User Tag List

Էջ 4 24-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #46
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, օրագիր ջան, ինչի՞ս ես պետք, եթե ամենաախմախ մտքերս հետդ չեմ կարա կիսեմ. ցուցամոլություն, ուրիշ ոչինչ, բայց մեկ ա պետք ա ունենալ, տուն ա, թող լինի, ինչո՞վ եմ պակաս մյուսներից

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Ariadna (23.07.2010), Arpine (13.08.2011), Claudia Mori (24.05.2011), Inna (28.01.2011), KiLa (16.07.2010), rainbow (31.07.2010), Դարք (16.07.2010), Ձայնալար (03.08.2010)

  3. #47
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցում կենսաբանությունից ու ֆիզիկայից երկու հատ հինգ ենք ստանում ու սկսում մեզ հանճարեղ ու անչափ իմաստուն երևակայելով գտնել Աստվածաշնչում հակասություններ, տրամաբանության բացակայություն, իրականության պատկերման ոչ գիտական մոտեցում, որ ֆիզիկայից ու կենսաբանությունից ստացած երկու հինգով արդեն իսկ կարելի է տեսնել… Էս ամենը մեզնից առաջ արել են ջորդանոբրունոներն ու գալիլեյները, դարվիններն ու էյնշտեյնները, բեռնարդշոուներն ու լեոտաքսիլները, թեև գուցե իրենց ոչ բոլորի նպատակն է եղել Աստվածաշնչի հերքումը… Իրանցից գրագետ ու համակողմանի կերպով Աստվածաշունչը հերքել ոչ մեկս չենք կարող… Էս էն դեպքն ա, երբ խոսելով՝ միայն մեր անգրագիտությունն ենք ցույց տալիս… Բայց, հարգելիներս ու սիրելիներս, հեչ մտածե՞լ եք, որ այնուամենայնիվ եթե բազմաթիվ մարդիկ, որ կենսաբանությունից ու ֆիզիկայից տասնյակ հինգեր են ստացել ու ի տարբերություն մեզ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացել են ու մեզնից լավ գիտեն դրանում առկա տրամաբանական բոլոր հակասությունները, մեզ հայտնի ճշմարտության ապաներկայացման ամբողջական պատկերը, այս ամենից հետո շարունակում են հավատալ Աստծոն ու Աստծո խոսք հռչակված Աստվածաշնչին, գուցե կա մեզ հայտնի տրամաբանությունից դուրս մի այլ տրամաբանություն, գուցե մեզ հայտնի գիտելիքն ու ճշմարտություն կոչվածն իրականում առասպել են, իսկ ճշմարիտ է այն, ինչի մոլորություն լինելում մեզ համոզում են մեր հինգերը… Հավատացող մարդուն իր տգետ լինելում համոզելու փորձերով մենք ինքներս ավելի տգետ չե՞նք երևում, ծիծաղելի վիճակում չե՞նք հայտնվում, երբ Լեո Տաքսիլից հետո փորձում ենք ծաղրել Աստվածաշունչը, Տաքսիլը դա լավագույնս ա արել… Մի հավատացեք, բայց ձեր անհավատությունը, որ հիմնավորել են մեծերը, իսկ դուք չեք կարողանում, մի քարոզեք հավատացյալների անհիմն հավատքին… Եվ վերջապես, գրողը տանի, էս արտահայտությունը վաղուց էի ուզում ինչ-որ տեղ օգտագործել, գուցե լավագույն տեղը չգտա, բայց ես արեցի այն, ինչ ուզում էի՝ անկախ տրամաբանությունից, ես հազար ու մի տրամաբանված ու հիմնավորված պատճառ ունեմ չհավատալու և ոչ մի հիմնավոր ու տրամաբանության ենթարկվող պատճառ հավատալու, ու ես նախընտրում եմ հավատալ, ու գրողի ծոցը կորչեն, ես նորից հնարավորություն ստացա այս արտահայտությունը օգտագործելու, կենսաբանության օլիմպիադաներում վաստակած իմ բոլոր դիպլոմները…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.07.2010, 03:15:

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), Ariadna (23.07.2010), Arpine (13.08.2011), Chuk (23.07.2010), Inna (27.02.2011), KiLa (26.07.2010), Monk (23.07.2010), rainbow (31.07.2010), Sona_Yar (26.07.2010), Tig (23.07.2010), Արէա (24.05.2011), Գալաթեա (07.11.2013), Դատարկություն (23.07.2010), Դեկադա (23.07.2010), Ժունդիայի (23.07.2010), Կաթիլ (31.07.2010)

  5. #48
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ զարմացել եմ, երբ մի բան ինձ դուր է եկել, իսկ մյուսներին ոչ՝ ֆիլմ, երգ, կինո և այլն… Ընկերներիս ստիպում էի ամբողջ օրը նույն երգը լսել կամ գիրքը կարդալ, իսկ երբ ըմբոստանում էին, ապշում էի, ինչպե՞ս կարելի է հոգնել այդ երգից, չհավանել այդ գիրքը… Ուրեմն ուշադիր չեն կարդացել, ուշադիր չեն լսել… Մի օր մի նույն ֆիլմը տարբեր ալիքներով հինգ անգամ ցույց տվեցին… Ընկերիցս մեկը հինգ անգամն էլ ստիպեց, որ բոլորս նայենք… Ապշել կարելի է. եղբայր հոգնեցի այդ ֆիլմից, չեմ ուզում նայել, եթե քեզ դուր է գալիս, հո պարտավոր չե՞նք՝ մենք էլ հավանենք…

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), Arpine (13.08.2011), E-la Via (03.08.2010), Inna (27.02.2011), KiLa (26.07.2010), Shah (03.08.2010), Tig (26.07.2010), Կաթիլ (31.07.2010)

  7. #49
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնջախաղ տեսել էի հեռուստացույցով, մեկ էլ թատերականում սովորող մի ընկեր ունեի, «Կալիգուլա» բեմադրության մեջ հեթանոսական ծես էր պատկերել, որում մնջախաղի տարրեր էր օգտագործել: Երեկ իսկական մնջախաղ տեսա, պլաստիկա չկար, բայց ինձ նման չտեսի համար, առաջին անգամ նման ներկայացման գնացողի համար հետաքրքիր էր շատ, սկզբում վերնագրի հետ կապը չէի հասկանում, բայց կամաց-կամաց սկսեցի բեմադրության մեջ Գողթան երգերը տեսնել, հետո Հայոց պատմության դրվագներ, ծեծված թեմա էր, միայն Գողթան երգերը լինեին, ավելի հետաքրքիր կլիներ, բայց էլի եմ ասում՝ ինձ համար էդ էլ լավ էր, ուրախացել էի, որ բանալին գտել եմ: Գուցե սխալ էին ենթադրություններս, բայց մեկ է, ինչ-որ բան հասկացել էի այդ ամբողջ բեմադրությունից: Որ հեռուստացույցով բալետ էին ցույց տալիս, ամբողջ գիշեր կնայեի՝ ընկերներիս զայրույթն ու զարմանքը շարժելով, որովհետև կարծեմ թե արվեստասեր մարդու համբավ չունեմ: Մի խոսքով, բեմական արվեստ փաստորեն սիրում եմ: Դե, մարդ չկա, որ տարօրինակություն չունենա: Կարծում եմ՝ իմ թերությունս այդքան էլ մեծ չի համ էլ իմ շատ տարօրինակությունների մասին մենակ դուք գիտեք, եթե ինձ ուրիշ միջավայրում էլ եք ճանաչում, խնդրում եմ չմատնել: Ուրիշ միջավայրում բացահայտված տարօրինակություններիս մասին էլ խնդրում եմ այստեղ չմատնել
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.07.2010, 03:33:

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (31.07.2010), Ariadna (31.07.2010), Claudia Mori (24.05.2011), Inna (27.02.2011), rainbow (29.08.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (31.07.2010), Tig (03.08.2010), _Հրաչ_ (03.08.2010), Արևհատիկ (31.07.2010), Դատարկություն (31.07.2010), Ժունդիայի (31.07.2010), Կաթիլ (31.07.2010), Մանուլ (31.07.2010)

  9. #50
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջահել ժամանակս բլոկնոտ էի պահում, հիմա պետք ա պահել, չեմ պահում
    Իմ հանճարագործություններն ու տարաբնույթ աֆորիզմները մի կողմ, ի՞նչ կարելի է պեղել այդտեղից՝

    Հոգնել եմ(հատված ընկերներիցս մեկի բանաստեղծությունից), «Իմ երգը շուն է» (Արեգ Նազարյանի երգի միայն վերնագիրը), Ձոնիկք (Դուրյան), Էքսպրոմտ գրված հողմի ժամանակ (Չարենց, բանաստեղծությունը վերնագրից կարճ է), Լռություն (Էդգար Լի Մասթըրս), Նամակ 141 (Շոդերլո դը Լակլո «Վտանգավոր կապեր»), Փինք Ֆլոյդի High Hopes երգի խոսքերը, Չարլզ Բուկովսկի, Ենգիբարյան, Հայնե, Չարենց, Բրայըն Փեթըն, Շելլի, Սևակ, Տերյան, Տերյան, Մեծարենց, Մեծարենց, Մեծարենց, Դուրյան, Դուրյան, Սևակ, Սևակ, Սևակ, Սևակ, Լոուրընս Ֆերլինգետտի, Սևակ, Սևակ, Սևակ, Գևորգ Էմին, Սևակ, Սևակ, Նիզար Կաբանի, 1930-2006 թթ. ֆուտբոլի աշխարի չեմպիոնները, ասիացի դրամատուրգների պիեսների համառոտագրություններ, աֆրիկացի դրամատուրգների պիեսների համառոտագրություններ, ապագայում գրելիք ստեղծագործություններիս վերնագրերը հեռախոսահամարներ ու վերջին էջերում պարտքերիս ցուցակը
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.01.2011, 18:30:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.08.2010), Inna (27.02.2011), rainbow (29.08.2010), Shah (03.08.2010), Մանուլ (02.08.2010)

  11. #51
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Որոշ ժամանակ առաջ, երբ ակումբում այս գործը տեղադրվեց, ես իմ շարունակությունը պատկերացրեցի: Քանի որ դժվար այն ինձ երբևէ որևէ տեղ պետք գա, բայց որքան էլ անկապ լինի, ափսոսում եմ կորցնել, տեղադրում եմ այստեղ:


    Ինչու երևի՞… Որովհետև կարծես մահացել էի, պառկած էի սենյակի մեջտեղում՝ սեղանի վրա դրված դագաղի մեջ, մայրս ու երկու մորաքույրներս նստած լալիս էին, մայրս մերթ ընդ մերթ համբուրում էր դեմքս, կարծես հետո ինձ տարան գերեզմաններ ու թաղեցին, բայց ես այդ ամենը տեսնում էի… Տեսնում էի լացող մորս, ցավակցողներին, գիշերը դագաղիս մոտ հերթափոխի նստած ընկերներիս, որոնք դարդոտած դեմքերով ծխում էին, հետո տափակ անեկդոտներ պատմում, ծիծաղում, հետո դժվարությամբ դեմքներին նորից դարդոտած արտահայտություն տալիս ու էլի ծխում: Տեսնում էին ինձ` սենյակի մեջտեղում՝ սեղանի վրա դրված դագաղի մեջ պառկած, ապշելու ճերմակ դեմքի անխռով արտահայտությամբ:
    Հետո էլ ինձ չտեսա: Ինձ ծածկեցին կափարիչով, իջեցրեցին փոսը, «լավ է»,- մեկը մյուսին ասացին դագաղը փոսի մեջ տեղավորողները, ու ծածկեցին հողով: Բոլորը մի-մի բուռ հող էին լցնում դագաղի վրա, մի բուռ էլ ես լցրեցի ու բոլորի հետ տուն եկա: Բորորը տեղավորվեցին սեղանների շուրջը, լցրեցին բաժակները, իսկ ինձ համար նստելու տեղ չկար: Գնացի խոհանոց ու մորաքրոջս խնդրեցի, որ ինձ համար էլ ափսե ու բաժակ դնի սեղանին: Մորաքույրս ինձ չպատասխանեց, նույնիսկ իմ կողմը չնայեց: Բոլորն անտեսում էին ինձ, արդեն որերոդ օրն էր՝ ոչ ոք հետս մի բառ չէր փոխանակում: Այդ անտարբերությունը չափազանց վիրավորական էր, ու ես որոշեցի հեռանալ տնից…
    Թափառումներիս մանրամասները հիմա լավ չեմ հիշում:
    Ինչպե՞ս հայտնվեցի այստեղ…
    Դա մի մեծ, սպիտակ շենք էր՝ հիվանդանոցի նման: Մտա ներս, ընդունարանն էր, ներսում նույնպես ամեն ինչ սպիտակ էր, միայն սեղանի ետևում նստած մարդն էր կանաչ… Այսինքն, դա մարդ չէր, մարդաչափ հսկա գորտ կարծես լիներ՝ սպիտակ կոստյումով: Նա ժպտաց ինձ: Դա այն գորտը չէր:Մարդու համար իհարկե դժվար է գորտերին դիմագծերով տարբերելը, բայց վստահ եմ՝ լրիվ այլ գորտ էր, չափերը հո չեմ խառնի… Ինձնից ավելի հաղթանդամ էր, չնայած ես էլ առանձնապես փոքրամարմին չեմ:
    Ինչևէ, մարդու հագուստով, մարդաչափ ու մարդու պես ժպտացող գորտ երբևէ չէի տեսել: Այստեղ ես պետք է զարմանայի, բայց արդեն զգացել էի, որ աստիճանաբար կորցնում եմ զգալու ունակություններս, ուստի չզարմանալս զարմանալի չէր ինձ համար…
    Իսկ հետո՞… Հետո էլ չզգացի…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.08.2010, 14:30:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.08.2010), Ariadna (03.08.2010), E-la Via (03.08.2010), rainbow (29.08.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (03.08.2010), Դատարկություն (03.08.2010), Էլիզե (03.08.2010)

  13. #52
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հրանտ Մաթևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերներ տեսա, որ հիմա չեմ ուզում ծախսած լինել, որովհետև գուրգուրում եմ, թե երբևէ կգրեմ:
    Ուրիշ բան չէի ուզում գրել, բայց քանի որ միայն մեջբերմամբ գրառում անել հնարավոր չէ, այսքանը գրեցի

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), einnA (18.08.2010), Inna (28.01.2011), Legolas (28.09.2010), Nare-M (19.01.2011), Progart (23.07.2017), rainbow (29.08.2010), Արէա (24.05.2011), Էլիզե (17.08.2010)

  15. #53
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մ.թ.ա. 66 թ.- Արտաշատի պայմանագիր
    Տիգրան Մեծ հայոց աշխարհակալ արքան Պոմպեոսին վճարում է 6000 տաղանդ ոսկի, Հռոմին է զիջում իր բոլոր արտաքին նվաճումները, որդուն, հարսին նվիրում է Պոմպեոսին, որպեսզի Հռոմում հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեն Հռոմի առաջ, և փոխարենը Հայաստանը ճանաչվում է Հռոմեական պետության բարեկամն ու դաշնակիցը

    Մ.թ. 2010 թ.

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.08.2010), Ariadna (22.08.2010), Arpine (13.08.2011), Chilly (23.08.2010), Inna (28.01.2011), Nare-M (22.08.2010), Shah (23.08.2010), Դարք (22.08.2010), Ինչուիկ (22.08.2010), Հայկօ (22.08.2010), Մանուլ (22.08.2010), Ներսես_AM (22.08.2010)

  17. #54
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ տարի ակումբում: Երևի կես հարյուրյակ իրական և հարյուրավոր վիրտուալ նոր ծանոթություններ. սա ամենակարևորն է, որ ձեռք եմ բերել այստեղ: Պահեր են լինում, որ ակումբն սկսում է դուր չգալ: Վիճել չեմ սիրում, ուրիշներին համոզել չեմ սիրում, ու որ ինձ են փորձում համոզել, էլի չեմ սիրում. նման պահերին է, որ ակումբը չեմ սիրում, բայց դրանք միայն պահեր են… Շատ բան կա, որ ուզում եմ ասել, բայց չեմ ասի. ամեն ինչ չէ, որ հնարավոր է ասել, և ամեն ինչ չէ, որ կարելի է ասել… Ամենակարևորը. դեռ երկար եմ այստեղ մնալու, գուցե մինչև վերջ…

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.09.2010), Ariadna (05.09.2010), Arpine (13.08.2011), Inna (28.01.2011), Moonwalker (05.09.2010), Yevuk (05.09.2010), Արևածագ (05.09.2010), Արևհատիկ (07.09.2010), Դատարկություն (05.09.2010), Ժունդիայի (06.09.2010), Ձայնալար (05.09.2010), Մանուլ (05.09.2010), Նարե (05.09.2010)

  19. #55
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քամիներն ու ես

    Մոլորվել է քամին իմ ականջում,
    Մոլորվել ու մեկին կանչում է ու կանչում,
    Իսկ այդ մեկը չկա,-
    Մոլորվել է գուցե այլ ականջում:
    Ու կանչում եմ ես քեզ,
    Ես էլ քեզ եմ կանչում...
    Մոլորվել է ձայնն իմ քամիների կանչում:
    Հրաչյա Սարուխան

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.09.2010), Arpine (13.08.2011), E-la Via (07.09.2010), Inna (28.01.2011), Lianik (07.09.2010), Nare-M (07.09.2010), Shah (07.09.2010), Sona_Yar (07.09.2010), Դատարկություն (07.09.2010), Էլիզե (08.09.2010), Ինչուիկ (07.09.2010), Կաթիլ (07.09.2010)

  21. #56
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մեկը մեծ ցավակցությամբ ինձ ասում էր` էսքան գնացիր, սովորեցիր, բայց հիմա, տես, որտեղ ես աշխատում, ինչ աշխատավարձ ես ստանում: Չէի խորացել մինչ էդ, որ իմ կյանքը այդպես անհաջող ա դասավորվել Այս պահին էլ նայում եմ իմ տրամադրությունը ու մտածում, որ ես անուղղելի լավատես եմ

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.09.2010), Arpine (13.08.2011), CactuSoul (10.09.2010), E-la Via (11.09.2010), Legolas (10.09.2010), SSS (11.09.2010), Tig (11.09.2010), Yeghoyan (26.11.2010), Անտիգոնե (03.04.2011), Արէա (24.05.2011), Արևհատիկ (11.09.2010), Դեկադա (11.09.2010), Կաթիլ (27.06.2011), Ձայնալար (27.11.2010), Մանուլ (11.09.2010), Ուլուանա (11.09.2010)

  23. #57
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հերթական անգամ թեմաներից մեկում գրառում արեցի ու չհաստատեցի, համ ասելիք ունեմ թեմայի մասին, համ թեման գրառում անելու արժանի չեմ համարում, այսինքն գոյության իրավունք էլ չունի, ու էնքան շատ են էդձև թեմաները, իրանք իրանց համար կորած էին, որտեղից են մարդիկ պեղում, չեմ հասկանում, որն է կյանքի իմաստը, ինչ է սերը, ինչ է ընկերությունը, ինչ է ժամանակը, ինչ է տխրությունը, ու մեկ էլ հարյուր տոկոսով վստահ բանաձևերի եմ գրառված հանդիպում նման թեմաներում, ապշում եմ, ոնց ա լինում, որ մարդիկ էդձև գոհ են լինում իրանք իրանց հանճարեղությունից, կամ էլ ես եմ չափից դուրս անվստահ, բայց իմ իմանալով մարդիկ հազարավոր տարիներ գլուխ են ջարդում, չեն կարում էդ հարցերի պատասխանը գտնել, «Ամուսնություն օտարազգիի հետ»: Երեսուն տարեկան, չամուսնացած կին եմ, կամուսնանամ օտարազգու հետ, յախք: Ես գիտեի՝ մարդիկ ամուսնանում են, որովհետև ուզում են իրար հետ ապրել, ոչ թե որովհետև ինքը հայ ա, թուրք ա կամ մուսուլման:-Սիրում են, որովհետև սիրում են: -Իսկ ես սիրում եմ միանգամայն այլ նկատառումներով: Էս ես չեմ ասել, ուրիշն ա ասել: Ի՞նչ է սերը: Սերը դա գիտեք, ես վստահաբար գտել եմ, թե ինչ է սերը, բա ոնց դու կիմանաս, հլա ասա, ես էլ իմանամ: Հա մեկ էլ ուրիշների ասածները որ կրկնում եք, տակը մի գրեք Ձեր ակումբային նիկերը, ասողների անուններն էլ մի գրեք, մեզ կթվա, թե դա ձեր հանճարեղ մտահղացումն ա, բայց էդքան աչք զարնող մի յուրացրեք էլի, կարող ա՝ էլի մարդիկ լինեն, իրանց վաղուց ծանոթ լինեն էդ նույն խոսքերը: Սկսել եմ ձանձրանալ,այսինքն սկսել եմ խոստովանել, որ ձանձրանում եմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.09.2010, 01:30:

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.09.2010), Arpine (13.08.2011), CactuSoul (21.09.2010), Inna (27.02.2011), Nare-M (21.09.2010), Yevuk (21.09.2010), Արէա (24.05.2011), Արևածագ (21.09.2010), Արևհատիկ (21.09.2010), Ինչուիկ (21.09.2010), Կաթիլ (21.09.2010), Մանուլ (21.09.2010), Նաիրուհի (21.09.2010)

  25. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ութերորդ հարկում ենք ապրում, սովորաբար ոտքով եմ բարձրանում, իջնում: Ամեն անգամ իջնելիս ներքևում կանգնած կանայք՝ էս լիֆտը չի աշխատու՞մ, ես՝ աշխատում ա, բա՝ խի՞ ես ոտքով իջնում, բարձրանալիս էլ նույնը՝ լիֆտը աշխատում ա: -Այ մարդ ես ոտքով եմ ուզում բարձրանալ, ձեզ ի՞նչ Էս վերջերս ավելի հաճախ եմ լիֆտից օգտվում, երևի որ չասեն՝ էս տղան տարօրինակ ա, առանց էն էլ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.10.2010, 19:10:

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), Inna (28.01.2011), My World My Space (08.10.2010), Nare-M (08.10.2010), Shah (08.10.2010), Արէա (24.05.2011), Դատարկություն (08.10.2010), Ժունդիայի (08.10.2010), Ինչուիկ (09.10.2010), Կաթիլ (08.10.2010), Հարդ (08.10.2010), Ձայնալար (09.10.2010), Մանուլ (08.10.2010), Ուլուանա (08.10.2010), Ռուֆուս (08.10.2010), Սլիմ (09.10.2010)

  27. #59
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրածս գովազդը


  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.01.2011), helium (30.12.2010), Jarre (30.12.2010), Lord (31.12.2010), Shah (30.12.2010), VisTolog (30.12.2010), Կաթիլ (27.06.2011)

  29. #60
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս լաց լինի ուռենին, երբ աչքերն են հանել…

    DSC00410.jpg

  30. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), CactuSoul (20.01.2011), einnA (20.01.2011), Inna (28.01.2011), Legolas (20.01.2011), Lianik (19.01.2011), murmushka (20.01.2011), My World My Space (16.02.2011), Nare-M (19.01.2011), Shah (20.01.2011), Tig (20.01.2011), Valentina (19.01.2011), VisTolog (19.01.2011), Անտիգոնե (03.04.2011), Արէա (24.05.2011), Արևհատիկ (21.01.2011), Դատարկություն (19.01.2011), Դեկադա (17.02.2011), Ժունդիայի (20.01.2011), Ինչուիկ (16.02.2011), Լեո (20.06.2011), Կաթիլ (19.01.2011), Մանուլ (19.01.2011), Մարկիզ (19.01.2011), Ուլուանա (23.01.2011)

Էջ 4 24-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •