User Tag List

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #1
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տնաշենի

    Երևանից գալիս էի, տաքսիստ Օնիկը չթողեց երթուղային նստեմ, բայց ինքն էլ ուրիշ ուղևոր չուներ, պետք է մի քիչ սպասեի, ու քանի որ կինոռոսիայից մոտ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որոշեցի, որ գնամ, մոմ վառեմ, մինչև Օնիկը էլի մի քանի իմ նման միամիտների կպցնի: Դեպի եկեղեցի տանող աստիճանների ամենասկզբում մի չքավոր աղջիկ մոտեցավ ինձ՝ տեսքից մի քառասուն տարեկան, բայց ներքին մի զգացողություն ինձ ենթադրել տվեց, որ շատ ավելի երիտասարդ է: Օրացույցներ էր վաճառում Հիսուս Քրիստոսի նկարով: Ասաց, որ օրհնված են և հաջողություն են բերում, հատը՝ երկու հարյուր դրամ: Մոտս տասհազարանոց էր, ասաց կմանրի, ասացի՝ լավ, մեկ է՝ մոմ եմ առնելու, իջնելուց կգնեմ:
    -Բայց անպայման կգնես, չէ՞:
    -Դե, եթե խոստանում ես, որ հաջողություն են բերում…
    -Հաստատ բերում են:
    Գնացի մոմս վառեցի, դուրս եկա և ներքևի ճանապարհով ուղղվեցի դեպի կինոռոսիա տանող գետնանցումը, արդեն մտնում էի անցում, երբ հիշեցի աղջկա մասին, հետ դարձա, ժպտալով ինձ ընդառաջ եկավ: Գումարը տվեցի, օրացույցը դրեցի ծոցագրպանս՝ սրտիս մոտ:
    -Բայց հաստատ հաջողություն են բերում, չէ՞,- կատակեցի ես:
    -Հաստատ, այ կտեսնես…- շատ լուրջ ասաց աղջիկը:
    -Դե, տես, հա:
    Ինձնից շատ գոհ վերադարձա Վանաձոր:
    Հաջորդ շաբաթ ես ազատ գրաֆիկով աշխատանքի անցա որպես թարգմանիչ, իր միջնորդությամբ Վանաձորում մի շատ հետաքրքիր տեղ ինձ աշխատանքի վերցրին, չնայած առայժմ փորձաշրջան եմ անցնում, բայց այնքան հաճելի աշխատանք է, լիքը սիրուն աղջիկներ… Ընդունվեցի ասպիրանտուրա՝ որպես հայցորդ, ծանոթացա մի շատ սիրուն դերասանուհու՝ Նազելի Հովհաննիսյանի հետ, ինքը միգուցե ինձ էլ չի էլ հիշում, բայց ինձ շատ հաճելի էր. ի միջի այլոց իրականում ինքը շատ ավելի նուրբ է, ավելի երիտասարդ է երևում, քան եթերից, և իրոք շատ սիրուն է… Որոշել էի հաջորդ Երևան գնալուց այդ աղջկան տեսնեմ և շնորհակալություն հայտնեմ, բայց այս մի քանի փոքր հաջողությունները արդեն գլուխս պտտեցրել էին, և Երևանում լրիվ մոռացա այդ մասին: Ոչինչ հաջորդ անգամ անպայման կգտնեմ նրան և շնորհակալություն կհայտնեմ, որ այդքան ազնիվ էր, ու ներողություն կխնդրեմ, որ ես չէի հավատում:
    Հ. Գ. Ես սնահավատ չեմ, ազնվությամբ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.01.2011, 00:16:

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.06.2011), Ariadna (10.11.2009), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), Chilly (09.11.2009), cold skin (09.11.2009), Enigmatic (09.11.2009), keyboard (19.05.2013), Kita (09.11.2009), Minerva (05.05.2010), My World My Space (03.05.2010), Nadine (10.11.2009), Sambitbaba (06.12.2014), Smokie (24.09.2012), snow (11.11.2009), Sona_Yar (10.11.2009), unknown (10.11.2009), Yeghoyan (09.11.2009), Ամմէ (18.01.2013), Դատարկություն (09.11.2009), Դեկադա (09.11.2009), Երկնային (09.11.2009), Լուսաբեր (10.11.2009), Կաթիլ (09.11.2009), Մանուլ (11.11.2009), Մարկիզ (10.11.2009), Ռուֆուս (09.11.2009), Սլիմ (09.11.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի քիչ կյանքս պատմեմ, նախօրոք եմ ասում, որ ով չուզի, չկարդա: Ավելի շուտ, վիտուալ կյանքս եմ պատմելու: Էս ֆորումները, վիրտուալ ծանոթություները ինձ համար նոր բան է, կարելի է ասել` մի քանի ամիս է, ինչ էս աշխարհում հայտնվեցի: Ամեն ինչ սկսվեց ադնակլասնիկիով, բայց այնտեղ սովորաբար գտնում էի հին ծանոթներիս: Հետո ակումբը հայտնաբերեցի, հետո ադնակլասնիկիից դուրս եկա՝ ոչ այնքան տուրք տալով հակաադնակլասնիկիային նորաձևությանը, որքան փորձելու համար, թե ինչպես է դա արվում, բայց այդպես էլ չվերադարձա այնտեղ: Ակումբում ինձ լավ եմ զգում, հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվում, ու անկախ այն բանից, թե էդ շփումը տեղափոխվում ա դեպի իրական կյանք, թե ոչ, հաճելի ա, շատ բան եմ սովորում, շատ բան եմ առաջինը իմանում շրջապատի համեմատ՝ առանց ինտերնետը երկար քչփորելու, որովհետև այստեղ ով ինչ նոր բան իմանում ա, վռազ սաղին պատմում ա: Բայց էսօր, այսինքը՝ արդեն երեկ, վիրտուալ շփման բացասական կողմի հետ էլ ծանոթացա, մեկը առավոտ շուտ տրամադրությունս փչացրեց, ու վատն այն ա, որ հնարավորություն չկա համարժեք պատասխան տալու: Համարժեք ասելով՝ նկատի չունեմ իր արածին հավասար պատասխան, այլ այն պատասխանը, որ ես կուզեի անել իր արածի դիմաց, իսկ դրա համար իրական հանդիպում ա պետք, ինտերնետային չափալախը նման կլինի ադնակլասնիկի նվերներին, որ ասած Հովհաննես Թումանյանին՝ իրեք հատ գեղ կա՝ երկուսը դատարկ, երրորդում էլ ոչ տուն կա, ոչ շունչ (կներեք, իմաստն եմ մեջբերում, բառացի չեմ հիշում): Մի խոսքով, ինտերնետային խուլիգաններ կան, որոնց համար շատ ավելի հեշտ ա վիրտուալում գործել, քան իրական կյանքում հանդիպող խուլիգանների: Դե, ոչինչ, ներողամիտ եմ, իրենց համար էլ հեշտ բան չի գիտակցել, որ իրանց մենակ ինտերնետում կարան իրանց երազած տղու տեղը դնեն, նույնիսկ մի փոքր հասկանում եմ...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.12.2009, 03:01:

  4. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.12.2009), Ambrosine (17.12.2009), Ariadna (16.12.2009), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), Chuk (16.12.2009), cold skin (16.12.2009), Enigmatic (16.12.2009), Farfalla (16.12.2009), Freeman (02.04.2011), impression (26.12.2009), Kita (16.12.2009), Kuk (16.12.2009), Sambitbaba (06.12.2014), Yeghoyan (16.12.2009), Yellow Raven (16.12.2009), Աթեիստ (16.12.2009), Ամմէ (18.01.2013), Դատարկություն (16.12.2009), Դեկադա (16.12.2009), Երկնային (16.12.2009), Լուսաբեր (16.12.2009), Կաթիլ (16.12.2009), Ձայնալար (16.12.2009), Մանուլ (17.12.2009), Մարկիզ (16.12.2009), Նարե (18.12.2009), Նիկեա (19.05.2016), Ռուֆուս (16.12.2009), Ֆոտոն (16.12.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տնաշենի

    Մի տասը-տասնհինգ տարի առաջ օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Մադոննան չեմ հիշում ինքն էր վարում արարողությունը, թե ինչ-որ մրցանակ էր հանձնում, ռուսական ալիքի մեկնաբանը նրա մուտքի ժամանակ մեծ հանդիսավորությամբ ասաց. «Այստեղ նրան չեն սիրում»… Մոտս շատ էր տպավորվել, հիմա պատահաբար հիշեցի, ասացի` անկապ բան ա, անկապում պատմեմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.09.2011), Freeman (02.04.2011), Sambitbaba (06.12.2014), Գալաթեա (23.12.2009), Դատարկություն (23.12.2009), Դեկադա (23.12.2009), Լուսաբեր (23.12.2009), Նիկեա (19.05.2016), Ռուֆուս (23.12.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հորեղբորս աղջկան վերջին անգամ տեսել եմ, երբ վեց տարեկան էր, ես էլ յոթ տարեկան էի, հիմա արդեն դպրոցական տղա ունի, մեկ էլ sms եմ ստանում, բարև, քեռի, այսօրվանից արձակուրդ եմ, կամ այսօր լավ պատասխանեցի դասս, կամ մի բան ասեմ, մամային չասես բայց: Ինձ վստահում ա

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.12.2009), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), Farfalla (28.12.2009), Freeman (02.04.2011), impression (28.12.2009), Kita (28.12.2009), Legolas (28.12.2009), Lusntag Lusine (28.03.2013), Sambitbaba (06.12.2014), Sona_Yar (28.12.2009), unknown (28.12.2009), Yevuk (29.12.2009), Աբելյան (28.12.2009), Դատարկություն (28.12.2009), Լուսաբեր (28.12.2009), Ձայնալար (29.12.2009), Մանուլ (28.12.2009), Նիկեա (19.05.2016), Ռուֆուս (28.12.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր Թոխատյանի հյուրերը Ինգան ու Անուշն էին, ասում էին, որ իրենց երգերի համար լավագույն «ինդիկատորը», իրենց բառն է, երեխաներն են, եթե երեխաները հավանեցին, ուրեմն կդառնա այդ երգը հիթ: Մի դեպք հիշեցի տոնական օրերից: Մեր բարեկամներն էին մեր տանը, տասնմեկ տարեկան տղան նայեց տատիս, որ շատ մեծ է, բա՝ մամ, էս տատիկի տղաները ինչքան շատ դարդ են ունեցել, որ այսքան փոքրացել ա: Շիրազ երբեք չեմ սիրել, բայց նոր գտա այս ոտանավորը
    Դարդս տվի հովերին՝ հովերը չառան,
    Դարդս տվի ծովերին՝ ծովերը չառան:
    Դարդս տվի ընկերիս՝ ընկերս չառավ,
    Դարդս տվի սիրածիս՝ սիրածս չառավ:
    Դարդս տվի քարերին՝ քարերը չառան,
    Դարդս տվի սարերին՝ սարերը չառան:
    Դարդս տվի իմ դարին՝ դարն էլ չառավ, չէ,
    Դարն էլ չառավ, իմ դարդի սարն էլ չառավ, չէ:
    Դարդս տվի քույրիկիս՝ քույրիկս չառավ,
    Մայրս առավ ու հալվեց, ու մի բուռ դառավ…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.01.2011, 23:59:

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.01.2010), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), impression (08.01.2010), Nadine (07.01.2010), Norton (07.01.2010), Sambitbaba (06.12.2014), Sona_Yar (07.01.2010), Դատարկություն (07.01.2010), Դեկադա (07.01.2010), Կաթիլ (07.01.2010), Ձայնալար (07.01.2010), Մանոն (07.01.2010), Ուլուանա (08.01.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս Հաիթիի երկրաշարժն ինչու՞ եղավ է Մեզ համար խելոք ապրում էինք, փորձում մեր կյանքը դասավորել, պարզվում ա, որ ամեն ինչ անիմաստ էր, տեսնես՝ այդ զոհվածներից ո՞վ էր վաղը աշխատանքի ընդունվելու հարցազրույցի, ո՞վ էր պատրաստվում վերջապես իր սիրածին սեր խոստովանել, աղջիկներից ո՞վ էր, որ չնայած տղային սիրում էր, բայց մտածում էր՝ մի քիչ ինձ թանկացնեմ, տեսնես՝ աղջի՞կը զոհվեց, թե՞ տղան, թե՞ երկուսն էլ… Տեսնես՝ այդ պահին ով էր մոր հետ վիճում, թե իմ կյանքին մի խառնվիր, թող ես իմ սխալներով ապրեմ, քո փորձը ինձ պետք չի, ո՞վ էր աշխատանքի շտապելիս հեռվից պապին տեսել ու մտածել, թե պապն ա էլի, ամեն օր տեսնում եմ, ինձ մեկ ա չի նկատել, էլ չկանգնեմ… Ո՞վ էր ծխելը մի շաբաթ առաջ թարգել ու տանջվում ատամների քորից կամ թոքերի այրոցքից, ու՞մ սիրտը պաղպաղակ ուզեց, բայց ալարեց իջնել խանութ, ո՞ր զույգը այդ օրը իրար չտրվեց, թե հոգնած ենք, շուտ քնենք, թե խռով ենք, թե չգիտեմ ինչ… Որ աղջիկը հասկացավ, թե տղան իրան խաբում ա, ուզածը միայն սեքս ա, իր հետ չի ամուսնանալու, ու այդպես էլ կույս հեռացավ կյանքից, ու ո՞ր աղջիկը տրվեց տղային, լսեց նրա սիրո խոսքերը ու այդպես էլ չիմացավ, որ նրա ուզածը միայն սեքսն ա ու երբեք իրեն չի սիրել, ո՞ր տղան չհասցրեց ընկերների մոտ պարծենալ, թե վերջապես տիրել է իրենց կուրսի ամենագայթակղիչ աղջկան… Ու՞մ վերջինը բանաստեղծությունը այդպես էլ չկարդացին, ու՞մ վերջին երգը այդպես էլ չլսեցին, ու՞մ նոր թխած հացը այդպես էլ չկերան…
    Ինչու՞ ենք նեղվում, որ չենք կարողանում մեր գործերը մեր ուզածի պես անել, իրագործել մեր պլանները, իրականացնել մեր երազանքները, երբ Աստված չի կարողանում իր սկսածը նորմալ ավարտին հասցնել… Ինչու՞ ենք երազում…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.01.2010, 03:35:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), CactuSoul (16.01.2010), Freeman (02.04.2011), Gayl (16.01.2010), Sambitbaba (06.12.2014), Yellow Raven (16.01.2010), Արևհատիկ (27.01.2010), Դատարկություն (16.01.2010), Կաթիլ (17.01.2010), Հայկօ (17.01.2010), Նարե (17.01.2010), Ուլուանա (22.01.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Դե հենց սկզբից երևում ա, որ երկար գրառում ա, չեք ուզում, մի կարդացեք
    Երևի թե երազներին հավատում եմ, ուղղակի չեմ կարողանում ճիշտ մեկնաբանել, երեկ էլ հետաքրքիր երազ տեսա, դե երազները միշտ էլ հետաքրքիր են, ինչպես կարող է անհնարինի որպես այդպիսին ընկալումը հետաքրքիր չլինել: Եթե երազի ընթացում այնքան էլ հետաքրքիր չի լինում, հիշելիս հաստատ ավելի քան հետաքրքիր է: Վատն այն է, որ հիշում ես, որ էլի հետաքրքիր բաներ կատարվեցին, բայց թե ինչ, չես հիշում: Երեկ երազումս տաքսու վարորդ Օնիկին եմ տեսել: Ով կարդացել է իմ «Երևանյան ուղևորություններ» բլոգը, պիտի որ նրան հիշի, ով չի կարդացել, ոչնչով օգնել չեմ կարող, բլոգը ջնջել եմ: Ուրեմն Երևան եմ գնում բնականաբար Օնիկի տաքսիով, որը տարօրինակորեն, բայց երազում ոչ այնքան, որքան հիշելիս, մոտոցիկլետ է, էլ ավելի տարօրինակորեն ահագին էլ ուղևորներ կայինք մեջը, որոնցից միայն մի մոր ու դստեր եմ հիշում, մայրը կարճ կտրած, շագանակագույն մազերով միջին տարիքի կին է, իսկ դուստրը երկար, կիսագանգուր ու նույնպես շագանակագույն մազերով մի աղջիկ, բայց մոր մազերը հաստատ ներկած էին, աղջկա մասին հաստատ բան չեմ կարող ասել: Մի խոսքով, ճանապարհին Օնիկը, ուզում էի գրել բլոգը, ինձ ասում է, թե դու լայն կապեր ունես, թե ինձ որտեղից լայն կապեր, նույնիսկ երազումս զարմացա, կարո՞ղ ես զանգահարել Ամերիկա Ազարյանին ու Վանդոսին… Ուրեմն ինչ-որ գործ է Օնիկս ձեռնարկում ու ուզում է, որ անպայման իրեն օգնեմ իմ լայն կապերով, դե Ազարյանը գիտենք ով է, իսկ Վանդո՞սը, այսօր տատիս երազս պատմեցի, թե Վանդոսը «Մորթու-մուշտակի ֆաբրիկայի» նախկին տնօրենն է… Ինչ գործով պետք է օգտակար լինեի Օնիկին, հիմա չեմ հիշում, հետո ինչ-որ խոսակցություն գնաց իրար հետ խորաված ուտելու մասին, որին այդ մայրն ու դուստրն էլ էին մասնակցելու, այդպես հասա տեղ՝ Չարենցի փողոց՝ ԵՊՀ-ից մի քիչ ներքև, այդ թաղում ժամանակին ընկերոջս հետ վարձով եմ մնացել մի նկուղային սենյակում, որում մի սեղան, երկու մահճակալ, մի առնետ ու ես կամ ընկերս էինք տեղավորվում, դրա համար հիմնականում մեկնումեկս էր տանը, ներեցեք, որ դա տուն եմ անվանում, մեր ունեցածն այդ էր, գիշերում, իսկ մյուսս սովորաբար մնում էր երևանաբնակ իր ընկերներից մեկի տանը, կամ էլ երկուսս էլ մեր ընկերների տներում էինք մնում, դե բնականաբար մեր բացակայության ժամանակ մեր տանը տիրություն էր անում առնետը: Ինչ-որ է, սա երազիս հետ կապ չունի: Այդ թաղերում, բայց մեր տանից ավելի վերև, երազումս ես տեղ էի հասել ու իջա մոտոցիկլետից, Օնիկը մի քիչ ոտքով ինձ ճանապարհեց, երևի որ առանձին ավելի մանրամասն պայմանավորվենք, թե ինչ եմ ասելու Ազարյանին ու Վանդոսին կամ ուրիշ պատճառով, հիմա չեմ հիշում ինչ էինք այդ ժամանակ խոսում: Վերջը գրպանիցս փող հանեցի, որ տաքսու վարձը տամ, Օնիկը բա՝ չէ, էնա լավ էլ վճարեցիր էլի, մի բան էլ ավել, ասում եմ. «Ե՞րբ, ի՞նչ, ո՞նց», այս բառերն էլ ենթադրելով եմ գրում, որովհետև զարմանալս ու ինչ-որ բան ասելս հիշում եմ, իսկ ինչ ասելս չեմ հիշում, Օնիկը բա՝ տասհազարանոցը թողեցիր մոտոցիկլետի մեջ, դե երազում հնարավոր է մոտոցիկլետի մեջ բան թողնելը, բայց հետո ոնց է լինում, չնայած մոտոցիկլետից ահագին հեռացել էինք, այդ տասհազարանոցն էլ եմ երազումս տեսնում, թե Օնիկը գրպանից հանեց, թե այն ուղևոր մոր ձեռքին էր, որոնք էլ էին մոտեցել մեզ, ու այդպես պարզվում է, որ այդ կինն է վճարել՝ աղջկա մայրը էլի, Օնիկը բա՝ այս կինը քո մայրը չի՞, ասում եմ՝ չէ, հետո Օնիկն ու այդ կինը մի կես մետր հետ են հայտնվում ինձնից, ու ես ձեռքս գրպանս եմ տանում ու մտածում՝ հիմա ես էլ վճարե՞մ Օնիկին, թե էնա այդ կինը տասհազար տվել է, մենք էլ, մեկ է, հետո իրար հետ խորոված ուտելու ենք գնալու, հետո ասում եմ՝ լավ, մի հազար դրամ վճարեմ, որովհետև ճիշտ է՝ տաքսու մեկ անձի վարձը մինչև Երևան երկու հազար դրամ է, բայց սա մոտոցիկլետ է, սրան հազարն էլ է լավ: Վերջը այնուամենայնիվ որոշեցի վճարել, բայց բախտս բերեց, չհասցրեցի, այդտեղ արթնացա եղբորս հեռախոսի ձայնից, որ հյուրասենյակում էր թողել, որտեղ ես քնում եմ, որովհետև ննջասենյակում եղբայրս հեռուստացույցը միացրած է քնում, իսկ ես լույսի ու ձայնի ներքո չեմ կարողանում քնել, բայց սա էլ երազիս հետ կապ չուներ, բայց էլի ահագին բան կար երազումս, որոնց մի մասը առավոտը գոնե աղոտ հիշում էի, իսկ հիմա ընդամենը այսքանը կարողացա հիշողությունիցս վերծանել, գիտեմ, որ երազները շատ կարճ են տևում՝ մի քանի վայրկյանից մինչև մեկ-երկու րոպե, բայց այդ ընթացքում Վանաձորից հասա Երևան, ճանապարհին էլ ինչքան երկար-բարակ զրուցեցի, ու դեռ տեղ հասած ժամանակ էլ Օնիկի հետ ոտքի վրա հասցրեցի մի քանի բան քննարկել…

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), Gayl (18.01.2010), Sambitbaba (06.12.2014), Արևհատիկ (22.01.2010), Դատարկություն (18.01.2010), Դեկադա (18.01.2010), Կաթիլ (18.01.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի օր մեկը ասաց, թե երբ մեկի տուն է գնում, առաջինը ուշադրություն է դարձնում այդ մարդու գրադարակին, ըստ նրա կարդացածի վճռում է, թե արժե՞ շփվել այդ մարդու հետ, թե՞ ոչ, իսկ իմ լավագույն ընկերները գիրք չեն կարդում կամ համարյա չեն կարդում… Մտածում եմ՝ մարդկանց մասին ըստ նրանց կարդացածի դատող այդ մարդը ինչքան հրաշալի մարդկանց հետ շփվելու առիթ է կորցնում…

  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.01.2010), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), CactuSoul (20.01.2010), Enigmatic (20.01.2010), Farfalla (19.01.2010), My World My Space (21.01.2010), Sambitbaba (06.12.2014), Yeghoyan (19.01.2010), Yellow Raven (19.01.2010), Yevuk (20.01.2010), Աբելյան (19.01.2010), Արևհատիկ (27.01.2010), Դատարկություն (19.01.2010), Դեկադա (19.01.2010), Կաթիլ (19.01.2010), Ձայնալար (19.01.2010), Մանուլ (19.01.2010), Ֆոտոն (19.01.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    -Այ տղա, գնա՝ քնի՛ր
    -Լավ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.09.2011), Morg (12.10.2011), Sambitbaba (06.12.2014), VisTolog (22.01.2010), Արևհատիկ (27.01.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ընդունելության քննությունների համար, որ անգլերեն էինք պարապում, թարգմանությունների ժամանակ հաճախ էր հանդիպում looking forward to արտահայտությունը, որ թարգմանում էինք կանխավայելել: Կանխավայելել բառը առաջին անգամ այդ ժամանակ եմ լսել, սիրում եմ այդ բառը, ճիշտ բառ ա, իրոք կյանքում ավելի շատ կախավայելում ենք, քան վայելում, որովհետև այդ կանխավայելած բաները վայելելու պահը երբ գալիս ա, զգում ենք, որ իրականում վայելելու բան չկա, ու կանխավայելելն էլ չլիներ, ինչ տխուր կլիներ մեր կյանքը, ամբողջ կյանք ապրում ենք կանխավայելելով, կարելի ա ասել, որ կյանքը մահվան կանխավայելումն ա, ու վախենում եմ, որ էլի հուսախաբ ենք լինելու

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.01.2010), armen9494 (13.09.2011), Arpine (13.08.2011), Lusntag Lusine (28.03.2013), murmushka (22.01.2010), Ribelle (23.01.2010), Sambitbaba (06.12.2014), Sona_Yar (22.01.2010), StrangeLittleGirl (22.01.2010), Դատարկություն (22.01.2010), Դեկադա (22.01.2010), Ուլուանա (23.01.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Բանակային հուշեր

    Ինձ խաբողը լավ տղա չի:

    Հ. Գ. Բնականաբար

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (11.02.2010), Sambitbaba (06.12.2014)

  23. #12
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Երևանյան ուղևորություններ շարքից

    Երևանից գալիս այսօր, ի միջի այլոց էդ ինչ սելավ էր, տաքսու մեջ վանաձորցի մի մարդ կար, որ Ղարաբաղի Դրբոն գյուղում էր աշխատում, ասում ա՝ էդ ինչ ժողովուրդ են, ասում ա՝ մինը էշին նստած եկավ աշխատավարձ ստանալու, էշը կապեց ծառից, մտավ աշխատավարձը ստացավ, գնաց կողքի խանութը, էրկու մեշոկ պիսոկ (հա, լավ ա, մենք պիսոկ ենք ասում) առավ, դրեց ուսին, տարավ հասցրեց տուն, հետ եկավ, էշը ծառից քանդեց, նստեց վրեն, էլի գնաց տուն

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2010), Lusntag Lusine (28.03.2013), My World My Space (22.02.2010), Sambitbaba (06.12.2014), Yeghoyan (22.02.2010), Yevuk (23.02.2010), _Հրաչ_ (22.02.2010), Արևհատիկ (22.02.2010), Էլիզե (27.04.2010), Ուլուանա (22.02.2010), Ֆոտոն (22.02.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր մի միտք հղացա, որ ինձ հանճարեղ թվաց էս վերջերս իմիջիայլոց հաճախ եմ հանճարեղ մտքեր հղանում, որոշեցի ձեզ հետ կիսվեմ, հետս էն աշխարհը չեմ տանելու, իմացեք էլի Հաճախ են վիրտուալ կոնֆլիկտներ լինում, թեկուզ ակումբում, երբեմն այնպիսի տպավորություն է լինում, որ շատերի մոտ դա շատ սրտամոտ է ընդունվում, որ վիրտուալից տեղափոխվում է առօրյա, որ այստեղի բարկությունը կարող է այնտեղ երևալ, որ այստեղի թշնամանքը այնտեղ շարունակվում է, որ այստեղի խնդիրը այնտեղ անհանգստացնում է, որ այստեղ եղածն այնտեղ նստվածք է տալիս: Անկեղծորեն նախանձում եմ այդ մարդկանց, ինձ մոտ այդպես չէ, երևի նրանից է, որ իրական կյանքում ես շատ ավելի մեծ ու լուրջ պրոբլեմներ ունեմ:

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.04.2010), Agni (17.04.2010), Ariadna (18.04.2010), Arpine (13.08.2011), Gayl (17.04.2010), Kuk (17.04.2010), My World My Space (17.04.2010), Norton (18.04.2010), Sambitbaba (06.12.2014), Yevuk (18.04.2010), Աբելյան (18.04.2010), Դեկադա (17.04.2010), Ժունդիայի (17.04.2010), Հայկօ (17.04.2010), Մանուլ (18.04.2010), Միքո (17.04.2010)

  27. #14
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մի կարծիք լսեցի, որ կատեգորիկ, վերջին ինստանցիայի ճշմարտության նման պնդումներ անող մարդիկ հիմնականում շատ քիչ գիտեն այն ամենի մասին, ինչից խոսում են, երևի դրա համար է, որ լուրջ գիտնականներն իրենց աշխատություններում այդքան սիրում են օգտագործել կարելի է ենթադրել, կարծում եմ, թերևս և այդ կարգի այլ արտահայտություններ:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.04.2010), Arpine (13.08.2011), matlev (20.04.2010), My World My Space (20.04.2010), Sambitbaba (06.12.2014), Արևհատիկ (20.04.2010), Դարք (20.04.2010), Ինչուիկ (20.04.2010), Ձայնալար (21.04.2010)

  29. #15
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,530
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում իհարկե արգելված են կպնողական գրառումները, բայց ո՞վ կարող է հերքել, որ կան գրառումներ, որոնք ունեն կպնողական ենթատեքստ, բայց ուղղակի ոչ ոքի ոչինչ չեն ասում, այդպիսով կանոնադրության հետ էլ հակասության մեջ չեն մտնում, անկեղծ լինելու համար ասեմ, որ ես էլ կունենամ նման գրառումներ: Երկու օրվա մեջ երեք գրառում կարդացի, որոնք իրենց ենթատեքստով կարծես հենց իմ դեմ էին ուղղված, գուցե և ամենայն հավանականությամբ նման բան չկա, բայց կարդալիս առաջին բանը, որ մտքովս անցավ, այս էր. «Ինձ ա կպնում»: Էհ, մոտս հետապնդման մոլուցքի նախանշաններ են դիտարկվում

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), Gayl (20.04.2010), Jarre (20.04.2010), Lusntag Lusine (28.03.2013), Sambitbaba (06.12.2014), Դեկադա (20.04.2010)

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •