Երևանից գալիս էի, տաքսիստ Օնիկը չթողեց երթուղային նստեմ, բայց ինքն էլ ուրիշ ուղևոր չուներ, պետք է մի քիչ սպասեի, ու քանի որ կինոռոսիայից մոտ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որոշեցի, որ գնամ, մոմ վառեմ, մինչև Օնիկը էլի մի քանի իմ նման միամիտների կպցնի: Դեպի եկեղեցի տանող աստիճանների ամենասկզբում մի չքավոր աղջիկ մոտեցավ ինձ՝ տեսքից մի քառասուն տարեկան, բայց ներքին մի զգացողություն ինձ ենթադրել տվեց, որ շատ ավելի երիտասարդ է: Օրացույցներ էր վաճառում Հիսուս Քրիստոսի նկարով: Ասաց, որ օրհնված են և հաջողություն են բերում, հատը՝ երկու հարյուր դրամ: Մոտս տասհազարանոց էր, ասաց կմանրի, ասացի՝ լավ, մեկ է՝ մոմ եմ առնելու, իջնելուց կգնեմ:
-Բայց անպայման կգնես, չէ՞:
-Դե, եթե խոստանում ես, որ հաջողություն են բերում…
-Հաստատ բերում են:
Գնացի մոմս վառեցի, դուրս եկա և ներքևի ճանապարհով ուղղվեցի դեպի կինոռոսիա տանող գետնանցումը, արդեն մտնում էի անցում, երբ հիշեցի աղջկա մասին, հետ դարձա, ժպտալով ինձ ընդառաջ եկավ: Գումարը տվեցի, օրացույցը դրեցի ծոցագրպանս՝ սրտիս մոտ:
-Բայց հաստատ հաջողություն են բերում, չէ՞,- կատակեցի ես:
-Հաստատ, այ կտեսնես…- շատ լուրջ ասաց աղջիկը:
-Դե, տես, հա:
Ինձնից շատ գոհ վերադարձա Վանաձոր:
Հաջորդ շաբաթ ես ազատ գրաֆիկով աշխատանքի անցա որպես թարգմանիչ, իր միջնորդությամբ Վանաձորում մի շատ հետաքրքիր տեղ ինձ աշխատանքի վերցրին, չնայած առայժմ փորձաշրջան եմ անցնում, բայց այնքան հաճելի աշխատանք է, լիքը սիրուն աղջիկներ… Ընդունվեցի ասպիրանտուրա՝ որպես հայցորդ, ծանոթացա մի շատ սիրուն դերասանուհու՝ Նազելի Հովհաննիսյանի հետ, ինքը միգուցե ինձ էլ չի էլ հիշում, բայց ինձ շատ հաճելի էր. ի միջի այլոց իրականում ինքը շատ ավելի նուրբ է, ավելի երիտասարդ է երևում, քան եթերից, և իրոք շատ սիրուն է… Որոշել էի հաջորդ Երևան գնալուց այդ աղջկան տեսնեմ և շնորհակալություն հայտնեմ, բայց այս մի քանի փոքր հաջողությունները արդեն գլուխս պտտեցրել էին, և Երևանում լրիվ մոռացա այդ մասին: Ոչինչ հաջորդ անգամ անպայման կգտնեմ նրան և շնորհակալություն կհայտնեմ, որ այդքան ազնիվ էր, ու ներողություն կխնդրեմ, որ ես չէի հավատում:
Հ. Գ. Ես սնահավատ չեմ, ազնվությամբ:


Մեջբերել
Մոտս շատ էր տպավորվել, հիմա պատահաբար հիշեցի, ասացի` անկապ բան ա, անկապում պատմեմ
Մեզ համար խելոք ապրում էինք, փորձում մեր կյանքը դասավորել, պարզվում ա, որ ամեն ինչ անիմաստ էր, տեսնես՝ այդ զոհվածներից ո՞վ էր վաղը աշխատանքի ընդունվելու հարցազրույցի, ո՞վ էր պատրաստվում վերջապես իր սիրածին սեր խոստովանել, աղջիկներից ո՞վ էր, որ չնայած տղային սիրում էր, բայց մտածում էր՝ մի քիչ ինձ թանկացնեմ, տեսնես՝ աղջի՞կը զոհվեց, թե՞ տղան, թե՞ երկուսն էլ… Տեսնես՝ այդ պահին ով էր մոր հետ վիճում, թե իմ կյանքին մի խառնվիր, թող ես իմ սխալներով ապրեմ, քո փորձը ինձ պետք չի, ո՞վ էր աշխատանքի շտապելիս հեռվից պապին տեսել ու մտածել, թե պապն ա էլի, ամեն օր տեսնում եմ, ինձ մեկ ա չի նկատել, էլ չկանգնեմ… Ո՞վ էր ծխելը մի շաբաթ առաջ թարգել ու տանջվում ատամների քորից կամ թոքերի այրոցքից, ու՞մ սիրտը պաղպաղակ ուզեց, բայց ալարեց իջնել խանութ, ո՞ր զույգը այդ օրը իրար չտրվեց, թե հոգնած ենք, շուտ քնենք, թե խռով ենք, թե չգիտեմ ինչ… Որ աղջիկը հասկացավ, թե տղան իրան խաբում ա, ուզածը միայն սեքս ա, իր հետ չի ամուսնանալու, ու այդպես էլ կույս հեռացավ կյանքից, ու ո՞ր աղջիկը տրվեց տղային, լսեց նրա սիրո խոսքերը ու այդպես էլ չիմացավ, որ նրա ուզածը միայն սեքսն ա ու երբեք իրեն չի սիրել, ո՞ր տղան չհասցրեց ընկերների մոտ պարծենալ, թե վերջապես տիրել է իրենց կուրսի ամենագայթակղիչ աղջկան… Ու՞մ վերջինը բանաստեղծությունը այդպես էլ չկարդացին, ու՞մ վերջին երգը այդպես էլ չլսեցին, ու՞մ նոր թխած հացը այդպես էլ չկերան…
, ինձ ասում է, թե դու լայն կապեր ունես
, թե ինձ որտեղից լայն կապեր, նույնիսկ երազումս զարմացա, կարո՞ղ ես զանգահարել Ամերիկա Ազարյանին ու Վանդոսին… Ուրեմն ինչ-որ գործ է Օնիկս ձեռնարկում ու ուզում է, որ անպայման իրեն օգնեմ իմ լայն կապերով, դե Ազարյանը գիտենք ով է, իսկ Վանդո՞սը, այսօր տատիս երազս պատմեցի, թե Վանդոսը «Մորթու-մուշտակի ֆաբրիկայի» նախկին տնօրենն է… Ինչ գործով պետք է օգտակար լինեի Օնիկին, հիմա չեմ հիշում, հետո ինչ-որ խոսակցություն գնաց իրար հետ խորաված ուտելու մասին, որին այդ մայրն ու դուստրն էլ էին մասնակցելու, այդպես հասա տեղ՝ Չարենցի փողոց՝ ԵՊՀ-ից մի քիչ ներքև, այդ թաղում ժամանակին ընկերոջս հետ վարձով եմ մնացել մի նկուղային սենյակում, որում մի սեղան, երկու մահճակալ, մի առնետ ու ես կամ ընկերս էինք տեղավորվում, դրա համար հիմնականում մեկնումեկս էր տանը, ներեցեք, որ դա տուն եմ անվանում, մեր ունեցածն այդ էր, գիշերում, իսկ մյուսս սովորաբար մնում էր երևանաբնակ իր ընկերներից մեկի տանը, կամ էլ երկուսս էլ մեր ընկերների տներում էինք մնում, դե բնականաբար մեր բացակայության ժամանակ մեր տանը տիրություն էր անում առնետը: Ինչ-որ է, սա երազիս հետ կապ չունի: Այդ թաղերում, բայց մեր տանից ավելի վերև, երազումս ես տեղ էի հասել ու իջա մոտոցիկլետից, Օնիկը մի քիչ ոտքով ինձ ճանապարհեց, երևի որ առանձին ավելի մանրամասն պայմանավորվենք, թե ինչ եմ ասելու Ազարյանին ու Վանդոսին կամ ուրիշ պատճառով, հիմա չեմ հիշում ինչ էինք այդ ժամանակ խոսում: Վերջը գրպանիցս փող հանեցի, որ տաքսու վարձը տամ, Օնիկը բա՝ չէ, էնա լավ էլ վճարեցիր էլի, մի բան էլ ավել, ասում եմ.
թե Օնիկը գրպանից հանեց, թե այն ուղևոր մոր ձեռքին էր, որոնք էլ էին մոտեցել մեզ, ու այդպես պարզվում է, որ այդ կինն է վճարել՝ աղջկա մայրը էլի, Օնիկը բա՝ այս կինը քո մայրը չի՞, ասում եմ՝ չէ, հետո Օնիկն ու այդ կինը մի կես մետր հետ են հայտնվում ինձնից, ու ես ձեռքս գրպանս եմ տանում ու մտածում՝ հիմա ես էլ վճարե՞մ Օնիկին, թե էնա այդ կինը տասհազար տվել է, մենք էլ, մեկ է, հետո իրար հետ խորոված ուտելու ենք գնալու, հետո ասում եմ՝ լավ, մի հազար դրամ վճարեմ, որովհետև ճիշտ է՝ տաքսու մեկ անձի վարձը մինչև Երևան երկու հազար դրամ է, բայց սա մոտոցիկլետ է, սրան հազարն էլ է լավ: Վերջը այնուամենայնիվ որոշեցի վճարել, բայց բախտս բերեց, չհասցրեցի, այդտեղ արթնացա եղբորս հեռախոսի ձայնից, որ հյուրասենյակում էր թողել, որտեղ ես քնում եմ, որովհետև ննջասենյակում եղբայրս հեռուստացույցը միացրած է քնում, իսկ ես լույսի ու ձայնի ներքո չեմ կարողանում քնել, բայց սա էլ երազիս հետ կապ չուներ,
բայց էլի ահագին բան կար երազումս, որոնց մի մասը առավոտը գոնե աղոտ հիշում էի, իսկ հիմա ընդամենը այսքանը կարողացա հիշողությունիցս վերծանել, գիտեմ, որ երազները շատ կարճ են տևում՝ մի քանի վայրկյանից մինչև մեկ-երկու րոպե, բայց այդ ընթացքում Վանաձորից հասա Երևան, ճանապարհին էլ ինչքան երկար-բարակ զրուցեցի, ու դեռ տեղ հասած ժամանակ էլ Օնիկի հետ ոտքի վրա հասցրեցի մի քանի բան քննարկել…

Հաճախ են վիրտուալ կոնֆլիկտներ լինում, թեկուզ ակումբում, երբեմն այնպիսի տպավորություն է լինում, որ շատերի մոտ դա շատ սրտամոտ է ընդունվում, որ վիրտուալից տեղափոխվում է առօրյա, որ այստեղի բարկությունը կարող է այնտեղ երևալ, որ այստեղի թշնամանքը այնտեղ շարունակվում է, որ այստեղի խնդիրը այնտեղ անհանգստացնում է, որ այստեղ եղածն այնտեղ նստվածք է տալիս: Անկեղծորեն նախանձում եմ այդ մարդկանց, ինձ մոտ այդպես չէ, երևի նրանից է, որ իրական կյանքում ես շատ ավելի մեծ ու լուրջ պրոբլեմներ ունեմ:

Էջանիշներ