User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: ...ավարտ...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ...ավարտ...

    Հեռանալիս ետ չեն նայում, ինձնից էլ լավ գիտես արդեն,
    Բայց, երբ դանդաղ մեզ մոտենա բաժանումի ժամը տրտում,
    Ու քայլերդ կետադըրեն հեռացումի տողերը թաց,
    Երբ մեր, ճեղքված սիրուց ծնված, էլեկտրական աղեղներով,
    Մեր սրտերից դեպի երկինք հաղորդվի մի սարսուռ այրող,
    Քո հայացքը քեզնից անկախ, աշխարհի չափ հեռու քեզնից,
    Պիտի դանդաղ ետ շրջվի, որ սիրազուրկ տարածության
    Սահմանները մասնատելով, իմ հայացքին հանդիպի լուռ:
    Եվ տագնապը անդարձության ու փոխադարձ հեռացումի,
    Պիտի հազար ասեղներով ծակծկի մեր աչքերը թաց...
    Հեռանալիս ետ չեն նայում, ու չեն շրջվում հեռանալիս,
    Բայց, երբ անձայն կանգնի մեր դեմ, սահմանագիծ մի անողոք,
    Ու հեռավոր երկինքներից իրիկնամուտ իջնի ներքև,
    Մշուշելով լույսերը վառ ու սահմաններ հորինելով,
    Հեռացումի քո եզերքից՝ քեզ կիսելով հազար մասի,
    Քո մազերը պիտի ծփան, հանկարծակի տենչով վառված,
    Ու գծելով մի սև աղեղ, սիրազատված շառավիղով,
    Պիտի ստիպեն քեզ ետ շրջվել ու մխրճվել աչքերիս մեջ
    Կիսազղջման լուռ հայացքով...
    Հեռանալիս ետ չեն նայում, բայց դու, գիտեմ, դու չես կարող,
    Ճանաչում եմ ես քեզ արդեն, քո նմաններն ճիշտ ինձ նման,
    Միշտ անցյալում թողնում են այն, ինչ-որ պիտի ամբողջ կյանքում,
    Մոլեռանդի համառությամբ, հետապնդի նրանց անքուն,
    Գիշերները դարձնելով անսահմանի անխոս վկան,
    Ու ներկելով ցերեկները անցած սիրո ստվերներով...
    ...հեռանալիս ետ չեն նայում, մոռանում են հեռանալիս...

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Arpine (07.11.2011), E-la Via (08.11.2011), einnA (25.11.2012), erexa (11.04.2011), KiLa (07.05.2010), Kita (15.07.2010), Malxas (26.11.2012), Mark Pauler (19.07.2010), MaryMay (09.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (07.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (20.04.2011), SSS (04.06.2010), Tianshi (22.04.2011), unknown (17.05.2010), Yeghoyan (01.06.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (10.05.2010), Դատարկություն (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Ինչուիկ (17.05.2010), Ծով (11.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Շինարար (16.05.2010), Ուլուանա (03.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից անցնեի ձեր դռան մոտով, հայացքս հառած քո պատուհանին,
    Հոգիս արբեցած աչքերիդ փայլով, որոնեի քո հայացքը անգին:
    Պատուհանից լուռ նայեիր վրաս, քո աղջկական մաքուր հայացքով,
    Ժպտայիր հանկարծ, դառնայիր երազ, այրեիր հոգիս աչքերիդ լույսով:
    Հետո ժամերով սպասեի մենակ, քո տուն դառնալու ճանապարհին լուռ,
    Գայիր, անցնեիր կողքովս արագ, ու խոնարհեիր հայացքդ մաքուր:
    Անցնեիր անձայն, ետ չնայեիր, տանեիր քեզ հետ սիրտս մոլորված,
    Մնայի մենակ աշխարհում անծիր, ու թափառեի մինչև լուսաբաց:
    Ու արտասվեի լուսե թախիծով, հոգումս պահած երազանք ու սեր,
    Հետո իմ բարի, հին ընկերներով, հարբեինք մինչև թախիծը ցրվեր:
    Սակայն անցյալ է այդ ամենն արդեն, ու այս գիշեր իմ քունը չի տանի,
    Ես ինչ անեմ, որ հուշերս լռեն, որ սրտիս ցավը, հոգիս չհանի:

  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Arpine (07.11.2011), E-la Via (08.11.2011), einnA (25.11.2012), erexa (11.04.2011), KiLa (07.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (07.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Sambitbaba (20.04.2011), SSS (04.06.2010), Tianshi (22.04.2011), unknown (17.05.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (10.05.2010), Ինչուիկ (17.05.2010), ԿԳԴ (16.07.2010), Շինարար (16.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպիտակ է շուրջդ, սպիտակ է հագիդ,
    Քողը երեսիդ, սպիտակ է ու ձյուն,
    Ժպիտ կա շուրթիդ, արցունք՝ աչքերիդ,
    Ու զուռնան անզուսպ, պարի է կանչում:
    Խաչը բարի է, արցունքդ՝ գոհար,
    Ծեսը պսակի, սուրբ է ու մաքուր,
    Եկեղեցին՝ սկիզբ ու նոր ճանապարհ,
    Անցած օրերը տեսիլներ են լուռ:
    Սպիտակ է հագիդ, հոգումդ լույս կա,
    Մատանիներ կան՝ փոխանակելու,
    -Հնազանդ եմ ես, Տերն է ինձ վկա,-
    Քո կույս շուրթերն են արտասանելու:
    Ու առջևում դեռ մութ գիշերներ կան,
    Ու սրբություններ կան՝ մարմնանալու,
    Ու մի նոր կյանքի սկզբնավորում կա,
    Որ երազներիս վերջն է դառնալու...
    .....................................................
    ...կարմիր է շուրջս, կարմիր է հոգիս,
    Կարմիր է անգամ գիշերն այս անվերջ,
    Քողը երեսիդ, վերջն էr հույսերիս,
    Ու ցավն է ոռնում իմ աչքերի մեջ:
    Ու մտքերիս մեջ սև արցունքներ կան,
    Ու ուրիշ սիրտ կա քո սրտի խորքում,
    Իսկ հարսանիքդ ճերմակ էր այնքան,
    Մաքուր էր այնքան, ու ձյուն էր իջնում...

  6. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Arpine (07.11.2011), CactuSoul (08.05.2010), E-la Via (08.11.2011), einnA (25.11.2012), erexa (25.04.2011), KiLa (08.05.2010), Mark Pauler (11.04.2011), MaryMay (09.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (09.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (20.04.2011), SSS (04.06.2010), unknown (17.05.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (10.05.2010), Դատարկություն (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Էլիզե (03.06.2010), Ինչուիկ (17.05.2010), ԿԳԴ (16.07.2010), Հենրիկ Բաբաջանյան (11.05.2010), Միքո (08.05.2010), Շինարար (16.05.2010), Ուլուանա (03.06.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք բաժանվեցինք ու հորիզոնը,
    Երկու կես եղավ անողոք ցավից,
    Ու բաժանվեցին մեր երազները,
    Ներկան զատելով լուսե անցյալից:

    Երկնակամարում մի սև գիծ շողաց,
    Ու փայլն աստղերի դարձավ սև մշուշ,
    Մեր բաժանումից երկիրը դողաց,
    Ու հրե լավան ջնջեց ամեն հուշ:

    Ծովը ալիքներ հանեց իր խորքից,
    Ջրախեղդ արեց երազները վառ,
    Արևը խամրեց մեր բաժանումից,
    Ու սառցե խավար փռվեց մեզ համար:

    Ու հետո այդ սև հավերժության մեջ,
    Լուռ թափառում են մեր հոգիները,
    Իրարից հեռու ու բաժան անվերջ,
    Անհույս փնտրելով մեր կորած սերը:

    Ու չգտնելով իրար աշխարհում,
    Լուռ հեկեկալով կորստի ցավից,
    Օտար աչքերում լույս են որոնում,
    Մոխրանալով լուռ, այրող կարոտից:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 09.05.2010, 01:11:

  8. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), CactuSoul (09.05.2010), einnA (25.11.2012), Malxas (03.12.2012), Mark Pauler (11.04.2011), Meme (12.05.2010), My World My Space (09.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (08.11.2011), SSS (04.06.2010), unknown (17.05.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (10.05.2010), Դատարկություն (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Երկնային (03.06.2010), Էլիզե (03.06.2010), Ինչուիկ (17.05.2010), ԿԳԴ (16.07.2010), Շինարար (16.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան հիշեցի, պոեմ չի, բալլադ էլ չի, չգիտեմ ինչ ա, բանակում եմ գրել, ավելի ճիշտ մտածել եմ "պոստում" կանգնած, խիստ չդատեք, գիտեմ որ թերություններ շատ կան, եթե շատ եք ուզում քննադատել նայեք իմ "...ավարտ...", թեման, այ էդտեղ բոլոր քննադատությունները մեծ հետաքրքրությամբ կկարդամ: Ուրեմն գնացինք, ու կներեք սենտիմենտալության համար, դուք էլ ձմեռը, գիշերվա երեքին պոստում կանգնած լինեք, դուք ել կսենտիմենտալանաք

    Խուլ, սահմանամերձ մի զորամասում,
    Հեռու աշխարհի լույսերից բոլոր,
    Սիրած աղջկա կարոտը սրտում,
    Ծառայում էր մի պատանի զինվոր:

    Կարոտում էր նա սիրած աղջկան,
    Ու տուն դառնալու օրերն էր հաշվում,
    Միայն աղջկա նկարն էր նրան
    Նոր ուժեր տալիս ու հուսադրում:

    Հայացքն աղջկա հուշում էր կարծես,
    Որ կգան սիրո օրերը անցած,
    Ու աստվածուհու ժպիտ կար ասես
    Հրաշք աղջկա աչքերում դաջված:

    Հաշված օրեր էր արդեն մնացել,
    Որ նրանք նորից գտնեին իրար,
    Երբ մի ձյունառատ, մի մռայլ գիշեր
    Տագնապ հնչեցվեց սուր ու անդադար:

    Հակառակորդը սահմանն էր խախտել,
    Գնդակոծում էր գյուղերն անպաշտպան,
    Պետք էր ամեն կերպ նրան կասեցնել,
    Ցանկացած գնով ետ մղել նրան:

    Ու ճամփա ընկան տղաները լուռ,
    Հոգիներում վառ արևներ պահած,
    Որ չարի առաջ փակեն ամեն դուռ,
    Որ ցրեն խավարն ամենատարած:

    Ու կռվում էին տղաներն անվախ,
    Իսկ հորիզոնը վառվում էր կարծես,
    Մոռացել էին տագնապներ ու վախ,
    Մարտնչում էին աստվածների պես;

    Նրանց աչքերի կրակներից վառ,
    Սարսափահար էր թշնամին եղել,
    Ու խուճապահար փախչում էր անճար,
    Ասես դժոխքն էր նրանց դեմ բացվել:

    Իսկ լուսաբացը խաղաղ էր, անձայն,
    Ետ էր շպրտված արդեն թշնամին,
    Վիրավորների հառաչն էր միայն
    Հեռվից հասցնում խելագար քամին:

    Երբ հավաքվեցին զինվորները լուռ,
    Ցավով հասկացան, որ տղան չկա,
    Ու փնտրում էին նրան ամենուր,
    Զուր հավատալով, որ նա դեռ կգա...

    ...մի հեռու կիրճում ընկել էր տղան,
    Արկի բեկորը կուրծքն էր խոցել,
    Դողդողում էին շուրթերը անձայն,
    Արցունքներն էին աչքերում սառել:

    Վերջին մի ճիգով սեղմել էր կրծքին
    Լուսանկարը սիրած աղջկա,
    Որ լույս հայացքով նայում տղային
    Կարծես հուշում էր. մեր սերը դեռ կա...

    Երբ ընկերները գտան տղային
    Արդեն մարել էր հայացքը նրա,
    Անմար կարոտով սառել էր շուրթին
    Լուսե անունը սիրած աղջկա:

    Ու կրծքին սեղմած լուսանկարից
    Մի հրաշք աղջիկ ժպտում էր, ժպտում,
    Իսկ նկարի տակ, արյունի տակից
    Ինչ որ բառեր էր հազիվ երևում:

    Ու ընկերներից մեկը գլխիկոր
    Կարդաց ցածրաձայն, աղոթքը նրա.
    -Ես կյանքս անգամ չեմ խնայի, որ
    Քո վառ ժպիտը չանհետանա...

    Հենց նոր նկատեցի, որ արդեն մայիսի 9-ն է, ծնկի եմ գալիս Հայրենական Մեծ Պատերազմի ու Արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցների առաջ, Ձեր բոլոր չիրականացած երազների գնով է, որ մենք այսօր հնարավորություն ունենք իրականացնել մեր երազները...

  10. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Ariadna (11.05.2010), Arpine (07.11.2011), CactuSoul (09.05.2010), einnA (25.11.2012), KiLa (09.05.2010), Mark Pauler (11.04.2011), MaryMay (09.05.2010), matlev (16.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (09.05.2010), Nadine (11.05.2010), Nare-M (09.05.2010), Quyr Qery (16.04.2011), Ripsim (08.11.2011), Safaryan (11.05.2010), SSS (04.06.2010), unknown (17.05.2010), Ամմէ (25.11.2012), Դատարկություն (17.05.2010), Դարք (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Էլիզե (03.06.2010), Ինչուիկ (17.05.2010), ԿԳԴ (16.07.2010), Մարկիզ (03.06.2010), Շինարար (16.05.2010), Ուլուանա (03.06.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սա ուրիշ թեմայում էի դրել, բայց մեր հարգարժան մոդերատորները որոշեցին տեղափոխել այստեղ, ամեն դեպքում սա կապ չունի թեմայի հետ, կամ համարյա կապ չունի

  12. #7
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում MaryMay-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր եկավ
    Շհնորհակալ եմ, մի քիչ սենտիմենտալ ա, բայց ոչինչ, չէ՞: Առաջի անգամ ա, որ ինչ որ մեկը կարդում ա էս բանաստեղծությունները, չնայած որ իմ վերջի բանաստեղծությունը գրել եմ երեք տարի առաջ, բայց էսքան ժամանակ դրանք թաքնված էին իմ դարակի ամենախորքերում, ինձ միշտ թվում էր որ դրանք շատ պրիմիտիվ են ուրիշներին ցույց տալու համար (չնայած հիմա էլ առանձնապես կարծիքս չեմ փոխել, ուղղակի ուզում էի այլոց կարծիքն էլ իմանալ, բայց ոնց տեսնում եմ արձագանքներից (կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունից), իրոք էդքան էլ հաջողված գործեր չեն, խոսքս առաջի չորսի մասին է, հինգերորդի վերաբերյալ չունեմ ոչ մի ակնկալիք, էդ մեկը ես չեմ գրել, մութը, ցուրտը, մենակությունն ու կարոտն են ստեղծել էդ, համենայն դեպս շնորհակալ եմ բոլորին, մի քանի հատ ել ունեմ "ավարտ" թեմայով, մոտ օրերս դրանք էլ կտեղադրեմ ու հրաժեշտ կտամ ձեզ, չեմ ուզում շատ անհանգստացնել իմ ներկայությամբ:

  14. #9
    Լիարժեք անդամ MaryMay-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2010
    Գրառումներ
    145
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շհնորհակալ եմ, մի քիչ սենտիմենտալ ա, բայց ոչինչ, չէ՞: Առաջի անգամ ա, որ ինչ որ մեկը կարդում ա էս բանաստեղծությունները, չնայած որ իմ վերջի բանաստեղծությունը գրել եմ երեք տարի առաջ, բայց էսքան ժամանակ դրանք թաքնված էին իմ դարակի ամենախորքերում, ինձ միշտ թվում էր որ դրանք շատ պրիմիտիվ են ուրիշներին ցույց տալու համար (չնայած հիմա էլ առանձնապես կարծիքս չեմ փոխել, ուղղակի ուզում էի այլոց կարծիքն էլ իմանալ, բայց ոնց տեսնում եմ արձագանքներից (կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունից), իրոք էդքան էլ հաջողված գործեր չեն, խոսքս առաջի չորսի մասին է, հինգերորդի վերաբերյալ չունեմ ոչ մի ակնկալիք, էդ մեկը ես չեմ գրել, մութը, ցուրտը, մենակությունն ու կարոտն են ստեղծել էդ, համենայն դեպս շնորհակալ եմ բոլորին, մի քանի հատ ել ունեմ "ավարտ" թեմայով, մոտ օրերս դրանք էլ կտեղադրեմ ու հրաժեշտ կտամ ձեզ, չեմ ուզում շատ անհանգստացնել իմ ներկայությամբ:

    Պատկերացնում եմ ինչ դժվար է ստեղծագործությունդ առաջին անգամ հանձնել ընթերցողի դատին ու սպասել "դատավճռին": Պատկերացնում եմ ինչ խոցելի ես դառնում ցանկացած արձագանքի կամ նույնիսկ դրա բացակայության /առավել ևս դրա բացակայության/ նկատմամբ: Բայց թող դա չհիասթափեցնի քեզ: Միշտ չէ, որ արձագանքների բացակայությունը համարժեք է բացասական գնահատականի:
    Իսկ քո գրածները պատկերավոր են ու զգացմունքային
    Some people cause happiness wherever they go, others - whenever they go!

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (12.05.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շնորհակալ եմ

  17. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկոն նորից պարուրեց հոգիս,
    Աստղերը պայծառ ժպտում են ասես.
    Երանի դարձյալ լինեիր կողքիս,
    Ասեի որքան կարոտել եմ քեզ...

    Խավարն իջեցրեց իր թանձր քողը,
    Միայն աստղերն են ժպտում ինձ հեռվից.
    Սիրտս չի լքում կարոտի դողը,
    Ու քո աչքերն եմ երազում նորից...

    Ամպի ետևում պահվեց լուսինը,
    Խավարն ավելի խավարեց կարծես.
    Դու մոռացել ես մեր սերը, հինը,
    Դու չես հիշում ինձ, չեմ եղել ասես...

  18. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Ariadna (11.05.2010), einnA (25.11.2012), impression (11.05.2010), Mark Pauler (11.04.2011), MaryMay (11.05.2010), Meme (12.05.2010), My World My Space (10.05.2010), Nadine (11.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (08.11.2011), SSS (04.06.2010), unknown (17.05.2010), Դատարկություն (17.05.2010), Եկվոր (03.06.2010), Ժունդիայի (11.05.2010), Ինչուիկ (17.05.2010), Ծով (11.05.2010), ԿԳԴ (16.07.2010), Մանուլ (28.05.2010), Մարկիզ (03.06.2010), Շինարար (16.05.2010), Ֆոտոն (03.06.2010)

  19. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    համենայն դեպս շնորհակալ եմ բոլորին, մի քանի հատ ել ունեմ "ավարտ" թեմայով, մոտ օրերս դրանք էլ կտեղադրեմ ու հրաժեշտ կտամ ձեզ, չեմ ուզում շատ անհանգստացնել իմ ներկայությամբ:
    Չհասկացա՞, նոր էկել ես, ո՞ւր ես գնում......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա՞, նոր էկել ես, ո՞ւր ես գնում......
    ես կարճ ժամանակով էի եկել...

  21. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կգամ, երբ հեռու անցյալից,
    Երազներ կայցելեն քեզ, անտես,
    Երբ կզգաս, որ չկաս առանց ինձ,
    Ինչպես ես, չեմ ապրում առանց քեզ:

    Ես կգամ գիշերվա խավարում,
    Ձեռքդ լուռ կբռնեմ, կարտասվեմ,
    Հեռավոր ու անդարձ օրերում,
    Կատարված հրաշքներ կպատմեմ:

    Կպատմեմ հեքիաթներ իրական,
    Այն հեռու-հեռավոր երազից,
    Ուր ապրում են, սիրում են, դեռ կան,
    Այն տղան ու աղջիկն այն անբիծ:

    Ուր կարծես հրաշքով մի արդար,
    Դադարել է պտույտն արևի,
    Որ չգան գիշերներն այս խավար,
    Ու մութը բաժանում չբերի:

    Կլսես հեքիաթը, մեր չապրած,
    Հորինված, հորինված մեր սիրո,
    Կհիշես երեկոն այն անդարձ,
    Որ սկիզբ էր, նաև վերջ ու հեռու:

    Կհիշես տղային այն տխուր,
    Ու խոսքերը, թախծոտ, երազե,
    Աչքերիդ արցունքները մաքուր,
    Ու թրթիռը սրտի քո լուսե:

    Կարտասվենք արցունքով իրական,
    Ու մի լույս, մի խաղաղ իրիկուն,
    Կլքենք ապագան ու ներկան,
    Կճախրենք դեպ անցյալ, դեպի տուն....

  22. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), Ariadna (11.05.2010), CactuSoul (11.05.2010), E-la Via (08.11.2011), einnA (25.11.2012), Mark Pauler (11.04.2011), MaryMay (11.05.2010), Meme (28.05.2010), My World My Space (10.05.2010), Nadine (11.05.2010), Quyr Qery (16.04.2011), Safaryan (11.05.2010), Sambitbaba (20.04.2011), SSS (04.06.2010), unknown (17.05.2010), Ամմէ (25.11.2012), Արևածագ (11.05.2010), Գեա (07.11.2011), Եկվոր (03.06.2010), Ժունդիայի (11.05.2010), Ինչուիկ (17.05.2010), Մարկիզ (03.06.2010), Շինարար (16.05.2010)

  23. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ընդմիջումից հետո հաճույքով չափածո եմ կարդում․․․խորհուրդ կտամ, չգնալ․․․մեզ համար գոնե
    Հ․Գ․ինչի՞ց վերցրեց տեսնես, որ անհանգստացնում ա․․․ նայի՛ քեզ, չանհանգստացնեն
    մի խոսքով սպասենք նորերին․․․

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.06.2010), My World My Space (11.05.2010), Արէա (11.05.2010), Եկվոր (03.06.2010), Երկնային (03.06.2010), Ժունդիայի (11.05.2010)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •