User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #16
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրտուալ շփման մեջ հեշտ է համարձակ լինելը, չես տեսնում դիմացինին, չես նայում նրա աչքերի մեջ: Երևի շատերն են այստեղ ինքնաարտահայտվում, համարձակ բանավիճում, «աչքեր հանում», իրենց շատ ավելի համարձակ պահում, քան են: Ես այդպիսի՞ն եմ: Կարծում եմ՝ այո: Ես էլ վիրտուալում մի փոքր ավելի համարձակ եմ, քան իմ էությունն է, բայց այսօր այս ուղղությամբ մտածելիս փորձեցի վերհիշել ռեալում իմ կատարած գործողությունները և պարզեցի, որ վերջին շրջանում ռեալում իմ արած շատ քայլեր շատ ավելի համարձական են եղել իմ կողմից, քան իրականում եմ, բազմաթիվ բաներ եմ արել ու ասել, որ իմ էությանը չի համապատասխանում, ես պիտի չկարողանայի դա անել կամ ասել, ինչքան պահեր են եղել, որ ահավոր երկմտանքով, ինքնահաղթահարմամբ արել եմ մի բան ու հետո մտածել, թե արդյո՞ք դա ես էի, ապշել, թե ոնց արեցի դա: Դրանով ավելի համարձակ դարձե՞լ եմ: Ոչ: Նույնը տասներորդ անգամ անելիս էլ անցնում եմ հոգեբանական ինքնահաղթահարման նույն ճանապարհը: Թե վիրտուալում, թե ռեալում ավելի համարձակ եմ ինձ պահում, քան էությանս մեջ եմ: Անկա՞պ է: Հակառակն է չէ՞ սովորաբար լինում, ավելի համարձակ լինում են հոգու խորքում, իսկ իրականում չեն կարողանում արտահայտել իրենց ներքին ազատությունը, ներքին համարձակությունը: Գիտեմ, որ անկապ է, դրա համար էլ այստեղ գրեցի:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.04.2010), Agni (22.04.2010), Arpine (13.08.2011), Chuk (22.04.2010), Gayl (22.04.2010), Inna (27.02.2011), My World My Space (22.04.2010), Sambitbaba (06.12.2014), Smokie (09.06.2012), VisTolog (22.04.2010), Yevuk (22.04.2010), Արևածագ (22.04.2010), Արևհատիկ (22.04.2010), Դատարկություն (22.04.2010), Դարք (22.04.2010), Դեկադա (22.04.2010), Երկնային (22.04.2010), Ժունդիայի (22.04.2010), Ինչուիկ (22.04.2010), Կաթիլ (22.04.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր փողոցում պատահաբար մի ծանոթ աղջկա հանդիպեցի, բա՝ լավ ա քեզ էլ տեսա, դու նշանված չես, չէ՞: -Չէ: Պայուսակից մի կոնֆետ հանեց, բա՝ կդնես բարձիդ տակ: -Նշանվե՞լ ես: -Հա, հիմա էլ մի ամբողջ շաբաթ ա՝ կոնֆետ եմ բաժանում, հիշում ես անցյալ անգամ ինչ հուսահատ էի խոսում էս թեմայով: Չհիշեցի, երևի ուրիշի հետ է հուսահատ խոսացել, խառնում էր, որովհետև մի վեց ամիս է՝ ինչ իրեն ճանաչում եմ, ու անցյալ հանդիպումից հիշում եմ, որ գլուխս տարավ, էնքան ոգևորված գովում էր իր ընկերոջը: Հիմա էլ իրեն բաժին հասած երջանկությունը շրջապատին բաժանելով է փողոցով քայլում, հլա մի բան էլ երջանկությունը բաժանելուն նախապատրաստված է տանից դուրս գալիս: Վերջը, բաժանվեցինք, մի քիչ գնացի, ինչպես և սպասելի էր, չդիմացա, կոնֆետը կերա:

    Հիմա էսպես անորոշ վիճակում գնում եմ՝ քնեմ

  4. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.04.2010), Ariadna (26.04.2010), Arpine (13.08.2011), CactuSoul (25.04.2010), Chuk (25.04.2010), davidus (25.04.2010), Farfalla (26.04.2010), Gayl (25.04.2010), Inna (27.02.2011), Kita (25.04.2010), matlev (25.04.2010), My World My Space (25.04.2010), Sambitbaba (06.12.2014), Yeghoyan (25.04.2010), Yellow Raven (25.04.2010), Yevuk (25.04.2010), Արևհատիկ (25.04.2010), Դեկադա (25.04.2010), Երկնային (25.04.2010), Էլիզե (25.04.2010), Ժունդիայի (25.04.2010), Ինչուիկ (25.04.2010), Կաթիլ (25.04.2010), Հայկօ (25.04.2010), Հայուհի (25.04.2010), Ձայնալար (25.04.2010), Միքո (25.04.2010), Նարե (25.04.2010), Ներսես_AM (25.04.2010), Ռուֆուս (25.04.2010)

  5. #18
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շուտ մի պատմվածք եմ կարդացել, որի ոչ վերնագիրն եմ հիմա հիշում, ոչ հեղինակին: Պատմվածքում այսպիսի մի դրվագ կար, որ դպրոցականին հանձնարարում են գրել շարադրություն երջանկության մասին, որում նա պարտավոր էր գրել, որ երջանկությունն աշխատանքի մեջ է: Դե, սովետական բարքերն այդպիսին էին: Եթե վերացարկվենք աշխատանք հասկացության այն մասից, որ դրանով փող ես աշխատում, գլուխդ պահում, ընտանիքի հոգս քաշում և այլն, ու խոսենք պարզապես զբաղվածության մասին, կարծում եմ ամեն դեպքում ճշմարտություն կա այդ մտքում: Երբ ազատ ժամանակ ունես, կարողանում ես շրջապատիդ ժամանակ տրամադրել, շփվել: Սիրում եմ աբսուրդի թատրոնը, ես խոսում եմ դիմացինս ինձ ունկնդրում է, բայց բոլորովին այլ բան է լսում, դիմացինիս ես եմ ունկնդրում, բայց չեմ լսում այն, ինչ նա ասում է: Որքան շատ ժամանակ ունես շրջապատին տրամադրելու, այնքան շատ ես շփվում, որքան շատ ես շփվում, այնքան շատ ես գիտակցում, որ քեզ չեն հասկանում, այնքան միայնակ ես քեզ զգում, իսկ երբ զբաղված ես ինչ-որ բան անելով, ինչ-որ աշխատանքով, գործով, որում քեզ հետաքրքիր է ընթացքը և արդյունքը, այնքան քիչ ժամանակ ունես շփվելու, խոսելու և չլսվելու, չհասկացված լինելու կամ չհասկացված լինելդ գիտակցելու, այլևս միայնակ չես, ինքդ քեզ հետ ես ու անելիքիդ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.05.2010), Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), My World My Space (01.05.2010), Sambitbaba (06.12.2014), Stranger_Friend (04.07.2013), Արևածագ (01.05.2010), Դեկադա (01.05.2010), Կաթիլ (01.05.2010)

  7. #19
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալի մարդիկ ենք մենք: Հետաքրքիր է՝ ո՞վ է ավելի վատը՝ հասարակությու՞նը, որ ինչ-որ երևույթ նորմալ չի ընդունում, թե՞ նա, ով իմանալով, որ իր արարքը լավ ընդունելություն չի գտնելու տվյալ հասարակության մեջ, գնում և ամենամարդաշատ վայրում անում է դա, հետո ծաղրվում, հետո հայհոյում այդ հասարակությանը... Արդյո՞ք երկու համասեռականներ եթե համբուրվեն Հանրապետության հրապարակի կենտրոնում, ծաղրվեն, ծեծվեն, իրավու՞նք կունենան բողոքելու, թե իրենց հանդեպ հալածանքներ են կիրառվում հայրենիքում, արդյո՞ք այն կինը, որ ավանդապաշտ մուսուլմանական մի երկրում, ուր առանց հիջաբի կանայք պախարակվում են, առանց գլխաշորի շուկա է գնում առևտուր անելու ու ենթարկվում սմբուկների, լոլիկների, ստեպղինների և այլ բանաջարեղենների գանահարության, իրավունք ունի՞ բողոքելու այդ հասարակության վերաբերմունքից: Ի վերջո, ոչ ոք չի արգելում համասեռականներին համբուրվել, համբուրվեք ձեր տներում, ոչ մի նորմալ ավանդապաշտ մուսուլման եվրոպացի կնոջը վատ չի վերաբերվի, եթե նա իր Իտալիայում առանց հիջաբի շուկա գնա, բայց իմ երկրում, հարգի՛ր իմ տունը, իմ ադաթը: Եվ ավելի բարձր չէ այն ծաղրվողը, որը նախապես իմանալով, որ իր արածի համար ծաղրվելու է, «հասարակություն, թքեմ քո դեմքին» ասելով անում է այն, ինչ անում է, դեռ հետո էլ իրեն ծաղրողներին ՀԵՏԵՎԻՑ հայհոյում: Մենք բոլորս էլ տուն ունենք և ի վերջո բնությունն այնքնա գողտրիկ ծածուկ անկյուններ ունի, ոչինչ արգելված չէ, եթե դրանով շրջապատիդ վատություն չես անում: Ի՞նչ էի ասում, հա, մի հայհոյեք հասարակությանը ոչ գործով, ոչ արարքներով, քանի որ լավ գիտեք այդ հասարակությանը, ապրում եք նրանում, նրա մի մասն եք:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.05.2010), Arpine (13.08.2011), Արևածագ (03.05.2010), Արևհատիկ (03.05.2010), Ինչուիկ (03.05.2010), Մանուլ (03.05.2010)

  9. #20
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Երևանից գալիս, Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ՝ անցումի դիմացը, մի աղջիկ մոտեցավ, օրացույցներ էր վաճառում, բա՝ գնեք, հաջողություն է բերում, չպատասխանեցի անցա, մոտս դեժավու առաջացավ, հիշեցի իրեն, հետ դարձա, ժպտացի՝ Ձեզնից մի անգամ գնել եմ օրացույց, ինձ հաջողություն է բերել, ի՞նչ արժե, բա՝ 200 դրամ, տվեք մի հատ… -Շնորհակալություն, հաջողությունը թող ամբողջ կյանքում ուղեկցի Ձեզ, ու աշխարհի բոլոր օրհնանքները… Այնքան բարի աղջիկ է, հաճելի է նման մարդուց նույնիսկ խաբված լինելը, բայց ես իրեն հավատում եմ

  10. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), CactuSoul (04.05.2010), Kita (04.05.2010), matlev (03.05.2010), Minerva (05.05.2010), My World My Space (03.05.2010), Sambitbaba (13.07.2015), VisTolog (03.05.2010), Yeghoyan (04.05.2010), Yellow Raven (03.05.2010), Աբելյան (04.05.2010), Դատարկություն (03.05.2010), Դարք (03.05.2010), Էլիզե (04.05.2010), Ժունդիայի (04.05.2010), Լուսաբեր (03.05.2010), Հայուհի (03.05.2010), Ձայնալար (03.05.2010), Մանուլ (13.07.2010), Ռուֆուս (04.05.2010)

  11. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տնաշենի

    Չգիտեմ, թե քանի գրառում կունենամ այստեղ կամ արդյո՞ք կունենամ, բայց որոշեցի՝ ես էլ իմ օրագիրն ունենամ: Օրագիրն անձնական է, բայց իմ առօրյայով այստեղ չեմ կիսվելու, հուսով եմ, որ «Անկապ օրագիրը» դեռ կբացվի ու այնտեղ էլ դեռ կհասցնեմ մի լավ ձանձրացնել բոլորիդ, իսկ այստեղի գրառումները, եթե լինեն, կապված են լինելու իմ կյանքի հետ «Դար» ակումբում, կիսվելու եմ գրառումներից ստացված տպավորություններով, հիասթափություններով ու ոգևորություններով: Չեք պատկերացնի ինչքան հաճախ եմ հիասթափվում ակումբից, մեկի՝ ինձ համար անընդունելի մի գրառումը բավական է լինում, որ որոշեմ, որ այլևս ակումբ չեմ մտնելու, բայց նույնքան հաճախ էլ ոգևորվում եմ, ու այսպես մի հազար անգամ որոշել եմ, որ էլ վերջ, էլ ակումբ չեմ մտնելու ու շարունակում եմ ամեն օր օրս սկսել ու ավարտել ակումբում: Դեռ կհանդիպենք, գուցե հենց այս թեմայում:
    Հ. Գ. Այսօր ակումբ չմտնելու վճիռ չեմ կայացրել, բայց հիասթափություն ունեցել եմ, այս անգամ ոչ թե գրառման պատճառով, այլ մեկի մասին հիացմունք արտահայտող գրառման տակ եղած շնորհակալությունների:

  12. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.05.2010), Agni (07.05.2010), Arpine (13.08.2011), Chilly (07.05.2010), Gayl (15.05.2010), Mephistopheles (04.06.2010), My World My Space (07.05.2010), rainbow (15.07.2010), Sambitbaba (13.07.2015), Tig (07.05.2010), VisTolog (07.05.2010), Yeghoyan (07.05.2010), Yevuk (24.06.2010), _Հրաչ_ (07.05.2010), Արևհատիկ (15.05.2010), Դատարկություն (07.05.2010), Դարք (15.06.2010), Դեկադա (07.05.2010), Էլիզե (15.06.2010), Ժունդիայի (07.05.2010), Ինչուիկ (17.05.2010), Կաթիլ (17.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (06.06.2010), Միքո (02.06.2010)

  13. #22
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փնթնփնթոց թիվ 1

    Չարը խափանվեց…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.05.2010), Arpine (13.08.2011), Mephistopheles (04.06.2010), Sambitbaba (13.07.2015), Tig (04.06.2010), Ինչուիկ (03.06.2010)

  15. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փնթփնթոց թիվ 2

    Որքանով է ազատամիտ նա, ով չի հանդուրժում այլոց բարոյական արժեքները, որքանով է լայնախոհ ու բարձր նա, ով իրեն բարձր է դասում շրջապատից

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.06.2010), Ariadna (04.06.2010), Arpine (13.08.2011), Gayl (04.06.2010), Mephistopheles (04.06.2010), My World My Space (17.05.2010), rainbow (15.07.2010), Sambitbaba (13.07.2015), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (17.05.2010), Դեկադա (17.05.2010), Ինչուիկ (17.05.2010), Լուսաբեր (17.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (06.06.2010), Նաիրուհի (03.06.2010), Ֆոտոն (02.06.2010)

  17. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հերթական փնթփնթոց

    Այլատյացությունը շատերի կողմից ընկալվում է որպես առաջադիմության հոմանիշ: Ատիր, արհամարհիր այն, ինչ ուրիշները սիրում են, և դու աստղ կդառնաս Ակումբում, երկու հատ կանաչ սմայլիկ դիր՝ արտահայտելով քո վերաբերմունքը այն մասին, ինչը գուցե ես շատ եմ սիրում, ձեռքի հետ ասա, որ դա դեբիլություն է, տխմարություն, որ բթացնող հատկություն ունի և այլն, շնորհակալությունների տարափն ապահովված է: Շատերը, իրենք չկարողանալով նման այլատյացական գրառումներ անել, իրենց առաջադեմ լինելն արտահայտում են նման գրառումներին շնորհակալություն տալով: Մենք առաջադեմ ենք ու հանճարեղ, մենք լավագույն երաժշտությունն ենք լսում, լավագույն գրքերն ենք կարդում, լավագույն ֆիլմերն ենք դիտում, դրա համար էլ նման առաջադեմ ենք, նման խելացի ենք, նման գեղեցիկ ենք, բայց այդ ամենի հետ նման անհանդուրժող ենք, էդ ամենի հետ չարությունը թափում է մեր յուրաքանչյուր գրառումից: Ես էս ամեն ինչը չէի գրի, այլ փոխարենը կդնեի մի կանաչ սմայլիկ, կգրեի, թե որքան եմ զզվում նման մարդկանցից, որ թքած ունեմ իրենց կարծիքի վրա, բայց այդ դեպքում խաբած կլինեի:

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.06.2010), Ariadna (04.06.2010), einnA (04.06.2010), KiLa (03.06.2010), Lion (29.05.2010), Mephistopheles (04.06.2010), My World My Space (29.05.2010), rainbow (15.07.2010), StrangeLittleGirl (18.06.2010), Yevuk (24.06.2010), Դատարկություն (29.05.2010), Ժունդիայի (29.05.2010), Ինչուիկ (03.06.2010), Կաթիլ (29.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (06.06.2010), Նաիրուհի (03.06.2010)

  19. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես- Բարև Ձեզ:
    Բարեհամբույր հետբալզակյան տարիքի վաճառողուհին- Բարև Ձեզ:
    Ես- Վիվասելի հազարանոց քարտ ունե՞ք:
    Բարեհամբույր վաճառողուհին- Այո:
    Ես- Մի հատ տվեք, խնդրում եմ, կներեք, մոտս կոպեկներ են:
    Հանում եմ մի խուրձ կոպեկներ՝ տասը, հիսուն, հարյուր, երկու հարյուր դրամանոցներ:
    Բարեհամբույր վաճառողուհին- Ոչինչ:
    Բերում է քարտը: Հաշվում եմ հարստությունս, ինը հարյուր հաշվել եմ, մնացածը պետք է տասը դրամանոցներով դզեմ:
    Բարեհամբույր վաճառողուհին- Չէ, գոնե երկու հարյուրանոցներով տվեք:
    Ես- Չէ, դե այս հարյուր դրամն էլ տասնանոցներ են:
    Բարեհամբույր վաճառողուհին- Չէ, դե որ էդպես է…
    Տանում է քարտը:
    -Բայց ինչու՞, դրանց վրա Հայաստանի գերբը չկա՞:
    Բարեհամբույրը- Չէ, նայեք, շատ ունեմ, չի լինի:
    - Գիտեք, չէ՞՝ Դուք իրավունք չունեք չընդունելու այս դրամը, բայց Դուք գիտեք, կողքի խանութից կառնեմ:
    Բարեհամբույրը- Գիտեմ, բայց չեմ տալիս, կարող եք բողոքել:
    Ես- Տեսնու՞մ եք, ես կիրթ կերպով մոտեցա Ձեզ, նախապես ներողություն խնդրեցի՝ ցույց տալով մետաղադրամներիս խուրձը, խնդրեցի, որ քարտ տաք, Դուք նախ վիրավորեցիք ինձ՝ հրաժարվելով սպասարկել, հիմա նորից եք վիրավորում՝ ասելով, որ բողոքեմ, բնականաբար ես չեմ բողոքելու, կողքի խանութից կգնեմ, բայց եթե իմ փոխարեն մտներ մի այլ կարգի մարդ, որոնց սպասարկելու սովոր եք, ասեր՝ մոքիր հլա մի հատ վիվայի քարտ տուր՝ Ձեր երեսին չնայելով ու ծամոնը առանց բերանը փակելու ծամելով, Դուք բնականաբար չէիք հրաժարվի սպասարկել նրան:
    Բարեհամբույր կինը-
    Էլ չլսեցի, թե ինչ ասաց, դուրս եկա, մինչև վերջին պահը ժպտում էի, դեմքիս գույնը կառավարել չեմ կարող, երևի կարմրած լինեի, դուրս գալուց հետո դեմքիս արտահայտությունն էլ համապատասխանեց դեմքիս գույնին:

    Դեպքը երեկ է տեղի ունեցել, կեսօրին: Նրանք, ովքեր այնուաամենայնիվ ժամանակ վատնում են՝ կարդալով Տնաշենի փնթփնթոցները, կմտածեն, թե այս գրառումը կապ չուներ այս օրագրի ձևաչափի հետ, ասեմ, որ կապ ուներ, այն էլ անմիջականորեն, քանի դեռ ճշմարտության հատիկ կա կուժի և կուլայի մասին ժողովրդական ասացվածքում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 02.06.2010, 21:09:

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.06.2010), Agni (02.06.2010), Ariadna (04.06.2010), Arpine (13.08.2011), Gayl (04.06.2010), KiLa (03.06.2010), kyahi (02.06.2010), Mephistopheles (04.06.2010), My World My Space (02.06.2010), rainbow (15.07.2010), Sambitbaba (13.07.2015), Tig (04.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (02.06.2010), Դատարկություն (02.06.2010), Դարք (15.06.2010), Էլիզե (15.06.2010), Ժունդիայի (02.06.2010), Ինչուիկ (03.06.2010), Լուսաբեր (03.06.2010), Հենրիկ Բաբաջանյան (06.06.2010), Ձայնալար (05.06.2010), Մանուլ (04.06.2010), Միքո (02.06.2010)

  21. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս հաճախ ա լինում, որ գրառում եմ ոգևորված անում, մի քսան-երեսուն տող գրում եմ, վերջում չեմ հաստատում ինձ արտահայտվել էր պետք, արտահայտվում եմ, ի՞նչ կարևոր ա, որ մյուսները կարդան

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Ariadna (04.06.2010), einnA (16.06.2010), Gayl (04.06.2010), Mephistopheles (04.06.2010), My World My Space (04.06.2010), rainbow (15.07.2010), Sambitbaba (13.07.2015), SSS (04.06.2010), Tig (04.06.2010), Ungrateful (04.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (04.06.2010), Դատարկություն (04.06.2010), Երկնային (22.06.2010), Լուսաբեր (04.06.2010), Ձայնալար (05.06.2010), Մանուլ (04.06.2010), Միքո (04.06.2010), Ուլուանա (04.06.2010)

  23. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ոչ ոք ոչինչ չի գրում, ստիպված եմ լինում ինքս գրառում կատարել

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.07.2015), VisTolog (19.06.2010), Դարք (15.06.2010), Միքո (06.06.2010)

  25. #28
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումս սկսում եմ նեղացած ակումբցիների ամենասիրած արտահայտությամբ. չնայած որոշել էի այս թեմայում այլևս չգրել բայց…
    Հներ, նորեր, տարանջատում, պառակտում… -Անհեթեթություն է,- ինչպես կասեր իմ այնքան էլ չսիրած ակումբցիներից մեկը Ի՞նչ պառակտման մասին կարող է խոսք լինել, երբ մինչև ակումբը այս մարդիկ հիմնականում իրար չէին էլ ճանաչում: Ընդհակառակը, սա միացում է: Հներին միացել են նորերը, և եթե դեռ նրանց միջև մտերմություն չկա էլ, շատերն իրար արդեն ճանաչում են:
    Ինչպե՞ս ես հայտնվեցի ակումբում: Հաստատ չեմ հիշում: Կարծում եմ՝Դորիանի շնորհիվ: Մի օր ձեռքս վերցրեցի «Դորիան Գրեյի դիմանկարը», հետո հիշեցի, որ ռուսերենի դասախոսս պատմում էր Օսկար Ուայլդի մի այլ հետաքրքիր ստեղծագործության մասին, որոշեցի փնտրել այն ինետում: Տարբեր բառերով էի որոնում, այդ թվում՝ Դորիան: Այսպես գտա ակումբի Դորիանին և ակումբը…
    Երևի հենց այս ժամանակ էր, որ ինտենսիվորեն նորեր էին միանում ակումբին, ես դա կապում եմ Հայ Լայնի տարածման հետ, գուցե սխալ եմ, ի վերջ, դա ինչ կարևոր է
    Հիշում եմ, ինչպես կասեր Մեծ Հայրենականի ժամանակ Կերչ հասած վետերան մի պապիկ, որ արդեն այդ ժամանակ նորերը բողոքում էին, որ հներն իրենց հետ չեն շփվում: Ես ուշադրության պակաս չէի զգում. ակումբում գտել էի ստեղծագործողի անկյունը, ու քանի որ երբեմն-երբեմն ես էլ եմ սիրահարվում, մի քանի խզբզոցներ ունեի այդտեղ ներկայացնելու Կաթիլը, Տիգը, Մանոնը, Դեկադան, Հրաչը, Դատարկությունը և էլի մարդիկ միանգամից դարձան իմ ընթերցողները: Հետո, երբ պարզվեց, որ նրանք բոլորն էլ վանաձորցիներ են, ես կարող էի հիասթափվել իմ ստեղծագործական ունակություններից, բայց վստահ եմ, որ նրանք անկեղծորեն հավանել էին իմ գրածները ոչ թե այն պատճառով, որ ես վանաձորցի եմ, այլ որովհետև, որքան էլ գրական գրած լինեի դրանք, լոռվա բարբառում շեշտը ընկնում է բառի նախավերջին վանկի վրա, և դա իմ գրածներում արտահայտվում էր…
    Հետո Հրաչը հիմնեց «Ակումբի վանաձորցիները» խումբը, հերթով վանաձորցիները սկսեցին համախմբվել այդ խմբի շուրջ և ոչ միայն վանաձորցիները Այսօր այդ խմբի անդամներ են Ներսես ԷյԷմը և Վորլդը, որքան գլուխ եմ կոտրում, թե նրանք ինչ կապ ունեն Վանաձորի հետ, չեմ կարողանում հասկանալ Երևի պարզապես մեր խումբն էլ ակումբի ջերմ անկյուններից մեկն է, ինքս մեծ սիրով կմիանայի ղափանցիների խմբին, այնտեղ ութ օր զինվորական կալանատանն եմ եղել, չե՞ք ընդունի
    Բոլորն ասում են, մի քիչ գլուխ գովամ, այդ թվում՝ խմբի նախաձեռնողը՝ Հրաչը, որ եթե ես չլինեի, չէր լինի մեր խումբը: Հա, ասեմ, որ այն ժամանակ մականունս Վանաձորցի Տղա էր, մի քիչ քյառթոտ մականուն է բայց դե դա էլ իմ անցյալն է Նման մականուններով էլի ակումբցիներ են եղել՝ Կիրովականցի և այլն, բայց նրանք ինչ-որ չեն դրդել վանաձորցիներին՝ իրար շուրջ համախմբվելու, իրար ճանաչելու: Ոնց որ շատ գլուխ գովացի, անցնենք առաջ
    Մի խոսքով այսպես սկսվեց, այսպես ես խրվեցի
    Քչերին եմ ակումբից ճանաչում, բայց ամեն ծանոթության հետ համոզվել եմ, որ բոլոր ակումբցիները հրաշքներ են, գրառումներով շատերին չեմ սիրել, հետո ծանոթանալով Վելվետի հետ՝ զգացել եմ, թե ինչ սխալ տպավորություն կարելի է կազմել մարդու մասին միայն գրառումներով: Վելվետ ջան, ապրես, քո շնորհիվ այսօր ամենաինձդուրչեկած գրառումներ անողների նկատմամբ էլ բացասաբար չեմ տրամադրված, որովհետև համոզված եմ, որ իրականում իրենք էլ քո նման հրաշք են
    Շատ խոսեցի ամփոփեմ Գիտական աշխատությունների վերջում եզրակացություններ են պահանջվում, չէ՞
    Լավ է, որ ակումբը կա, որ կան հները, որ կան նորերը, որ կան վանաձորցիները, որ կան ղափանցիները, որ կա Դորիանը, Վելվետը կա… Լավ է, որ նույնիսկ Վանաձորցի Տղան կա
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.06.2010, 01:40:

  26. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.06.2010), Arpine (13.08.2011), Chuk (08.06.2010), Freeman (19.12.2010), Gayl (07.06.2010), My World My Space (08.06.2010), Norton (07.06.2010), Sambitbaba (13.07.2015), Sona_Yar (08.06.2010), StrangeLittleGirl (11.06.2010), unknown (08.06.2010), Yeghoyan (20.10.2010), Yevuk (09.06.2010), Արևհատիկ (08.06.2010), Դատարկություն (08.06.2010), Էլիզե (08.06.2010), Ժունդիայի (08.06.2010), Լուսաբեր (08.06.2010), Մանուլ (10.06.2010), Ռուֆուս (08.06.2010)

  27. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին թեմաներից մեկում վիճում էի, թե երբեք չեմ ամաչի մտերիմ մարդու՝ ինձ համար անընդունելի արարքի համար, քուանշեցին, սրեցի, երևի երբեք չէի բախվել այնպիսի դեպքի հետ, երբ իմ կարծիքով լրիվ ադեկվատ մարդը նման բան կաներ, այնտեղ խոսում էինք պապիկներից ու տատիկներից, հոգեկան հիվանդներից ու կրթության պակաս ունեցողներից, հիմնականը, էականը թողած բացառություններն էինք քննարկում, որոնց համար երևի իսկապես նորմալ է չամաչելը, բայց ահա բախվել եմ հիմնականին, մի խոսքով ես էդ թայլեն տակ տվեցի
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.06.2010, 21:04:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), Chuk (15.06.2010), KiLa (29.06.2010), rainbow (15.07.2010), Sambitbaba (13.07.2015)

  29. #30
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թախծոտ փնթփնթոց

    Նոր աչքովս ընկավ ակումբցիներից մեկի ստորագրությունը և եկա փնփթփնթալու, վերջերս ինձ համար էլ է ակումբն ինչ-որ թախծոտ դարձել: Ամեն անգամ ակումբ մտնելիս ևս մի ակումբցու բանակ գնալու մասին թեմա եմ տեսնում: Բանակ գնացողներից Ռամշը, Արիացին ու Միքոն իմ մտերիմներն են գոնե վիրտուլ տիրույթում: Ռամշին անձամբ չեմ ճանաչում, բայց մյուս երկուսի հետ հասցրել եմ ծանոթանալ էլ, Միքոն ընդհանրապես վերջին շրջանում իմ գլխավոր զրուցակիցն էր ակումբում, երևի ոչ միայն իմ, այլ շատերի, զրուցասեր տղա է Ներեցեք, ես ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորած լինել, բայց հիմա երբ մեր լավագույն տղերքը բանակ են գնում և երկու տարի մեզ հետ չեն լինելու, ինձ զարմանալի թվաց կարգազանց ակումբցու երկշաբաթյա արգելափակման համար ծնված տխրության մասին ստորագրությամբ աղաղակելը: Լույս դառնաս, Հովհաննես Թումանյան

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.06.2010), rainbow (15.07.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (18.06.2010), Էլիզե (18.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Մանուլ (22.06.2010)

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •