User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։

    Ես բացել եմ թեման, ես էլ կսկսեմ։
    Մի «ցավոտ» դեպք պատմեմ։ Երկրորդ դասարանում էին։ Մի ընկեր ունեի, որը միշտ կարողանում էր ինձ ծիծաղացնել։ Անպայման չէր հատուկ բան անի, ուղղակի երբ գիտեի, որ ինքը փորձում է ինձ ծիծաղացնել, արդեն հերիք էր։ Ես էլ իրա վրա էի այդպիսի ազդեցություն թողնում։ Ուրեմն ռուսերենի դասատուին դասարանով գժվացրել էինք, խեղճ կինը դասի կեղից դասարանը հուզված թողել–գնացել էր։ Հաջորդ օրը դասղեկը (թմբլիկ ձեռքերով գեր կին էր) բոլոր տղաներին կագնգեցրեց ու հերթով մոտենում ու ապտակում էր։ Երբ հերթը հասավ ինձ ու իմ բաժին ապտակը ստացա, թարսի պես գլուխս թեքեցի այն կողմ, որտեղ այդ ընկերս էր նստած։ Իրան տեսա ու ծիծաղս եկավ։ Դասղեկը տեսավ, որ ծիծաղում եմ, ջղայնացած ինձ մոտեցավ ու ասեց. «Ախ դու դեռ ծիծաղում ես, հա՜», ու մի անգամ էլ ապտակեց։ Այս անգամ ապտակից հետո միանգամից նստեցի ու գլուխս դրեցի արմունկներիս վրա։ Էլի ծիծաղս եկավ։ Բայց այս անգամ դասղեկը դեմքս չէր տեսնում. կարծեց, որ լացում եմ ու ասեց. «Այ այդպես կլացես» ու գնաց։ Լավ պրծա։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  3. #2
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղալու դեպքեր :P

    Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 26.01.2007, 01:17:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  4. #3
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղալու դեպքեր :P

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Ես էլ, եթե դիմացս մարդ է ընկնում, անկախ նրանից, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել, ծիածաղում եմ Ցավալին այն է, որ երբեմն ինձանից նեղանում են Բայց միևնույն է, այդ պահին չեմ կարողանում ինձ զսպել:
    Ո՜նց եմ քեզ հասկանում … Իմ մոտ էլ ա նույնը, ու բացի դրանից, երբ լաց են լինում ինչ-որ դժբախտ պատահարի ժամանակ, էլի ծիծաղս բացվում ա, ստիպված մի նենց տեղ եմ գնում, որ ինձ չտեսնեն:
    Մի նման «ցավալի» պատմություն էլ մայրիկիս հետ կատարվեց, երբ իր ընկերուհու տատիկը մահացել էր, իմ տարիքին էր մամաս: Թաղման էին գնացել ու մայրիկս անկախ իրենից սկսեց բարձր ծիծաղալ, չէր կարողանում իրեն կառավարել, անվերջ ծիծաղում էր: Այդ օրը մայրիկիս ընկերուհին իրենից նեղացել էր, շատ վիրավորված էր: Դրանից հետո մայրիկս թաղումներին չի գնացել: Դա այսպես ասած հիստերիայի մի ձև էր: Եթե որոշների մոտ դա դրսեվորվում ա հիստերիկ լացով, ապա կան մարդիկ, այդ թվում նաև մայրիկիս մոտ, դրսևվորվում ա լացով:
    Դե իմ մոտ տենց վառ թարս ծիծաղի դեպքեր դեռ չեն եղել, բայց եթե լինեն՝ կգրեմ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    0
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղալու դեպքեր :P

    gitek vor cicax@ kyank@ erkaracnuma


    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.03.2007, 13:01:

  6. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։ Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։
    Ինձ մոտ միշտ էլ այդպիսի դեպքեր պատահում են , այո և այդ ծիծաղալու ցանկությունը ավելի ուժեղանում, երբ այն հակացուցված է տվյալ պահի համար, օրինակ երբ վրադ բարկանում են, իսկ քո ծիծաղը գալիս է, կամ լսարանում, էլ չեմ ասում թաղումների, կամ նման առիթների ժամանակ

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Ես էլ դեռ մանկուց լրիվ թարս պահերին ծիծաղելու հիվանդություն եմ ունեցել...
    Օրինակ, որ ինչ-որ շատ վատ բան է պատահած լինում ու ես պիտի դրա մասին ինչ-որ մեկին հայտնեմ, էդ ասելու պահին հո ծիծաղս չի բռնում... ինչքան էլ մինչև էդ ինձ լրջության տրամադրած լինեմ, մեկ է, ասելու պահին ծիծաղս մի կերպ եմ զսպում կամ էլ չեմ զսպում ու խայտառակ եմ լինում... Դրա համար էլ նման դեպքերում աշխատում եմ արագ-արագ ասելիքս վերջացնել ու դեմքս մի կերպ ծածկել, որ ծիծաղի նշաները չերևան... Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։

    Բացի դրանից, հիշում եմ, որ դպրոցական տարիներին, երբ դասի ժամանակ ինչ-որ ծիծաղելի բան էր լինում, ամբողջ դասարանով ուժեղ ծիծաղում էինք, հետո բոլորը լրջանում ու շարունակում էին դասը, կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ ես... դեռ շարունակում էի։ Ոչ մի կերպ չէի կարողանում լրջանալ։ Մի պահ լրջանում էի, հետո էլի հիշում էի ու նորից նույն թափով փռթկում... Եվ այդպես շարունակ... Մի խոսքով՝ կատարյալ խայտառակություն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  9. #7
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Իմ մոտ նենց ա,որ եթե չուզենամ ծիծաղալ,ինչքան էլ պահը զվարճալի լինի,միևնույնն է չեմ ծիծաղա./այդպիսի պահեր իմ մոտ 10000000-ից մեկ են լինում/. Եթե ջրիկանում եմ/իսկ դա իմ մոտ վերջերս հաճախ է նկատվում/,ապա էլ լրջանալ չկա.Մենակ դասի ժամանակ կարող եմ դասարանցիներիս ծիծաղացնել,իսկ ես շատ լուրջ դաս եմ լսում,ասես ոչինչ էլ չի եղել

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մելել մի վատ սովորություն ունեմ.Դասատուների ամեն ասածները ուրիշ ձևով եմ մեկնաբանում ու ծիծաղում,ինչքան էլ լուրջ դաս անցնելուց լինենք
    Վերջին խմբագրող՝ Մանե: 26.01.2007, 18:12: Պատճառ: Գրառման ավելացում։

  10. #8
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Բայց ախր էդ ծիծաղը ոչ մի կապ չունի է ուրախության հետ։
    Այո, հեչ կապ չունի, ինչպես արդեն ասացի, դա հիստերիայի մի տեսակ ա. որոշ մարդկանց մոտ արտահայտվում ա լացով, մյուսների մոտ էլ ծիծաղով:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Կա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի մի ձև, որը հենց այդ ծիծաղելն է:

  12. #10
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Մի անգամ փողոցով մենակ քայլում էի ու հեռվից նկատեցի, որ մի տղա է գալիս ինձ դեմ հանդիման: Ու դեռ հեռվից էլ նկատել էի, որ նա շատ ծիծաղելի դեմք ունի: Ու հենց մենք հասանք իրար, ես նայեցի նրան (ու թարսի պես նա էլ այդ պահին նայեց ինձ) ու ես այնպես փռթկացի, որ խեղճ տղան հասկացավ, որ իր վրա եմ ծիծաղում
    Հետո պատահել է, որ երթուղային տաքսում էլի մենակ նստած եմ… այսինքն ամբողջ տաքսում մենակ ես չեմ, էլի մարդիկ կան, բայց ոչ մի ծանոթ մարդ չկա, ու ես հանկարծ մի ծիծաղելի պատմություն եմ հիշում, և անկախ ինձնից սկսում եմ ժպտալ Երևի նման դեպքերում մարդիկ կմտածեն , թե գիժ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (05.06.2011)

  14. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2007
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    39
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարս պահերին ծիծաղելու դեպքեր

    Միշտ ծիծաղում եմ երբ ինչ որ բան պիտի ստեմ ու էդպես իմանում են, որ սուտ եմ ասում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  2. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  3. Անհեթեթ մահվան դեպքեր...
    Հեղինակ՝ Root, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.06.2009, 13:19
  4. Զվարճալի դեպքեր աշխատավայրում
    Հեղինակ՝ Annushka, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.10.2008, 11:08
  5. Զարմանալի դեպքեր!
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.02.2008, 21:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •