Վաղը
օգոստոսի 1-ին
Անգլիական այգում
ժամը 20.00-ին
Այս անգամ խոսելու ենք ԶԼՄ-ների դերի մասին բնապահպանության գործում։ Հանդիպումը կսկսվի "Մեկ օր կյանքից" կարճամետրաժ վավերագրական ֆիլմով։ Մեր հյուրերն են լինելու լրագրողներ Արման Սուլեյմանյանը, Անի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանը և Անի Սեինյանը։
Կհանդիպենք![]()
Վերջին խմբագրող՝ Freddie: 31.07.2010, 17:14:
Դատական հայցը արդեն պատրաստ է։
Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում կարող եք ձեր հարցերը տալ փաստաբանին, ծանոթանալ և միանալ հայցին: Կառավարության 3-րդ շենք, աջ անկյունում:
Կպահանջվեն ձեր անձնագրային տվյալները և ձեր ներկայությունը։
Բավական երկար ստացվեց դատական հայցի պատրաստումը: Անլրջություն կա՞, թե՞ հարգելի պատճառներ: Միտք ունեի միանալու, բայց հիմա վստահությունս սասանվել է:![]()
Ոչ մի անլրջություն
Պարզապես մարդկային ռեսուրսների պակասը շատ անգամ հանգեցնում է որոշ բաների ուշացման և շատերը նախընտրում են կողքից մեկնաբանել, սակայն օգնելու համար ոչ մի բան չեն նախաձեռնում:
Ֆոտոն (03.09.2010)
Պարզվել է, թե ով է «Ուսանողական» այգում կառուցվող շինության սեփականատերը
http://news.am/arm/news/36301.htmlՀոկտեմբեր 29, 2010 | 11:54
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, վերջապես, պարզել է, թե ում է պատկանում «Ուսանողական» այգում գտնվող կառուցվող շինարարական օբյեկտը:
Նախաձեռնությունը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, րում ասվում է. «Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որտեղ նշվում է, որ «Ուսանողական» այգում գտնվող նախկին « Елки-палки» սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր փոխվել է եւ հանդիսանում է ոմն Ռուզաննա Բեգլարյանը:
Առայժմ ձեռնպահ մնալով հետեւություններ անելուց, խնդրում ենք «Ուսանողական այգու» ճակատագրով մտահոգ բոլոր անձանց օգնել մեզ պարզելու, թե ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը եւ ովքե՞ր են կանգնած նրա ետեւում»![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Tig (29.10.2010), Yellow Raven (29.10.2010), Ձայնալար (29.10.2010), Ռուֆուս (29.10.2010), Ֆրեյա (29.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ