User Tag List

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122
Ցույց են տրվում 316 համարից մինչև 324 համարի արդյունքները՝ ընդհանուր 324 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #316
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ առաջին անգամ համալսարանական մակարդակում սկսեցի արաբերեն դասավանդել, ուսանողներից տարեվերջին ահավոր ցածր ֆիդբեք ստացա։ Ամենաբարձրը մեկն ա, ամենացածրը չորսը։ Գնահատականներս երեքի մոտ էին։ Չէի հասկանում ինչն եմ սխալ անում։ Ուղղում էի սխալները, ուղղություն էի ցույց տալիս։ Ղեկավարներս ասին բանի հետևից մի ընկնի։ Լավ ա սաղ։ Հետո հասկացա փորձառու դասախոսներ կան ավելի ցածր են ստանում։ Բայց ես ուզում էի լավ դասատու լինեմ։ Դասընթացների եմ անընդհատ մասնակցում։ Դասերը ամեն անգամ ինքս իմ մեջ վերլուծում եմ։ Վերագնահատում։ Ուրիշ դասատուներին դասալսում։ Խնդում որ ինձ դասալսեն։ Կիսամյակ կիսամյակի վրա դանդաղ ֆիդբեքս բարելավվում ա։ Էս կիսամյակ 1.4 ա դառել, որ իդեալական ա, յոթանասուն տոկոս գերազանց են գնահատել, մնացածը շատ լավ, մի հոգի լավ։ Դրամատուրգիան առաջին կիսամյակն ա դաս եմ տալիս։ Միանգամից ավելի բարձր ստացա։ 1.25 յոթանասունհինգ տոկոս գերազանց քսանհինգ տոկոսը շատ լավ։

    Չգիտեմ՝ մանրուք ա իհարկե, բայց հաճելի ա։ Հարմարվել որ վերևներում ինձնից գոհ են ու ոչինչ չանել ոչնչով չի օգնելու։

    Քննության ժամանակ հետիս քննողը ծիծաղում էր, ասում ա ամենքի պատասխանի ժամանակ ոնց որ ծննդաբերես։ Էն որ հայացքով միմիկայով ուզում եմ պատասխանները բերաններից դուրս բերեմ։ Չգիտեմ ախր եթե որևէ գործ անելիս ամբողջ էությամբ չնվիրվեմ, իմա՞ստը։ Կյանքը կդառնա ռուտին։

    Երեկ մի ընկեր ասում ա բայց որ էս արաբերենի գործին դիմել ես դու լեզվակիր չես, կկարողանա՞ս չորրորդ կուրսին դաս տալ։ Ասում ա օրինակ իտալերենի չորրորդ կուրս ոչ մի ոչ լեզվակիր չի ուզում։ Ասում եմ իհարկե դժվար կլինի, բայց ընդամենը մի կիսամյակ։ Ես հաստատ չեմ վախենա։ Գիտեմ որ գիշեր ցերեկ պիտի պատրաստվում դասերին, բայց կանեմ։

    Ժող նենց եմ ուզում մնամ դասախոս։ Շուրջս որ նայում եմ հազվագյուտ ա որ փհդ անողները ոչ լեզվակիր լինեն լեզուների գծով էդ էլ մեծ մասամբ ոչ լեզվակիրները բրիտանացիներ են։ Պարսիկները պարսկերեն են ուսումնասիրում, իտալացիները իտալերեն ու մեկ էլ անգլերեն լեզվակիրները որևէ լեզու բայց եվրոպական։ Ես ու մի իսպանացի աղջիկ արաբերեն ենք ուսումնասիրում ու վերջ։ Հա մեկ էլ մի բելգիացի աղջիկ իսպաներեն էր ուսումնասիրում։ Ու վերջ։

    Մեկ մեկ ինձ ասում են խի չես փորձում ինչ որ հայկական մշակույթի կուրսեր առաջարկել։ Ճիշտն ասած որ ճարս կտրի հա, բայց վիրավորական եմ մի քիչ համարում։ Ինչի՞ հայկական մշակույթ դասավանդելու համար ընդամենը պիտի հա՞յ լինել։ Մարդիկ տարիներով կրթություն են ստանում մասնագիտանում են։

    Վերջը անիմաստ գրառումներ եմ անում։ Շուտ գործ ճարել ա պետք։

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.05.2019), ivy (11.05.2019), Jarre (13.05.2019), Life (11.05.2019), Progart (11.05.2019), StrangeLittleGirl (02.07.2019), unknown (16.07.2019), Varzor (12.05.2019), Գաղթական (11.05.2019), Յոհաննես (11.05.2019), Նաիրուհի (11.05.2019), Նիկեա (11.05.2019), Ուլուանա (12.05.2019), Տրիբուն (11.05.2019)

  3. #317
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ընկեր ունեմ՝ իսպանացի-սիերալեոնցի՝ Էստրեյան: Իհարկե շատ են զրուցում, բայց հաճախ լինում ա՝ իրար հետ կքայլենք, ճանապարհ կգնանք՝ մի բառ չենք փոխանակի: Մի տեսակ իրար հետ հարմարավետ զգալու մի ուրիշ աստիճանն ա, երբ պարտադիր չի զրուցել:

    Էս ամիս պաշտոնապես անգործ եմ: Մտածում էի՝ ժամանակավոր մի բան ճարեմ, բայց մատս մատիս չեմ տալիս: Երևի թե որոշել եմ էս մի ամիսը չաշխատել: Հուսով եմ՝ հիմարություն չեմ անում, մի ամիս ա էլի:

    Առանձնապես բան չի կատարվում, որ պատմեմ:

    Ուզում էի Շանհայ գնամ, բայց էնպես ստացվեց, որ էդ ընթացքի համար աշխատանք ունեմ: Մի ուրիշ անգամ, ուղղակի կյանքումս ժամանակակից մեգապոլիսում չեմ եղել, շատ ա հետաքրքիր:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.06.2019), Progart (05.06.2019), unknown (16.07.2019), Varzor (05.06.2019), _Հրաչ_ (05.06.2019), Նիկեա (05.06.2019)

  5. #318
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցականների համար ամառային դպրոցում եմ աշխատում էս ամիս: Աշխարհի տարբեր երկրներից եկել են: Կարող ենք հպարտանալ մեր բազմազանությամբ: Տարբեր խաղերի համար երեկ պետք ա կամավորներ առանձնացնենք: Սահմանափակ թվով մարդ կարող էր մասնակցել կոնկրետ էդ խաղերին: Ընտրողները երկու սպիտակ եվրոպացի են, տղա և աղջիկ: Ուսանողներ: Ձեռք բարձրացնողները շատ-շատ էին: Առաջին տասը հոգանոց թիմում ոչ մի ոչ սպիտակի չներառեցին: Երկրորդ վեց հոգանոց թիմում մի արևելաասիացի: Հաջորդ թիմում ոչ մի ոչ սպիտակ: Չեմ ասում հատուկ են անում: Ուղղակի ոչ սպիտակ բարձրացված ձեռքերը չեն նկատում էս մարդիկ: Սպիտակ եվրոպացի ընկերոջս պատմում եմ, ասում ա քանի հոգին են ոչ սպիտակ: Չեմ հաշվել, գուցե կեսը, գուցե մի քիչ պակաս: Չեն ուզում հավատալ, որ իրանց երկրում կողմնակալություն կա, թեկուզ ենթագիտակցական: Ինչքան ասում եմ, որ սենց բաները չնկատելու տամ, չի ստացվում: Ախր աչքս ծակում ա: Մի պաղեստինցի կոլեգա ունենք, ասում են, որ սկզբում շատ լավն էր, հետո նյարդային համակարգը խախտվեց: Շատ պրոբլեմներ ա հարուցում աշխատանքում: Քանի գնում ավելի ու ավելի եմ հասկանում իրան: Ասելս էն ա, որ բազմազանությունը մի բան ա, ներառականությունը մի ուրիշ բան: Երկրորդից կմ-երով հեռու ենք: Երեսուն հոգանոց աշխատանքային թիմում ընդամենը չորս ոչ սպիտակ ենք:


    Հստակեցնեմ: Մենակ սպիտակներին են ընտրում, եթե հստակ չի ձևակերպված:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.07.2019, 13:41:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (15.07.2019), StrangeLittleGirl (15.07.2019), unknown (16.07.2019), Varzor (15.07.2019), Նաիրուհի (29.07.2019), Նիկեա (16.07.2019), Տրիբուն (03.08.2019)

  7. #319
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնաւոր մը կայ որ գեղեցիկ անուան տակ ծածկուած զմեզ գերութեան կը դատապարտէ։ Նոյն իսկ այն առանձնաշնորհմանց մէջ զորս մեր կամքն կը շնորհէ մեզ և որոց չհակառակիր օրէնքն։ Այս բռնաւորը բնութեան ալ կը հակառակի և թոյլ չտար անոր որ ազատ համարձակ գործէ մարդ էակին վրայ։ Այս բռնաւորը քաղաքավարութիւնն է։

    Հակոբ Պարոնյան

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2019), Varzor (04.08.2019), Նաիրուհի (04.08.2019), Ուլուանա (05.08.2019), Տրիբուն (03.08.2019)

  9. #320
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արաբերենի դասախոսի աշխատանքի համար եմ դիմել։ Նույն համալսարանում որտեղ սովորեցի։ Գիտական աշխատանք չի զուտ դաս տալ բայց գոնե ստաբիլություն կլինի սկզբի համար։

    Իրականում շանսեր չունեմ։ Գիտեմ՝ լեզվակիր են ուզում։ Նախորդ կիսամյակ խնդրեցի որ մի կիսամյակով ինձ էդ աշխատանքը տան։ Չտվեցին։ Լեզվակիր բերեցին։ Ես ժամավճարով ավելի շատ դաս էի տալիս քան պայմանագրով աշխատողը։ Երեք խումբ ունեի, չհաշված ուրիշ ամբիոններում դասերը։ Կոնսուլտացիաների համար չէի վճարվումում, բայց ուսանողները դիմում են չեմ կարողանում մերժել։ Մյուս դասախոսները սկի չգիտեն թե ինչքան եմ լրացուցիչ աշխատել։ Հո ամեն անգամ չեմ հայտարարի։ Իսկ պայմանագրով աշխատողը սկի քննություն չէր ուզում վերցնի։ Մի բան էլ բողոքում ա թե իրան շահագործում են։

    Արդյունքում բոլոր քննություններում ստուգողականներում իմ խմբերը ամենաբարձր միավորներ են ստանում։

    Չգիտեմ իրականում ինձ թվում ա ինձ պարտք են գոնե հարցազրույցի հրավիրեն, էնտեղ էլ կփորձեմ ուժերիցս վեր ցույց տամ։

    Էստեղ գրեցի որովհետև դե ինչ լինում ա ձեզ պատմում եմ։
    Ի միջի այլոց, էս հարցազրույցին չկանչեցին: Չորս հոգի էին շորթլիսթ արել, ինձ կանչեցին որպես հանդիսատես Դդ համ հետաքրքիր էր համ էլ չգնացի: հետո իմացա որ չորսից երկուսը ահավոր թույլ են եղել, էն մյուս երկուսին աշխատանք են առաջարկել, բայց մեկը կարող ա չգա: երեսս պնդացրի էսօր գրեցի որ չգա ինձ հետ մի տարով պայմանագիր կնքեք էլի: գիտեմ չլինող բան ա, բայց հետո չասեն որ չգիտեինք հետաքրքրված ես: դեռ տենց դրական լուր ոչ մի տեղից չունեմ բայց հուսադրող տարբերակներ կան ուղղակի ամենաշուտը մյուս տարվա սեպտեմբերի համար: լավ կլինի ի վերջո: Չեմ ուզում շատ բողոքավոր լինել: ուրիշի երկրում ուզում եմ բարձր որակավորում պահանջող աշխատանք գտնել, պարզ ա որ հեշտ չի լինելու:

    Մարդ հանգիստ նստեր գլուխը կախ ուսումնասիրություն աներ: երանություն:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.08.2019), Progart (06.08.2019), _Հրաչ_ (08.08.2019), Գաղթական (06.08.2019), Նիկեա (06.08.2019), Տրիբուն (10.08.2019)

  11. #321
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, մի կիսամյակով արաբերենի դասախոսի պայմանագիր առաջարկեցին էսօր էն համալսարանում, որտեղ պաշտպանեցի: Ես մի տարով էի ուզում, բայց վիզայի հետ կապված հարցեր են մեջբերում, ամեն դեպքում կոնկրետ ֆակուլտետը ու ամբիոնը շահագրգռված են, որ դարձնեն ընթացքում մի տարով: Ինչ էլ լինի, ժամավճարից արդեն հալումաշ էի լինում՝ հազար տեղ դաս տալով: Հիմա կոնկրետ երկու առարկա ա, որոնցից մեկի համար էնքան փորձ ունեմ, որ նույնիսկ պատրաստվելու կարիք չեմ ունենալու, մյուսն էլ պիտի որ շատ հեշտ հունի մեջ ընկնեմ, որովհետև նույն առարկայի շարունակությունն ա:

    Մյուս տարվա սեպտեմբերի համար Լոնդոնի Ռոհեմթոնի համալսարանի Թատրոնի ամբիոնը ահագին ոգևորված ա թվում՝ ինձ որպես գիտաշխատող վարձելու: Մի տեսակ էն աստիճան ա էս պահին իրանց ոգևորությունը, որ մարդ մի քիչ կասկածամտորեն ա մոտենում: Ամեն դեպքում ինձ համար էլ ոգևորիչ ա, որ վերջապես մոտիվացնում ա ինձ հոդվածներով զբաղվել: Թե չէ մի պահ ոչ մի բանի հավես չունեի: Խնդիրն էն ա, որ վերջնական որոշումը իրանցից չի կախված՝ այլ համալսարանից դուրս ֆինանսավորող մարմնից, դրա համար մի քիչ զարմանում եմ իրանց ոգևորության վրա: Ինչևէ, եթե էս ոգևորության արդյունքում երեք հոդվածներս գոնե մուտք անեմ, աշխատանքը չլինի էլ, շնորհակալ եմ իրանց մոտիվացնելու համար: Համալսարանը ավարտելուց հետո նույնիսկ երբևէ չեմ մտածել, թե մի օր ոչ թե արաբերենի, այլ թատրոնի ամբիոնում դասախոսելու թեկուզ առայժմ միայն հեռանկար կունենամ: Իհարկե իմ թատրոնը մնում ու մնալու ա արաբական թատրոնը:

    Ես իհարկե Գլազգո էի ուզում տարբեր պատճառներով, այդ թվում անձնական: Գլազգոյից դեռ չեն մերժել, բայց եթե չմերժեն էլ, երևի ամեն դեպքում Լոնդոնի հետ փորձեմ՝ զուտ մարդկային գործոնը, իրանց ներգրավվածությունը հաշվի առնելով:

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.09.2019), Freeman (03.09.2019), ivy (02.09.2019), Life (03.09.2019), Progart (02.09.2019), StrangeLittleGirl (02.09.2019), Varzor (03.09.2019), _Հրաչ_ (03.09.2019), Արշակ (02.09.2019), Հայկօ (02.09.2019), Նաիրուհի (03.09.2019), Ներսես_AM (07.09.2019), Ուլուանա (02.09.2019), Տրիբուն (02.09.2019)

  13. #322
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հիշել թե վերջին անգամ ժամանցիս համար երբ եմ գիրք կարդացել ու ոնց որ թե ավելի քան հինգ տարի առաջ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.09.2019), StrangeLittleGirl (01.10.2019), Varzor (22.09.2019)

  15. #323
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ պատմեմ: Ուրեմն ամառը ավարտական միջոցառումս էր, հետո անմիջապես դրանից հետո մի ամսով աշխատանք ունեի ամառային դպրոցում ու անորոշություն՝ հացի խնդրի առաջ կանգնած: Դիմել էի մեր համալսարանում աշխատանքի, բայց չէին շորթլիստել նույնիսկ: Ոչ մի բանի մոտիվացիա չկար, տենդագին աշխատանք էի փնտրում: Նույնիսկ ֆիզիկական աշխատանքի համար ոչ մի տեղից հետս չէին կապնվում: Լոնդոնում գտնվող մի շինարարական ընկերության հայտարարություն գտա, մի տեսակ զգացվում էր, որ ընկերության տերերը հայեր են: Սիվիս ուղարկեցի, հինգ րոպեից զանգեցին, բա՝ հայերեն խոսո՞ւմ եք: Մի խոսքով՝ վաղն էլ արի, որ պահին ուզես, կարա՞ս ցեխ անես, պատ ներկե՞ս: Ո՞նց չեմ կարա: Դե եսիմ՝ փիէյջդի բան: Ահագին ինձ իհարկե դուխ տվեց, որ սոված չեմ մնա մինչև վիզայիս ավարտը, բայց պետք էր Լոնդոն տեղափոխվել, բա՝ կարաս մեր տանն էլ մնաս: Խնդրեցի մինչև սեպտեմբեր ժամանակ տալ: Հիմնական խնդիրս էն էր, որ փոսդոկի համար համալսարանների հետ բանակցում էի ու վախեցա՝ ժամանակ չունենամ շինարարության մեջ աշխատանքի ընթացքում:

    Ավելի հանգիստ խղճով սկսեցի տեղում ֆիզիկական աշխատանքներ փնտրել: Ամազոնում ինտերվյուի գնացի օգոստոսի վերջին: Ինտերվյուերի հետ խոսակցությունից հասկացա, որ շատ աշխատողների կարիք ունեն ու հաստատ վերցնելու են: Վիճակս կրիտիկական էր, ամսվա վերջին երկու կոպեկ ունեի ստանալու, որ գնաց տան վարձին ու կոնսուլ տաքս, մի հիսուն ֆունտ էլ մնաց ինձ: Ընդ որում կոնսուլ տաքսի հետ բանակցեցի, որ էդ ամիս կեսը վճարեմ: Էնքան հեշտ համաձայնեցին, որ դուրս գալուց հետո մտածում էի՝ պիտի խնդրեի՝ մյուս ամսվա վրա տեղափոխեին ամբողջ գումարը: Աշխատավարձս էլ չորս հարյուր ֆունտ պակաս էին վճարել, որ իրոք ինձ թողնում էր վաղվա օրվա հացի կարոտ: Համալսարանից ասացին՝ կներես թյուրիմացության համար, մյուս ամվա վերջին: Մինչև մյուս ամսվա վերջը ապրել ա պետք: Միակ հույսս Ամազոնի աշխատանքն էր՝ գիշերը հինգին սկսում ա մինչև առավոտվա տասնմեկը, ու երկու շաբաթը մեկ վճարում են: Բայց պատասխանը չի գալիս: Ամեն պահի պատրաստ էի սկսել:

    Սեպտեմբերի երկուսին համալսարանից նամակ եկավ, որ կներես խնդրել էիր՝ մեզ հետ մի տարով պայմանագիր, բայց քանի որ քո վիզան չի փակում մի տարին, կարող ենք՝ մի կիսամյակով, ուզո՞ւմ ես: Ո՞նց չեմ ուզում: Չեմ էլ խնդրո՞ւմ: Բացի սա դե երեկոյան լեզվի դասընթացն եմ վարում: Որոշեցի՝ իրանց չեմ գրի, մինչև պայմանագիրը չկնքեմ: Էնքան հետաձգեցի, որ ուշ էր նոր մարդ ճարելու համար: Բացի էդ հուսով եմ, որ նաև էն պատճառով, որ վատ դասատու չեմ՝ կադրերի բաժնի հետ բանակցեցին ու ինձ թույլ տվեցին համալսարանի համար ամբողջական դրույքի հետ միասին ժամավճարով աշխատել երեկոյան դասընթացի համար: Էս պահին պաշտոնապես շաբաթը 48 ժամ աշխատում եմ:

    Ամազոնի պատասխանը երբ արդեն եկավ, էլ պետք չէր: Ընկերներիցս մի երկու կոպեկ պարտք արեցի՝ մինչև ամսվա վերջ յոլա գնալու ու դե ամսվա վերջ վերադարձրեցի: Ընկերների տներում էի մնում, որ տրանսպորտի վրա գումար չծախսեմ:

    Էս պահին փաստորեն ոչնչի ժամանակ չունեմ: Գիշեր ցերեկ աշխատում եմ: Շաբաթը տասնինը ու կես ժամ լսարանում մենակ: Օր կա առավոտը իննին սկսում եմ, երեկոյան իննին ավարտում: Էդ օրը վաղն ա:

    Պլյուս հոդվածներ, պլյուս պոստդոկի դիմումներ: Մի հոդված սեպտեմբերին մուտք արեցի, մյուսը էս շաբաթ կանեմ: Լրիվ ռոբոտ վիճակ ա: Շաբաթ օրը տուն եմ գնացել գիշերը մեկին:

    Էս ամենի հետ ամենածիծաղելին էն ա, որ ամռանը երբ ամառային դպրոցում էի աշխատում, տանս մնում էր ընկերներիցս մեկը մինչև ինքը տուն կճարի, որովհետև ես հենց պիտի աշխատանքիս պայմաններով ապրեի հանրակացարանում: Ուրեմն ինքը աշխատանք ունի, ես առաջարկել էի՝ տունս մեկ ա դատարկ ա, գնա մնա, մինչև տուն ճարես քո ուզած: Ինքը գիտեր ֆինանսական վիճակիս մասին: Ասում ա՝ բեր ես մեկ ա քո տանն եմ մնում, գումար տամ, մինչև հարցերդ կարգավորվեն: Վայ, ասում եմ, ամո՞թ չի, ես եմ առաջարկել գաս մնա, ինչ փող ինչ բան: Համ ասում եմ, համ մտքիս գլխիս տալիս

    Մի ուրիշ ընկեր էլ, գիտեի, որ անօթևանության շեմին ա, ու շատ ա մնացել իմ տներում, երբ կարիք ա ունեցել: Միշտ իհարկե ես եմ առաջարկել: Շատ համեստ ու լավ տղա, ինքը երբեք չի դիմի՝ մինչև օրհասական չլինի վիճակը: Մտքիս ասում եմ՝ էս անգամ չեմ առաջարկելու: Հասուն մարդ ա, թող եթե պետք ա դիմի, համ էլ տունս մեկ-մեկ գոնե իմ միաձնյա տնօրինության տակ կլինի: Մի խոսքով, էս ռուս ընկերս մի ամիսուկեսի կարգի մնաց, գնաց, էս հայ ընկերոջս պատահական հանդիպեցի, կես ժամ դեսից-դենից խոսացինք, ասում եմ՝ դե գիտես իմ տան դռները միշտ բաց են քո առաջ Բա գամ, բայց վարձ կտամ, ինչքան կարելի ա թե չէ: Ես՝ չեմ չում, բա ամոթ չի Ամենաօրհասական վիճակներս ա օգոստոսի վերջեր: Մի խոսքով, վերջը ֆեսյբուքով էլ գրեց, թե թույլ տուր վճարեմ: Ասի դե լավ, բեր հիմա արի, հետո կխոսանք ԴԴԴ Դեռ պիտի խոսանք:

    Չհնչի թե բողոքում եմ ընկերներիցս: Ուղղակի տրագիկոմիկի հասնող վիճակս եմ ներկայացնում, որ ես տրանսպորտի գումար չունեի, բայց երեսս չի բռնում, որ մարդիկ իրանց բերանով առաջարկում են, պնդում են՝ ես վարձ վերցնեմ:

    Հիմա պատմում եմ, որովհետև սեպտեմբերի վերջին արդեն աշխատավարձս ստացա, և պարտք վճարեցի, և ավտոբուսի վարձ կարող եմ հոգալ: Հանգիստ կարող եմ խոսալ էս մասին: Իհարկե մինչև հունվար ա աշխատանքս:

    Համալսարանը էլի արաբերենի դասախոսի հայտարարություն ա դրել: Էլի եմ դիմելու: Տեսնենք: Իհարկե՝ եթե պոսդոկս լինի՝ կկարողանամ հանգիստ գիտությամբ զբաղվել: Բայց որը շուտ լինի, նրան եմ գնալու: Եթե վիզայի խնդիրը չլիներ, կսպասեի պոսդոկի պատասխանին, էս հաստիքին չէի էլ դիմի, Լոնդոն մեկ ա շինարարության գործը բարիշած ա

    Զուտ ասացի՝ վերջին ընթացքի արկածներիցս պատմեմ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.10.2019, 15:56:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.10.2019), ivy (07.10.2019), Life (07.10.2019), _Հրաչ_ (07.10.2019), Աթեիստ (08.10.2019), Բարեկամ (08.10.2019), Գաղթական (07.10.2019), Ծլնգ (08.10.2019), Յոհաննես (07.10.2019), Նաիրուհի (08.10.2019), Ներսես_AM (07.10.2019), Տրիբուն (07.10.2019)

  17. #324
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասերիցս: Ուրեմն արաբերեն «քանի»-ն «քամ» ա, բայց ուսանողներս չգիտեմ խի ամեն տարի սկսում են «քում» ասել: Էսօր առաջին կուրսեցիներին էդ բառն եմ սովորացնում: Ասում եմ դե հիմա խմբով՝ քամ, նորից, մի անգամ էլ, ուսանողները գոռում են, ուսանողները շոկի մեջ են, ես ավելի եմ ոգևորվում, նորից, ավելի բարձր, լավ ա, ավելի լավ ա, մի անգամ էլ, այո, այո, ուսանողները համ խմբով գոռում են, համ ավելի ու ավելի են շոկի մեջ: Մի խոսքով մի րոպեի չափ գոռացին՝ քամ, քամ, քամ, ես գոռացի՝ այոո, այոոո, ավելի բարձր, չեմ լսում, ևս մի անգամ: Հետո բացատրեցի, որ ուսանողնրը միշտ սխալ են արտասանում էս բառը, հուսով եմ՝ իրանք երբեք չեն սխալվի ու նոր գիտակցեցի՝ ինչ էր կատարվում. cum անգլերեն սերմնաժայթքել, օրգազմ ունենալ ա նշանակում, ուսանողները գոռում են՝ ժայթքիր, ես՝ այոո, ուսանողները՝ ժայթքիր, ես՝ այոո, ավելի բարձր Հույս ունեմ՝ պորֆեսորադասախոսական անձնակազմից ոչ ոք էդ պահին լսարանի կողքով չեն անցել

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.10.2019), Chilly (14.10.2019), ivy (11.10.2019), Life (11.10.2019), Varzor (13.10.2019), _Հրաչ_ (11.10.2019), Աթեիստ (11.10.2019), Գաղթական (11.10.2019), Ծլնգ (11.10.2019), Նաիրուհի (11.10.2019), Ուլուանա (11.10.2019)

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •