում եմ, որ դպրոցական տարիներին, երբ դասի ժամանակ ինչ-որ ծիծաղելի բան էր լինում, ամբողջ դասարանով ուժեղ ծիծաղում էինք, հետո բոլորը լրջանում ու շարունակում էին դասը, կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ ես... դեռ շարունակում էի։ Ոչ մի կերպ չէի կարողանում լրջանալ։ Մի պահ լրջանում էի, հետո էլի հիշում էի ու նորից նույն թափով փռթկում... Եվ այդպես շարունակ... Մի խոսքով՝ կատարյալ խայտառակություն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Իմ մոտ նենց ա,որ եթե չուզենամ ծիծաղալ,ինչքան էլ պահը զվարճալի լինի,միևնույնն է չեմ ծիծաղա./այդպիսի պահեր իմ մոտ 10000000-ից մեկ են լինում/. Եթե ջրիկանում եմ/իսկ դա իմ մոտ վերջերս հաճախ է նկատվում/,ապա էլ լրջանալ չկա.Մենակ դասի ժամանակ կարող եմ դասարանցիներիս ծիծաղացնել,իսկ ես շատ լուրջ դաս եմ լսում,ասես ոչինչ էլ չի եղել

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մելել մի վատ սովորություն ունեմ.Դասատուների ամեն ասածները ուրիշ ձևով եմ մեկնաբանում ու ծիծաղում,ինչքան էլ լուրջ դաս անցնելուց լինենք
    Վերջին խմբագրող՝ Մանե: 26.01.2007, 18:12: Պատճառ: Գրառման ավելացում։

  9. #7
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։
    Այո, հեչ կապ չունի, ինչպես արդեն ասացի, դա հիստերիայի մի տեսակ ա. որոշ մարդկանց մոտ արտահայտվում ա լացով, մյուսների մոտ էլ ծիծաղով:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Կա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի ձև, որը հենց այդ ծիծաղելն է:

  11. #9
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մի անգամ փողոցով մենակ քայլում էի ու հեռվից նկատեցի, որ մի տղա է գալիս ինձ դեմ հանդիման: Ու դեռ հեռվից էլ նկատել էի, որ նա շատ ծիծաղելի դեմք ունի: Ու հենց մենք հասանք իրար, ես նայեցի նրան (ու թարսի պես նա էլ այդ պահին նայեց ինձ) ու ես այնպես փռթկացի, որ խեղճ տղան հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում
    Հետո պատահել է, որ երթուղային տաքսում էլի մենակ նստած եմ… այսինքն ամբողջ տաքսում մենակ ես չեմ, էլի մարդիկ կան, բայց ոչ մի ծանոթ մարդ չկա, ու ես հանկարծ մի ծիծաղելի պատմություն եմ հիշում, և անկախ ինձնից սկսում եմ ժպտալ Երևի նման դեպքերում մարդիկ կմտածեն , թե գիժ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  13. #10
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մի դեպք մե հիշում, 7-րդ դասարանում, մաթեմատիկայի դասին հանկարծ չգիտես ինչու սկսեցի սկրտալ ու ամոթից, սկսեցի ժպտալ, սկզբից կողիս նստածը չհամբերեց ու սկսեց ծիծաղել, հետո ետևի նստարանի նստածները, բանը հասավ նրան, որ կեղի շարում նստածները առանց իմանալու ծիծաղի պատճառը, նույնպես սկսեցին ծիծաղել, արդյունում ուսուցչուհին կարծեց թե իր վրա ենք ծիծաղում ու մի լավ ջղայնացավ իմ վրա բայց այդպես էլ ծիծաղի պատճառը այդպես էլ չհարցրեց, իսկ բարկանալիս իմ սկրտոցը վերջապես կտրվեց

  14. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    IceGirl777, գրածդ կարդացի ու ընենց հավեսս եկավ։ Այդպիսի խմբովի ծիծաղներ շատ եմ սիրում։ էն, որ լինում են, է՜, «ծիծաղը վարաքիչ է» սկզբունքից ելնելով։

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Կա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի ձև, որը հենց այդ ծիծաղելն է:
    Կարող է, բայց չեմ կարծում, որ այստեղ նկարագրած դեպքերի մեծ մասը այդպես կարող ես բացատրել։ Օրինակ, հենց Գոհարի նկարագրած դեպքում, ի՞նչ է, կարծում ես, որ ընկնողի նկատմամբ կարեկցական զգացմունքների հետևանքով շոկի մեջ չընկնելու պատճառով էր Գոհարի ծիծաղը գալիս։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 27.01.2007, 23:00: Պատճառ: Գրառման ավելացում։

  15. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Կարող է, բայց չեմ կարծում, որ այստեղ նկարագրած դեպքերի մեծ մասը այդպես կարող ես բացատրել։ Օրինակ, հենց Գոհարի նկարագրած դեպքում, ի՞նչ է, կարծում ես, որ ընկնողի նկատմամբ կարեկցական զգացմունքների հետևանքով շոկի մեջ չընկնելու պատճառով էր Գոհարի ծիծաղը գալիս։
    Խոսքս կոնկրետ հոգեհանգստի/թաղման գնալու մասին է:

  16. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Ուրեմ ես էջն էի կարդում ընկերս տեսավ ինչի մասինա, ասեց մի հատ տատուս թաղումից պատմի թող ժողովուրդը իմանա,եսել հիմա պատմեմ լսեք: Սրանից տարիներ առաջ մեր ընկերոջ Արմենի' տատը մեռավ, մենք ել մի 4 ընկերներով հելանք որ գնանք թաղում, ամբողջ ճանապարհին մենք մեր հոգսերից, բանու գործից եինք խոսում երբ հասանք տեղ, տեսանք սգո թափորը հավաքվելա ուզեցինք մի դեմք ընդունենք թե շատ խորը ցավ ենք ապրում չգիտեմ ինչպես ստացվեց,բայց ես սաղ ջողովուրդը երբ մեզ տեսավ մեկը մյուսին ասում էին Արմենի կոլեկտիվնա եկել ու տեղ եին տալիս որ արաջանանք, տեսանք շատ պաշտոնական մեր հետ վարվեցին ավելի պատասխանատվություն զգացինք, մի խոսքով մտանք ներս կանգնեցինք հանգուցիալի կողքին մեկս մեկի սարքովի դեմքերին նաելով արդեն զգում էինք որ ուր որայա կփռթկանք, <հա մոռացա ասեմ մեր Արմենը ամենավերջի մոդայով դագաղ եր պատվիրել, ներս մտնելուց արաջ բոլորս էլ նկատեցինք որ դուրսը դրած կափարիչի հենց ուղիղ գլխամասում մի անցք կար արած, չիմացանք թե ինչի համար եր> վերջը մի կերպ մեզ զսպեցինք, դուրս եկանք, կանգնեցինք ժողովրդի մեջ, Արմենն ել միացավ մեզ, ու հենց ետ պահին մեր միուս ընկերը շշուկով Արմենին ասեց արա են գլազոկը խի ես ասել դնեն ետ կափարիչի վրեն, ետել թազա թիթիզությունա՞ ետ լսեցինք' ու մի հատ բարցր հռհռոց ենք դրել, որ չեմ կարա նկարագրեմ, ես սաղ ջողովուրդը մեզա նայում, հիմա համ ամաչում ենք համել ծիծաղում ենք առցունքակալ ծիծաղով: Այսպիսի բաներ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  17. #14
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Սելավի, ես չկամ, հեսա կպայթեմ ծիծաղից : Դարդս ինչ. ասա՞ց, թե էդ զրաչոկն ինչի համար ա :
    Ի դեպ նոր հիշեցի, որ ինձ հետ էլ ա նման դեպքեր շատ պատահել: Ասենք մահացու հիվանդի մոտ տեսակցության ենք գնացել, կամ ինչ-որ մեկի հարազատը, որ մահացել ա, էդ մարդու մոտ ցավակցության ենք գնացել ու չգիտեմ, թե ինչու, էդ հավաքված, տխուր, լացակումաց մարդկանց դեմքները երբ տեսնում էի՝ ակամայից ծիծաղս գալիս էր ու մի կերպ, շրջապատս խաբելով, ծիծաղա-լացակումաց դեմք էի ընդունում, որը նույնպես շատ ծիծաղալու էր ու տենց ինձ հազիվ զսպում էի, արդեն, որ ինքս ինձ վրա չծիծաղամ, ախր շատ զոռով դեմք էի է ընդունում : Չգիտեմ է, թե ինչու ա տենց լինում, ես իրանց դեմքները հենց տեսնում եմ ծիծաղս գալիս ա, բայց թե ինչ ծիծաղալու բան կա տեղ՝ չեմ հասկանում
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  18. #15
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Ինչպես տեսնում եմ բոլորտ էլ անկեղծ պատասխանում եք, դե ես ել սկսեմ...
    Ինչպես Վազգենը հիմա ել ես ընկեր ունեմ, որի վրա միայն նայելիս կամ մի փոքրիկ կոմիկավարի շարժում և ես բարցրաձայն սկսում եմ ծիծաղել...էլ չեմ ասում ենի, որ երբ իսկականից ծիծաղղալու բանա ասում...Նույն ազդեցությունը նայև իմ կոմից իրեն վրա է...
    Այսքան մեր մասին իսկ հիմա պատմությունը:
    Ուրեմն դե տղաներ ենք, մի անգամ որ մեզ` հենց ես ու ընկերս, չար էինք պահել, դասղեկս ջղայնացել էր և տարել էր մեզ տնօրենի մոտ...տնօրենի ընդունարանում նստած ենք, մեր տնօրենն ել ենքանա պուդրա քսում, որ դեմքը ամբեղջ սպիտակ է, դե իհարկե դա մեր աչքից չվրիպեց եվ հենց ընդունարանում այնքան ծիծաղեցինք, որ ամբողջութամբ մոռացանք թե ինչի համար ենք եկել ստեղ և ինիչ էր լինելու մեր վերջը...
    Մեկել երբ սթափվեցի, և հասկացա գործը ինչումնա ասացի ընկերոջս <<Վաղ, լսի արա գիտես ինչ զիբիլն ենք ընկած?>> Ընկերս որ իմ հարցիցս սթափվել էր հոնքերը կիտեց և պատասխանեց<<Ար ջան դե մի բան կանենք ջեն զանգի ծնողներիս>>մի փոքր փռթկացի...հետո......
    լավ...չերկարացնեմ...բոլորովին էլ այս պատմությունը դժբախտությամբ չվերջացավ: Ինչպես պարզվեց, Տնօրենին կանչել էին... Ու Ճանապարհին մի լավ ծիծաղում էինք, իսկ միուս օրն էլ դասղեկը արդեն ներել էր մեզ...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  2. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  3. Անհեթեթ մահվան դեպքեր...
    Հեղինակ՝ Root, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.06.2009, 13:19
  4. Զվարճալի դեպքեր աշխատավայրում
    Հեղինակ՝ Annushka, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.10.2008, 11:08
  5. Զարմանալի դեպքեր!
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.02.2008, 21:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •