Հէչ ձեր հետ եղե՞լ են դեպքեր, երբ ամենաթարս պահերին ծիծաղացել եք։Երբ գիտեք, որ չի կարելի ծիծաղալ, բայց հենց այդ թարս պահերին էլ ծիծաղը գալիս է։ Մանավանդ երբ ինքդ էլ գիտակցում ես, որ չպիտի ծիծաղաս, ու դա ավելի դժվար է դարձնում ծիծաղը զսպելը։
Ես բացել եմ թեման, ես էլ կսկսեմ։
Մի «ցավոտ» դեպք պատմեմ։Երկրորդ դասարանում էին։ Մի ընկեր ունեի, որը միշտ կարողանում էր ինձ ծիծաղացնել։ Անպայման չէր հատուկ բան անի, ուղղակի երբ գիտեի, որ ինքը փորձում է ինձ ծիծաղացնել, արդեն հերիք էր։ Ես էլ իրա վրա էի այդպիսի ազդեցություն թողնում։ Ուրեմն ռուսերենի դասատուին դասարանով գժվացրել էինք, խեղճ կինը դասի կեղից դասարանը հուզված թողել–գնացել էր։ Հաջորդ օրը դասղեկը (թմբլիկ ձեռքերով գեր կին էր) բոլոր տղաներին կագնգեցրեց ու հերթով մոտենում ու ապտակում էր։ Երբ հերթը հասավ ինձ ու իմ բաժին ապտակը ստացա, թարսի պես գլուխս թեքեցի այն կողմ, որտեղ այդ ընկերս էր նստած։ Իրան տեսա ու ծիծաղս եկավ։ Դասղեկը տեսավ, որ ծիծաղում եմ, ջղայնացած ինձ մոտեցավ ու ասեց. «Ախ դու դեռ ծիծաղում ես, հա՜», ու մի անգամ էլ ապտակեց։ Այս անգամ ապտակից հետո միանգամից նստեցի ու գլուխս դրեցի արմունկներիս վրա։ Էլի ծիծաղս եկավ։ Բայց այս անգամ դասղեկը դեմքս չէր տեսնում. կարծեց, որ լացում եմ ու ասեց. «Այ այդպես կլացես» ու գնաց։ Լավ պրծա։
Էջանիշներ