User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ուսանողական այգին ավերու՜մ են. ստորագրահավաք

  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուսանողական այգին ավերու՜մ են. ստորագրահավաք

    Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգին» հիմնվել է կլանելու երթևեկության աղմուկը, ապահովելու լռություն գրադարանի ընթերցողների համար, ստեղծելու խաղաղ միջավայր ուսանողների կրթության ու հաղորդակցվելու համար, ծառայելու որպես հանգստյան գոտի այդ տարածքում և այլուր բնակվող երևանցիների համար: Այգու ներկայիս լայնածավալ կառուցապատումը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ` խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:



    Շինարարության թույլտվությունը տրվել է` մի քանիսի մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման տարածքների նման տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի է և հանգեցնում է քաղաքի այգիների արագընթաց ոչնչացման:

    Մենք` ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել Երևանի «Ուսանողական այգում» իրականացվող շինարարութունը և վերականգնել այգին` վերադարձնելով այն իր իրական տերերին` Երևանի բնակիչներին:
    Սկիզբ՝
    4 մայիսի, 2010 թ. 18:00
    Ավարտ՝
    14 մայիսի 2010 թ. 20:00
    Անցկացման վայր՝
    Երևան, Թամանյանի արձանի մոտ

    Ասեմ, որ արդեն իսկ ահագին ծառեր են կտրել ու ֆունդամենտ են դրել մի անճոռնի սրճարանի՝ պոլիտեխնիկի կողմից...

    Շտապել է պետք, քանի ուշ չի...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.05.2010), davidus (08.05.2010), DavitH (08.05.2010), Freddie (08.05.2010), NetX (08.05.2010), Sophie (20.05.2010), Tig (12.05.2010), Yellow Raven (08.05.2010), Yevuk (08.05.2010), Դատարկություն (10.05.2010), Շինարար (08.05.2010)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե արդեն ծառերը կտրել են, շինարարությունն էլ սկսել, ուրեմն պետքա որ արդեն ուշ լինի, եթե ոչ շատ ուշ:


  4. #3
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ստորագրահավաքը ոչ մի օգուտ չտվե՞ց: Ես ինքս ամենաքիչը մի 5 անգամ ստորագրել եմ:

  5. #4
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, այսօր ժամը 18.00-ին հավաքվում ենք Կասկադ։ Ստորագրահավաքը շարոունակվելու է մինչև ամսի 14-ը։ Ով ցանկանում է օգնել, կամավոր լինել, անպայման եկեք։ 10.000 ստորագրություն արդեն կա։ ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂ!!!

  6. #5
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ստորագրահավաքը ոչ մի օգուտ չտվե՞ց: Ես ինքս ամենաքիչը մի 5 անգամ ստորագրել եմ:
    Եվուկ ջան, մի քանի անգամ խի՞ ես ստորագրել Մեկ անգամն էլ հերիք էր
    Հ.Գ. Արի որպես կամավոր

  7. #6
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.05.2010), murmushka (08.05.2010), Skeptic (08.05.2010), VisTolog (08.05.2010), Whyspher Whisper (24.05.2010), Yellow Raven (08.05.2010)

  9. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպայման պետք է պայքարել, միանալ ստորագրահավաքին, հնարավորինս տարածել ինֆորմացիան: Եթե նույնիսկ այս անգամ, կոնկրետ այս մի դեպքում ուշ լինի, հաստատ սա առաջին ու վերջինը չի: Հաջորդ անգամներում ավելի զգույշ կլինեն, որովհետև բնակչությունն էլ կըմբոստանա ավելի ու ավելի շատ: Արդեն շատ ենք լռել, ժամանակն է ամեն իրավախախտության դեմ առանձին բարձրաձայնել ու բողոքել: Միանում եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. #8
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվուկ ջան, մի քանի անգամ խի՞ ես ստորագրել Մեկ անգամն էլ հերիք էր
    Հ.Գ. Արի որպես կամավոր
    Դե մի քանի անգամ համալսարանում, մի քանի անգամ էլ դրսում: Շատ լինի, քիչ չլինի:
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..
    Ես ինքս երբեք ոտք չեմ դնի, քանի որ էտ մոտակայքում չեմ սովորում: Ես ստորագրել եմ որպես Երևան քաղաքի բնակիչ: Բայց քեզ հետ էլ եմ համաձայն:

  11. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստորագրել եմ ու բոլորին կոչ եմ անում ստորագրել

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցավոք ակտիվ լինելու ժամանակ չունեմ, բայց անպայման կստորագրեմ ու կփորձեմ նպաստել ինֆորմացիայի տարածմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝այստեղ տեղին ա, թե ոչ, բայց գրում եմ, ուրեմն Դամասկոսում, ուր քաղաքային այգիները հասկանալի պատճառներով այնքան քիչ են, հնարավոր չէր այգիներում որևէ սրճարան գտնել, միևնույն ժամանակ դրանք երիտասարդների ամենասիրելի հավաքատեղիներն էին, ուրեմն, զարմանալի չէր Սիրիայի փողոցներում տեսնել մարդկանց երեք լիտրանոց գազի բալոնները, էն պարսկական կապույտ գույնի, ձեռքներին, ոչ, նրանք գազալցման չէին տանում, ուղղակի այգի էին գնում, փռում սավանները հենց խոտերի վրա, վառում ձեռքի գազօջախնեը, վրան ջոըր տաքացնում, այգում հատուկ տեղեր կային, ուր վարձով նագիլեներ էին տալիս, կարող էիր տանել այգու այն մյուս ծայրը, ոչ ոք չէր վերահսկում կամ անձնագիր ու գրավ ուզում, վստահում էին, այնտեղ գողությունը հարամ էր, թեյ էին պատրաստում կամ մատտե, նարգիլեն էլ կողքից, հազար սրճարան արժեր, ու ոչ միայն մեծ այգիներում էր այդպես, ուսանողական թաղամասում՝ պարզապես շենքերի բակում… Անցյալ աշնանը Կիրովի այգու կողքով անցնում էի, գրականության ինստիտուտում գործ ունեի, այգում դպրոցականներ էին, գուցե դասից էին փախել, այդպես նստոտած էին խոտերի վրա, Սիրիան հիշեցի, մտածեցի՝գուցե լավ է, որ այդ այգին այնքան էլ լավ համբավ չունի, փոխարենը դպրոցականներին շատ փող պետք չի դասից փախչելու դեպքում ժամանակ անցկացնելու համար տեղ գտնելու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.05.2010), StrangeLittleGirl (08.05.2010), Whyspher Whisper (24.05.2010), Նաիրուհի (26.05.2010)

  15. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..
    Ես սկզբունքորեն այգիների սրճարաններից չեմ օգտվում:

    Էկեք հավատանք, որ մենք ենք էս քաղաքի տերը, թույլ չտանք՝ ինչ ուզում են, անեն: Մարդիկ կան՝ ասում են մեկ ա բան չի փոխվելու: Իսկ մեր պայքարը շատ համառ է լինելու: Էնպես որ հավատացեք, որ յուրաքանչյուրիդ ստորագրությունն էլ կարող է մի բան փոխել:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.05.2010), Whyspher Whisper (24.05.2010), Yevuk (09.05.2010), Նաիրուհի (26.05.2010), Շինարար (08.05.2010)

  17. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բեգլարյանը մի քանի օր առաջ չհայտարարեց, որ շինարարությունը չի շարունակվի?

    Ինչքան հասկանում եմ, նոր օբյեկտը առաջվա Елки-палки սրճարանի տեղումա կառուցվում: Է ինչ տարբերություն?? Հնի վրա նորը չեն սարքում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. #14
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  19. #15
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չտնկած, սակայն կտրված ծառերի մասին

    Յա, ժողովուրդ, բա նորությունն իմացե՞լ եք։ Պարզվում ա Ուսանողական այգում ոչ թե կտրում, այլ տնկում են ծառեր։ Բայց, երբ խնդրեցինք թույլ տալ այդ տնկած կամ տեղափոխած ծառերը նկարել, դուռը փակեցին մեր երեսին։ Բա։


  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (20.05.2010), Մանանա (21.05.2010), Նաիրուհի (26.05.2010), Ֆոտոն (22.05.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուսանողական
    Հեղինակ՝ laro, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.04.2018, 23:16
  2. Ուսանողական անեկդոտներ
    Հեղինակ՝ Yevuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 22:45
  3. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  4. Հայաստանի թռչնաշխարհը վտանգված է. ստորագրահավաք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.11.2008, 12:23
  5. Բուսաբանական այգին վտանգված է
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 17.07.2008, 08:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •