User Tag List

Էջ 19 24-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #271
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն էրեկ օֆիսից դուրս եկա, գնամ խոհանոց սուրճ պատրաստեմ, մի ռուս աղջիկ կա, բա՝ պռիվետ, ասի՝ պռիվետ: Խոհանոց մտա, մի բահրեյնցի աղջիկ կա, բա՝ սաբահ ալ-խեյր, ասի՝ սաբահ ան-նուռ, հետո ինքը գնաց, մեկ մտավ, թե՝ հայ, ասի՝ հելլո, խոհանոցից դուրս եկա, որ գնամ օֆիս, մի սիրիահայ կա կողքի օֆիսում, ինքն էլ իր օֆիսից էր դուրս գալիս, բա՝ բարև, ասի՝ ողջույն: Ասում եմ՝ ինչ կայֆ ա, երբ բոլոր իմացածդ լեզուները առիթ ես ունենում ամենօրյա պրակտիկայում օգտագործելու, բա որ իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն էլ իմանայի, խոսքի էլի, ու էլի լեզուներ, էս փոքրիկ տարածքում բոլորը պետք կգային: ու հա, կրթության, գիտության զարգացման համար բազմազանությունը նույնքան անհրաժեշտ ա, որքան բուն գիտելիքը:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), Cassiopeia (18.02.2017), Marcus (26.04.2017), Smokie (17.03.2017), Ծլնգ (17.02.2017), Հայկօ (17.02.2017), Նաիրուհի (18.02.2017), Տրիբուն (18.02.2017)

  3. #272
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն դե էստեղ ուասնողների և դասախոսների, կամ դասատու ասենք, միջև անջրպետը դե տենց մեծ չի, մանավանդ եթե դու ինքդ էլ փոսթգրեդուեյթ ես, հիմնականում դիմում են անունով, օրինակ: միշտ մի տեսակ եմ լինում, երբ ջիմում հանդիպում եմ ուսանողներիս, մի տեսակ դա ավելի ա ջնջում պատը: գիտեմ, որ շատ թյութըրներ նույնիսկ լռվցնում են ուսանողների հետ՝ սեքս, բան, ինչը չի էլ թույլատրվում, բայց վեջները չի, կան՝ գլուխ էլ կգովան իրանց արկածներից: մի բան ա եթե հանդիպում ես՝ սիրահարվել ես, դե ինչ արած, այլ բան ա պատահական հուքափները, պահպանողական ուղեղս չի մտնում ու մեզ դե հենց սկզբից ասել են՝ նո, նո, նո, չի կարելի: հիմա իմ որոշ ուսանողներ որ մտնում են լսարան օդի մեջ էն որ ձեռով են անում տղերքը իրար, տենց են անում, յանի, ապե՞ր, էստեղ ես:ԴԴ դե ինձ մոտ էդ ռեակցիան ա առաջանում: սա հիմնականում էն ուսանողներն են, ում հետ ջիմում տեսնվում եմ, մի երկուսի հետ հանդերձարանում էլ եմ բախվել, ասենք շալվարդ ես վեր քաշում, կոճակներդ կոճկում էդ պահին, ու ձեռի հետ զրուցում եղանակից դեսից դենից, ես որպես դասատու նույնիսկ էդ պահին աշխատում եմ մնալ արաբերենի շրջանակում իհարկե:ԴԴ դե չեմ կարա ասեմ թե օդի մեջ պռիվետը որըս ա, բայց որ ուրիշ թյութըրներին պատմում եմ, ասում են՝ հա, ինչ, նորմալ ա: Բայց մեր դասընթացի ղեկավարը, մոդուլ քոորդինեյթըր ենք ասում, պատմում ա, որ առաջին կուրսեցիների հետ առաջին դասից հետո, ուսանողներից մեկը միջանցքում տեսել ա, ուսին ախպերաբար թփթփացրել ա, թե բարի օր ախպեր ասում ա՝ չիմացա՝ ինչ ռեակցիա տամ էն որ ասում ա՝ ով ժամանակներ, ով բարքեր: Բարդ ա:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), Smokie (17.03.2017), Ծլնգ (18.02.2017), Մուշու (05.03.2017), Նաիրուհի (18.02.2017), Տրիբուն (18.02.2017)

  5. #273
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն պարի եմ գնում՝ սթրիթ դանս, գիտեմ՝ այ պռճկվեմ ես խմբում ամենավատը իհարկե ես եմ, բայց դե ես տարիքով եմ, դախացած, ոչինչ, մի շարժում էլ վերջում մնա, լավ ա, բացի էդ հզոր կարդիո ա՝ բնականաբար: Էն օրը լուսնային պարն էինք սովորում իհարկե ես նորից ամենաանընդունակն էի: Էրեկ իմ մի ընկերուհի ինձ հրավիրել էր փաբ՝ իր փարթնըրի հետ ծանոթացնելու, ճիշտն ասած՝ զբաղված եմ, բայց դե ահագին զգացվել էի, որ ինձ էդքան մոտ ա ընդունում և այլն, գնացի: Շաբաթ երեկո, փաբում բարձր երաժշտություն, որոշ մարդիկ պարում են, մեկ էլ տեսնեմ մեր պարի խմբի տղաներից մեկը իր ընկերներին գլխին հավաքած մեր սովորած շարժումներն ա սովորացնում երկու պարապմունք ա եկել, արդեն էքսպերտ ա, մի նենց էլ ակնածանքով ընկերները հետևում էին, թե ոնց ա անում:


    ինքնավստահություն, ինքնավստահություն, ինքնավստահություն, իմ ամենաթույլ կողմն ա, ինչ չեմ կարում, ինքնավստահության պակասի պատճառով ա, ինչ անում եմ՝ նրա շնորհիվ ա, որ որոշ չափի ինքնավստահություն ամեն դեպքում ձեռք եմ բերել:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.02.2017), boooooooom (22.02.2017), CactuSoul (23.02.2017), Mr. Annoying (19.02.2017), Smokie (17.03.2017), Srtik (20.02.2017), Աթեիստ (22.02.2017), Բարեկամ (19.02.2017), Գաղթական (19.02.2017), Հայկօ (19.02.2017), Հարդ (19.02.2017), Մուշու (05.03.2017), Նաիրուհի (20.02.2017), Ուլուանա (19.02.2017)

  7. #274
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպական բարքերից մի բան պատմեմ: Կակռազ էրեկ հայերով, ռուսներով քննարկում էինք, թե ինչքան տարբեր են մեր աշխարհընկալումները էստեղից, ու աշխարհը ինչքան արագ ա փոխվում: Էստեղ մի գեյ ընկերուհի ունեմ, վերևի գրառման աղջիկը, ով հրավիրել էր իր փարթնըրի հետ ծանոթացնելու: Ոնց վերն ասացի՝ ահագին զգացվել էի, որ ինձ տենց մոտ ա ընդունում, ու մեր ընդհանուր ընկերներից մեկին եմ հետո պատմում՝ հոլանդացի, բնականաբար՝ ես չեմ պատրաստվում իմ ընկերներին աութինգի ենթարկել, նույնիսկ եթե իրանք շատ բաց են էդ հարցում, ես չէ, որ պիտի մարդկանց տեղեկացնեմ էդ մասին, նույնիսկ գեյ չլինեն, ասենք՝ երկու հոգի սիրած են, գաղտնիք չի, մեկը տղա ա (նույն հոլանդացին՝ օրինակ, սերիալ դառավ), մյուսը աղջիկ, ինձ մարդիկ հարցնում են իրանց մասին, ասում եմ՝ իրանց հարցրեք, ես տեղյակ չեմ ինչևէ, դե որ հանգամանքներ չբացեմ, ջենդեր նյութրըլ տերմին եմ օգտագործում՝ փարթնըր: Էս հոլանդացի ընկերս ասում ա՝ վո՞զ հի օր շի նայս Խոսքի՝ մարդը քանի դեռ տեղյակ չի փարթնըրի սեռից, որոշում ա, որ ճիշտ չի լինի ենթադրել, թե նա տղա ա: Իհարկե երկուսով էլ ծիծաղեցինք իր ձևակերպման չափազանց պոլիտկոռեկության վրա, հետո հայերին ու ռուսներին էլ եմ պատմում, էլի ահագին ուրախացանք:

    ***

    Գնացի հերթագրվեցի, որ հիվանդանոցում կամավորություն անեմ: Նախ, էդ փորձը ինձ պակասում ա, ու մեկ էլ եսիմ երբ հնարավորություն ու ժամանակ կունենամ, հետո հետաքրքիր ա թվում: Քեզնից պահանջվում ա, որ միջանցքում դիմավորես հաճախորդներին ու թղթերը տաս՝ լրացնեն: Բայց եթե ստացվի, նոր աշնանը, տենց հեշտ չի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2017), Cassiopeia (23.02.2017), Նաիրուհի (01.03.2017), Տրիբուն (22.02.2017)

  9. #275
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաս եմ պահում, եթե դիմացաի էս յոթ շաբաթը, ուրեմն կանցնեմ այսպես կոչված վեգանության: Նու հնարավորինս:

  10. #276
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ անհամբեր սպասում եք, թե Շինարարի թեզը ոնց ա առաջ գնում, ինչ նորություններ ունի, ասեմ՝ հունիսի 9ին վերջին գլուխն եմ ավարտում՝ սթրիքթ դեդլայն: Ղեկավարներս ավելի ու ավելի գոհ են յուրաքանչյուր նոր գլխի հետ, չնայած դե յուրաքանչյուր նոր գլուխ ինձ ստիպում ա, որ խմբագրեմ նախորդները, համապատասխանացնեմ և այլն, բայց ահա և վերջը այսքան մոտ ա: Միշտ նեղվում էի, որ ղեկավարներս բանի տեղ չեն դնում, որ ահավոր բարդ բան եմ անում, որ նման բեռի տակ ոչ մի ոչ բարբառակիր (Եգիպտոսի բարբառով խոսացող) չի մտնում և այլն, մտածում էի բայց նաև՝ ում ա դա հետաքրքիր, կարևորը աշխատանքիդ վերջնական որակն ա, իսկ հիմա ղեկավարնես իրանք են ասւոմ, որ արաբագիտական միջավայրից դուրս ակադեմիայում միշտ շեշտի էդ փաստը, դա շատ կարևոր ա բան:


    Կամավորական եմ գրվել՝ Միավի մասին տեղկեացվածությունն եմ բարձրացնում Շոտլանդիայում: Էլ ով դիմանար:ԴԴ Բայց հավես ա, վաղուց էի ուզում ինչ-որ պիտանի բան անել, այսինքն՝ ինչ ակադեմիայում եմ ու անընդհատ ճգնաժամներ եմ ունենում, թե էն ինչով զբաղվում եմ, վերջին հաշվով կարա և չլինի ու ոչ ոքի կյանքում դրանից ոչինչ չի փոխվի, բացի ինձնից:ԴԴ Չգիտեմ՝ պիտանի լինելու կարիք ունեի, որովհետև Հայաստանում իմ աշխատանքի բերումով ինձ միշտ պիտանի եմ զգացել: Էստեղ մի քիչ նեղվում էի:


    Մնաց գործ ճարեմ ու կյանքը կհամարեմ ստացված: Չէ, էլի լավ ա: Կարևորը պոզիտիվ տրամադրվածությունն ա ու ուժեղ լինելը, չկոտրվելը, ալհամդուլիլլահ, ես ուժեղ եմ:


    գնացի Խոստումը նայեցի Էդինբուրգ: Իհարկե սյուժեն եսիմինչ օրիգինալ չի, բայց մյուս կողմից եթե դրան նայենք Ռոմե և Ջուլիետից կամ ավելի շուտ Մաջնուն Լեյլայից հետո սիրո պատմություններ խոսքի պետք չի պատմել: Ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր եկավ, որ հայ կերպարները բարոյականության վեհ շղարշով չէին պաճուճված, այլ նորմալ մարդիկ էին, սիրում էին սեքս, աշխատել և վայելել: Մի երկու տեղ արցունքներս չկարացի զսպեմ, որովհետև գիտակցում ես, որ սա ընդամենը մի պատմություն ա միլիոններից, էնքան նման քո նախնիների քեզ հասած պատմություններին: Թուրք լավ տղու դերասանից մի ուրիշ ֆիլմ եմ նայել՝ հոլանդական՝ Գայլ ա կոչվում, ինքը գլխավոր կերպարում ա, մարոկկացի ա կամ թունիսից, մի խոսքով մաղրիբի արաբ ա: Լավ կերպար ա: Մի խոսքով, արժե նայել:

    Հուլիսին պիտի գնայի Սան Պաոլո, բայց դպրոցը ճամփուծախսիս կեսն ա փակում, չեմ ուզում կոնֆերանսի վրա իմ գրպանից գումար ծախսել: Նենց որ Մի քիչ դուխս ընկավ էդ պահով, բայց էդ կոնֆերանսի փեյփրը էստեղ ընկերներիս համար ներկայացրեցի, ահագին լավ անցավ, հետո ղեկավարներս էլ էին շատ գոհ: Կարևորը էդ ա: Ընդհանրապես վերջին գլուխս ղեկավարնես շատ լավ ընդունեցին: Կանանց մասին ա: Ֆեմինիստ եմ դառել:լօլ Այսինքն՝ միշտ եմ եղել, բայց երբեք տեսական չէի խորացել, հիմա ահագին խորացա:


    Ահռելի մեծ ա տարբերությունը՝ մեր Ժամանակակից լեզուների դպրոցի դոկրտորանտների ևայլ դպրոնցերի դոկտորանտների միջը, ասենք՝ էկոնոմիկա, միջազգային հարաբերություններ, թե՞ այլ դպրոցներից իմ մտերիմները պոստսովետից են դրանից ա: Ասենք՝ լեզուների դպրոցում չկա մեկը որի հետ հանդուրժողականության, ազատությունների և նման հարցերում տարաձայնություններ լինեն, չհաշված խիստ մանր բաներ, ասենք՝ հիմնականում կարաս վստահ լինես, որ անհնար ա սեքսիստ քոմենթ նույնիսկ: Չգիտեմ՝ ինձ թվում ա՝ ես շատ ճիշտ ընտրություն եմ արել, որ հենց լեզուների դպրոց եմ դիմել, ոչ թե միջազգային հարաբերությունների, չնայած իմ թեզի վերնագրով թեզ էնտեղ էլ կարայի անեմ, մի քիչ մոտեցումները տարբեր կարող ա լինեին, բայց ինձ թվում ա էդ միջավայրում ինձ էս աստիճան հարմարավետ չէի զգա, ոն որ էս միջավայրում:


    Հիմա որ արդնե մոռացել եմ, թե անցած տարի ինչ դժվար էր, ինչքնա էի հիասթափված րիսըրչ անելուց ու որ արդեն մեծ հաճույքով եմ գրում, մտածում եմ ակադեմիայում գործ փնտրել: Եսիմ է, բայց արժե՞ որ:

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.04.2017), Mr. Annoying (26.04.2017), Ruby Rue (26.04.2017), Smokie (12.05.2017), StrangeLittleGirl (26.04.2017), Աթեիստ (26.04.2017), Ծլնգ (26.04.2017), Ներսես_AM (26.04.2017), Ուլուանա (26.04.2017), Տրիբուն (27.04.2017)

  12. #277
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ապուշ գործ եմ ճարել: Երկուշաբթի դասընթացի եմ: Արկած ա էլի, որոշել եմ փորձեմ, մանավանդ որ փող պետքս ա, թոշակս պրծնում ա, բայց դեռ մի տարի էլ պետք ա թեզս պրծցնելուն: Ավելի հարմար տարբերակ կար, բանվոր ինչ-որ փաբում, բայց դե ստացվելու էր, որ մի քաղաքում ապրում եմ, մյուսում սովորում, երրորդում աշխատում, ֆիզիկապես ի վիճակի չէի լինի: Մի խոսքով, եթե էս գործին կպնեմ, մանրամասն կպատմեմ: Թիմը դզել ա, մի տեսակ ցնդած դեմքեր են, իմ նման, հոգնել եմ թե չէ ակադեմիայի լրջությունից:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.05.2017), Mr. Annoying (21.05.2017), Smokie (15.06.2017), _Հրաչ_ (20.05.2017), Աթեիստ (20.05.2017), Հայկօ (20.05.2017), Նաիրուհի (21.05.2017), Ներսես_AM (20.05.2017), Տրիբուն (20.05.2017)

  14. #278
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ապուշ գործ եմ ճարել: Երկուշաբթի դասընթացի եմ: Արկած ա էլի, որոշել եմ փորձեմ, մանավանդ որ փող պետքս ա, թոշակս պրծնում ա, բայց դեռ մի տարի էլ պետք ա թեզս պրծցնելուն: Ավելի հարմար տարբերակ կար, բանվոր ինչ-որ փաբում, բայց դե ստացվելու էր, որ մի քաղաքում ապրում եմ, մյուսում սովորում, երրորդում աշխատում, ֆիզիկապես ի վիճակի չէի լինի: Մի խոսքով, եթե էս գործին կպնեմ, մանրամասն կպատմեմ: Թիմը դզել ա, մի տեսակ ցնդած դեմքեր են, իմ նման, հոգնել եմ թե չէ ակադեմիայի լրջությունից:
    Պատմեմ: Ուրեմն ահագին դաժան փորձ ունեմ աշխատանք փնտրելու: Ակնհայտորեն ես չեմ կարողանում էսպես ասած վաճառել ինձ: Համենայն դեպս երբ հարցը գալիս ա ոչ մասնագիտական աշխատանքին: Խնդիրը իմ ծայրահեղ անկեղծությունն ա, իսկ աշխատանքի դիմելիս պետք ա էնտուզիազմ: Բնականաբար երբ հարցը վերաբերվում ա արաբական թատրոնին, անկեղծությունը մենակ ինձ օգնում ա, համենայն դեպս օգնել ա փհդ դիմելիս, դեռ աշխատանքի դիմելու փորձ չունեմ, բայց էստեղ էնտուզիազմի պակաս չի զգացվում: թատրոնն էն ա, ինչը ես շատ եմ սիրում, իսկ արաբական թատրոնն էն ա, ինչը ես նաև լավ գիտեմ: Բայց երբ ուղղակի սևագործ փարթ թայմ ես փնտրում, անկեղծությունդ կարա խանգարի: Չնայած առայժմ ինտերվյուի մենակ մի փորձ ունեի, երբ զոռով ինտերվյուի իրավունքը պոկեցի համալսարանի կացարաններում պահակություն անելու համար դիմելիս, բայց արդեն մարդիկ կանխակալ վերաբերմունք ունեին: Իհարկե ես շատ նրբորեն կասկած հայտնեցի իրենց դիսկրիմինացիոն քաղաքականության համար, ինչին իրանք բնականաբար չհամաձայնեցին, բայց չեմ փոշմանել, որովհետև դրանից հետո իմ երկու սևամորթ ընկերներ դիմեցին և ստացան էդ գործը, հաստատ չեմ կարա ասեմ, թե իմ բողոքը օգնել ա դրանում, բայց հաստատ չի խանգարել:

    Հետո արդեն կամավորության համար ինտերվյուս շատ լավ անցավ, որովհետև դե մեկ ա չեն վճարելու, բայց նաև էնտուզիազմի պակաս չկար, որովհետև իրոք ուզում էի դա:

    Բայց այլ աշխատանքների դեպքում եղել ա, որ նույնիսկ օնլայն դիմելու փուլը չեմ անցել, այսինքն հիմնականում տենց էլ եղել ա:

    Բայց մի օր պատահական քայլում էի, մի աղջիկ, թե կարող ա գործ ես ման գալիս: լոլ ֆունդրայզինգ ընկերություն ա: փողոցում անծանոթների հետ զրուցելու հետ խնդիր չունեմ, որովհետև դե վաղտին լրագրող եմ աշխատել: որոշեցի ռիսկի դիմեմ, ինտերվյուն անցա, անկեղծորեն ասելով, թե շատ վատն եմ էս գործի համար, հոգեբանական բարիերներ ունեմ և այլն, բայց քանի որ շատ վստահ էի խոսում, իրանց դե դա էր պետք: հետո երկօրյա դասընթաց եղավ, առաջին օրը լիքը մարդ փրթվեց, իսկ ես քընսըրներով անցա, իսկ երկրորդ օրը երեք լավագույն ֆիդբեք ստացողների մեջ էի: Նվազագույն աշխատավարձ, բոնուսների հնարավորություն, ուրբաթ սկսում եմ: իթս գոին թու բի թաֆ բայց այլ գիվ ա թրայ: Վերաբերվում եմ սրան որպես արկածի: փող պետքս ա, ավելի լավ ա սենց ստաբիլ բան լինի, ինքս վաստակեմ իմ ապրուստը քան գիշեր ցերեկ ֆունդինգներ փնտրեմ: իմ եվրոպացի մտերիմ ընկերներից մեկը իմ նույն վիճակում ա, բայց չի էլ մտածում աշխատելու մասին, մենակ ֆունդեր գտնելու, իր բոլոր գտած ֆունդերը կիսվեց հետս, էստեղ ա էրևում լավ ընկերը չէ՞, բայց սաղ մերժվեցի ես :ԴԴ չգիտեմ, շատ ուրախ եմ, հուսով եմ կստացվի մոտս, էս մի տարին հորով մորով անենք, իհարկե սեպտեմբերից դաս եմ տալու էլի, ու համապատասխանաբար կպակասացնեմ մի օրով փարթ թայմս, որովհետև մի ժամ դասի համար չորս անգամ ավել եմ ստանալու, բայց իթս բեթը թու բի սեյֆ: առաջին աշխատանքային օրս անցնի, կպատմեմ էլի: չնայած գիտեմ ոչ մեկի վեջը չի

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.05.2017), John (24.05.2017), Mr. Annoying (24.05.2017), Smokie (15.06.2017), Srtik (24.05.2017), Բարեկամ (24.05.2017), մարդագայլուկ (24.05.2017), Նաիրուհի (24.05.2017), Ներսես_AM (24.05.2017), Տրիբուն (24.05.2017)

  16. #279
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տենց էլ խելքը գլխին ֆեմինիստ չկարողացա դառնամ: Ինֆարկտ եմ ստանում կնոջը հայհոյող տղամարդուց: Չի մտնում ուղեղս, արա խի՞: Քննարկեք էլի ձեզ համար խախանդ, վիրավորելը ո՞րս ա: Հա գիտեմ՝ իմ նյարդերն էլ մեկ-մեկ տեղի են տալիս, երբ կատարյալ ապուշություն են մարդիկ դուրս տալիս, բայց չի կարելի, սիրուն չի: Չգիտեմ, չեմ ուզում նեղացնել ակումբի հիմնադիրներին, բայց մեկ-մեկ մոտս տպավորություն ա, որ ակումբս դառել ա քուչի բիսետկա՝ մի երկուսի թեթև ձեռքով: Ներող եղեք, էս որ ասում եմ, ակումբի համար ջանացավությունից եմ ասում: Ամենալավ անկյունը մնում ա ինձ համար իմ օրագիրը՝ գրագետ, էմոցոնիալ, հարազատ

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (29.05.2017), Smokie (15.06.2017), StrangeLittleGirl (29.05.2017), Աթեիստ (29.05.2017), Հարդ (29.05.2017), Նաիրուհի (29.05.2017), Ռուֆուս (29.05.2017), Տրիբուն (30.05.2017)

  18. #280
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմեմ: Ուրեմն ահագին դաժան փորձ ունեմ աշխատանք փնտրելու: Ակնհայտորեն ես չեմ կարողանում էսպես ասած վաճառել ինձ: Համենայն դեպս երբ հարցը գալիս ա ոչ մասնագիտական աշխատանքին: Խնդիրը իմ ծայրահեղ անկեղծությունն ա, իսկ աշխատանքի դիմելիս պետք ա էնտուզիազմ: Բնականաբար երբ հարցը վերաբերվում ա արաբական թատրոնին, անկեղծությունը մենակ ինձ օգնում ա, համենայն դեպս օգնել ա փհդ դիմելիս, դեռ աշխատանքի դիմելու փորձ չունեմ, բայց էստեղ էնտուզիազմի պակաս չի զգացվում: թատրոնն էն ա, ինչը ես շատ եմ սիրում, իսկ արաբական թատրոնն էն ա, ինչը ես նաև լավ գիտեմ: Բայց երբ ուղղակի սևագործ փարթ թայմ ես փնտրում, անկեղծությունդ կարա խանգարի: Չնայած առայժմ ինտերվյուի մենակ մի փորձ ունեի, երբ զոռով ինտերվյուի իրավունքը պոկեցի համալսարանի կացարաններում պահակություն անելու համար դիմելիս, բայց արդեն մարդիկ կանխակալ վերաբերմունք ունեին: Իհարկե ես շատ նրբորեն կասկած հայտնեցի իրենց դիսկրիմինացիոն քաղաքականության համար, ինչին իրանք բնականաբար չհամաձայնեցին, բայց չեմ փոշմանել, որովհետև դրանից հետո իմ երկու սևամորթ ընկերներ դիմեցին և ստացան էդ գործը, հաստատ չեմ կարա ասեմ, թե իմ բողոքը օգնել ա դրանում, բայց հաստատ չի խանգարել:

    Հետո արդեն կամավորության համար ինտերվյուս շատ լավ անցավ, որովհետև դե մեկ ա չեն վճարելու, բայց նաև էնտուզիազմի պակաս չկար, որովհետև իրոք ուզում էի դա:

    Բայց այլ աշխատանքների դեպքում եղել ա, որ նույնիսկ օնլայն դիմելու փուլը չեմ անցել, այսինքն հիմնականում տենց էլ եղել ա:

    Բայց մի օր պատահական քայլում էի, մի աղջիկ, թե կարող ա գործ ես ման գալիս: լոլ ֆունդրայզինգ ընկերություն ա: փողոցում անծանոթների հետ զրուցելու հետ խնդիր չունեմ, որովհետև դե վաղտին լրագրող եմ աշխատել: որոշեցի ռիսկի դիմեմ, ինտերվյուն անցա, անկեղծորեն ասելով, թե շատ վատն եմ էս գործի համար, հոգեբանական բարիերներ ունեմ և այլն, բայց քանի որ շատ վստահ էի խոսում, իրանց դե դա էր պետք: հետո երկօրյա դասընթաց եղավ, առաջին օրը լիքը մարդ փրթվեց, իսկ ես քընսըրներով անցա, իսկ երկրորդ օրը երեք լավագույն ֆիդբեք ստացողների մեջ էի: Նվազագույն աշխատավարձ, բոնուսների հնարավորություն, ուրբաթ սկսում եմ: իթս գոին թու բի թաֆ բայց այլ գիվ ա թրայ: Վերաբերվում եմ սրան որպես արկածի: փող պետքս ա, ավելի լավ ա սենց ստաբիլ բան լինի, ինքս վաստակեմ իմ ապրուստը քան գիշեր ցերեկ ֆունդինգներ փնտրեմ: իմ եվրոպացի մտերիմ ընկերներից մեկը իմ նույն վիճակում ա, բայց չի էլ մտածում աշխատելու մասին, մենակ ֆունդեր գտնելու, իր բոլոր գտած ֆունդերը կիսվեց հետս, էստեղ ա էրևում լավ ընկերը չէ՞, բայց սաղ մերժվեցի ես :ԴԴ չգիտեմ, շատ ուրախ եմ, հուսով եմ կստացվի մոտս, էս մի տարին հորով մորով անենք, իհարկե սեպտեմբերից դաս եմ տալու էլի, ու համապատասխանաբար կպակասացնեմ մի օրով փարթ թայմս, որովհետև մի ժամ դասի համար չորս անգամ ավել եմ ստանալու, բայց իթս բեթը թու բի սեյֆ: առաջին աշխատանքային օրս անցնի, կպատմեմ էլի: չնայած գիտեմ ոչ մեկի վեջը չի
    Գործից դուրս եկա, ավելի շուտ տարեկետում վերցրեցի, ավելի ճիշտ ամսակետում: Ահավոր չլոց ա, բայց լավ ա կազմվածքիդ համար, որովհետև ընդհանուր գոհ եմ, բայց փորիս վրայի կուբիկները լավ չեն նշմարվում, այսինքն՝ համարյա չեն նշմարվում, մենակ ես եմ տեսնում, ըըհ, զգում որ կան՝ էնտեղ մոտերքում

    Խոսակցություն ունեցա համալսարանի մանի մեթըրսի հետ ու պարզվեց, որ հավանաբար ինձ լրացուցիչ թոշակ կտան՝ էնքան որ փակի տան վարձս, տրանսպորտ, բիլս, ձեռքի ծախս՝ սնունդ, բան, չեմ կարծում՝ նույնքան լինի, որքան մինչ այս ունեի, բայց սոված չեն թողնի, մտածեցի, որ ավելի լավ ա հիմա թեզիս վրա կենտրոնանամ, քանի փող ունեմ, ղեկավարներիս, ներողություն արտահայտությանս, բավարարեմ, հետո կզգամ՝ ինչքանի կարիք ունեմ, ըստ այդմ՝ կվերադառնամ, բայց գործը իրոք հավես էր:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.05.2017), Աթեիստ (31.05.2017)

  20. #281
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ասեմ էլի: Չգիտեմ՝ իմ հարազատ ֆակուլտետն ա, լեզուս չի պտտվում վատ բան ասել: Բայց էն օրը ինչ-որ հեռուստատեսության ալիքով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի զամդեկանը՝ թուրքագետ, մի ասպիրանտ՝ թուրքագետ, ակումբից ի դեպ, ու արաբագիտության ու իրանագիտության ամբիոնի վարիչներն էին հյուր: Բոլորը տղամարդ՝ փողկապով, կոստյումով, գովազդում էին Արևելագիտության ֆակուլտետը, հրավիրում էին դիմորդներին դիմել: Շեշտը ամբողջովին ռազմա-քաղաքական կարևորության մասին էր ֆակուլտետի, մեր պետականության համար կարևորության, հետագայում դիվանագիտական աշխատանքի անցնելու հնարավորության, փորձագետ դառնալու, հյուրերի նման պատկառելի տեսքով ու լուրջ դեմքով տղամարդիկ դառնալու: Գրողը տանի: Արաբագիտության ամբիոնի վարիչը վերջին եսիմքանի տարին կին էր՝ հավեսով, քիչ մը հիպիոտ, մեր ուսանող ժամանակ ինքը էն դասախոսներից էր որ մազերը գժոտ կարմիր էր ներկում բան: Ափսոս որ էլ ինքը չի: Գրողը տանի ևս մի անգամ, հումանիտար ֆակուլտետ եք գովազդում: Ինչ ռազմա-քաղաքական, ինչ կոստյում շալվար փողկապ: Մշակույթ եք ուսումնասիրում: Մի քիչ թեթև եղեք էլի: Տասնյոթ տարեկան էրեխեք եք հրավիրում չէ՞ էդտեղ սովորելու: Արժե՞ էդ ռոլ-մոդելներով հրապուրեք: Գոնե ասպիրանտին մի քիչ թեթև հագցրեք, մանավանդ շոգերն ընկել ա: Ինչի՞ չեք շեշտը դնում արևելյան բազմաշերտ մշակույթի վրա, աշխարհի եվրոպակենտրոն լինելու, էն դեպքում երբ էնքան գանձեր կան ուսումնասիրելու Արևելքում: Մերձավոր Արևելյան ճգնաժամից խոսելիս, ինչի՞ չեք շեշտը դնում մարդասիրության, հումանիտար կրթության կարևորության մասին, պետականություն հա պետականություն: Հանուն արդարության ասեմ, որ արաբագիտության ամբոնի վարիչը միակն էր, որ էլի փորձում էր խոսել մշակույթից ու մի տեսակ ոնց որ անհարմարավետ զգար իրան էդ միջավայրում ու ընդհանրապես նաև երևի էդ հագուստի մեջ:

    Երբ ես ուսանող էի, մոտավորապես էս նույն մարդիկ էին էնտեղ դասախոս: Մեր ամբիոնի դասախոսները սաղ դասի էին գալիս ջինսերով, առօրյա հանգնված, շատ թեթև մթնոլորտ էր, լիքը բաներ կար, որ էլի ինձ դուր չէր գալիս, մասնավորապես՝ իմ կողմից շատ հարգված մեր էն ժամանակվա ամբիոնի վարիչը՝ Սամվել Կարաբեկյանը (մեծատառով մարդ), իմ կարծիքով ավելի շատ տեղ էր տալիս էն ուսանողներին, ովքեր իրանց առաջ էին գցում, դասերի ժամանակ ինչ-որ ապուշ ապուշ դուրս էին տալիս, յանի մենք ակտիվ ենք, մինչդեռ իմ նման գորշ մկնիկները տեսադաշտից դուրս էին մնում: Չնայած մեղքս ինչ թաքցնեմ՝ գերազանց ավարտել եմ, բայց ինչ-որ լրացուցիչ ծրագերի մեջ, երևի իմ մեղքս էր, իրականում հա, հենց պետք ա քեզ առաջ գցել: Բայց ընդհանուր մթոնլորտը էլի եմ ասում ահավոր թեթև էր ու ահավոր տարբեր էս իմ տեսած հաղորդման ահավոր փքված մթնոլորտից:

    Ես չեմ ուզում էրեխեքին համալսարան հրավիրել՝ պետությանը ծառայելու գաղափարը ներշնչելով: Սա ահավոր սխալ ա: Սա հանրապետական կամ կոմկուսի երիտասարդական թևը չի, սա համալսարան ա: Սա հակաշիռ ա իշխանությանը, ոչ թե սպասավոր: Էստեղ լավ մասնագիտություն ես սովորում, որը հետաքրքիր ա քեզ ու պետքական, ու հա, կարելի ասել, որ նաև աշխատաշուկայում էս-էս հնարավորությունները կլինեն: Օրինակ՝ թարգմանիչներ, գիդեր, որոնց մասին չխոսվեց: Թարգմանիչների մասին խոսվեց, որ պետության համար շատ կարևոր ա թալիշերենից կամ ադրբեջանական թյուրքերենից թարգմանելը: Իսկ ուղղակի գրականություն թարգմանե՞լը, իսկ ուղղակի հանդիպումների ժամանակ ռազմավարական որևէ նշանակություն չունեցող զրույցներ թարգմանե՞լը: Իսկ Մերձավոր Արևելյան ճգնաժամի պատճառով միջազգային կազմակերպություններում՝ հումանիստական, արաբերենի մասնագետների անհրաժեշտությո՞ւնը, որ ոչ թե մեր պետականությանը ծառայես, այլ դժբախտության մեջ գտնվող արաբներին, քրդերին, պարսիկներին, եզդիներին, թուրքերին: Իսկ ուղղակի ոչ թե ի շահ մեր պետության, այլ հանուն բարիդրացիության ադրբեջանցիների հետ մշակութային, կամ ուղղակի զուտ մարդկային մակարդակի վրա երկխոսության անհրաժեշտությո՞ւնը:

    Պետության սպասավորներ պիտի չկրթի համասլարանը, այլ Մարդիկ, մարդասեր, բազմակողմանի զարգացած, լայնախոհ ու աչքաբաց քաղաքացիներ: Իսկ Արևելագիտության ֆակուլտետը ունի էդ պոտենցիալը:

    Չգիտեմ, տխրեցի: Չեմ ուզում էսպիսին տեսնել մեր ֆակուլտետը:

    Մեր դպրոցը էստեղ Սենթ Էնդյուսում համարվում ա երկրորդը Մեծ Բրիտանիայում անցնող ուստարվա տվյալներով: Օքսֆորդից առաջ ենք: Չգիտեմ՝ մեր կարողությունները ոնց են պետությանը ծառայացնելու, կամ միջազգային համալսարան ա, որ պետությանն են ծառայացնելու, բայց մենք որ ուսումնասիրում ենք մշակույթ, թատրոն, գրականություն, լեզու, խնդիրը մշակույթի շուրջ երկխոսություն ծավալելն ա, հումանիտար հարցեր բարձրացնելն ա՝ ֆեմինիզմ, հանդուրժողականություն՝ ի հակակշիռ աշխարհը կառավարող ուժերի, ոչ թե ի նպաստ: Տխուր ա:

    գոնե պաշտոնյա չունեին, ասպիրանտը աղջիկ լիներ, կամ մի սովորական կին դասախոս հետները գար, որ աղջիկներն իմանային՝ իրանց էլ ապագա կա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.05.2017, 19:39:

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.05.2017), Mr. Annoying (31.05.2017), Progart (29.12.2018), StrangeLittleGirl (31.05.2017), Աթեիստ (31.05.2017), մարդագայլուկ (01.06.2017), Նաիրուհի (02.06.2017), Ներսես_AM (01.06.2017), Ուլուանա (02.06.2017), Տրիբուն (01.06.2017)

  22. #282
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առավոտ չգիտեմ խի մտքովս անցավ, որ ակումբում գրեմ, որ նույնիսկ մեր ակումբի առաջադեմ, լիբերալ համարվող երիտասարդների լիբերալությունը երբեմն սահմանափակվում ա գեյերին հանդուրժելով միայն, մեկ էլ նույն մարդը նենց մտքեր կարտահայտի այլ խոցելի խմբերի վերաբերյալ, ասենք՝ սևերի, մուսուլմանների, ծերերի, հաշմանդամություն ունեցողների, գործազուրկների, մտավոր հիվանդություններ ունեցողների և այլն, մազերդ բիզ-բիզ ա կագնում, ասում ես՝ լավ էլի, էս նո՞ւյն մարդն ա:

    Հետո չգիտեմ խի էդ ՍՕՍ-ի տղու ինտերվյուն սկսեցի պատահաբար նայել, սիրած հերոսը՝ Հիտլեր: Էս էն նույն տղեն ա, որ լիքը փող հավաքեց երկրաշարժի պատճառով անօթևան դարձած մարդկանց համար ու լիքը մարդու բնակարանային հարց լուծեց: Ու մեկ էլ՝ Հիտլեր:

    Մենակ մեզանում չի էս արժեքների կատարյալ խեղաթյուրումը: Ռուսաստանում լիբերալության խորհրդանիշ Նավալնին ասում ա նախագահ դառնամ, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար վիզա մտցնեմ, թե չէ՝ they take our jobs, էս արտահայտությունը Բրեքսիթի պատճառներից գլխավորն էր, որ եվրոպացիներից դժգոհ էին, թե գալիս են մեր աշխատատեղերը վերցնում:

    Եսիմ, անկապ տեղը մեկ էլ շաշ-մաշ բաներ եմ մտածում:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (24.07.2017), Նաիրուհի (22.06.2017), Տրիբուն (07.07.2017)

  24. #283
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասում ա, չի ասում, գրում ա ինձ, պատմում ա՝ էսօր սիրտս նեղ ա, հետս ասում ա սառն ա ինչ-որ: մեկ էլ մի կես ժամ հետո բա՝ իրան գրեցի, որ սառն ես էսօր, ի՞նչ ա եղել, չեն հանդիպել էլի, գրելուց սառնություն ա զգում ասում ա՝ բա՝ բա ո՞նց եմ սառը, սառը չեմ, հիմար՝ սիլլի, ասում ա՝ սիրտս տեղն ընկավ, եթե մեկի հանդեպ սառը լինես, ո՞նց հիմար կասես գրական ստեղծագործություն ա, մարդ ժամանակ ու տաղանդ չունի, ակումբում գրառում ա անում

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.07.2017)

  26. #284
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք հեղինակություն չեմ սիրել: Բակալավրում մեր ամբիոնի վարիչին տանել չէի կարողանում, նույնը մագիստրատուրայում: Ավարտելուց հետո երբ արդեն իրանից ոչնչով կախում չունեմ, մեծապես հարգում եմ իրան՝ որպես սկզբունքային մարդու: Գործիս տեղը ղեկավարիս հետ յոլա չէի գնում, չնայած միշտ մարդկայնորեն ընդունում էի, բայց իր աշխատողների հետ աշխատելաոճը, հատկապես ինձ հետ, չէի կարողանում ընդունեմ ու անընդհատ կոնֆլիկտներ էին առաջանում, որոնցից մեկի արդյունքում էլ գործը թողեցի: Միևնույն ժամանակ երբեք ավելի վերադասի մոտ չէի բողոքի: Ասենք՝ թիմը ինձնից բողոքում էր, վերադասը հարցնում էր ինչն ա պատճառը, ասում էի իրանք են դժգոհ իրանց հարցրա: Նույնիսկ գործից դուրս գալուց հետո երբ վերադասը հարցրեց, ես ասի, որ բողոք չունեմ: Ու հիմա էդ իմ անմիջական ղեկավարի հետ շատ լավ հարաբերության մեջ եմ, որովհետև էլ իրանից մեկ ա կախում չունեմ: Էս մեր ակումբի Չուկին էլ սկզբում չէի սիրում առանձնապես, մինչև դադարեցի իրան ակումբի ադմին ընկալել

    Էստեղ ղեկավարներիս հետ չնայած միշտ հումորով միշտ ժպտադեմ եմ հետները խոսում, աշխատում եմ հայավարի դուռ չշրխկացել, բայց անընդհատ անհամաձայնության մեջ եմ: Չեմ հասկանում դա իրանց աշխատելաոճն ա, թե ինչ, բայց ամեն հանդիպման ընթացքում փոխանակ ինձ ոգևորեն, հետևողականորեն կոտրում են: Խնդիրն էն ա, որ իմ թեզիս թեմայից համարյա իրանք տեղեկացված չեն, իմ սկզբնաղբյուղներից ոչ մեկը չեն կարդացել, թատրոնի տեսություն չգիտեն և այլն, ու դե պարզ ա սևագիր գլուխներում լիքը թերություններ ա լինում, (նաև հաշվի առնելով, որ ինձ էդքան էլ հեշտ չի անգլերեն բացատրվելը ու վերջում սովորաբար վճարում եմ կոլեգաներիցս մեկին, որ միասին վերաշարադրենք ասելիքս նեյթիվ ինգլիշով): Եթե իրանք տեսություն իմանան, էդքան ծանր չեն տանի, կասեն՝ էս կարդա, էս հարցում կօգնի, էս կարդա էս մի հարցում կօգնի, հիմա ընդամենը կարան ասեն տեսություն կարդա: Արդյունքում սևագրերը էդքան թերի տեսնելով խառնվում են իրար: Հետո երբ պատրաստի գլուխը կարդում են, ասում են՝ վայ, բա էս ոնց կարողացար, ինչը իրականում էլի ահագին վիրավորական դրական արձագանք ա: Հիմա վերջին գլխի սևագիրն եմ ուղարկել, արդեն չորս գլուխ էս պրոցեսով անցնել ա, գիտեն, որ ի վերջո հղկվելու ա, զարգացման, հասունացման պրոցես ա, էլի նույն մռայլ դեմքերով, ասես՝ մեկը մահացել ա, դիմավորում են ինձ, ու նախորդ անգամ ասել էի՝ էլ չասեք մենք քընսըրներ ունենք, հիմա էլ ասում են՝ պրոբլեմն էս ա, պրոբելմն էն ա, երկու օր ա մեջս ինձ ուտում եմ, վերջը չդիմացա, մի հատ նամակ եմ գրել մի տասը էջանոց, մի ամբողջ գլուխ կկազմեր, ասում եմ՝ էս հարցն եմ քննարկել, խի՞ չեք ձեր ֆիդբեքը սկսում նրանից,որ սա հետաքրքիր հարց ա, բայց թերի ա, պետք ա սենց զարգացնել, կենտրոնանալ սրա վրա, ալտերնատիվ հերոսի տեսություն եմ առաջարկում, փոխանակ խառնվեք, թե սա ի՞նչ նկատի ունես, խի՞ չեք մտածում, որ հետաքրքիր ա, կարելի ա պատից կախված նկարներն էլ ալտերնատիվ կերպարներ դիտարկել, էդ էլ քննարկել, ավելի համոզիչ բացատրիր ասածդ, և այլն, ոչ թե պրոբլեմ հա պրոբլեմ, կամ սոցիալական ցանցերը հակադրում եմ արվեստին, խի՞ չեք ասում սա հետաքրքիր ա, բայց կիսատ, ավելի խորացիր, էս տեսությունը կա էդ թեմայով, կարդա, բայց սոցիալական ցանցերն էլ խնդիրներ ունեն, դրա վրա կենտրոնացիր, ես իմ ֆիդբեքը գիտեմ, ես դա պատրաստվում եմ անեմ, բայց ուզում եմ, որ իրանք նկատեն, որ հետաքրքիր թեմաներ եմ շոշափում: Էդ ոնց ա լինում, որ առաջին սևագրում ոչ մի հետաքրքիր բան չի լինում, հետո զարգանում, զարգանում, լավ գլուխ ա դառնում: Ախր էդ բոլոր թեմաների սաղմերը էդ սևագրում կային, խի՞ չեք նկատում, էլի բոլոր թերությունները ասեք, բայց դրականով սկսեք հանդիպումը, կամ մի երկու կառուցողական բան առաջարկեք, ոչ թե մենակ ասեք՝ իթս վագ, իթս վագ, իթս վագ, հասկացա, գիտեմ, բայց դրա համար եմ սևագիրը ձեզ ուղարկել, որ մի խելքը գլխին բան ասեք, գլուխ գլխի տանք: Եթե ամեն բան էդքան վատ ա, խի՞ եմ էս անդերը երեք տարի անում: Հույս ունեմ էս հարցիցս հետո չեն ասի, դե վերջ, էլ մի արա, վեշերդ հավաքի տուն գնա, բայց իրոք նամակս շատ պասիվ ագրեսիվ ստացվեց, ինչ արած: Ոնց ա լինում, հենց ավարտուն գործ ա լինում, պրեզենտացիա, հոդված, ասում եք՝ շատ լավ էր, բայց աշխատանքային պրոցեսում չեք թողնում մարդ շնչի: Ամենավատն էն ա, որ շատ լավ մարդիկ են ու մարդ մեղավոր ա զգում բողոքելիս: Էս անդեր թեզին պատահական չի, որ չորս տարի են տվել, դեռ մարդիկ կան հինգերորդ տարին են վերցնում, ինչը ինձ պիտի որ չսպառնա, որովհետև վերջին գլուխն եմ գրում երրրորդ տարիս դեռ չի ավարտվել:

    Ես գիտեի, որ իրանցից մեկի մի ուսանողը տապալել ա պաշտպանությունը, թե չի էլ հասել պաշտպանության, էն էլ մի անգամ մյուսը բերանից թռցրեց, թե մեկը չէ, մի քանիսը, ինչը ահագին անհանգստացնող ա ինձ համար, բայց գրողը տանի՝ ես պարտավոր չեմ ձեր նախորդ ուսանողների համար պատասխան տամ, հիմա էս խիստ քննադատական ֆիդբեքով, որը գրի եմ ես դե միշտ առնում ու վերջում ներկայացվում ա ֆակուլտետին, գուցե փորձում են իրանց ապահովագրել, թե մենք խիստ ենք եղել: Ու ցավն էն ա, որ ես ոնց ասի, վերադասի երբեք չեմ բողոքում, այսինքն՝ չնայած գրի առնողը ես եմ, միշտ երևում ա իրանց տեսակետը ու վերջ: Վերջը լիքը անգամներ եղել եմ կիսատ թողնելու տրամադրվածության շեմին, հետո ավարտուն գլուխ եմ հանձնել, դրական ֆիդբեք ստացել, ու հույսով մնացել, որ արդեն իրանք գիտեն, որ ես կարամ անեմ, արդեն ապացույց ունեն իրանց ձեռքին, ավելի կվստահեն: Չէ, ախպեր ջան: Նույնը: Ասում ա՝ համոզվա՞ծ ես, որ կհասցնես, ասում եմ ես հանդիպումներին չեմ գալիս խոստումներ տալու, որ համոզված եմ, թե չէ, ես գալիս եմ ֆիդբեք ստանալու, քննարկելու էն հարցերը, որ արծարծում եմ, ո՞նց կարաս կես ժամ մեկին ասես պրոբլեմն էս ա, պրոբլեմն էն ա, պրոբլեմն էն ա, վերջում, թե՝ համոզվա՞ծ ես: Էլ համոզված կմնա՞:

    Պրիտոմ, իրանք գիտեն, որ ըստ էության ես ոչ թե երրորդ, այլ երկրորդ տարվա վերջին եմ, որովհետև առաջին տարին ոչ գրականություն ունեինք, ոչ թեմա գիտեինք, ոչ բան: Գնացի Եգիպտոս, մարդկանց հետ խոսացի, թատրոն այցելեցի, գիրք առա, եկա, մի կես տարի էլ կարդացի, լավլավուճ արեցի, որ եկանք հասանք թեմայի: Խոխմը էն ա, որ Եգիպտոսից նոր էի եկել, երկու ամիս ա անցել, դեռ թամամ երկու բան չեմ կարդացել, գլուխ են պահանջում, վերջը նոթերս ուղարկեցի՝ մի երկար նամակ կցելով ու բացատրելով, որ սա նոթերն են, որովհետև դեռ թեմայի շուրջ չեմ կողմնորոշվում, ի՞նչ գլխի մասին ա խոսքը, հետո գնացել եմ հանդիպման, ասում են՝ սա գլուխ չէր ու ֆիդբեք են տալիս, գրողը տանի, բայց ես նամակ էի գրել, որ դա գլուխ չի, եթե երկու ամսվա մեջ գլուխ եք ուզում, թեզն էլ ութ ամսում պիտի գրեմ էլի: Էլ չեմ ասում նենց սկզբանղբյուներ եմ օգտագործում, որ սկի արաբերենով մասնագիտական գրականություն չկա իրանց մասին, որ ինձ կողքից օգներ, հա գիտեմ՝ վերջում պաշտպանության ժամանակ դա ոչ մեկին չի հուզելու, բայց դուք իմ քննողները չեք, ղեկավարներն եք, մի քիչ ըմբռնումով մոտեցեք: Էլ չեմ ասում, որ բարբառով տեքստեր սկի այլ բարբառով խոսացողները չեն հանձն առնում ուսումնասիրեն: Մի բան հստակ ա, եթե չտապալեմ թեզը, ինքը ահագին օրիգինալ աշխատանքվա լինելու՝ առաջնորդության խնդրից հասնում եմ մինչև ֆեմինիզմ, քաղաքական Իսլամ, մտավորականություն, մասսաներ ու էդ ամենը թատրոնի պրիզմայով ու ամենահետաքրքիրն էն ա, որ շատ սիրուն, տրամաբանորեն կապվում են էդ ամենը իրար:


    Եթե ես ղեկավար լինեի, թեկուզ իրոք հոգուս խորքում քնսըրներ ունենայի, աշխատելու ընթացքում կաշխատեի հնարավորինս քաջալերել, սաղս էլ յություբ վիդեոներ տեսել ենք, որ պատահական մարդկանց ասում են՝ ինչ սիրուն ես, ոնց են սիրունանում:


    Ուրեմն կարող ա պատմել էլ եմ, էստեղ աշխատավարձիցս իմ կարծիքով անարդարացի պահումներ էին անում, անմիջական ղեկավարիս ասացի, բա՝ չէ, տենց էլ պիտի լինի: Ասի, դե մի բան գիտի, մեկ էլ մի տարի հետո չգիտեմ ինչ տեսչությունից նամակ եկավ, թե վերահսկողության, թե ինչ արդյունքում պազել ենք, որ էսքան փող ենք քեզ պարտք, հասցեն հաստատիր, որ չեկը ուղարկենք: Ասենք մատս մատիս տալ էլ պետք չեղավ:


    Օգոստոսին բանկային քարտիս ժամկետը լրանում ա, ընկերներիցս մեկին ասում եմ՝ մարդ ժամանակ չունի, թե գնա բանկ, իմանա ոնց ա էդ հարցը լուծվում, ու սիրուն իրիկունը տուն եմ գալիս, տեսնում եմ բանկից նամակ, մեջը կոշտ բան, բացում եմ՝ նոր քարտ: Կարող ա չտեսություն ա սենց բաներից զարմանալը:


    Առաջին անգամ էստեղ ծնունդ եմ անում, ոնց անեմ՝ ում հրավիրեմ, ում չէ, տակը մնաց հիսուն հոգի դե ամառ ա, շատ մարդ ստեղ չի, մարդիկ կան, որ չեն գա, ես էլ շատ տեղեր չեմ գնում, բայց եթե քսան հոգի էլ գա, տեղավորելու տեղ չունեմ, բայց էնքան ինձ հպարտ զգացի, որ երեք տարի չկա էստեղ եմ, ծնունդիս ամենաքիչը հիսուն հոգի մարդ կա, որ պիտի կանչեմ, որից ամենաքիչը տասին կարամ մտերիմ ընկերներ համարեմ, իմ չշփվող հալով, չնայած ում ասում եմ ես չշփվող եմ, ինտրովերտ եմ, քմծիծաղ են տալիս

    Մի բան էլ պատմեմ, մի օր մտնում եմ օֆիս, իմ երկու շատ մտերիմ ընկերներ ոգևորված խոսում են, հենց մտա՝ դադարեցրին, թե սա բամբասանք ա, Տիրանի մոտ պետք չի, մի տեսակ ինձ լավ զգացի մարդիկ հարիր չհամարեցին իմ ներկայությամբ բամբասել

  27. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.07.2017), Mr. Annoying (24.07.2017), Progart (29.12.2018), Smokie (12.08.2017), Աթեիստ (24.07.2017), Դեղին մուկիկ (24.07.2017), Ծլնգ (24.07.2017), մարդագայլուկ (02.08.2017), Նաիրուհի (25.07.2017), Ներսես_AM (24.07.2017), Տրիբուն (24.07.2017)

  28. #285
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծերացել եմ այ մարդ: Մի ուսանողական ընկեր ունեմ, ասենք ոնց էինք ուսանող ժամանակ շփվում՝ տափակ բառապաշարով, անկապ հումորներով, էլ չի ուտվում, հա փորձեցի ավելի հասունացնեմ մեր զրույցները, չստացվեց, սկսեցի չպատասխանել, մի օր էլ բա՝ կմեռնեիր էրեկ վայբերով պատասխանեիր ախպորդ ծնունդը շնորհավորեիր տեսել ա չեմ զանգում, ինքն ա որոշել զանգի, ես էլ լրիվ մոռացել ՝էի, որ ծնունդն ա, չեմ պատասխանել ԴԴ: Չգիտեմ՝ լավ ա երևի որ մարդիկ հոգով ջահել են մնում, բայց ես էլ չեմ կարում, հիմա նույնիսկ մտածում եմ՝ իրո՞ք ես առաջ տենց եմ եղել:

    Մի անգամ էլ Երևանում էս ընկերոջս հետ նստած ենք մի սրճարանում գալուցս ամիսներ առաջ, զանգեցինք ՝ մի երրորդ կուսրեցի էլ միացավ, էդ երրորդին ասում եմ՝ ո՞նց ես: Բա՝ օօօֆֆֆիիիսս եեմմմ բբբաացցեելլլ, սենց նվնվալով էլի, յանի ծախսերի մեջ եմ, գործերս լավ չի: Արա՝ դե մեծացեք էլի, ջղայնացա, թե գիտես կանչել ենք հաշիվ փակես, թե ինչ, հո մանկապարտեզ չի, թողեցի գնացի: Այսինքն՝ մանրամասն չեմ հիշում ինչ ասի, էս ընկերս մի անգամ հիշացրեց...

    Կարող ա ես եմ վատը, մարդը տարիներով չենք հանդիպել, ինքը նույնձև ա հիշում ինձ, նույն ձև ա փորձում շփվի, որ դեռ Հայաստան էի, երբ հնար էր լինում հանդիպեինք, երկուսիս ատամներն էլ մինչև ականջներ բացվում էր, էնքան էինք ուրախանում որ անմիջական շփման մեկ-երկու ժամ էր լինում, բայց հիմա որ էդ անմիջական շփումը էլ չկա, էս անկապ տուֆտելով գրելուն ներվերս չի հերիքում:

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.08.2017), _Հրաչ_ (02.08.2017), Տրիբուն (02.08.2017)

Էջ 19 24-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •