Չգիտեմ այս պատմությունը ինչքանով կհամապատասխանի թեամյին, բայց իրոք թարս պահին ծիծաղելու պատմություն է
7րդ դասարանում էինք, սպասում էինք կենսաբանության դասատուին,տղաներից մեկն էլ ուզում էր փախչեր դասից: Հենց այն վայրկյանին,երբ նա ուզում է աստիճաններով իջնել առաջին հարկ, տեսնում է ուսուցչուհուն ու վազելով ետ գալիս ,որ նստի իր տեղը: Նստարանների արանքում հենց իր սեղանի կողքին կանգնած էր մեր դասարանի աղջիկներից մեկը,իր կողքին էլ՝ ես:Այս տղան վազելով գալիս է , ողջ թափով բախվում այդ աղջկան ու երկուսով ընկնում են գետնին(ես այդ ընթացքում հասցնում եմ նստարանի ներսի կողմն անցնել ու չընկնել

):
Դե հիմա պատկերացրեք,որ գետնին պառկած է այդ խեղճ աղջիկը,նրա վրա՝ տղան, ընդ որում աղջիկը կիսաշրջազգեստով էր, որը բավականին վեր էր բարձրացած, իսկ նրանց գլխավերևում կանգնած է ուսուցչուհին

Ու ես փոխարենը օգնեմ,որ խեղճ համադասարանցիս բարձրանա,կանգնել եմ,իրենց եմ նայում ու ծիծաղում

Համ էլ ուրախ էի,որ ես կարողացա ժամանակին խուսափել այդ բախումից

Էջանիշներ