User Tag List

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324
Ցույց են տրվում 346 համարից մինչև 349 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #346
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ձեզ մոտ էլ ա տենց, թե չէ, որ ինչքան մեծանաք՝ էնքան ձեր ծնողներով ավելի հպարտանաք: Իմ ծնողներս բարձրագույն կրթություն չունեն, հայրս պատմություն ա սիրել, բայց քանի որ գրագետ գրել չի կարողացել, հայոց լեզվի ընդունելության քննությունը կտրվել ա ու դարձել ընտիր արհեստավոր: Հիմա լիներ, ենթադրաբար մոտը դիսլեքսիա կհայտնաբերեին, հատուկ մոտեցում կցուցաբերեին լեզու սովորեցնելիս, խնդիր չէր առաջանա:

    Երբ փոքր էի, մտնեիր մեր տունը՝ ամենքը մի անկյունում կարդում էր՝ ես երևի իմ հեքիաթը, հերս երևի բոլոր թերթերը ստանում էր, մաման՝ գեղարվեստական: Հայոց պատմությանը առնչվող մեծ գրադարան ունի պապան, Հայաստանի բոլոր ժամանակների քարտեզները, էն որ հիմա գուգլ-մափսով են քարտեզը ճշտում, հորս հետ կապվեն, ավելի ճշգրիտ քարտեզներ կտրամադրի:

    Երբեք մեզ՝ ինձ, ախպորս, չի խրատել՝ սենց արեք, սենց մի առակ պատմեմ, ականջիդ օղ արեք: Ծնողներ կան չէ՞, մանավանդ հայրեր՝ արու զավակներին կանգնացնում են կողքները ճաշի ժամին, իրանք արաղի բաժակը ձեռքներին ճառ ասում, խրատ կարդում, էրեխեքն էլ ականջները կախ լսում: Իմ հերս ասում ա՝ ծնողը օրինակով ա դաստիարակում։ Մարդկայնության էնքան օրինակներ կարող եմ հիշել, որ իրեն տեսել ու սովորել եմ, որ էս գրառմանս մեջ տեղ չի անի:

    Երբեք մեզ համար անվերապահ հեղինակություն չի եղել, փոքրուց ազատ հակաճառել ենք, բանավիճել, շատ բաներում չենք համաձայնել, ինքն էլ հետներս վիճել ա հավասարի պես, ոչ թե թելադրել, դասախոսել: Էնքան շատ եմ ես դա գնահատում: Մենք երբեք չենք վախեցել, թե վայ պապան չտեսնի։ Ծխել ենք՝ մոտը ծխել ենք, հայ տղաների մոտ հաճախ ընդունված չի սա:

    Մեկ-մեկ տարիքով բարեկամներ կան, իբր նկատողություն անեն մեծավարի և այլն, մենք էլ ջահելավարի չհակաճառենք, իրանք էլ մտածեն՝ նահապետավարի մեծ հարգանք են վայելում, իրանց խոսքը խոսք ա: Հերս ծանրակշիռ՝ երբեք թույլ չի տա իրան մի ջահելի ասի՝ տղա, աղջիկ, աչքիդ վերևը ունք կա, նույնիսկ ինձ ու ախպորս չի ասում։

    Իր հասակակից ազգականները իբր հանդիմանորեն ասում են՝ միշտ դեմ ա եղել հեղափոխությանը, ցանկացած հեղափոխության, ես էլ մտածում էի՝ դե պահպանողական մարդ ա: Ուրեմն իմ հերս պատմության մասին էնքան գիրք ա կարդացել, բարձրագույն կրթություն չի ստացել, որ իր գիտելիքն ու վերլուծածը էսսեի, կուրսայինի ու դիպլոմայինի ձևակերպի, բայց երկու հաազար տասնութի հեղափոխության ժամանակ ասում էր՝ սրանք գալիս են Արցախը հանձնեն: Վերլուծաբանները տարբեր կերպ կարող են բացատրեն, թե ոնց եղավ, որ էսպես եղավ, հատուկ չհանձնեցին, ուղղակի տգետ էին գուցե, բայց փաստացի մարդը ճիշտ էր:

    Իմ գիտական թեզում ես ցույց եմ տալիս, թե ինչպես են ավագ սերնդի եգիպտացի դրամատուրգները հեղափոխությանը հակադրվում, երբ իրենց ողջ նախկին դրամատուրգիան իր բնույթով հակահեղափոխական էր: Էնտեղ էլ կա երիտասարդների մոտ էդ մոտեցումը, որ ով մեզ հետ չի, մեզ դեմ ա: Ասենք՝ ֆեյսբուքում մի քանի տարի սևացման մեծ արշավ էր իմ ուսումնասիրած դրամտուրգներից մեկի դեմ, ինչ ա, թե թատերական փառատոնում դեմ էր քվեարկել երիտասարդ ու համարձակ դրամատուրգի գործերից մեկին մրցանակ տալուն՝ որպես լավագույն պիես՝ ասելով, թե թույլ պիես ա: Ինչ ասես չասին մարդուն՝ էլ համակարգին ծառայող, էլ կոռումպացված մտավորական: Ես հետևում եմ՝ երիտասարդ ու համարձակ մտավորականը շատ արագ դարձավ համակարգի մաս՝ մուտք գործելով լավագույն բեմեր։ Շատ էլ ճիշտ արեց, իր ասելիքը ավելի շատ մարդու կհասցնի, բայց մեղադրանքները ուղղված էին մի մարդու դեմ, ով իր ակտիվիստության համար նույն տարիքում ա բանտ ա նստել, ում պիեսները բովանդակության համար ոչ միայն մերժվել են, դրանով ոչ մեկի չես զարմացնի, այլև էքստրեմիստների կողմից հարձակումների են ենթարկվել, ում կյանքին մշտապես սպառնալիքներ են ուղղվել, ում հիսուն տարի առաջ գրած գործը էսօրվա իրականության լավագույն քննադատություն ա, նույնը քառասուն տարի առաջ գրածը, երեսուն, քսան, տասը, նոր բան պարտադիր էլ չի գրի:

    Լիքը բանավեճեր եմ ունեցել, թե չես քննադատում իրան, ինքը տես՝ հեղափոխությունը ոնց ա ներկայացնում: Ասում եմ՝ ես իր կոշիկների մեջ չեմ, էդ մարդը կյանք ա ապրել ու էդպես ա տեսնում հեղափոխությունը: Իմ գործը հասկանալ ու բացատրելն ա, թե ինչու, քննադատողների պակաս ինքը չունի:

    Չգիտեմ՝ էս ոնց մեր մեջ մտավ էս աստիճան մերժողականությունը, տենց մի նշանավոր մարդ չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց մի կուսակցություն չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց մտավորական չեմ հիշում, որ սևացված չլինի, տենց ակտիվիստ չեմ հիշում, որ սևացված չլինի: Բանսարկության համընդհանուր մի էնպիսի մթնոլորտ ա ստեղծվել, որ որ կողմը նայես, միայն հուսալքվես:

    Չհամաձայնենք, վիճենք, հակաճառենք, բացարձակ հեղինակություններ չկան, բայց հողին չհավասարեցնենք մեր անցյալը, մեր մշակույթը, մեր մտավորականներին, մեր պետական համակարգը, մեր կրթական համակարգը, հանրակրթությունը, մեր պապերին, մեծ ծնողներին, մեր երկիրը, Սփյուռքը, մեր Արցախը, մեկս մյուսին։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.02.2021, 22:39:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (15.02.2021), _Հրաչ_ (18.02.2021), Բարեկամ (18.02.2021), Գաղթական (16.02.2021), մարդ եղած վախտ (16.02.2021), Ուլուանա (16.02.2021)

  3. #347
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս ընկերներիս հետ խոսելիս շատ եմ ասում՝ էստեղ էլ, մեր հայերի հետ խոսալիս էլ։ Ասի էստեղ էլ գրեմ։ Պատկերացրեք՝ Հայաստանը լիներ տարածաշրջանում ագրեսիվ երկիր, բոլորը զգուշանային, ես էլ էլ եվրոպական մի բուհում հզոր երկրից եկած հումանիտար ոլորտի առաջադեմ գիտնական լինեի, քննադատեի մեր երկրի ագրեսիվ քաղաքականությունը, ամաչեի իմ երկրի պահվածքից, բայց իմանայի, որ մեզ կործանում չի սպառնում՝ մեր ինքությանը, մեր մշակույթին, մեր լեզվին, մեր պետականությանը էնպես, ինչպես իմ ճանաչած բազմաթիվ առաջադեմ թուրք, անգլիացի, ռուս, ամերիկացի, հրեա բազմաթիվ գիտանականներ են վարվում, բայց միևնույն ժամանակ ինձ հետ միասին ապրում ու աշխատում են աշխարհի ամենաագրեսիվ քաղաքականություն վարող երկրներից մեկում, օգտվում են էդ քաղաքականության արդյունքում ստեղծված բոլոր արտոնություններից՝ բարձր աշխատավարձ, լավագույն կրթական և առողջապահական համակարգեր, հրաշալի աշխատանքային պայմաններ, կենսաթոշակային ընտիր համակարգ, որից դժգոհ են ու պարբերաբար գործադուլներ են անում ավելի բարեփոխելու համար, հարուստ, գեղեցիկ, ազատ երկրում կյանք, ամեն տեսակ վայելքների հասանելիություն։

    Իսկ մենք ընկած մեր մեղքն ենք ման գալիս։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.05.2021, 01:51:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2021), Varzor (28.05.2021), _Հրաչ_ (29.05.2021), Գաղթական (28.05.2021), մարդ եղած վախտ (28.05.2021), Նաիրուհի (28.05.2021)

  5. #348
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբ ջան, ինչ էիր, ինչ դառար։ Մարդիկ հարյուրամյակով ու ավել ինչ ասես չեն արել իրանց ուզածին հասնելու համար՝ ցեղասպանություններից մինչև միլիարդներով փող ծախսել ամբողջ աշխարհում, որ իրանց սուտը ճիշտ դառնա։ Ներսում լրագրողից մարմնավաճառ առել են, օգնել, որ բարձրանան ու իրանց սպասարկեն ամենաբարձրից։ Խեղճուկրակ ակումբը գլուխը կախ անվճար էդ գործն անում ա։ Ինչ ասես։ Ինչ խոսաս։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2021), StrangeLittleGirl (02.07.2021), Varzor (05.07.2021), _Հրաչ_ (06.07.2021), Գաղթական (02.07.2021), Յոհաննես (02.07.2021)

  7. #349
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը փոքր երկիր ա ու չի կարողանում իրենց կարողություններին համապատասխան աշխատանքով ապահովել իր բոլոր քաղաքացիներին։ Սա նոր երևույթ չի։ Խորհրդային շրջանում էլ մարդիկ գնացել են խոպան՝ Ռուսաստան, եթե մի օր Եվրամիություն էլ մտնենք, գնալու են Լեհաստան ու Չեխիա։ Հիմա էլ են գնում։ Սահմանը բացվի, գնալու են Թուրքիա, հիմա էլ են գնում։ Եթե ձեր բախտը բերել ա ու դուք Հայաստանում պահանջվող աշխատանք ունեք, որով կարողանում եք ձեզ ու ձեր ընտանիքը ապահովել, ձեզ շնորհավորում եմ, բայց հայրենասիրության չափման միավոր բնակության վայրը նշելը ազնիվ ու արդար չի։ էս բառը օգտագործում եմ, որովհետև օգտագործված տեսա։ Ես չեմ շահարկում էս բառը սովորաբար, իմ վերաբերմամբ էլ չեմ գործածում։

    Ասենք՝ չես կարող պահանջել, որ միջազգայնորեն պահանջված թեկուզ ֆրանսիացի մասնագետը մնա Ֆրանսիայում, եթե անգլիալեզու աշխարհի լավագույն հաստատություններից մեկում աշխատանքի ու կարիերայի հնարավորություն ունենա։ Իր Ֆրանսիայում մնալը ոչ մի կերպ հայրենասիրություն չէր լինի, այլ տխմարություն ֆրանսիական մասնագիտական կարողությունները միջազգային ասպարեզ դուրս բերելու հնարավորությունը բաց թողնելու առումով, առավել ևս եթե Ֆրանսիայում իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չէր լինելու շուկայի առումով և իր պոտենցիալը վատնելու էր նվազագույն աշխատավարձով այնպիսի մի գործ անելով, որը իրենը չէր։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2021), StrangeLittleGirl (02.07.2021), Varzor (05.07.2021), _Հրաչ_ (06.07.2021)

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •