User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ուսանողական այգին ավերու՜մ են. ստորագրահավաք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուսանողական այգին ավերու՜մ են. ստորագրահավաք

    Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգին» հիմնվել է կլանելու երթևեկության աղմուկը, ապահովելու լռություն գրադարանի ընթերցողների համար, ստեղծելու խաղաղ միջավայր ուսանողների կրթության ու հաղորդակցվելու համար, ծառայելու որպես հանգստյան գոտի այդ տարածքում և այլուր բնակվող երևանցիների համար: Այգու ներկայիս լայնածավալ կառուցապատումը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ` խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:



    Շինարարության թույլտվությունը տրվել է` մի քանիսի մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման տարածքների նման տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի է և հանգեցնում է քաղաքի այգիների արագընթաց ոչնչացման:

    Մենք` ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել Երևանի «Ուսանողական այգում» իրականացվող շինարարութունը և վերականգնել այգին` վերադարձնելով այն իր իրական տերերին` Երևանի բնակիչներին:
    Սկիզբ՝
    4 մայիսի, 2010 թ. 18:00
    Ավարտ՝
    14 մայիսի 2010 թ. 20:00
    Անցկացման վայր՝
    Երևան, Թամանյանի արձանի մոտ

    Ասեմ, որ արդեն իսկ ահագին ծառեր են կտրել ու ֆունդամենտ են դրել մի անճոռնի սրճարանի՝ պոլիտեխնիկի կողմից...

    Շտապել է պետք, քանի ուշ չի...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.05.2010), davidus (08.05.2010), DavitH (08.05.2010), Freddie (08.05.2010), NetX (08.05.2010), Sophie (20.05.2010), Tig (12.05.2010), Yellow Raven (08.05.2010), Yevuk (08.05.2010), Դատարկություն (10.05.2010), Շինարար (08.05.2010)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե արդեն ծառերը կտրել են, շինարարությունն էլ սկսել, ուրեմն պետքա որ արդեն ուշ լինի, եթե ոչ շատ ուշ:


  4. #3
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ստորագրահավաքը ոչ մի օգուտ չտվե՞ց: Ես ինքս ամենաքիչը մի 5 անգամ ստորագրել եմ:

  5. #4
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, այսօր ժամը 18.00-ին հավաքվում ենք Կասկադ։ Ստորագրահավաքը շարոունակվելու է մինչև ամսի 14-ը։ Ով ցանկանում է օգնել, կամավոր լինել, անպայման եկեք։ 10.000 ստորագրություն արդեն կա։ ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂ!!!

  6. #5
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.05.2010), murmushka (08.05.2010), Skeptic (08.05.2010), VisTolog (08.05.2010), Whyspher Whisper (24.05.2010), Yellow Raven (08.05.2010)

  8. #6
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվուկ ջան, մի քանի անգամ խի՞ ես ստորագրել Մեկ անգամն էլ հերիք էր
    Հ.Գ. Արի որպես կամավոր
    Դե մի քանի անգամ համալսարանում, մի քանի անգամ էլ դրսում: Շատ լինի, քիչ չլինի:
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..
    Ես ինքս երբեք ոտք չեմ դնի, քանի որ էտ մոտակայքում չեմ սովորում: Ես ստորագրել եմ որպես Երևան քաղաքի բնակիչ: Բայց քեզ հետ էլ եմ համաձայն:

  9. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր թերությունը նա է, որ սենց պայքարում պայքարում ենք, բայց հենց կառուցում են սրճարանա ես իմ ինչա, առաջին օրվանից սաղ նույն ստորագրողներով հելնում գնում են նդեղ դասամիջոցին մի հատ կոֆե խմելու Ու մոռանում լիքը լիքը բաների մասին, դե հիմա, հարմարա, էժանա, մոտիկա..
    Վայ, Արտիստ ջան, լրիվ սրտիցս խոսեցիր.... ես էլ էի ժամանակին կարծում, որ պետք է համախմբվել ու նպատակաուղղված այնպես անել, որ սրճարանը հաճախորդ չունենա... ու էդ ժամանակ շատ մարդիկ ասացին՝ ոնց ես պատկերացնում, սկսենք այդ կաֆեներից չօգտվել, սոված կմնանք....


    Ինչ ասեմ... կարելի է սրճարանը բացվելուց հետո փորձել բացասական կարծիք ստեղծել դրա վերաբերյալ՝ տարածելով դրա անօրինակա կառուցված լինելը, բայց համոզված եմ, որ մարդկանց 90 տոկոսը ուշադրություն չի դարձնի դրան…
    Նույնիսկ եթե սրճարանը փակեն, տեղն արդեն ապականած է...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #8
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ստորագրահավաքը ոչ մի օգուտ չտվե՞ց: Ես ինքս ամենաքիչը մի 5 անգամ ստորագրել եմ:
    Եվուկ ջան, մի քանի անգամ խի՞ ես ստորագրել Մեկ անգամն էլ հերիք էր
    Հ.Գ. Արի որպես կամավոր

  11. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպայման պետք է պայքարել, միանալ ստորագրահավաքին, հնարավորինս տարածել ինֆորմացիան: Եթե նույնիսկ այս անգամ, կոնկրետ այս մի դեպքում ուշ լինի, հաստատ սա առաջին ու վերջինը չի: Հաջորդ անգամներում ավելի զգույշ կլինեն, որովհետև բնակչությունն էլ կըմբոստանա ավելի ու ավելի շատ: Արդեն շատ ենք լռել, ժամանակն է ամեն իրավախախտության դեմ առանձին բարձրաձայնել ու բողոքել: Միանում եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուսանողական
    Հեղինակ՝ laro, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.04.2018, 23:16
  2. Ուսանողական անեկդոտներ
    Հեղինակ՝ Yevuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 22:45
  3. Վերակենդանացնե՛նք Մաշտոցի այգին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 15:29
  4. Հայաստանի թռչնաշխարհը վտանգված է. ստորագրահավաք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 07.11.2008, 12:23
  5. Բուսաբանական այգին վտանգված է
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 17.07.2008, 08:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •