Երեկ թեզս մուտք արեցի։ Ղեկավարներս ասացին թեզի ա նման։ Չորս տարվա մեջ կես առաջին գովեստի խոսքը
Երեկ թեզս մուտք արեցի։ Ղեկավարներս ասացին թեզի ա նման։ Չորս տարվա մեջ կես առաջին գովեստի խոսքը
Ի դեպ, վերջ բուսակերությանը: Ամենայն հարգանքով՝ խոզի միս շատ եմ սիրում:
Ժող ջան պաշտպանեցի կարող եք շնորհավորել
Cassiopeia (18.12.2018), ivy (15.12.2018), Jarre (16.12.2018), Life (15.12.2018), StrangeLittleGirl (18.12.2018), unknown (17.12.2018), _Հրաչ_ (15.12.2018), Աթեիստ (15.12.2018), Արշակ (21.12.2018), Գաղթական (15.12.2018), Հայկօ (18.12.2018), Ներսես_AM (16.12.2018), Ուլուանա (15.12.2018), Տրիբուն (15.12.2018)
Եղբայրս ա պատմում։ Ասում ա՝ իր հարսնացուն ընկերների հետ ակումբից են խոսում, գրանցված չեն, բայց ակտիվ հետևել են։ Եղբայրս ասում ա՝ ախպերս էլ ա ակտիվ եղել էդ ֆորումում։ Ասում են՝ հո Շինը չի՞։ Ակումբի ժողովրդականության մասին էլի ։))
Աշակերտս Չեխիայի պաղեստինցի ա: Ասում ա՝ չեխերը շատ են խմում, բայց բրիտանացիների պես ագրեսիվ չեն: Ասում եմ՝ բրիտանացիներն էլ չեն ագրեսիվ իմ կարծիքով: Բա՝ գիտե՞ս՝ խի՞ ես դու տենց ասում: Ասում եմ՝ խի՞: Բա՝ որովհետև հայ ես Ասում եմ՝ դա ինչ կապ ունի: Ասում ա՝ Չեխայում հայ ընկերներ ունեմ, սաղ օրը կռիվների մեջ են, պարզ ա, որ քեզ բրիտանացիներն էլ չեն ագրեսիվ թվա
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 22.01.2019, 02:09:
Գլխիս էնքան խնդիր ունեմ կուտակված, որ վայթե մի թղթի վրա գրի առնեմ ու ցուցակագրեմ, թե որ օրը որի մասին պիտի մտածեմ։ Ամենավատը էն ա, որ որոշ խնդիրներ քեզնից անկախ գալիս տեղավորվում են գլխիդ վերևը։ Էս գրառումս նախանձելու թեմային ի պատասխան եմ գրում։ Մեկը ես ոչինչ չունեմ նշելու, որի համար ինձ կարելի լիներ նախանձել։ Հազար հատ խնդիր, որ մենակ ինձ վրա ա։ Միակ լավ կողմս իմ կենսունակությունն ա։ Միշտ պլան բ, գ ու դ կա, որոնցից ոչ մեկը սովորաբար չի աշխատում, բայց որտեղից որտեղ պլան ճ ա հայտնվում, ու էդ մի հարցն էլ ա լուծվում, չնայած մյուս կողմից էլ երեք հատ նոր խնդիր գլխիս են կախվում։ Չեմ հիշում պատմել եմ թե չէ՝ ընկերներիցս մեկը մի օր պաշտպանությունիցս առաջ ինձ ասում ա՝ դե դու ձախողես էլ տենց վեջս չի, որովհետև դու մեկ ա չես կոտրվի։ Ասում եմ՝ այ ապրես, ինչ ա հեշտ չեմ կոտրվում, պիտի վեջդ չլինե՞մ։ Իրա հավատով կոմպլիմենտ ա անում ։))
Մեկ էլ որ մարդիկ իրանց կյանքից անընդհատ բողոքում են, միշտ մտածում եմ՝ ես խի՞ պիտի լսեմ սա։ Հլա իրա խնդիրները, հլա իմը։ Դրա համար շատերը չեն, որ սիրում են ինձ մոտ սիրտները դատարկել։ Ես լուռ ու համբերատար ականջ չեմ կարողանում դառնալ, կամ ասում եմ՝ դա էդ ինչ մեծ խնդիր ա, որ դարդ ես անում, կամ սկսում եմ իմ նմանատիպ կամ ավելի մեծ խնդիրներից խոսալ։
Կամ եթե մեկից բողոքում են, փորձում եմ իրավիճակին նայել նրա աչքերով, ումից բողոքում են, որ հանգստացնեմ, ոչ թե կրակի վրա յուղ լցնեմ։ Մեկ էլ պարզվում ա՝ մարդուն կարեկից լսող էր պետք, բայց ինքը պատրաստ չի քո համար կարեկից լսող դառնալ։ Տենց նախընտրում են ուրիշ զոհեր գտնել ։D
Ու էս ամենի հետ միասին անցած տարին կյանքիս ամենաերջանիկ տարին ա եղել։ Նենց չի, որ մինչ էդ դժբախտ էի, միշտ հետո ես զգում, որ հիմա սենց ավելի լավ ա։ Մինչև էդ, երբ էդ ամենը չկար, ինչ իմանաս որ տենց էլ ա հնարավոր։
Մորմոնները մի օր լավ օրինակ բերեցին, որը իհարկե չօգնեց իրանց։ Ինձ ուզում են մորմոնագրեն։ Դե բոլորին դեմքով գիտեի, մի քանի անգամ կարճ զրուցել էինք, հետո միշտ՝ բարև բարլուս ոնց ես էսօր։ Իրանք բարևել սիրում են։ Ասում եմ՝ ես առանց Աստծո էլ երջանիկ եմ, էլ ինչի՞ս ա պետք հավատքը։ Ասում են՝ պատկերացրու սենյակդ շատ լուսավոր ա, քեզ բավարարում ա, մեկ էլ մի օր մի նոր լամպ ես բերում, էնպիսի կատարյալ լուսավորություն ա առաջացնում, որ մինչև էդ չէիր էլ պատկերացնում, թե հնարավոր ա։ Լավ օրինակ ա, բայց ավելի լավ ա էդ լուսավորության ինքնուրույն հասնեմ՝ առանց Աստծո միջամտության։
ivy (23.01.2019), StrangeLittleGirl (23.01.2019), Ներսես_AM (24.01.2019), Տրիբուն (23.01.2019)
Մարդիկ են, խոսում են շուրջս: Մեկը ամբողջ օրը նյարդային ապրումների մեջ ա: Էս ինչը իր գործը լավ չի անում, էն ինչը գլուխ ա պահում, էս ինչը աշխատանքային տեղում չէր: Ես էսքան չարչարվում եմ, մարդիկ գլուխ են պահում: Մյուսն էլ՝ ես ինչը ինձ հետ լավ չվարվեց, էն ինչը կոպիտ էր, էն ինչը անշնորհակալ ա: Ես էսքան մարդկանց համար անում եմ, մարդիկ ոնց են ինձ վերաբերվում: Մեկ-մեկ էլ ինձ են հուշում՝ էն ինչը էս ինչ բանը որ քեզ ասաց, սիրուն չէր: Տես դու էս ինչի համար էսքան ստացար, բայց գիտե՞ս էն ինչին կրկնակի շատ են տվել: Որ ես տարիներով չգիտեի, ու տվածի համար էլ երախտապարտ էի ու տաքուհով էի լինում մի բան էլ:
Սկսել էր իրոք ինձ վրա էլ ազդել, աշխատունակությանս, ընդհանուր տրամադրությանս:
Հետո մտածեցի՝ ախր երբեք իմ վեջը չեն եղել տենց բաները: Ընդհանրապես առողջ մոտեցում չի, ու ինձ նույնիսկ մի քիչ եսակենտրոն մոտեցում ա թվում, ով ինչ անի՝ ինձ վերագրեմ, ինձ հետ համեմատեմ ու ջղայնանամ: Գրողը տանի աշխարհը իմ շուրջը չի պտտվում: Չէ, բան չեմ ասում, մարդիկ լավ նկատառումներով են ինձ էդ ամենը ասում, ոչ թե տրամադրությունս գցելու, ինձ համար անհանգստանալով, ինձ համար հոգալով: Մյուս կողմից էլ՝ ես միշտ երջանիկ անիմացությունը նախընտրել եմ: Եթե շուրջս նայեմ՝ աշխարհում էնքան անարդարություն կա, էնքան վատ բաներ են կատարվում մեր շուրջը, ես էն հազվագյուտ երջանիկներից եմ, որը հա դժվարությունների առաջ ա, քարեր ունի գլորելու, բայց նաև ուժ ունի էդ քարերը գլորելու: Եթե անընդհատ աչքս էս ու էն կողմ նետեմ, ով իր քարը ոնց ա գլորում, ով ա գլուխ պահում, ում են քոմակ անում, ով կարար մեջքս պահեր խորդուբորդ մասում, չեմ էլ նկատի ոնց՝ քարը ուսիցս կիջնի, կգլորվի ցած: Պետք ա մեր ունեցած լավը գնահատենք, հասկանանք՝ էն երջանիկ, արտոնյալ կարգավիճակը, որում ինչ-ինչ պատճառներով հայտնվել ենք ու փորձենք քայլել դեպի ավելի լավը: Եթե նույնիսկ թվում ա՝ թե ուրիշների մոտ ավելի հեշտ ա ստացվում, ես ի՞նչ գիտեմ իրանց մասին, ոնց են հասել էդ հիմա թվացյալ ավելի հեշտին, ինչ այլ դժվարություններ ունեն իրանք, որ ես չունեմ, ինչի ա իրան էդ քոմակը պետք քարը գլորելիս, իսկ ես առանց քոմակի էլ գլուխ կհանեմ, արդյո՞ք գլուխ ա պահում, որ նստել ա, թե՞ հոգեպես ու ֆիզիկապես ուժասպառ ա եղել: Ես հոդացավեր ունեմ խոնավությունից ու աշխարհի ամենախոնավ տեղերից մեկում եմ: Որ ես տանից դուրս չեմ գալիս, ո՞վ գիտի՝ ով ինչ կարա մտածի, հո սաղին չեմ գնալու պատմեմ, կամ որ պատմեցի՝ ի՞նչ: Բա ես ի՞նչ գիտեմ՝ խի՞ Պողոսը էսօր ինձ չբարևեց: Կարող ա էնքան ահավոր գլխացավ ունի, որ սկի գլուխը չի կարողանում թեքել: Կարող ա ես չգիտակցված նենց մի բան եմ ասել, որ ինքն իր պրիզմայով ա մեկնաբանել ու մինչև հոգու խորքը նեղացել ա:
Առաջին անգամ մեր համալսարանում դրամատուրգիայի սեմինարներ եմ վարում, մինչև հիմա մենակ արաբերենի դասեր եմ տվել: Դասընթացը կոչվում ա 20-21-րդ դարերի համաշխարհային դրամատուրգիա: Քաղաքական թատրոն են կարդում: Լեզվի դասերը սիրում եմ, բայց էստեղ տարերքիս մեջ եմ: Սկզբում շատ անհանգիստ էի՝ ոնց կանցկացնեմ, կկարողանամ նորմալ վարել, թե հիմարի տպավորություն կթողնեմ: Շատ պիեսներ առաջին անգամ հենց դասընթացի համար եմ կարդում: Զբաղվածությանս մեջ չեմ հասցնում պիեսից դուրս բան կարդամ՝ վերլուծականներ և այլն: Չեմ հասցնում նորմալ ժամանակ ունենամ կարդացածս մարսեմ, ինքս իմ մեջ նորմալ վերլուծեմ: Ուսանողներն էլ պայծառ՝ նենց բաներ են նկատում, նենց տողեր են մեջբերում, կարդալուց մտքովս էլ չի անցած լինում ուշադրություն դարձնել շատ ժամանակ:
Ուրեմն ես ինքս բավականին հանդարտ մարդ եմ՝ ոչ բարձրախոս, ոչ շատ աշխույժ: Շատ եմ կատակում իմ դասերին, բայց երբեմն ընկերներիս համար ա նույնիսկ դժվար հասկանալ, որ կատակում էի, որովհետև ունքս էլ չի թեքվում կատակելիս սովորաբար: Ինքս իմ կատակների վրա ոչ ժպտում եմ, ոչ էլ առավել ևս ծիծաղում: Ու շատ լուրջ տեսք ունեմ: Դասի ժամանակ ինչքան ուզում ա ընկերական լինեմ, պատկառանքը միշտ տեղում ա ուսանողների: Եթե խմբով վարժություն են անում ասենք արաբերենի ժամին, բավական ա շատ ցածր ձայնով շշնջամ՝ թույլ կտա՞ք, ու լսարանը դառնում ա համակ ուշադրություն: Սկզբում նեղվում էի դրանից, որովհետև ուզում էի ավելի աշխույժ անցնեն դասերս, բայց հետո տարբեր դասընթացների մասնակցեցի՝ դասավանդման հմտությունների թեմայով ու բոլոր ֆիդբեքներում դա որպես առավելություն էր նշվում: Ասենք՝ ես աշխատում եմ հնարավորինս չերևամ, եթե աթոռին նստում եմ, դա ուսանողներին հավասար նստարաններից մեկի դիմաց ա՝ աթոռին: Շատ դասախոս-դասատուներ, ասում են՝ երբեք չեմ նստի աթոռին, ասենք համակարգչի հետևը նստեն՝ իրանց դիրքը շատ ա բարձրացնում, իսկ եթե ուսանողների դիմաց հավասար նստեն՝ վախում են որ անջրպետը նենց ջնջվի՝ չկարողանան լսարանը պահել: Եսիմ, ես հատուկ չեմ մտածել, ուղղակի ինձ տենց ավելի համար եմ զգում: Ու էդ աստիճան չերևալով հանդերձ, երբեք լսարանը թեմայից չի շեղվում: Իհարկե տարեվերջին ֆիդբեքում երբ ուսանողներից նշում են, որ ես ճնշող ներկայություն եմ մեկ-մեկ ունենում, հաճելի չի կարդալը, բայց սենց բան հազվադեպ ա լինում, ու ինչ ուզում ա անես՝ մեկը կլինի, ում չես դզում: Ինչ արած:
Մի խոսքով, լեզվի դասերին պարզ ա որ ես հեղինակություն եմ, իրանց քերականություն եմ սովորացնում, խոսալ եմ սովորացնում, որ բառը որ կոնտեքստում ոնց օգտագործեն, որ հնչյունը ոնց արտասանեն՝ որ հնչյունի դեպքում շնչեն, որի ժամանակ արտաշնչեն, որի ժամանակ՝ խորխելու անեն, որի ժամանակ բերանը ողողելու: Ու պարզ ա, որ ինչ ասում ես, ինչ գրատախտակին գրում ես, բոլորը նշումներ են անում:
Բայց որ թատրոնի սեմինարներին են նշումներ անում, մի տեսակ համ ինձ լավ եմ զգում, համ էլ ահավոր անհարմար: Ես դասախոսը չեմ, ես լեկցիա չեմ կարդում, ընդամենը սեմինարը վարում եմ, խթանում եմ, որ քննարկեն դասախոսների ուզած հարցերը: Բնականաբար իհարկե ուղղություն եմ ցույց տալիս, որ ասենք հետաքրքիր միտք են հայտնում, առաջարկում եմ՝ էս ինչ տողին ուշադրություն դարձնեն, էս ինչ դեկորին և այլն: Բայց կապ չունի, անհարմարության զգացումը միշտ կա:
Շատ շեղվեցի, խոսում էի նրանից որ բարձրախոս չեմ: Սեմինարները աշխույժ քննարկում են պահանջում: Դասալսել եմ ուրիշ սեմինարավարների, իրոք մարդիկ կան՝ շատ աշխույժ ա իրանց մոտ անցնում: Ինձ մոտ հանդարտ, ամենքը իր ասելունը դանդաղ, ցածրաձայն ասում ա: Բան չունեմ ասելու՝ բոլորը արտահայտվում են, ոչ ոքի ես չեմ թողնում որ լուռ մնա: Նույնիսկ ամենալուռ ուսանողը երբ մի կես բերան բան ասում ա ու ասում ես ընտիր դիտարկում ա ու մի երկու դետալ ես հուշում զարգացնելու, ոգևորվում են, սկսում են խորանալ, բայց դանդաղ ու հանդարտ ոգևորությամբ:
Խումբս փոքր ա, էդքան նպատակահարմար չի առանձին ավելի փոքր խմբերի բաժանել, որ իրար մեջ քննարկեն: Բայց մի անգամ ասացի փորձեմ՝ երկու-երկու բաժանեմ, ես ինձ հեռու պահեմ, գուցե իրար հետ ավելի ազատ զգան, իմ էդ ճնշող ներկայությունից չկաշկանդվեն: Սկսեցին իրար մեջ փսփսալ: Ինձ հատուկ լուրջ դեմքով ասի՝ էրեխեք, որ ես ինքս բարձրախոս չեմ, չի նշանակում, թե դուք իրար մեջ էլ պիտի ցածր խոսաք: Արխային աղմուկ արեք: Ծիծաղեցին ու շարունակեցին փսփսալ
Մի խոսքով՝ չգիտեմ, շատ մեծ հաճույքով եմ էս դասընթացին մասնակցում: Նենց չի, որ արաբերենից հոգնել եմ, բայց լրջորեն մտածում եմ փոսթ-դոկ փորձեմ ինչ-որ թատրոնի կամ համեմատական գրականության ֆակուլտետում անեմ ու էդ միջոցով փորձեմ վերաորակավորվեմ արաբերենից դեպի թատրոն ընդհանրապես: Չնայած իհարկե իմ սերը մնում ա Եգիպտոսը ու արաբերեն լեզվով թատրոնը:
Սենց անդարդ ապրում եմ: Իրականում գործ ճարել ա պետք, մատս մատիս չեմ տվել:
Ճիշտն ասած ես մի քիչ կույր եմ խտրականության հարցերում։ Հայաստանում եմ մեծացել որտեղ բոլորը ինձ նման են ու իմ գույն։ Իմ հանդեպ խտրականությունը էնպիսի թեմա ա որի ոչ մեծ փորձ ունեմ ոչ էլ սևեռվում եմ։ Ասենք սևամորթ կամ հարավասիացի ընկերներս որ բողոքում են, ասում եմ թքած ունեցի։ Ասում եմ ընդհակառակը արի բռնենք մենք էլ քեզ ներվայնացնողներին ներվայնացնենք։ Բայց միշտ նաև ասում եմ կներես ես քո կոշիկների մեջ չեմ, ես քո փորձառությունը չունեմ ու ինձ դժվար ա ընկալել։ Գոնե էդ առումով խիղճս հանգիստ ա որ միշտ անկեղծ ընդունել եմ որ ուղղակի չեմ կարողանում ընկալել թե խի ա դա քո օրը փչացնում։
Էս վերջերս մի միջոցառում էին մեր դոկտորանտները կազմակերպել։ Արդեն պաշտպանածները կիսվում են պաշտպանության իրանց փորձով մյուսների հետ։ Երեք հոգի պիտի ելույթ ունենան ու ինձ ոչ մեկ չի հարցրել, թե կուզես դու էլ խոսաս։ Երեք սպիտակ եվրոպացի։ Ամենախոխմը որ շրջակայքում արդեն պաշտպանած երկու հոգի ենք։ Էն երկուսը Էդինբուրգ են ապրում։ Ու որոշել են երևի երեք հոգին հերիք ա, բայց միակ միրուքավոր բրդոտ մերձավոր արևելքցուն չեն էլ հարցրել։ Մի տղա էլ կա կողքի քաղաքում, ոչ շրջակայքում, բայց իր չլինելը չի օգնում, որովհետև Աբդալլահը ավելի մերձավոր արևելքցի ա քան ես։ Կազմակերպիչները երկու սպիտակ եվրոպացի են։ Հետո պարզվեց որ նախորդ թիմն ա կազմակերպել, էլի երկու սպիտակ եվրոպացի։ Այսինքն չորս սպիտակ եվրոպացու ձեռքով ա անցել։ Ոչ մեկի մտքով չի անցել բա Տիրա՞նը։ Շատ հարազատ մի ընկեր էլի սպիտակ եվրոպացի ասում ա քեզ պե՞տք ա, որ զուտ պլյուս դնելու համար քեզ էլ դիմեն։ Ասում եմ ավելի լավ տենց քան էս զգացումը։ Հետո կարիք չկա ինձ հատուկ դիմել։ Կարելի ա բոլոր պաշտպանածներին ընդհանուր նամակ գրել թե՞ ով կուզի մասնակցել։ Էդքան բան։
Ես չեմ ասում հատուկ ասել են էն միրուքավոր մուսուլմանին արի չկանչենք։ Ուղղակի ես իրանց մտքով չեմ անցել։ Նման կոնտեքստում իմ արտաքինը ունեցող մարդը, իմ գույնի մարդը իրանց մտքով չի անցնում։ Արտաքուստ միջոցառումը թողնում ա վերոնշյալ տպավորությունը՝ սպիտակ մարդիկ սպիտակ մարդկանց են հրավիրել։ Ես ինձ զգում եմ մոռացված, չհիշված։ Իրանք ուղղակի մտածել են երեք հոգին հերիք ա, ո՞ւմ հարցնենք՝ կամայական Բրիջիդ, Քըրսթի, Բրամ։ Որովհետև էս անունները ավելի արագ են կամայական Դանիելե, Սեմ, Բեկի, Տոտի անունը ունեցող մարդկանց մտքով անցնում։
Կյանքում չէի մտածի որ սենց բանը սենց սրտիս մոտ կընդունեմ։ Նենց չի որ ինձ դա ինչ-որ բան էր տալու։ Որ հարցնեին երևի սկի ժամանակ չունենայի։ Բայց սրանից հետո հետևելու եմ ինքս իմ խորհրդին, թքած եմ ունենալու։
Մի քիչ գլուխ գովամ: Ընդհանրապես որևէ լեզվի հմտություններդ ցուցադրելու լավագույն ձևերից ա ոչ կոնվենցիոն բառապաշարի նրբերանգների իմացությունդ: Ասենք ՛բոզ՛-ը արաբերեն շառմուտա ա: արտաքուստ կանոնավոր հոգնակի պիտի ունենա, բայց իրականում անկանոն ա հոգնակին: Երբ ուսանողները գտնում են էս բառը ու սկսում են ի ցույց դնել իրանց իմացությունը՝ հոգնակին սխալ կազմելով, միշտ հեղինակավոր տեսքով հայտարարում են, որ լավ չեն կատարել ՛տնայինը՛ ու ավելի ուշադիր լինեն, որովհետև հոգնակին անկանոն կազմություն ունի:
Անգլերենի առումով էդքան ինքնավստահ չեմ սովորաբար: Չէ, անգլերեն ավելի վարժ եմ խոսում բնականաբար, համարյա հինգ տարի հիմնական հաղորդակցությանս լեզուն ա, ընդ որում՝ լեզվակիրների միջավայրում, բայց մասնագիտական կրթություն չունեմ էդ լեզվով: Էսօր իսպանացի ընկերոջս ուղղեցի, թե ՛to shit՛-ը անկանոն անցյալի կազմություն ունի ԴԴԴ Ահագին ծիծաղեցինք, բայց երևի արդեն հասել եմ էն կետին, որ էլ կարիք չունեմ անգլերենի իմացության հարցում անինքնավստահ լինել: Ամենակարևորը արդեն գիտեմ
Մոտս էկզիստենցիալ ճգնաժամ ա։ Միշտ ես ինձ տրամադրել եմ, որ ամեն ինչ լավ ա լինելու, մանրուքները կամ չեմ նկատել կամ չնկատելու եմ տվել, հիմա երբ թվում ա թե ամեն բան թեկուզ ոչ իդեալական բայց երբեք էսքան լավ ու հուսադրող չի եղել, մոտս սենց անիմաստ ու չարդարացված ճգնաժամ ա սկսվել։ Նենց չի որ ոչինչ չեմ ուզում անել, ամեն ինչ անեմ, բայց չշփվեմ։ Երեկ ընկերներիցս մեկի ծնունդն էր։ Երեք օր էր ինձ ուտում էի թե ինչ պատճառ գտնեմ չգնամ։ Վերջը ուղղակի գրեցի որ չեմ գալիս ԴԴ Մարդամեջ չեմ ուզում։ Ես ինձ համար իմ ամենամտերիմները ու վերջ։
Պատճառները գիտեմ, չեմ ասի։ Էն որ դու քո քարը շալակած համարյա հասցրել ես սարի գագաթը, մեկ էլ կողքից մեկը քիչ ա մնում իրա քարի տակ ընկնի, մի ձեռով իրա քարն ես պահում, մյուսով քոնն ես գոնե որտեղ կա փորձում պահել, ֆիզիկականս հերիքում ա, բայց բարոյապես լրիվ քձձվում ես։ Այ տենց զգացողություն ա։ Ու լուծումն էլ գիտեմ։
Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.03.2019, 05:45:
Ամեն անգամ երբ ինչ-որ մարդկանց առավելություն են տալիս իմ հանդեպ (իսկ տենց բան վերջին չորս-հինգ տարիներին հաճախ ա լինում), ու նրանք ձախողում են գործը կամ տեսանելիորեն վատ են անում, ինչքան ուզում ա լավ մարդիկ լինեն, ես ներքուստ ուրախանում եմ: Գիտեմ՝ սիրուն չի հնչում, բայց նույնքան տհաճ ա, երբ քեզ թերագնահատում են որոշում ընդունողները իրանց ուղեղում եղած կարծրատիպերի պատճառով: Գիտեմ, որ առավելություն ստացող մարդիկ անձամբ մեղավոր չեն, բայց կապ չունի, ես ուրախանում եմ, նենց չի, որ չարախնդում եմ... Կամ թեկուզ և մի քիչ չարախնդում եմ, ես ինքնս ինչով կարամ կօգնեմ ու հաստատ չեմ խանգարի, օրինակ եղել ա՝ նկատել եմ, որ մարդը հստակ սխալ բան ա անում, իրան առանձին ասել եմ ու ուղղություն եմ ցույց տվել, ու վերևներին տեղյակ չեմ պահել, որովհետև իմ գործը չի, բայց մեջս մտածում եմ՝ ձեզ հասնում ա, ախր ես հաստատ ավելի լավ կանեի:
Վերջին խմբագրող՝ ivy: 29.03.2019, 16:39:
Էս շաբաթ օր կա մինչև ութանցկես աշխատում եմ։ Էսօր առավոտը իննից մինչև տասներկուսը արաբերեն եմ տվել։ Տասներկուսը անց տասից մինչև մեկը հուլիսի համար աշխատանքային պայմանագիր եմ կնքել։ Մեկին լեկցիա եմ լսել մինչև երկուսը։ Երկուսից չորսը ինքս եմ դասընթացի մասնակցում։ Չորսից հինգը դրամատուրգիայի սեմինար եմ վարել։ Ու մոտավորապես սենց ամեն օր։ Ես որ հոգնում եմ շատ ծիծաղկոտ եմ դառնում ու կատակասեր։ Բայց արդեն անհանգստանում եմ որ լսարանում արած կատակներս գուցե պոլիտկոռեկտ չէին։ Մյուս կողմից ինչքան ռելաքսդ եմ դառել լսարանում։ Առաջ ինչքան էի կաշկանդվում՝ ինչը ոնց ասեմ, ինչը ոնց անեմ։ Հիմա մտածում եմ ես էս ինչ լավ դասատու եմ, երանի ես իմ դասատուն լինեի
Հուլիսի գործս ամառային դպրոցի կազմակերպչական թիմում ա։ Ոնց հասկանում եմ դպրոցականների համար հեղինակավոր դեմքի դեր եմ տանելու, ումից կքաշվեն ու ում կհարգեն։ Որոշմանը նպաստել ա, որ էստեղ մի քանի ամիս դպրոցներից մեկում դաս եմ տվել, որը պարզվում ս վատ համբավ ունի։ Հարցազրույցի ժամանակ ասացին կիսվի փորձով էդ դպրոցի։ Ես համբավից տեղյակ չէի, ասի շատ կազմակերպված աշակերտներ ունեի, միանգամից ոգևորվեցին, թե որ դու իրանց հետ լեզու ես գտել, մենք քեզ էինք փնտրում Հիմնական աշխատանքի պահով դեռ տեղաշարժ չկա։ Նույնիսկ հարմար հայտարարություններ աչքովս չեն ընկնում։ Ու ընդհանրապես գործ փնտրելը դեպրեսիայի բուն ա։ Բայց լավատես եմ, ինձ թվում ա ուղղակի պետք ա ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Ու վերևի գրառումներում բողոքել էի որ երբեմն խտրականություն եմ տեսնում, երբեմն անարդար մոտեցում եմ տեսնում։ Իմ հարազատ միջավայրն ա, արտահայտվում եմ, բայց ճիշտը չնկատելն ա ու քայլ առ քայլ դեպի քո նպատակը շարժվելը։ Երբեմն խոչընդոտը չնկատելով առաջ գնալը։ Ես չեմ ուզում թույլ մարդու, մերժված մարդու, մոռացված մարդու հետագիծ թողնել։ Եթե չստացվի, ուրեմն ես տենց ուզեցի։ Ինձ տենց ավելի հարմար էր։ Այսինքն էդ դեպքում դա էլ չստացվել չի լինի։ Չստացվելուն հնարավորություն չես տալիս։
Էս ամենի հետ օն-օֆ եք անում։ Օնին էլ ժամանակ կմնա՞, օնդ էլ օֆֆ ա դառնում։ Որ սկսում ես մտածել՝ այդ դոնթ ոնթ սեքս թըդեյ ու տենց ամեն օր ծերանալու նշա՞ն ա, թե՞ երիտասարդներն էլ են հոգնում, թե՞ էս գրառմանս ոգուն համապատասխան աղվեսի դունչը խաղողին չի հասնում
Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.04.2019, 01:05:
Արաբերենի դասախոսի աշխատանքի համար եմ դիմել։ Նույն համալսարանում որտեղ սովորեցի։ Գիտական աշխատանք չի զուտ դաս տալ բայց գոնե ստաբիլություն կլինի սկզբի համար։
Իրականում շանսեր չունեմ։ Գիտեմ՝ լեզվակիր են ուզում։ Նախորդ կիսամյակ խնդրեցի որ մի կիսամյակով ինձ էդ աշխատանքը տան։ Չտվեցին։ Լեզվակիր բերեցին։ Ես ժամավճարով ավելի շատ դաս էի տալիս քան պայմանագրով աշխատողը։ Երեք խումբ ունեի, չհաշված ուրիշ ամբիոններում դասերը։ Կոնսուլտացիաների համար չէի վճարվումում, բայց ուսանողները դիմում են չեմ կարողանում մերժել։ Մյուս դասախոսները սկի չգիտեն թե ինչքան եմ լրացուցիչ աշխատել։ Հո ամեն անգամ չեմ հայտարարի։ Իսկ պայմանագրով աշխատողը սկի քննություն չէր ուզում վերցնի։ Մի բան էլ բողոքում ա թե իրան շահագործում են։
Արդյունքում բոլոր քննություններում ստուգողականներում իմ խմբերը ամենաբարձր միավորներ են ստանում։
Չգիտեմ իրականում ինձ թվում ա ինձ պարտք են գոնե հարցազրույցի հրավիրեն, էնտեղ էլ կփորձեմ ուժերիցս վեր ցույց տամ։
Էստեղ գրեցի որովհետև դե ինչ լինում ա ձեզ պատմում եմ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ