User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: ...ավարտ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ...ավարտ...

    Հեռանալիս ետ չեն նայում, ինձնից էլ լավ գիտես արդեն,
    Բայց, երբ դանդաղ մեզ մոտենա բաժանումի ժամը տրտում,
    Ու քայլերդ կետադըրեն հեռացումի տողերը թաց,
    Երբ մեր, ճեղքված սիրուց ծնված, էլեկտրական աղեղներով,
    Մեր սրտերից դեպի երկինք հաղորդվի մի սարսուռ այրող,
    Քո հայացքը քեզնից անկախ, աշխարհի չափ հեռու քեզնից,
    Պիտի դանդաղ ետ շրջվի, որ սիրազուրկ տարածության
    Սահմանները մասնատելով, իմ հայացքին հանդիպի լուռ:
    Եվ տագնապը անդարձության ու փոխադարձ հեռացումի,
    Պիտի հազար ասեղներով ծակծկի մեր աչքերը թաց...
    Հեռանալիս ետ չեն նայում, ու չեն շրջվում հեռանալիս,
    Բայց, երբ անձայն կանգնի մեր դեմ, սահմանագիծ մի անողոք,
    Ու հեռավոր երկինքներից իրիկնամուտ իջնի ներքև,
    Մշուշելով լույսերը վառ ու սահմաններ հորինելով,
    Հեռացումի քո եզերքից՝ քեզ կիսելով հազար մասի,
    Քո մազերը պիտի ծփան, հանկարծակի տենչով վառված,
    Ու գծելով մի սև աղեղ, սիրազատված շառավիղով,
    Պիտի ստիպեն քեզ ետ շրջվել ու մխրճվել աչքերիս մեջ
    Կիսազղջման լուռ հայացքով...
    Հեռանալիս ետ չեն նայում, բայց դու, գիտեմ, դու չես կարող,
    Ճանաչում եմ ես քեզ արդեն, քո նմաններն ճիշտ ինձ նման,
    Միշտ անցյալում թողնում են այն, ինչ-որ պիտի ամբողջ կյանքում,
    Մոլեռանդի համառությամբ, հետապնդի նրանց անքուն,
    Գիշերները դարձնելով անսահմանի անխոս վկան,
    Ու ներկելով ցերեկները անցած սիրո ստվերներով...
    ...հեռանալիս ետ չեն նայում, մոռանում են հեռանալիս...

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Arpine (07.11.2011), E-la Via (08.11.2011), einnA (25.11.2012), erexa (11.04.2011), KiLa (07.05.2010), Kita (15.07.2010), Malxas (26.11.2012), Mark Pauler (19.07.2010), MaryMay (09.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (07.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (20.04.2011), SSS (04.06.2010), Tianshi (22.04.2011), unknown (17.05.2010), Yeghoyan (01.06.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (10.05.2010), Դատարկություն (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Ինչուիկ (17.05.2010), Ծով (11.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Շինարար (16.05.2010), Ուլուանա (03.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •