Վաղը
օգոստոսի 1-ին
Անգլիական այգում
ժամը 20.00-ին
Այս անգամ խոսելու ենք ԶԼՄ-ների դերի մասին բնապահպանության գործում։ Հանդիպումը կսկսվի "Մեկ օր կյանքից" կարճամետրաժ վավերագրական ֆիլմով։ Մեր հյուրերն են լինելու լրագրողներ Արման Սուլեյմանյանը, Անի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանը և Անի Սեինյանը։
Կհանդիպենք
Վերջին խմբագրող՝ Freddie: 31.07.2010, 17:14:
Դատական հայցը արդեն պատրաստ է։
Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում կարող եք ձեր հարցերը տալ փաստաբանին, ծանոթանալ և միանալ հայցին: Կառավարության 3-րդ շենք, աջ անկյունում:
Կպահանջվեն ձեր անձնագրային տվյալները և ձեր ներկայությունը։
Բավական երկար ստացվեց դատական հայցի պատրաստումը: Անլրջություն կա՞, թե՞ հարգելի պատճառներ: Միտք ունեի միանալու, բայց հիմա վստահությունս սասանվել է:
Ոչ մի անլրջություն
Պարզապես մարդկային ռեսուրսների պակասը շատ անգամ հանգեցնում է որոշ բաների ուշացման և շատերը նախընտրում են կողքից մեկնաբանել, սակայն օգնելու համար ոչ մի բան չեն նախաձեռնում:
Ֆոտոն (03.09.2010)
Պարզվել է, թե ով է «Ուսանողական» այգում կառուցվող շինության սեփականատերը
http://news.am/arm/news/36301.htmlՀոկտեմբեր 29, 2010 | 11:54
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, վերջապես, պարզել է, թե ում է պատկանում «Ուսանողական» այգում գտնվող կառուցվող շինարարական օբյեկտը:
Նախաձեռնությունը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, րում ասվում է. «Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որտեղ նշվում է, որ «Ուսանողական» այգում գտնվող նախկին « Елки-палки» սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր փոխվել է եւ հանդիսանում է ոմն Ռուզաննա Բեգլարյանը:
Առայժմ ձեռնպահ մնալով հետեւություններ անելուց, խնդրում ենք «Ուսանողական այգու» ճակատագրով մտահոգ բոլոր անձանց օգնել մեզ պարզելու, թե ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը եւ ովքե՞ր են կանգնած նրա ետեւում»
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Tig (29.10.2010), Yellow Raven (29.10.2010), Ձայնալար (29.10.2010), Ռուֆուս (29.10.2010), Ֆրեյա (29.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ