User Tag List

Էջ 5 24-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #61
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ: Շատ խոտ կլիներ, խոտերի միջով գետը կգնար, սպիտակ թիթեռը խոտերի վրայով դեսուդեն կքշվեր... տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես: Ինչո՞ւ է պտտվում բազեն: Ինչո՞ւ են կանգնած ծառերը: Կանգնած են ու միայն կանգնած են: Պտտվեց-պտտվեց ու, ասենք թե, ընկավ ու մի լոր խփեց, հետո՞: Հետո դարձյալ պտտվում է: Երբ պտտվում է՝ գեղեցիկ ու տխուր է, չգիտես ինչ իմաստ, բայց գեղեցիկ ու տխուր մի իմաստ է լինում: Ինչպե՞ս է առաջացել երկիրը, ո՞ւր են գնում գետերը, ի՞նչ է մտածում ձին՝ երբ չի արածում և չի շարժվում, այլ ժամերով կանգնած մտածում է, ո՞ր ծովից ինչ անտառների վրայով են գալիս ամպերը, ինչո՞ւ երեկոները լինում են այդպես տխուր, մտածկոտ ու ծանր, իսկ առավոտները՝ այդպես մաքուր ու հիմար, ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը:

    Հրանտ Մաթևոսյան «Սկիզբը»
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.02.2011, 23:25:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.02.2011), E-la Via (16.02.2011), Inna (17.02.2011), murmushka (17.02.2011), My World My Space (16.02.2011), Progart (23.07.2017), Shah (17.02.2011), Tig (17.02.2011), Yeghoyan (29.11.2011), Yevuk (03.04.2011), Ամպ (02.04.2011), Արէա (24.05.2011), Դատարկություն (16.02.2011), Ժունդիայի (17.02.2011), Ինչուիկ (16.02.2011), Նաիրուհի (16.02.2011), Սլիմ (16.02.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամենաանկեղծ գրառում

    Ակումբն իմ տեղը չի... Վաղուց եմ համոզվել, հիմա որոշեցի՝ ասեմ: Շատ եմ սիրում, գնահատում, ըստ էության արդեն կարծես իմը լինի, բայց իրականում իմը չի, այստեղ սխալմամբ եմ հայտնվել ու միշտ ակումբային միջավայրում իմ ափսեում չլինելու զգացողությունն ունեմ, բայց դե անիմաստ է հեռանալ, իմ համարյա 3000՝ կապ չունի կարևոր, թե լրիվ անկապ, գրառումներով մխրճվել եմ, ու ուզեմ, թե չուզեմ, այստեղ եմ... Անկեղծությանս համար ներողություն եմ խնդրում, բայց եթե ցանկացա ասել, ուրեմն պետք էր ասել...

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), CactuSoul (03.04.2011), Claudia Mori (24.05.2011), Inna (03.04.2011), Lianik (21.06.2011), Meme (26.09.2011), StrangeLittleGirl (05.06.2011), Tig (04.04.2011), Արէա (24.05.2011), Դատարկություն (03.04.2011), Դեկադա (03.04.2011), Ինչուիկ (24.05.2011), Ուլուանա (03.04.2011)

  5. #63
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի խոստովանեմ, որ տխրեցի

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.05.2011), Freeman (27.06.2011), Հայկօ (24.05.2011)

  7. #64
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս լաց լինի ուռենին, երբ աչքերն են հանել…
    Կցորդ 50985
    Նորից ժպտում է
    IMG_1058.jpg
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.06.2011, 21:31:

  8. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), Arpine (13.08.2011), CactuSoul (21.06.2011), E-la Via (05.09.2011), erexa (21.06.2011), Inna (20.06.2011), Lianik (21.06.2011), Lusinamara (27.06.2011), Nare-M (27.06.2011), Shah (21.06.2011), Skeptic (20.06.2011), Tig (20.06.2011), VisTolog (20.06.2011), Yevuk (26.09.2011), Աբելյան (20.06.2011), Արէա (20.06.2011), Արևհատիկ (21.06.2011), Դատարկություն (20.06.2011), Էլիզե (21.06.2011), Ինչուիկ (20.06.2011), Լեո (20.06.2011), Լուսաբեր (21.06.2011), Մանուլ (20.06.2011), Նաիրուհի (22.06.2011)

  9. #65
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գրելն էս ինչ ցավ ա... Իմփրեշընի թեմայի քննարկման հետ կապ չունի, բայց խոսքը էլի ստեղծագործելու մասին չի, պարզապես գրելու՝ կարծիք, քոմենթ, գրառում... Թեկուզ խոսում ես էդ թեմայով, արտահայտվում, ամփոփվում, բայց ուզում ես մի հատ էլ գրավոր ասած լինես... Ախր, եթե լիներ գրել հենց այնպես, առանց զգացմունքի, (էս վերջերս ակումբցիներից մեկը նկատեց՝ ես ի տարբերություն իրեն էմոցաներով էի գրել) ուրիշ, բայց ես չէ, պիտի մինչև վերջ ասեմ, կարող ա կարդացողի համար էդքան մինչև վերջ չերևա, բայց ես, որ կարդում եմ հետո, հո գիտեմ, որ մինչև վերջ ա, ու չեմ ուզում էդքան մինչև վերջ գրած եղած լինեմ, ու չգրել էլ չեմ կարում...
    Հիմա կարող ա՝ մի նոր սկիզբ ա մոտս, ու չեմ ուզում ասեմ... գրեմ ու չեմ կարում չասեմ...

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), Arpine (13.08.2011), CactuSoul (28.06.2011), Lusinamara (27.06.2011), StrangeLittleGirl (21.08.2011), Tig (28.06.2011), Արէա (27.06.2011), Էլիզե (27.06.2011), Միքո (27.06.2011), Նաիրուհի (27.06.2011)

  11. #66
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հայացքով մի կնկա նենց սաստեցի, մինչև հիմա որ հիշում եմ, բացում ա Դասական երաժշտության համերգ ա, էն որ քաղաքի սերուցքը կոբզոնյան հայացքով ոչ այնքան ունկնդում, որքան ներկա է, որ տեսնեն իր այդտեղ ներկա լինելը իր նման մյուս ներկաները... Ես ուշացած էի մտել ներս ու փնտրում էի ակումբցիներին... Օրվան և միջոցառմանը համապատասխան դեմք ընդունած երկու կին մեկ էլ ինձ ձեռքով քշելու շարժում են անում, երևի թե՝ տեսադաշտներս փակում ես... Հարգելիներս եթե դուք այնքան կլանված եք այդ երաժշտությամբ, որքան ձեր հայացքներն են հուշում, էդ ո՞նց նկատեցիք ինձ Հայկօի ասած էն բիրտ հայացքով նենց նայեցի մի հատ իրանց, որ տեղում սսկվեցին Ու լավ եմ արել, համերգ եք եկել, ձեր համերգը ունկնդրեք, ոչ թե ձեզ ցույց տվեք, թե տեսեք՝ մենք համապատասխան կեցվածք ունենք, մի օր էլ մի գրքի շնորհանդեսի ժամանակ սերուցքի երկու ներկայացուցչի հետ վիճել եմ ու դուրս եկել կեսից... Ընդհանրապես չգիտեմ սովետից ա դա ժառանգած, թե իրոք տենց էլ պետք ա լինի, էնքան ձանձրալի ա էդ մեր էսօրվա մտավորականի ընդունված կերպարը, ձանձրալին սխալ բառ էր, տաղտկալի... ու սաղ երևի դա է պատճառը, որ էսօր մենք մտավորականներ, նույնիսկ մտավորականներից կազմված մի ամբողջ սերուցք ունենք, բայց իմ ու մյուս հասարակ մահկանացուների պահանջներին համապատասխան մտավորականների արտադրանք չունենք... Իսկ էն մարդիկ, որ ինչ-որ բան ստեղծում են կամ ունակ են ստեղծելու, նրանց մասին չենք էլ իմանում, նրանց չենք տեսնում, որովհետև ամֆիթատրոնի լավագույն տեղերում սերուցքն է նստած...

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.08.2011), Arpine (25.08.2011), CactuSoul (06.09.2011), E-la Via (21.08.2011), Freeman (21.08.2011), Kita (21.08.2011), Meme (26.09.2011), Shah (22.12.2011), Tig (21.08.2011), Yevuk (26.09.2011), Ամպ (04.09.2011), Արէա (21.08.2011), Դեկադա (21.08.2011), Ինչուիկ (09.12.2011), Նաիրուհի (05.09.2011)

  13. #67
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա՝ Վանաձորցին միայն վաղը կդառնա 2 տարեկան, բայց հազիվ կիրակի ա, հիմա մոնիտորինգ արեցի, հիմա էլ գրում եմ: Ժամը չգտա, բայց ակումբում գրանցվել եմ 05.09.2009-ին՝ ցերեկվա կողմերը՝ Արսեն-777-ից հետո ու Phedora-ից առաջ, իրանք տենց էլ ոչ մի գրառում չեն արել, իսկ ես 3200-ից ավել, ավատարիս վրայի գրածին մի նայեք, թեմաներ կան, որոնցում գրառումները չեն հաշվառվում: Ամենահին գրառումս վստահ չեմ, որ ճիշտ եմ գտել, որովհետև համակարգում ինչ-որ բան ճիշտ չի աշխատում, ու բոլոր գրառումներս, որ բերեցի, հասավ 2009-ի սեպտեմբերի 18-ի կողմերը ու կանգնեց, բայց հիշում էի, որ մտել էի, ինչ-որ գրական թեմաներով հեղինակավոր կարծիքներ էի հայտնում, էդպես մի քանի բան գտա:

    Ուրեմն ըստ իմ գտածի՝ գրանցվել եմ ու ոչ դես ոչ դեն մտել եմ աֆորիզմների թեմա ու սաղ իմացածս աֆորիզմները գրել մի գրառմամբ, ուրեմն էն ժամանակ միամիտ եմ եղել, վարկանիշի մասին չեմ իմացել, թե չէ քիչ-քիչ կօգտագործեի ունեցածս ռեսուրսները, հիմա լիներ, հաստատ չէի գրի էդ գրառումը, չնայած նայեցի՝ նենց դոգմատիկ աֆորիզմներ չեն, մի մասն ավելի շուտ սրամտություններ են, կարելի ա
    Հետո «Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը» թեմայում տեղեկացրել եմ, թե ով ա իմ սիրած գրողը, հետո էլ «20-րդ դարի լավագույն գիրքը» թեմայում ինչ-որ մաթեմատիկական հաշվարկներով հայտարարել եմ, որ էդ թեմայում փնտրվող գրքի մասին տեղեկություններ չունեմ, բայց լավագույն պիեսը Շանթի «Հին աստվածներն» է: Վանաձորցու էդ կարծիքը ոչ էն ժամանակ, ոչ հիմա էլ չեմ կիսում, բայց դե մարդ ա, ասել ա, հետը չվիճենք, մանավանդ որ հայկական ավելի լավ պիես չեմ հիշում
    Ըստ իմ պեղած գրառումների ժամանակացույցի դրանից հետո մտել եմ ««Ինքնագիր» թեմա և առաջարկել ժամանակակից պոեզիան անվանել ունիտազպոեզիա, ապա մտել «Ժարգոնը ժամանակակից հայ գրականության մեջ» թեմա և առաջարկել գրել գրական ժարգոնով՝ որպես ասածիս ցայտուն նմուշ բերելով «Տիտանիկ» ֆիլմի օրինակը Կասեք ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ. Վանաձորցին կապ գտնում է
    Վերջին գրառումս էսօր եմ արել
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չգիտես՝ լացես, թե ծիծաղես, ավելի լավ ա՝ ծիծաղիր, որովհետև էնքան բան կա միանշանակ լացելու... Ու բացի էդ էլ հիմա համատարած լացում են, ծիծաղելն ավելի ֆորմատից դուրս ա ու կայֆ
    Դուրս գալիս ա, մի տեսակ հեչ չեմ փոխվել ու դա լավ ա

    Առաջին բացածս թեման էլ սա է՝ այ սա, անունը փոխել եմ, սկզբում ուրիշ էր, հետո սուս-փուս փոխեցի, որովհետև մեկ ա՝ տենց էլ ոչ ոք ոչինչ գլխի չընկավ, կամ էլ ես գլխի չընկա, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան գլխի ընկա՞վ, բայց սակայն ինչ տարբերություն...

    Հիմա կասեք՝ էսքան որ գրեցիր՝ էդ ու՞մ ա հետաքրքիր, եթե իհարկե կարդաք: Բայց ես խոստանում եմ, որ ինսունինը տոկոսը գրառումներիս, իմ հիշելով՝ նույնիսկ 100 տոկոսը, բայց կարող ա սխալվեմ, չեմ արել, որ ինչ-որ մեկին հետաքրքիր լինի, ուղղակի ուզել եմ...

    Հիմա քանի գնում, քիչ եմ ուզում... Տարիքի հետ քիչ են ուզում երևի, քիչ չի, 2 տարեկան եմ արդեն, դե համարյա կամ էլ սա էլ իմ գրանցված ակումբը չի... Չգիտեմ, հիմա լրիվ ուրիշ ա, չեմ կարա ասեմ, որ սկզբում ամեն ինչով հիացած էի, ինձ թվում էր՝ անհանդուրժողությունը շատ ա, ինձ թվում էր ցինիզմը շատ ա, հիմա էլ էն ժամանակվա մասին նույն կարծիքի եմ, բայց հիմա էլ ինձ թվում ա՝ ձանձրալի ա...

    Պահ կար է, որ հներն ասում էին՝ նորերը մի տեսակ տարբեր են, բա մեր վաղտով սե՞նց էր, նորերն էլ ասում էին, նորերը չգիտեմ ինչ էին ասում, բայց իրանք էլ իրենցն էին ասում, ես, ինձ թվում ա, ոչ հին եղա, ոչ նոր, ու էսպես դրսում հայտնվեցի, նենց չի, որ տխրում եմ, վերևը գրառում ունեմ դրա մասին, բայց ակումբը երևի սիրում եմ էլի, թե չէ էսքան երկար հիմա չէի գրի, ով կարդաց, նրանից ներողություն եմ խնդրում, որ էսքան ձանձրացրի, սկզբից էլ երևում էր էլի, որ երկար գրառում ա, էն ա չկարդայիք:

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.09.2011), Arpine (26.09.2011), CactuSoul (06.09.2011), E-la Via (05.09.2011), Freeman (04.09.2011), Lianik (04.09.2011), murmushka (06.09.2011), Smokie (26.11.2011), Ամպ (04.09.2011), Արէա (04.09.2011), Արևհատիկ (04.09.2011), Դատարկություն (26.09.2011), Դեկադա (04.09.2011), Էլիզե (05.09.2011), Ժունդիայի (04.09.2011), Ինչուիկ (09.12.2011), Լուսաբեր (04.09.2011), Նաիրուհի (05.09.2011), Ներսես_AM (08.09.2011), Ուլուանա (26.09.2011)

  15. #68
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թե ինչպես ես ուբոռկա արեցի

    -Էն կանաչ արաբերեն գիրքս ուր ա,- առավոտը տասից մինչև 12-ը ամենաշատ ասածս նախադասությունն ա, մորս հետ լավ վիճելուց հետո, թե հերիք էս գրքերը խառնես իրար, իրա կարծիքով դասավորում ա, զանգեցի եղբորս գործի տեղը, իրան էլ մի լավ ներվայնացրեցի, արդեն քիչ էր մնում զանգեի Ռուսաստան՝ հորս

    Հետո սկսեցի դարակներս տակն ու վրա անել, իսկ դրանք շատ են, կան դարակներ, որ ի սկզբանե հագուստի համար են նախատեսված եղել, բայց հիմա ամբողջը թուղթ, քսերոքս ու գիրք ա, այսինքն վերջին տասնհինգ տարին: Ոչ ոք իրավունք չունի փորձել դասավորել էդ ամենը, կարգի բերել: Չնայած ինչպես Հայաստանում ամեն տեղ, էնպես էլ մեր տանը, ով ա իրավունքներին նայում, մեկ էլ կորոշեն, որ խառն ա ամեն ինչ, ու իրանց կարծիքով կդասավորեն, դե գնա կանաչ գիրքը գտի: Շատերի համար ամեն ինչ կարող ա խառը թվալ, բայց ես լավ գիտեմ, որտեղ ինչ ա, ինձ համար դա դասավորած ա: Էն պահարանը, որը հենց սկզբից էլ նախատեսված ա եղել գրքերի համար, մայրս ա դասավորւմ, էդտեղ գեղարվեստական էն գրականությունն ա, որից ես հիմնականում չեմ օգտվում, ու չեմ էլ կարող օգտվել, էդտեղ հնարավոր չի ոչինչ գտնել:
    Մի խոսքով, կանաչ գիրքս գտնելու համար էսօր ստիպված եղա դասավորել տան բոլոր դարակներում եղած գրքերը, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մի երկու պարկ ավելորդ թուղթ հանեցի արանքներից, երկու դարակ ազատվեցին, սվիտերի սեզոնն ա գալիս, հիմա տեղ կլինի դրանք տեղավորելու

    Կանաչ գիրքս չկար ու չկար, արդեն հուսահատ՝ կպցրեցի սիգարետս, մտա ակումբ, որ օրագրումս ողջ հուզմունքս արտահայտեմ, կիսվեմ ձեզ հետ, արտահայտվեմ, թեթևանամ, հիմա էլ կապ չկա

    Չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե չէ, բայց որ կապ չեմ ունենում, մոդեմն անջատում, միացնում եմ, կռացա, որ էդ ավանդական գործողությունն անեմ, ու ինչ տեսնեմ՝ կանաչ գիրքս մոդեմի տակ ա դրած, այսինքն իր ճիշտ տեղում ա էղել, ես էլ ընգած սաղ խառնեցի իրար, հիմա վաղը մի ուրիշ գիրք պետք գա, ոնց եմ գտնելու
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.09.2011, 14:11:

  16. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.09.2011), Arpine (26.09.2011), ars83 (26.09.2011), CactuSoul (26.09.2011), E-la Via (26.09.2011), Freeman (26.09.2011), Meme (26.09.2011), Moonwalker (26.09.2011), My World My Space (26.09.2011), Progart (23.07.2017), Ruby Rue (22.03.2015), Smokie (26.11.2011), Tig (26.09.2011), Yeghoyan (29.11.2011), Ամպ (28.09.2011), Արէա (26.09.2011), Արևհատիկ (27.09.2011), Դեկադա (26.09.2011), Էլիզե (29.09.2011), Ժունդիայի (26.09.2011), Ինչուիկ (09.12.2011), Լուսաբեր (26.09.2011), Կաթիլ (10.03.2012), Հայկօ (26.09.2011), Մանուլ (27.09.2011), Նաիրուհի (18.10.2011), Ուլուանա (26.09.2011)

  17. #69
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս ինձ բռնացրել եմ նրա վրա, որ մտնում եմ էն էջը, որտեղ իրար հետևից երևում են իմ ստացած վարկանիշները, սեղմում եմ հղումներին ու մեծագույն հաճույքով կարդում... իմ հին գրառումները

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.10.2011), E-la Via (18.10.2011), einnA (18.10.2011), Inna (18.10.2011), Lusinamara (26.11.2011), Meme (18.10.2011), Moonwalker (18.10.2011), Nadine (18.10.2011), Smokie (26.11.2011), Tig (19.10.2011), VisTolog (08.12.2011), Արէա (18.10.2011), Արևհատիկ (18.10.2011), Դեկադա (18.10.2011), Էլիզե (18.10.2011), Ժունդիայի (18.10.2011), Ինչուիկ (09.12.2011), Լուսաբեր (18.10.2011), Հայկօ (18.10.2011), Ձայնալար (19.10.2011), Մանուլ (18.05.2012), Նաիրուհի (18.10.2011), Ուլուանա (20.10.2011)

  19. #70
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ հաճույք ա, երբ քեզ աշխատանք են առաջարկում, ու դու մերժում ես Գիտե՞ք՝ այս մեկը օրը Ձեզ հետ աշխատելով՝ ես հասկացա, որ մենք չենք կարող միասին աշխատել 2 օրվա մեջ 2-րդ դեպքն ա. ոչինչ, ինձ մի հարյուր անգամ ավելի շատ են մերժել

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2011), Freeman (26.11.2011), Lusinamara (26.11.2011), Meme (26.11.2011), murmushka (26.11.2011), Tig (08.12.2011), VisTolog (08.12.2011), Ինչուիկ (09.12.2011), Կաթիլ (10.03.2012), Մանուլ (18.05.2012), Նաիրուհի (30.11.2011), Ուլուանա (26.11.2011)

  21. #71
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում մի հատ ժամանակակից գրողի (ներողություն եմ խնդրում Հ.Մ.-ից) են քննարկում, և մի այնպիսի ոգևորությամբ (կասեր Սևակը).... Չգիտեմ, հա ուզում եմ՝ մտնեմ էդ թեման, արտահայտվեմ, հա չեմ անում.... Պետք չի: Ավելի լավ ա էստեղ, իմ մոտ ինքս իմ հետ արտահայտվեմ: Թումանյանն ասում էր՝ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ, Մաթևոսյանը հայերի, բոլոր-բոլոր հայերի մասին խոսելիս ասում էր՝ իմոնք Նրանք իրենցն էին համարում ամենատգետին, ամենասխալին ու ամենազարգացածին ու ամենաճշտին, բոլորն իրենցն էին ու իրենք բոլորինն են: Գրողը, իմ պատկերացրած Գրողը, ապրում է մարդու ապրումով, ու եթե էդ ապրումը իրոք կարողանում ա ապրել, նոր նրա գրածը կարող է լինել նաև մարդունը՝ ամենքինը կամ էդ ամենքից մեկինը, տասնմեկինը, հարյուր երեսուներեքինը.... Շատերն են ապրում մարդու ապրումով, ոմանք կարողանում են դա գրավոր արտահայտել, ոմանք չէ: Բայց եթե մինչև գրելն իսկ իրեն գրող հորջորջողի կամ ոմանց կողմից գրող հորջորջվողի կողմից մարդու հանդեպ մարդկային վերաբերմունք չկա, եթե մտնում ես նրա կայք ու առաջինը, ինչ տեսնում ես, հայհոյանքների տարափ է մարդկանց մի մեծ խմբի հանդեպ, թեկուզ ինչ-որ բաներով սխալ, երբ ուղելու, օգնելու, հասկացնելու, քեզ հետ լինելու հոգածություն չկա, այլ կա ատելություն, էլ նրա գրածը ի՞նչ պետք ա լինի.... Մի բավականին կռվարար ու անհաշտ ակումբցի թեմա էր բացել, թե ով է մեր ժամանակի հերոսը: Նկատի ուներ գրական հերոսը, գրական հերոսը չգիտեմ, գրականության հերոսը արդեն պատկերացնում եմ, թե ով է, դե էդ հերոսի գրական հերոսին էլ կարելի ա պատկերացնել: Խոստացել էի, որ սա էլ փնթփնթանոց չի, ավել-պակաս կներեք

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.12.2011), My World My Space (08.12.2011), Progart (23.07.2017), StrangeLittleGirl (10.12.2011), Tig (08.12.2011), Ամպ (11.10.2012), Արևհատիկ (08.12.2011), Դատարկություն (27.04.2012), Դեկադա (09.12.2011), Ինչուիկ (09.12.2011), Լուսաբեր (08.12.2011), Նաիրուհի (08.12.2011), Ներսես_AM (08.12.2011), Ուլուանա (09.12.2011)

  23. #72
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան բողոքում եմ, որ ակումբն իմը չի ու ես ակումբինը չեմ, բայց էդպես էլ ինձ համար վիրտուալ այլ տարածք՝ կամ թեկուզ ոչ վիրտուալ, ակումբին չփոխարինեց: Հաճախ եմ նկատել, նոր էլ նկատեցի, դրա համար եմ էս գրառումն անում, որ ակումբցիները նույն գրառումն անում են ակումբում ու ֆեյսբուքում ու գուցե էլի մի տեղ: Դա երևի լավ ա, էնպես չի, որ դեմ եմ դրան, ինձ սխալ չհասկանաք: Բայց ինձ համար ակումբն էն տեղն ա, որտեղ ես ասում եմ էն, ինչ ուրիշ ոչ մի տեղ գրավոր չեմ ասում: Միայն էս էջի գրառումները նայեցի հիմա ու մեկ կամ երկու գրառում, որ էդ միտքը ուրիշ տեղ էլ կգրեի, մնացածն ակումբային են, միայն ակումբային: Ու ակումբում գրելս էլ ա լրիվ ուրիշ: Մի տեսակ երևի եսասիրական ա, որ երբ ինձ պետք ա, էդ ժամանակ եմ գալիս, մյուս կողմից էլ եսասիրական ա ակումբի հանդեպ, բայց մեծապես մարդասիրական ա ակումբցիների հանդեպ. անկետադրություն, անդադար խոսքով շատ զահլա չեմ տանում

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.12.2011), CactuSoul (22.12.2011), einnA (24.12.2011), Freeman (23.12.2011), Moonwalker (22.12.2011), Shah (22.12.2011), Արէա (23.12.2011), Դատարկություն (27.04.2012), Դեկադա (22.12.2011), Ժունդիայի (22.12.2011), Լուսաբեր (22.12.2011), Մանուլ (18.05.2012), Նաիրուհի (22.12.2011)

  25. #73
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան Մեծի թեման գմփալուց հետո պետք ա էլ ակումբ չմտնեի, նոր թեման էի նայում, մեծ քանակությամբ բացասական լիցք ստացա, ավելի շուտ վերստացա: Կներեք, ուղղակի որ դրականն ասում եմ, բացասականն էլ ասեմ:

  26. #74
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ, տեղս չեմ գտնում:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (27.04.2012), Դատարկություն (27.04.2012)

  28. #75
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր սաղ քաղաքը պրոսպեկտով գնում էր հանրապետականի միտինգին. նախագահն ա եկել: Իսկ ես հոսանքին հակառակ էի քայլում, ինձ թվաց՝ մենակ ես եմ էդ ուղղությամբ գալիս: Մի տեսակ ինձ հանդուգն ու ինքնագոհ զգացի
    Ողբամ քեզ, ուսուցչուհի, որ աշակերտներիդ հանրապետականի դրոշներ ես բաժանում ու նախընտրական միտինգի տանում:

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.06.2012), Arpine (27.04.2012), Smokie (27.04.2012), unknown (27.04.2012), Ամպ (11.10.2012), Մանուլ (18.05.2012)

Էջ 5 24-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •