Մեջբերում MALU-ի խոսքերից
Մի անգամ փողոցով մենակ քայլում էի ու հեռվից նկատեցի, որ մի տղա է գալիս ինձ դեմ հանդիման: Ու դեռ հեռվից էլ նկատել էի, որ նա շատ ծիծաղելի դեմք ունի: Ու հենց մենք հասանք իրար, ես նայեցի նրան (ու թարսի պես նա էլ այդ պահին նայեց ինձ) ու ես այնպես փռթկացի, որ խեղճ տղան հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում
Հետո պատահել է, որ երթուղային տաքսում էլի մենակ նստած եմ… այսինքն ամբողջ տաքսում մենակ ես չեմ, էլի մարդիկ կան, բայց ոչ մի ծանոթ մարդ չկա, ու ես հանկարծ մի ծիծաղելի պատմություն եմ հիշում, և անկախ ինձնից սկսում եմ ժպտալ Երևի նման դեպքերում մարդիկ կմտածեն , թե գիժ եմ
Ինձ մոտ էլ է պատահել, հենց քո ասածների պես, կարծես իմ մասին խոսես