Վիրտուալ շփման մեջ հեշտ է համարձակ լինելը, չես տեսնում դիմացինին, չես նայում նրա աչքերի մեջ: Երևի շատերն են այստեղ ինքնաարտահայտվում, համարձակ բանավիճում, «աչքեր հանում», իրենց շատ ավելի համարձակ պահում, քան են: Ես այդպիսի՞ն եմ: Կարծում եմ՝ այո: Ես էլ վիրտուալում մի փոքր ավելի համարձակ եմ, քան իմ էությունն է, բայց այսօր այս ուղղությամբ մտածելիս փորձեցի վերհիշել ռեալում իմ կատարած գործողությունները և պարզեցի, որ վերջին շրջանում ռեալում իմ արած շատ քայլեր շատ ավելի համարձական են եղել իմ կողմից, քան իրականում եմ, բազմաթիվ բաներ եմ արել ու ասել, որ իմ էությանը չի համապատասխանում, ես պիտի չկարողանայի դա անել կամ ասել, ինչքան պահեր են եղել, որ ահավոր երկմտանքով, ինքնահաղթահարմամբ արել եմ մի բան ու հետո մտածել, թե արդյո՞ք դա ես էի, ապշել, թե ոնց արեցի դա: Դրանով ավելի համարձակ դարձե՞լ եմ: Ոչ: Նույնը տասներորդ անգամ անելիս էլ անցնում եմ հոգեբանական ինքնահաղթահարման նույն ճանապարհը: Թե վիրտուալում, թե ռեալում ավելի համարձակ եմ ինձ պահում, քան էությանս մեջ եմ: Անկա՞պ է: Հակառակն է չէ՞ սովորաբար լինում, ավելի համարձակ լինում են հոգու խորքում, իսկ իրականում չեն կարողանում արտահայտել իրենց ներքին ազատությունը, ներքին համարձակությունը: Գիտեմ, որ անկապ է, դրա համար էլ այստեղ գրեցի:
Էջանիշներ