User Tag List

Էջ 20 24-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #286
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ փոքր էինք մեր բակի տղաներից մեկը բա՝ գնալու եմ, գլանդներս վիրահատեմ, սաղ սկսեցին վրան ծիծաղել, թե արա գլան ա, գլանդ չի Ընդհանրապես տգիտությունը սիրում ա ծաղրել:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (14.08.2017), Progart (14.08.2017), reminilo (14.08.2017), StrangeLittleGirl (14.08.2017), Ծլնգ (14.08.2017), Հայկօ (22.08.2017), Յոհաննես (14.08.2017), Տրիբուն (14.08.2017)

  3. #287
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկը ճիշտ էր ասում, որ ակումբում սկսել են անձանց քննարկել թեմաների փոխարեն: Ու իրոք մի այլ կարգի տհաճ ա: Ինչքան ա իմ բախտը բերել ակումբցիներից իմ մտերիմների հարցում, երբեք առիթ չենք ունեցել հարաբերություն պարզաբանելու: Ամենաշատը մտերիմ եմ եղել Հրաչի հետ, դե հիմա հեռու ենք, բայց իհարկե հնարավորինս աշխատում ենք շփվել, շատ հազվադեպ ա ստացվում: Հրաչը ակտիվ չի շատ ֆորումում, բայց իմ ճանաչած լավագույն մարդկանցից մեկն ա: էնպես չի, որ մենք ամեն բան կիսվում ենք և այլն, բայց էն մարդկանցից ա, ում վստահաբար կարելի ա անվերապահորեն վստահել ու երբե չզղջալ: Ուղղակի ուզեցա ասեմ էսքանը իր մասին:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.03.2018), boooooooom (30.10.2017), CactuSoul (16.01.2018), Cassiopeia (22.08.2017), GriFFin (22.08.2017), Moonwalker (22.08.2017), Smokie (05.09.2017), _Հրաչ_ (15.01.2018), Աթեիստ (22.08.2017), Դատարկություն (01.02.2018), Հայկօ (22.08.2017), մարդագայլուկ (23.08.2017), Մուշու (16.01.2018), Նաիրուհի (23.08.2017), Նիկեա (16.01.2018), Վոլտերա (22.08.2017), Տրիբուն (29.08.2017)

  5. #288
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս էինքնա վաղտ ա չէի կարողանում աշխատեմ: Էսօր 1152 բառ: Պլանը երեք հազար բառ էր Բայց ոչինչ, երկրաչափական պրոգրեսիայով ժամը 9:26 շաբաշ ենք անում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (29.08.2017), Տրիբուն (29.08.2017)

  7. #289
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ ասեմ, կարող ա շատ էլ սխալ եմ, բայց ինձ թվում ա ճիշտ եմ:

    Էս վերջերս մոտս վախ ա սկսվել, թե մարդկային հարաբերությունները կորցնում են իրանց իրականությունը: Աբսուրդի թատրոն: Չգիտեմ, ինձ թվում ա՝ արհեստականը, ձևականը, ֆորմալը գնալով շատանում ա, իսկ իրականը, անկեղծը դառնում ա ընդհակառակը վատ ճաշակի, վատ վարքի, վատ բարքի արտահայտում: Ասենք, եթե զրուցելիս մի քիչ ավելի էնտուզիաստիկ ես լինում, կարող ա ագրեսիվի տեղ անցնի: Վերջին հաշվով թքած, պարտավոր չեմ ինձ տեղավորեմ գնալով արհեստականացող աշխարհում: Ինչքան հաճախ ա լինում, որ նկատում ես՝ մարդիկ ուղղակի հաղորդակցվում են, զրույցը պահում, որովհետև անհամար ա լուռ նստել, բայց ոչ զրուցում: Մեկը մյուսի ասածի մեջ չի խորանում, վեջը չի, զրույցին նոր մարդ մոտենալու դեպքում միանգամից կարան անցնեն նոր թեմայի ու հետագայում ընդհանրապես վեջներն էլ չլինի, թե բա հետո՞, էս ինչ տեղը կանգ առար, ի՞նչ էիր ասում: Դրա համար հատկապես փաբեր մեծ ընկերախմբերի հետ վաղուց չեմ գնում: Մարդիկ գնում են փաբեր, որովհետև տենց քուլ ա, իրանք սոցիալիզվում են, ոչ թե որովհետև կոնկրետ մարդկանց հետ ուզում են իրանց ժամանակը անցկացնել: Մարդիկ իրանց նախկինների հետ ընկեր են մնում, շաբաթը մեկ հանդիպում, սուրճ խմում, զրուցում Դոնալդ Թրամփից, նոր տուն տեղափոխվելու խնդիրներից կամ նոր բացված ռեստորանից, որովհտեև տենց իրանք քուլ են, իրանք տես կարում են ընկեր մնան իրանց նախկինի հետ, ու ոչինչ որ էդ զրուցելու պահին իրանք իրականում չեն էլ զրուցում, զրույց են պահում, բայց մտովի վերարատադրում են իրանց վերջին կամ նախավերջին սեքսը, իրար լեզուների համն են իրանց բերանում հիշում, բայց հիմա ամենքը նոր հարաբերություն ունեն, խոսքի: Գրողը տանի: Ինչի եք էդ մի ժամը իրար հետ սուրճ խմելու վրա սպանում: Ամենքդ ձեր օֆիսում լռվցրեք, յություբով անկապ վիդերոներ նայեք, տենց ավելի լավ ա:

    Չէ, ես ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն բան դեռ որ իրական ա, իսկական ա: Ասենք՝ մի ընկեր ունեմ, որ նոր էինք շփվում՝ մեկ-մեկ ինձ կարող ա ասեր, ոնց որ ագրեսիվ ես, ինչ ա թե հետաքրքրվածությամբ էի զրույցին մասնակցում: Հիմա ինքը էլի նույն մարդն ա, բայց կոնկրետ ինձ հետ շփման մեջ մի տեսակ լրիվ իսկական ա, ոնց որ էդ նույն մարդը չլինի, ասենք՝ քիթը կխոթի գործերիս մեջ, չհարցրած տեղը խորհուրդներ կտա, կասի՝ սենց մի արա, նենց արա: Զահլա կտանի, ոնց որ հեչ էդ չափված-ձևված, պոլիտկորեկտ մարդը չլինի: Բայց սենց ավելի լավ ա, իրոք:

    Մի անգամ հետիս ապրողը դուռը թխկացրեց ու առանց պատասխանի սպասելու մտավ սենյակս մի բավականին անհարմար պահի, որ դրա կարիքը մեմղ ասած բոլորովին չկար: Էլի իրոք սենց ավելի լավ ա: Հիմա էլ նոր ֆլեթմեյթերս, ամեն օր չէ, բայց իրիկունը հոգնած տուն եմ գալիս, մեկ էլ կգան կնստեն մի կես ժամ ավելի, կզրուցեն, ուզում ես զուտ դինջանաս, բայց չեմ ուզում էս իսկականությունը մարդկային հարաբերությունների փչացնեմ, սենց ավելի լավ ա:

    Մի իսպանացի օֆիսմեյթ ունենք, իմ ճանաչած ամենալավ մարդկանցից մեկը, բայց հա կխոսա, ոգևորված աշխատում ենք, սաղին կընդհատի, թե մի բան ասեմ էլի: Պահի տակ բոլորիս դեմքին էլ կարող ա ինչ-որ դժգոհության արտահայտություններ նկատվեն, բայց ոչ ոք երբևէ չի սաստում: Ու չգիտեմ ուրիշները խի, կոնկրետ ես, որովհետև էդ մարդը էդպիսի մարդ ա, ու լավ ա, որ ինքը հենց տենց իսկական ա իրան պահում, պետք չի էդ անձնական տարածք, չեմ իմանում ինչերով փչացնել էդ իսկականությունը:

    Եթե մարդիկ դժգոհում են, որ ես շատ էմոցիոնալ եմ, ես որոշեցի, որ իրականում դա իմ լավագույն հատկանիշն ա: Պիտի չհարմարվեմ: Ում դուր չի գալիս, բարի ճանապարհ:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.09.2017), Cassiopeia (27.09.2017), Mr. Annoying (25.09.2017), reminilo (26.09.2017), Բարեկամ (20.03.2018), Հարդ (17.07.2019), մարդագայլուկ (26.09.2017), Նաիրուհի (27.09.2017), Նիկեա (24.10.2017), Ուլուանա (26.09.2017), Տրիբուն (26.09.2017)

  9. #290
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ նույնիսկ անենաօփենմայնդիդ մարդկանց եվրոկենտրոն մտածողությունը մեկ մեկ մի այլ կարգի ապշեցնում ա։ Մի օր մեկը բա դու ոնց ես գրականություն ուսումնասիրում եթե կարդալ չես սիրում։ Ասում եմ ինչից որոշեցիր։ Ասում ա դե սկի Հարրի Փոթերը չես կարդացել։ Իրա կարդացող ուղեղի համար գրականությունը սկսվում ու ավարտվում ա Մեծ Բրիտանիայում


    Էս մի երկու տարվա բան ա։ Ուղղակի տանը մենակ եմ անկապ բաներ եմ հիշում։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.10.2017), Mr. Annoying (13.10.2017), Դատարկություն (14.10.2017), Նիկեա (24.10.2017), Տրիբուն (13.10.2017)

  11. #291
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեզիս եզրակացություններն եմ գրում, այ մարդ, մեկ էլ մի հանճարեղ միտք եկավ, ինձնից գոհ գրեցի ու ասում եմ՝ էս ե՞ս եմ, ես սենց խելացի եմ եղել ու չե՞մ իմացել: Համ էլ ահավոր ծանոթ միտք թվաց, նենց չէր, որ նոր հասա էդ բարձր գիտակցությանը, վաղուց էի էսքան հասուն: Մեկ էլ հիշեմ, որ էս իմ միտքը չի, Հրանտ Մաթևոսյանինն ա: )) Բայց կապ չունի, վաղուց էի ուզում մի ձև գտնեմ, որ Հրանտ Մաթևոսյանին հղում անեմ, իր անունը նշվի թեզումս, ավելի լավ, ինքնաբերաբար ստացվեց, արհեստական չի ստացվի: Ահագին հաջող օր էր աշխատանքային առումով: ))

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2017), Cassiopeia (30.10.2017), Mr. Annoying (30.10.2017), Progart (01.11.2017), Smokie (14.11.2017), Բարեկամ (20.03.2018), Գաղթական (31.10.2017), Ներսես_AM (31.10.2017), Նիկեա (01.11.2017), Տրիբուն (31.10.2017)

  13. #292
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն օրը մի հատ պիես եմ կարդացել թեզիս համար, էնքան լավն էր, էնքան ուրախացա, ում տեսնում եմ՝ բովանդակությունը պատմում եմ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2017), Mr. Annoying (02.11.2017), Smokie (14.11.2017), Հայկօ (01.11.2017), Մուշու (16.01.2018), Նիկեա (01.11.2017)

  15. #293
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    էս էինքնա վաղտ ա չէի կարողանում աշխատեմ: Էսօր 1152 բառ: Պլանը երեք հազար բառ էր Բայց ոչինչ, երկրաչափական պրոգրեսիայով ժամը 9:26 շաբաշ ենք անում:
    Երեք շաբաթվա մեջ քառասունհինգ հազար բառ։ Շուտ էի որոշել, որ եթե վերջում եզրակացություններից հետո հանկարծ թեզս լրիվ ուրիշ ձև պատկերացնեմ, թամբալություն չեմ անելու, պիտի նստեմ զրոյից գրեմ։ Կեսից շատը արեցի։ Ընդամենը երեք շաբաթ։ Պարզ ա որ չորս տարվա մտածած հասունացած ա, բայց գոհ եմ, որ չափսոսացի գրածս ջնջել ու նորից գրել։ Բան չմնաց, քանի գնում էնքան պայծառը վերջը երևում։

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.03.2018), ivy (20.03.2018), Mr. Annoying (16.07.2018), Smokie (31.03.2018), StrangeLittleGirl (20.03.2018), _Հրաչ_ (21.03.2018), Գաղթական (20.03.2018), Հայկօ (20.03.2018), Նաիրուհի (22.03.2018), Ներսես_AM (20.03.2018), Նիկեա (20.03.2018), Ուլուանա (21.03.2018), Տրիբուն (20.03.2018)

  17. #294
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց վարժվել եմ, որ օդանավակայաններում ես եմ էն տղեն ում անվտանգության աշխատակիցները լրացուցիչ զննում ու հարցեր են տալիս, բայց Ֆրանկֆուրտի աերոպորտի անմարդկային վերաբերմունքին ոչ ոք չի հասնի: Ձեռները մտցրեցին շորտից ներս, սեռական օգրաններս ու հետևս են ձեռ տալիս, լավ էր ասեին՝ հանվի, քան թե սենց: Ճիշտն ասած ես ուզում էի առաջարկեմ, թե տղերք, ուզո՞ւմ եք հանվեմ, բայց մտածեցի, որ կարող ա լրացուցիչ գլխացավանքներ առաջացնի: Զուտ մայկով ու շորտով էի, ասենք ի՞նչ էին ուզում գտնեն: Կամ գրպանները նայում եք հասկացանք, ձեռներդ խի՞ եք սեռական օրգաններիս տանում: Զուտ իմ մերձավորարևելյան արտաքինի համար: Էսօր բողոք գրեցի իրանց կայքին բոլոր հնարավոր իմեյլներով, որ գտա: Չգիտեմ բան կփոխի, թե չէ, բայց էս անասուն վերաբերմունքը մերձավորարևելցիների հանդեպ պիտի դադարեցվի: Հլա ես արաբ մուսուլման չեմ, բա որ լինեի, էլ ավելի նվաստացուցիչ կլիներ էս: Անձնագրի ստուգման ժամանակ, բա ի՞նչ ես սովորում, առաջ ասում էի՝ արաբերեն, հետո տեսա որ թատրոն եմ ասում ավելի հեշտ ա լինում, հիմա էլ ուղղակի ինադու ասի՝ արաբամուսուլմանական գիտություններ, բա Անգլիայո՞ւմ՝ Էդինբուգ եմ թռչում: Ասի՝ չէ, Շոտլանդիայում:


    Բարդ ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.07.2018, 21:06:

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.07.2018), Cassiopeia (27.07.2018), Interdenominational (15.07.2018), Life (07.09.2018), Mr. Annoying (16.07.2018), Progart (29.12.2018), Ruby Rue (16.07.2018), Smokie (11.08.2018), Srtik (15.07.2018), StrangeLittleGirl (15.07.2018), _Հրաչ_ (15.07.2018), Գաղթական (15.07.2018), Ծլնգ (15.07.2018), Ուլուանա (16.07.2018), Վիշապ (16.07.2018), Տրիբուն (15.07.2018)

  19. #295
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ բարի աստղի տակ ծնված լինեմ: Դեպքերը կատարվում են, երբ պետք են: Սեպտեմբերի համար մեկուկես ամսով գործ եմ ճարել՝ հնարավոր ամենաբարձ աշխատավարձով: Իհարկե ժամավճարով ա, ու չգիտեմ, թե վերջում քանի ժամ կունենամ. գումարային շատ մեծ բան չի կազմի, բայց մի ժամի համար էնքան են տալիս, ինչքան համալսարանում պրոֆեսորներին: Դպրոցականներին պիտի նախապատրաստեմ բարձրագույն կրթության: Կոնկրետ դեռ նախապատրաստական փուլ կա իհարկե անցնելու, ավելի լավ հետո կպատկերացնեմ, թե ինչ եմ անելու, բայց գիտեմ, որ քաղաքի տարբեր դպրոցներում դասեր եմ վարելու: Ընդունելության քննության համար հոգեկան առողջության թեմայով պրեզենտացիա էի պատրաստել, հետաքրքիր էր, որ մի քանի հոգի իրար հետ էինք հարցազրույցը անցնում ու կարող էինք միմյանց պրեզենտացիաները տեսնել: Արդեն էդ ժամանակ զգացի, որ իմ պրեզենտացիան տարբերվում ա մյուսներից՝ բովանդակությամբ, որովհետև ես չէի խոսում մեծ խնդիրների մասին՝ դեպրեսիա, շիզոֆրենիա, ինքնասպանության հակվածություն, այլ կենտրոնացել էի առօրյա ուսանողական հոգսերի, անհանգստությունների վրա՝ տանից-տեղից կտրվել, մենակություն, շփման պակաս, քննություններից վախ, մտայնություն, թե շուրջ բոլորը մտքի գիգանտներ են ու միայն դու ես անխելքի մեկը և այլն: Արդեն առանձին հարցազրույցների ժամանակ, երբ հարցերին պատասխանում էի՝ երբեմն որոշակի վարանում ունենալով, հարցազրուցավարների քաջալերումից զգացի, որ իմ հանդեպ լավ են տրամադրված. ամենայն հավանականությամբ աշխատանքը իմն ա:

    Սեպտեմբերին պիտի որոշ ազատ ժամանակ ունենայի ու փողի մեծ կարիք. պատրաստ էի ամեն աշխատանքի՝ բարմեն, մատուցող, աման լվացող: Մեկ էլ հոպ էս տարբերակը գտա, որ մի ժամվա համար 4-5 անգամ ավել կվճարվեմ, ու կողքից ասում էին՝ բայց դու համապատասխանո՞ւմ ես չափանիշներին, որովհետև պահանջ կար՝ տեղյակ լինել շոտլանդական կրթական համակարգից՝ դպրոցական: Է ես էլ գուգլեցի ու դարձա տեղյակ: Ընկերներիցս մեկը՝ այլ ֆակուլտետից, որ իր փհդ-ն ինձ հետ ա սկսել, արդեն ֆուլ-թայմ ակադեմիական աշխատանքի ա անցնում օգոստոսի մեկից: Մի երկու ամիս առաջ պաշտպանեց: Իհարկե ինքը ավելի պահանջված մասնագիտություն ունի, բայց իր ոլորտում էլ մասնագետները ավելի շատ են: Շատ պատրաստված տղա ա և շատ աշխատասեր: Լիքը հարցերով ես իրա համեմատ կաղում եմ՝ նույն աշխատասիրությունը: Գնալով ես ավելի ավելի եմ կարևորում ժամանցը, ու էս ամենազբաղված փուլումս էլ, որ պիտի գիշեր-ցերեկ անեի, գիշեր-ցերեկ չեմ անում:

    Իմ լավ կողմն էն ա, որ մարտահրավերներից չեմ վախենում: Ի՞նչ ա նշանակում՝ դու կարա՞ս: Մինչև չփորձեմ՝ ի՞նչ իմանամ:

    Լիքը անորոշություն կա ապագայում: Ֆլեթմեյթս անցած տարի մասթըրը ավարտեց, մոտս «լաց եղավ», թե ապագան անորոշ ա, ավարտական միջոցառման նկարները ֆեյսբուք գցեց ու գնաց ֆռֆռալու: Մի կազմակերպությունում, որտեղ ինտերնշիփ էր անցել, նկարները ֆեյսբուքում տեսել էին, որ ավատել ա, հրավիրել էին աշխատելու: Ֆռֆռալուց եկավ ու տեղափոխվեց Գլազգո՝ իր երազանքների քաղաքը: Ես էլ եմ Գլազգոն շատ սիրում, հազար անգամ ավելի, քան Էդինբուրգը, չնայած աշխարհի ամենամեծ ամենամյա թատերական փառատոնը Էդինբուգում ա, ու «ի պաշտոնե» պիտի Էդինբուրգը ավելի ձգեր, բայց Գլազգոն ինձ համար ավելի երկրային, հասարակ ու հավես քաղաք ա: Ափսոս, արաբերենի ֆակուլտետ չունեն: Ամբողջ ՄԹ-ում յոթ բուհ են արաբերեն առաջարկում: Բարդ ա, ամենաշատը չեմ ուզում ճամպրուկներս հավաքեմ ու հետ գնամ տուն: Հարցը էն չի, որ տուն գնալ չեմ ուզում, բայց էսքանից հետո չկարողանալ աշխատաշուկայում իրացվել, կարա կոտրի: Բայց դե: Տեսնենք:

    Ամեն բան լավ էր չնայած: Ղեկավարների առումով բախտս չբերեց: Հրաշալի մարդիկ են երևի, բայց աշխատելաոճերով չհամընկանք ու արդյունքում թեզովս զբաղվելը հաճույք չդառավ ինձ համար, որովհետև մտքիս ազատություն տալու փոխարեն հենց սկզբից ստիպված էի ղեկավարներիս պահանջները բավարարելու վրա սևեռվել: Հիմա վերջնական խմբագրման փուլում եմ, պիտի կրճատեմ, որովհետև շատ երկար ա ստացվել: Ղեկավարներս ասում էին՝ գիտենք՝ ցավոտ ա կրճատելը, քո գրածն ա և այլն: Ամենեևին, էն բոլոր հատվածները որ ստիպելով եմ ինձնից կորզել, որովհետև ղեկարավարներս պահանջում էին (հիմնականում զուգահեռները եվրոպական թատրոնի հետ, Համլետ-բան), նենց հավեսով եմ կտրում հանում: Հուսով եմ նոր խմբագրված տեքստը իրանց շատ չի հիասթափացնի:


    Հլա իհարկե պաշտպանեմ, նենց կուզեմ որպես գիրք հրատարակելու հնարավորություն ունենամ, որ լիքը բան վերագրեմ արդեն:


    Ինչևէ ամենալավը էն էր, որ էս չորս տարիների ընթացքում ահագին զվարճացա: Կյանքումս էդքան խմած չկայի և ոչ միայն: Ազատությունից լավ բան չկա կյանքում. լավ ա, որ ներքին ազատություն ենք ունենում, բայց ավելի լավ ա, որ մեր ներքին ազատությունը հնարավորինս կարողանում ենք իրագործել: Թեզիս առումով դա չստացվեց, բայց լիքը այլ առումներով ստացվում ա, ու գրողը տանի թեզը չէ՞, եթե թեզից դուրս ոչինչ չլիներ, ինչը ակադեմիայում էնքան հաճախ ա հանդիպում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.07.2018, 18:35:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.07.2018), Peace (25.07.2018), Srtik (28.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), _Հրաչ_ (25.07.2018), Բարեկամ (26.07.2018), Ներսես_AM (26.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  21. #296
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնահավան հիմարությունը բայց ինչ տհաճ ա։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (29.12.2018)

  23. #297
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառումը կպնողական չի ու ակումբցիներից ոչ մեկին ուղղված չի։ Բոլորովին այլ բանի հետ կապված էր մտքովս անցել։ Ոչ իրական կյանքի հետ կապված։ Բրեյքինգ Բեդն էի նայում։ Էս գրում եմ որովհետև ակումբում անմիջապես իմ գրելուց հետո ինչ որ գրառում աչքովս ընկավ ու մտածեցի որ մարդիկ տարընթերցել են երևի։ Չնայած ով գիտի էդ գրառումն էլ իմ գրառման հետ կապ չունի ու ես էլ եմ տարընթերցել։ Համենայն դեպս ասի հստակեցնեմ։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2018), Աթեիստ (03.09.2018)

  25. #298
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն օրենքով քանի ուսանող եմ շաբաթը քսան ժամից ավել չեմ կարող աշխատել։ Մեկ գործ չունեի, հիմա էլ էնքան ա տարբեր տեղերից դպրոցներ համալսարան երեկոյան դասընթաց գլխիս հավաքվել, որ վտանգ կա քսան ժամը անցնելու։ Մի կողմից չեմ ուզում ոչինչ զոհաբերել որովհետև միանգամից մինչև ութ ժամ եմ զոհելու ամեն շաբաթից մյուս կողմից պետք ա մտածել ոնց ուղղակի դասավորել որ օրենքը չխախտեմ։ Ամենավատն էն ա որ եթե պայմանագրային աշխատող լինեմ սրա կեսի չափ եմ դաս տալու ու արդյունքում երեք անգամ ավել աշխատավարձ կստանայի, բայց դե էս պահին կարևորը ինձ պահեմ մինչև հիմնական աշխատանքի դիմելուն հասնելը։ Ես դեռ գոնե դաս եմ տալու, շատերը էս անցումային փուլը սրճարաններում են աշխատում ավելի քիչ վճարելով։ Մի խոսքով ասի ասեմ որ մոտս ամեն ինչ առայժմ լավ ա։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.09.2018, 20:52:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (03.09.2018), ivy (03.09.2018), _Հրաչ_ (04.09.2018), Բարեկամ (04.09.2018), Հայկօ (03.09.2018), Նաիրուհի (10.09.2018), Ներսես_AM (03.09.2018), Ռուֆուս (04.09.2018), Տրիբուն (04.09.2018)

  27. #299
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապագա քննողիս հետ ֆեյսում ֆրենդ եմ։ Ընկերներիցս մեկն ասում ա կարող ա խնդիր առաջանա չթողնեն որ ինքը լինի քննողդ։ Իրականում դժվար խնդիր լինի բայց եթե լինի խնդալու կլինի որովհետև չեմ կարողանում մտաբերել որևէ պոտենցիալ քննող՝ անգլիալեզու աշխարհում, ում հետ ֆրենդ չլինեմ։

  28. #300
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ մասնավոր դպրոցում դաս եմ տալիս համալսարանին զուգահեռ։ Մամաս դժգոհ ա։ Ասում ա համալսարանից հետքայլ ա։ Ինչ նկրտումներ են։ Մի ամիս առաջ մտածում էի մատուցող եթե ստացվի լավ ա որովհետև բարմեն դժվար ինձ վստահեն

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (16.09.2018), Աթեիստ (13.09.2018), Բարեկամ (13.09.2018), Հայկօ (14.09.2018), Նաիրուհի (24.09.2018), Տրիբուն (13.09.2018)

Էջ 20 24-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •