User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 331 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #31
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ակումբցիներից մեկի հետ էի խոսում վիտուալ այլ տարածքում, ասում ա՝ փնթփնթանոցում տակից վիրավորում ես մարդկանց, վերընթերցեցի գրածներս, բոլորն էլ ենթատեքստով են, այո, բոլորն էլ ակումբի գրառումներից ստացված տպավորություններիս մասին են, բայց ու՞մ եմ վիրավորել, չգտա, բարեկամս, այստեղ ես ընդամենը փնթնփնթում եմ, երբ մարդիկ տակից վիրավորում են, ուշադիր չես եղել

    ---------- Ավելացվել է՝ 23:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:09 ----------

    Հ. Գ. Եվ ընդհանրապես, մի՞թե վերնագիրը ձեզ չի վանում, մի կարդացեք «Փնթփնթանոցս»:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.06.2010, 09:53:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), rainbow (15.07.2010), Արևհատիկ (21.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Կաթիլ (05.07.2010)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.06.2010), Ariadna (29.06.2010), Arpine (13.08.2011), einnA (28.06.2010), Inna (27.02.2011), rainbow (15.07.2010), Tig (24.06.2010), Yeghoyan (25.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Դատարկություն (24.06.2010), Երկնային (24.06.2010), Էլիզե (24.06.2010), Ժունդիայի (24.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Կաթիլ (05.07.2010), Հայուհի (01.07.2010), ՆանՍ (25.06.2010)

  5. #33
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ընդհանրապես ում ինչ գործն է, որոշել եմ օրագրիս ձևաչափը փոխել, էլ չեմ խոսելու այն ամենի մասին, ինչ չեմ սիրում, այլ պատմելու եմ, թե ինչ եմ սիրում Սկսում եմ իմ քաղաքից

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.06.2010), Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), rainbow (15.07.2010), Tig (24.06.2010), VisTolog (24.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Երկնային (24.06.2010), Էլիզե (24.06.2010), Ժունդիայի (24.06.2010), Լեո (24.06.2010), Մանուլ (25.06.2010), ՆանՍ (25.06.2010), Ուլուանա (24.06.2010)

  7. #34
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ անելներից ամենաշատը կարդալ եմ սիրում: Կարդալ սկսել եմ այբբենարանը սովորելուց հետո ու մինչ օրս կարդում եմ: Ինչպես բոլոր «նորմալ» երեխաները այբբենարանից անմիջապես հետո Անանյանի մանկական վեպերն եմ կարդացել, առաջին կարդացածս արտահայտությունն էլ «Կիրովականի մսի կոմբինատ»-ն էր. իմ սենյակի պատուհանից է երևում, ընդ որում այդ ժամանակ դեռ «բ» տառը չէինք անցել, ինքս եմ գուշակել Երկրորդ դասարանում դասվարս թղթի վրա մի գրքի վերնագիր էր գրել, տվեց ինձ, որը տանը հարցնեմ՝ ունենք, թե չէ, նայեցի, ասացի ունենք, բայց հիմա ես դա կարդում եմ, ապշած ինձ նայեց, բա՝ խնդրում եմ, մի շաբաթով ինձ տաս, Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելներն» էին, ահավոր չեմ սիրում ուրիշին գիրք տալ, իսկ չորրորդ դասարանում տանեցիների հետ սաղ օրը կռվում էի, որ ինձ թողան՝ կանաչ հանրագիտարանի հատորները կարդամ, հասել էի վեցերորդ, թե յոթերորդ հատորին, էլ չէին թողնում, թե տեսողությունդ կփչացնես, տառերը փոքր են, բայց ես իհարկե ձևը գտա. կարդում էի, երբ տանը մարդ չկար Տեսողության հետ կապված մինչ օրս ոչ մի խնդիր չունեմ: Հա, չէի սիրում կարդալ այն, ինչ ինձ հանձնարարված է, դրա համար էլ դաս չէի սովորում, բայց որ տանը չնկատեն դա, գեղարվեստական գիրքը դնում էի դասագրքի մեջ, իբր դաս եմ անում, չնայած բռնվում էի Կարդում եմ այն ամենը, ինչ աչքովս կընկնի՝ խանութների ցուցափեղկերը, աֆիշները, ինչ-որ տեղ սեղանին դրված թղթի կտորները. մի խոսքով որակը կապ չունի, էնքան կարդալու բան լինի Բանակում էլ զուգարանի պատերի արձանագրություններն էի կարդում, բայց հետո պարզեցի, որ դրանք բոլորն են կարդում Բայց մի պրոբլեմ ունեմ, ահավոր արագ եմ կարդում, ինչի պատճառով հաճախ է լինում, որ ամբողջը չի տպավորվում մոտս, սակայն դրա լավ կողմն էլ այն է, որ նույն գիրքը երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ կարդալիս ինձ համար լիքը նորություններ են մնում դրանում Միշտ զարմացել եմ մարդկանց բողոքներից, թե լոկշ է, թե կյանքն անհետաքրքիր է, թե ուրիշներն ինչ կայֆեր են անում, իսկ մենք փող չունենք. ախր ինչպես կարելի է ձանձրանալ, երբ այսքան կարդալու բան կա
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.06.2010, 20:27:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.06.2010), A.r.p.i. (26.06.2010), Ariadna (29.06.2010), Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), rainbow (15.07.2010), Yeghoyan (27.06.2010), Yevuk (26.06.2010), Արէա (26.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Դատարկություն (27.06.2010), Էլիզե (26.06.2010), Ժունդիայի (26.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Լուսաբեր (28.06.2010), Հայկօ (27.06.2010), Ուլուանա (26.06.2010)

  9. #35
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ կարդալուց պատմեցի, պատմեմ նաև մանկությանս երկրորդ հոբբիի մասի
    Բոլոր հարազատներս, ազգականներս միշտ վստահ են եղել, որ ես նկարիչ եմ դառնալու: Հորեղբայրս նկարիչ է: Ռուսաստանում է ապրում, այնքան վաղուց չենք տեսել իրար, որ դեմքը չեմ հիշում. ասում են՝ արտաքինով, շարժուձևով, բնավորության որոշ գծերով իրար շատ նման ենք, և ահա բոլորը ապագաս էլ են նույն կերպ պատկերացրել
    Բնականաբար ինձ չէին կարող նկարչական դպրոց չուղարկել: Ատելով ատում էի նկարչական դպրոցը, բայց մինչև վերջ գնացել եմ որոշակի ընդմիջումներով:
    Կերպարվեստ շատ եմ սիրում, ակումբի նկարիչների հանդեպ առանձնահատուկ գորովանք եմ տածում: Դե իսկ ակումբցիների նկարներին նվիրված թեմաներն էլ ամենասիրածս թեմաներից են ակումբում:
    Հատկապես սիրում եմ լուսանկարչական ճշգրտությամբ նկարները, մանկական անվարժությամբ արված նկարները և էն նկարները, որոնց մեջ փոքր-ինչ սյուրռեալիզմ կա: Օրինակ, Բոտերոյի նկարները, եթե ծանոթ եք, կասկադի էն սև կատվի հեղինակն ա կարծեմ, կարծես լուսանկարչական ճշգրտությամբ արված լինեն, բայց բոլորն ու ամենը արտասովոր գեր են դրանցում: Նույնիսկ հայտնի նկարների արտանկարների շարք ունի էդ ոճով: Հրաշք ա իր գեր Մոնա Լիզան Էդպիսի գժական բաներ եմ սիրում
    Նկարչական դպրոցում ինձ ահավոր անտաղանդ էի զգում: Գծանկարից միշտ գերազանց էի ստանում, բայց ահա գունանկարի հետ լուրջ խնդիրներ ունեի: Ոչ թե գունային տեսողությունս էր թույլ, այլ պարզապես փնթիությունը թափվում էր նկարներիցս
    Տանը պաստելով էի գունանկարներ անում, դե պաստելի տեխնիկայի հետ նկարչականում չէինք ծանոթացել, ձեռքերով, մատներով լրիվ լղոզում էի, ինքս էլ ամբողջովին վերածվում էի ներկապնակի, մինչև ստանում էի իմ ուզած երանգները Դասատուս չէր հավատում, թե ես եմ նկարել
    Մի օր էլ նատյուրմորտ ենք նկարում, դասատուս եկել, հիացած նայում է, բա՝ նայի՛ր էս խնձորը, էս ինչ անմահական կտոր է, ամբողջ նկարը հասցրու էս մակարդակին: Ջրաներկ էր, էնքան ոգևորվեցի, էնքան անմահացրեցի էդ կտորը, որ թուղթը ծակվեց
    Հաջորդ տարի նկարչական չգնացի: Մի օր հորաքրոջս աղջիկը իր արտանկարներն էր ցույց տալիս իրենց տանը, նայում եմ՝ հա, լավն են, բայց ախր ինչ ա արել, ուրիշի նկարածը կամ լուսանկարը նայելով պատճենել է: Եկա տուն, տանեցիների՝ իմ արած դիմանկարներն եմ նայում, մտածում եմ՝ չէ, էդքան էլ անտաղանդ չեմ: Ասեմ, որ տանեցիները միշտ շատ գոհ էին մնում իրանց դիմանկարներից, բացի տատիցս, ով բողոքում էր, թե իրեն շատ եմ ծեր նկարում բայց ես ազնվությամբ մտադրված չէի անում, ոնց կար, նկարում էի Հատկապես մամայիս էնքան էի նկարել, որ ճեպանկարներ անելիս էլ էի դիմագծերը ստանում
    Մի խոսքով, հաջորդ տարի նորից գնացի նկարչական դպրոց: Էդ տարի գոբելեն գործել սովորեցի: Տանը հատուկ դազգահ սարքեցի, որքան հիշում եմ՝ հենք ա կոչվում, թելերը իրար գլուխ հավաքեցի, սկսեցի գործել, բնավորության մի գիծ ունեմ, ոչինչ կիսատ թողնել չեմ սիրում, գոբելեն գործելիս ինձ համար ամենահետաքրքիր պահը դազգահ պատրաստելն էր, հենց գործելը սկսեցի, հինգ րոպեում հավեսս փախավ: Բայց դե սկսել էի, պետք էր ավարտել: Էդ գոբելենը, եթե այն, ինչ ստացվեց, կարելի է այդպես անվանել մինչև օրս պահում եմ: Մի քիչ փնթի ա ստացվել, թելը կապ ընկած, կեսից նեղացող, գույները անհամապատասխան, բնդած տեղերը շատ, բայց դե ես եմ գործել, իմն ա
    Հաջորդ տարի էլի չգնացի նկարչական, բայց էտյուդնիկիցս անբաժան էի, քանի պաստել ունեի, նկարում էի: Նկարչական դպրոցում դասատուս ասել էր, թե ամենալավ ջրաներկերը լենինգրադյան ջրաներկերն են: 14 000 դրամ արժեր: Մեզ չէինք կարող թույլ տալ: Լենինգրադյան ջրաներկը մանկությանս մեծագույն երազանքն ա եղել
    Հաջորդ տարի նորից գնացի նկարչական դպրոց: Մի օր էլ մամաս հետս եկավ, տնօրենին ասում ա, որ տանը հաճույքով եմ նկարում, բայց դպրոց չեմ ուզում գնամ՝ ես խնդրում եմ Ձեզ, ինքս նկարչությունից էդքան չեմ հասկանում, գիտեմ՝ սիրում ա նկարել, բայց դպրոց գալ չի սիրում, եթե ինքը ինչ-որ ընդունակություններ, շնորհք չունի, անկեղծ ասեք, եկեք՝ չստիպենք, որ անիմաստ դպրոց գա: Ճիշտն ասեք, ու էլ չեմ ուղարկի: Դե փաստորեն արդեն երրորդ դասարան էի: Նախորդ օրն էլ երկու նոր տղա էին նկարչական բերել. եղբայրներ էին, իրենց հայրը պնդում էր, որ միանգամից չորրորդ դասարան նստեն, որովհետև լավ են նկարում: Մեղք չվերցնելով վրաս՝ խոստովանեմ, որ իրոք լավ էին նկարում: Դասատուս էլ իմ անունն ա տալիս, թե իբր ինչի ինձնից լա՞վ են նկարում, որ ես պետք է դասարան-դասարան գնամ, իրենք գան միանգամից ինձնից էլ մի դասարան բարձր նստեն: Մամայիս եկած օրն էլ տնօրենը, թե ամբողջ դպրոցում երեք հոգի կա, որ ես հույս եմ կապում նկարիչ դառնալու, մեկը ինքն ա, մյուս երկուսն էլ երկու աղջիկներ էին, որ հինգերորդ դասարանում էին, այսինքն չորս դասարան էր, իրենք ավարտել էին, բայց քանի որ հանրակրթականը դեռ չէին ավարտել, էլի գալիս էին նկարչական դպրոց: Էսպես համոզվեցի, որ չէ, երևի տաղանդ ունեմ: Էդ տարեվերջին նորից հիասթափվեցի, բայց մի տարի էր մնացել, ես էլ արդեն ասացի, որ չեմ սիրում սկսածս կիսատ թողնել, ու շարունակեցի չորրորդ դասարանն էլ:
    Ձեռքերս սկսել էին դողալ: Չգիտեմ՝ նկարելուց էր, թե ոչ: Բայց տանը, երբ էտյուդնիկիս դիմացն էի հայտնվում, ձեռքերս և շորերս պաստելոտվում էին, նկարի մեջ էի մտնում, ահավոր լարվում էի: Նկարելիս նյարդերս էն աստիճանի էին լարվում, որ պատկերացրեք մի փունջ ալյումինե մետաղալարեր, որ պտտել եք էնքան՝ էսա-էսա կկտրվեն: Արվեստի պատմություն էլ էինք անցնում: Իմացա, թե ինչպես ա Վան-Գոգը ականջը կտրել և այլն Տանը դադարեցի նկարել, պաստելներս, որ շատ քիչ էին մնացել, գույներ կային՝ էլ ընդհանրապես չունեի, լցրեցի էտյուդնիկիս մեջ ու դրեցի մի կողմ: Հետո ուսանող ժամանակ դրանք տվեցի ուսանողական մի ընկերոջ, ու ինքը հրաշք նկարներ նկարեց, չնայած նկարիչ չէր, բայց աբսուրդ դրամատուրգիա էր կարդում, նկարներն էլ էդ ոճով էին, վերջում էլ հատը 30 դոլարով ծախեց
    Նկարչական դպրոց էլ դրանից հետո գնում էի զուտ, որ ավարտեմ: Ավարտելուց հետո նկարելու նպատակով ոչ մի անգամ ձեռքս մատիտ չեմ վերցրել: Ձեռքերս էլ ոնց-որ չեն դողում, համենայն դեպս ոչ էն ժամանակվա պես: Գուցե կապ չուներ մեկը մյուսի հետ, բայց նյարդերս էլ երբեք էդ վիճակում չեն եղել
    Ասում են չէ՞՝ շնորհք ուներ, բայց չզբաղվեց: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի շնորհքն էնքան է, որքան անում է: Ես էլ էդքան նկարելու շնորք եմ ունեցել
    Չեմ փոշմանել, որ չեմ նկարում, չեմ կարոտել նկարելուն, երբեք մոտս նկարելու ցանկություն չի առաջանում, բայց երբ տեսնում եմ՝ մեկը նկարում է, չեք պատկերացնի՝ ինչպես եմ ուրախանում…
    Էլ ի՞նչ ասեմ… Էսքանը էլի
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.06.2010, 08:47:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.06.2010), Ariadna (29.06.2010), Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), My World My Space (27.06.2010), rainbow (15.07.2010), Shah (04.01.2011), Sona_Yar (29.06.2010), Yeghoyan (27.06.2010), Yevuk (28.06.2010), Արևհատիկ (27.06.2010), Դատարկություն (27.06.2010), Էլիզե (27.06.2010), Ժունդիայի (27.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Լուսաբեր (28.06.2010), Ուլուանա (27.06.2010)

  11. #36
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի էնքան եմ ասել, որ սենյակիս պատուհանից եկեղեցի ա երևում, որ բոլորին հասցրել եմ ձանձրացնել: Ակումբում առաջին ավատարս հենց էդ եկեղեցին ա եղել: Ժամի թաղեցոնց համար դա պարզապես եկեղեցի չի. մեծ բակ ունի ու նաև զբոսատեղի ա: Ժամանակին փոքր երեխաները եկեղեցու բակում ֆուտբոլ էին խաղում երեկոյան ժամերին. մի անգամ նկարչական դպրոցում ցանկացա դա նկարել, դասատուս ասավ՝ դա ի՞նչ սրբապղծություն ա Հիմա նման «սրբապղծություն» էլ չկա, գերեզմանաքարերին երեկոյան ժամերին նստողներն էլ են պակասել... Եսիմ, ինձ թվում ա՝ դա վատ ա. այ էն ժամանակ էր եկեղեցին իր համախմբող դերը խաղում, երբ այն և զբոսայգի էր, և ինչու չէ՝ մարզադաշտ, հավաքատեղի էր, հիմա եկեղեցի է, էն ժամանակ ժամ էր: Հետաքրքիր զուգադիպությամբ արաբերենում մզկիթին ժամիա են ասում, որ հավաքատեղի ա նշանակում: Չգիտեմ՝ ինձ թվում ա` ժամ բառը ինչ-որ աղերս ունի ժամիայի հետ. ոչ միայն տեղ է, որտեղ ժամն ես իմանում, այլ տեղ, որտեղ ժամա՛ա ես լինում, հավաքվում ես: Նոր եկեղեցիներ էլ կան քաղաքում, բայց դրանք ժամ չեն: Սիրում եմ մեր հին եկեղեցին, ամեն կիրակի ժամ եմ գնում, մոմ եմ վառում, Հայր Մերն եմ ասում, սովորույթի ուժ ա մոտս, մոլեռանդ չեմ, նույնիսկ վստահ չեմ, որ Աստծուն հավատում եմ, ուղղակի ժամը կանչում է: Ինչ է կարոտը, ինչպես կարելի է այն նկարագրել, չգիտեմ, բայց որ երկար ժամանակ քաղաքում չեմ լինում, մեր Ժամը ինձ երազ է գալիս. ինձ համար կարոտը էն ա, երբ երազում մեր Ժամն եմ տեսնում: Մեր Ժամը մտնելուց առաջ մոմ վառողները պարտադիր երեք պտույտ են մոմը ձեռքներին անում եկեղեցու շուրջը, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել դա, մենակ մատաղի գառներին են ուրիշ տեղերում պտտում: Սա երևի հենց իր նաև զբոսավայր լինելու հետ ա կապված, փոքր քաղաք ա, առաջ ավելի փոքր ա եղել, ու քանի մեծանում ա, քանի ժամանցի վայրերը շատանում են, Ժամը կորցնում ա իր բազմագործառույթությունը: Լա՞վ ա: Իհարկե լավ ա, 21-րդ դար, ինտերնետ, չեմ իմանում ինչ, քլաբեր, կազինո, բիլյարդանոց, եվրոֆուտբոլ, մանկոյի կամ քույրականի դեմը աղջիկ տենալու, գնալու տեղերը շատացել են, բայց ես տխրում եմ, որ Ժամը էլ ժամա՛ա անելու տեղ չի, որ Ժամը լուծարվում ա, մնում ա եկեղեցին

    Էս էլ Ժամը SDC12864.jpg

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.06.2010), Ariadna (29.06.2010), Inna (27.02.2011), KiLa (29.06.2010), My World My Space (28.06.2010), rainbow (15.07.2010), Shah (04.11.2010), Sona_Yar (29.06.2010), StrangeLittleGirl (03.02.2013), Yeghoyan (29.06.2010), Yevuk (28.06.2010), Դատարկություն (28.06.2010), Ժունդիայի (30.06.2010), Ինչուիկ (30.06.2010), Ձայնալար (29.06.2010)

  13. #37
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թագավորանիստից մի քանի լուսանկար էր պետք, երեկ երեկոյան գնացքի ռելսերով գնացի Թագավորանիստ, նկարները այստեղ չեմ դնում, որովհետև սիրուն տեսարաններ չէր, որ պետք է նկարեի, ինչևէ, բայց քանի որ սկսել եմ պատմել սերերիցս, չեմ կարող չխոսել անտառի մասին: Փոքր ժամանակ գիտեինք յուրաքանչյուր ծաղիկի սեզոնը ու հերթով գնում էինք ձնծաղկի, մանուշակի, կովածաղկի, մայիսյան վարդի, պուտ-պուտի, յասամանի: Ձնծաղկի համար Ղըռեր էինք գնում, Ղըռեր ասում ենք չգիտեմ Բազումի թե Փամբակի լեռնաշղթային, գիտեմ, որ Վանաձորը այդ երկու լեռնաշղթաների մեջտեղում ա, բայց թե որը որն ա, չգիտեմ Ղըռերից նաև կապույտ և կարմիր երիցուկներ էինք բերում, յուրաքանչյուրն իր հատուկ վայրն ուներ: Կապույտ երիցուկները սովորականից կարճ էին, գուցե երիցուկ էլ չէին, բայց շատ նման էին, իսկ կարմիրները ծաղկամանի մեջ երկու օրում սպիտակում էին, երևի հողի մեջ պղնձի բաղադրությունն էր շատ, թե ինչ, երանգը դրանից էր Մի անգամ էլ Ղըռերից մեծ փնջերով սարի սմբուլ էինք բերել, էն էլ պարզվեց, որ տանը դնել չի կարելի, վատ նշան ա Ղըռեր գնալու համար գերեզմանների միջով ենք անցնում, դրա համար գերեզմանների հետ կապված բանահյուսական պատմություններից, որ սիրում են ճամբարներում խարույկի մոտ պատմել, երբեք չեմ վախեցել Հա, Ղըռեր գնում էինք նաև սպիտակ հողի, դա մի մեծ փոսի մեջից էինք հանում, էդ հողը օգտագործում էին աման լվանալու համար Մանուշակը, կովածաղիկն ու պուտ-պուտը արդեն Թագավորանիստից էինք բերում, որ ավելի մոտ է: Կովածաղիկն աշխարհի ամենաբուրավետ ծաղիկն ա ու շատ սիրուն ա, անունին մի նայեք, գրական կարծեմ գնարբուկ են ասում, յասաման բերում էինք աչիստնոյից, մեր մանկական լեզվով եմ էդ բառն ասում, թե այդտեղ ինչ էին մաքրում, չեմ ասի՝ հակագեղագիտական բնույթ չտալու օրագրիս
    Հիմա երեխաները՝ համենայն դեպս մեր բակի, համարյա անտառ չեն գնում կամ գնում են քեֆի, ծաղկի համար չեն գնում, մենք շատ-շատ հետներս հացուպանիր տանեինք կամ ծխախոտ՝ տանից թաքուն ծխելու, ինչ խորոված, ինչ քեֆ, ռոմանտիկա չկա հիմա
    Սիրում եմ Ղըռերը, գերեզմանները, Թագավորանիստը, հետևի անտառն ու դրա հետևում գտնվող Բուդաղի թալեն, որին հասնելու համար ռելսերով քանի կմ քայլել ա պետք, Բուդաղի թալեն հանգստանալու լավ տեղ էր, մեծ բացատ էր, հիմա գյուղացներին են տվել ու վար ու ցանք են անում, թե ասա, քիչ հող ունեք, քաղաքի հողերին եք աչք գցել… Աչքիս առաջ ինչքան ա փոխվել Վանաձորը, ու էս գրառումներս անելիս եմ դա զգում, չէի էլ նկատել, Կիրովականն ավելի լավն էր, իսկ երբ տատս Ղարաքիլիսայից ա պատմում, հասկանում եմ, որ Ղարաքիլիսան էլ ավելի լավն ա եղել

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.06.2010), Agni (30.06.2010), Ariadna (30.06.2010), Mephistopheles (15.07.2010), My World My Space (30.06.2010), rainbow (15.07.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (30.06.2010), Yevuk (30.06.2010), Արևհատիկ (30.06.2010), Դատարկություն (30.06.2010), Էլիզե (30.06.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (30.06.2010), Լուսաբեր (01.07.2010), Կաթիլ (05.07.2010), Ձայնալար (30.06.2010)

  15. #38
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էն դեպքն էր, որ գրում եմ, հետո փոշմանում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 01.07.2010, 11:06:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Ariadna (01.07.2010), einnA (01.07.2010), Inna (27.02.2011), VisTolog (02.07.2010), Արևհատիկ (02.07.2010), Երկնային (02.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (02.07.2010)

  17. #39
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ մեզ՝ հայերիս Անսպառ բանահյուսական նյութ ենք տալիս խոսքարվեստի պատմությանը:

    Հենց նոր հեռախոսազանգ, վերցրեցի.
    -Լսում եմ:
    -Ալո, Էմիլ, դու՞ ես…
    -Սխալ եք զանգել:
    -Իյա ասավ ու հեռախոսը անջատեց Կներեք էլի, որ սխալ էիք զանգել

    Էս քանի օրը ընկերոջս մեքենայով գնում ենք, հետիոտնի համար չնախատեսված տեղում, հետիոտնի համար չնախատեսված ժամանակ և հետոտնի համար անկանխատեսելի արագությամբ մի կին էր փողոցը հատում, ընկերս հասցրեց կանգնեցնել մեքենան, կինը շրջվեց դեպի մեքենան.
    -Անասուն: Էդ տղայի եղբայրը լիներ, դրանից հետո էդ կնոջը հաստատ վրաերթի կենթարկեր, բայց ինքը հումորով տղայ ա, ընդամենը ծիծաղեց

    Մայթով քայլում եմ, երկու երիտասարդ կին զրուցելով, դիմացը չնայելով մեծ արագությամբ գալիս են, մինչև կհասցնեմ աջ քաշել, նրանցից մեկը բախվում է ինձ ու.
    -Դիմացդ նայի հա
    Դրանից հետո ես

    Մեր շենքի իններորդ հարկ մի տղա է գալիս, վերելակը կանչում է, հենց էդ պահին իններոդ հարկից մի աղջիկ վերելակով իջնում է, տղան առաջին հարկից բնականաբար դա չի տեսնում, հենց առաջին հարկում դռները բացվում են, մի քիչ էլ էդ պահին երևի մտքերով տարված, ուզում է ներս մտնել, մեկ էլ ներսից էդ աղջիկը.
    -Չոոոոոոոոո՜շ

    Մի խոսքով, երևի էս ամեն ինչը զայրանալու բաներ են, բայց եթե չլինեին, ինչպե՞ս էր հարստանալու մեր ժողովրդական բանահյուսությունը, ես ժպիտով են նայում նման բաներին, ձեզ էլ նույնն եմ խորհուրդ տալիս

  18. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Ariadna (02.07.2010), Arpine (13.08.2011), Chilly (02.07.2010), E-la Via (03.08.2010), einnA (02.07.2010), Inna (27.02.2011), rainbow (15.07.2010), Shah (04.01.2011), unknown (12.07.2010), VisTolog (02.07.2010), Yeghoyan (02.07.2010), Արևհատիկ (02.07.2010), Դատարկություն (02.07.2010), Երկնային (02.07.2010), Ինչուիկ (02.07.2010), Լուսաբեր (02.07.2010), Կաթիլ (05.07.2010), Ձայնալար (02.07.2010), Մանուլ (12.07.2010), Ուլուանա (02.07.2010), Ռուֆուս (02.07.2010)

  19. #40
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկը պիտի փնթփնթամ բայց
    Չնայած Մաթևոսյանի համար առանձին թեմա եմ բացել, բայց գոնե մի գրառում չեմ կարող չնվիրել իրեն, մանավանդ որ էն 5000 տարեկան տրեխի թեմայում ինչ գրում եմ, ջնջվում ու տուգանվում կամ դատափետվում ա
    Մի հատ 5000 տարեկան տրեխ են գտել ու հայ-հայ, բա գիտե՞ք՝ սա ինչ ա նշանակում, էս տրեխը մեզ դասում ա աշխարհի ամենաքաղաքակիրթ ազգերի դասը, սրանով մենք մեր արժանի տեղն ենք գրավում համաշխարհային քաղաքակրթության և մշակույթի պատմության մեջ, Հայաստանը տուրիզմի կենտրոն է դառնում, ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները շտապում են Հայաստան՝ տեսնելու աշխարհի ութերորդ նորահայտ հրաշալիքը, տրեխանախշ բացիկները միլիոնավոր օրինակներով վաճառվում են ամբողջ աշխարհում, բայց ասում են մի գրող ունենք, որ սուս-փուս, վիզը ծուռ գրել ա, էնպես ա գրել, որ իր գրածը կարդացող ցանկացած ազգի ներկայացուցիչ հասկանա, որ էս մարդը մի ազգից ա, որ ահա մեր օրերում էնպիսի գրականություն ա ստեղծում, որ էսօրվա համաշխարհային գրականության պատմությունն ա կերտում, անգլերեն թարգմանությունը որ այսպես լավն ա, բա բնագիրը ոնց կլինի, չնստե՞մ հայերեն սովորեմ Ու էս տարի, ասում են, էս գրողի հոբելյանն էր, ու ի՞նչ, ինչպե՞ս նշվեց, ո՞վ իմացավ, Հայլուրով երկու ռեպորտաժ ու վերջ:
    Ես Մաթևոսյան եմ ասում, բայց վաղը չէ մյուս օրն էլ Մհեր Մկրտչյանի հոբելյանն ա…
    Էսօր չգիտեմ ունենք թե չէ, բայց հաստատ լավ երեկ ենք ունեցել, ու ամոթ ա, որ մեր երեկվա մասին լռելով հնությունից բորբոսնած հերվա չլերը հանել ենք ու դրոշի պես ծածանում ենք. «Զարմայր նահապետ, չէ՜ մի զահրումար նահապետ»,- ականջդ կանչի Հրանտ Մաթևոսյան:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.07.2010, 23:31:

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Ariadna (02.07.2010), Arpine (13.08.2011), cold skin (02.07.2010), einnA (02.07.2010), KiLa (02.07.2010), murmushka (02.07.2010), My World My Space (02.07.2010), rainbow (15.07.2010), unknown (12.07.2010), Yeghoyan (02.07.2010), Արևհատիկ (02.07.2010), Դատարկություն (02.07.2010), Ինչուիկ (02.07.2010), Մանուլ (06.07.2010), Ներսես_AM (02.07.2010), Ուլուանա (02.07.2010)

  21. #41
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք ոչ ոքի չի լսում, ոչ ոք ոչ ոքի չի հասկանում… Գիտեմ, որ գիտեք, այս մասին հատորներ են գրվել, որոնք կարդալու հարկ էլ չկա իմանալու համար: Ամենակարևոր բաները չենք էլ ասում, իսկ ինչքան է լինում, որ կարիքն ունենք ասելու, բայց ինչպես ասես, ասես ու դիմացինդ հասկանա, որ դու էլ ես մարդ՝ իր նման, դու էլ ես զգում, դու էլ ես մտածում, չէ է, պետք չի, ավելի լավ է լռել, մանավանդ որ մեկ ա՝ ասես էլ, ինքը քեզ չի լսելու, չի հասկանալու, ինքը լսելու ա այն, ինչ ուզում ա, հասկանալու այն, ինչ ուզում ա... Բա պե՞տք ա… Դե, մեկ-մեկ իսկապես պետք ա լինում… Ինչևէ, վիրտուալը դրանով ա լավ, որ կարող ես ազատ, արխային խոսել, ասել այն, ինչ ուզում ես, անկեղծանալ, ասել, որ, չամիչ շատ ես սիրում կամ մի ուրիշ տարօրինակ բան, մեկ ա՝ ոչ ոքի չես ճանաչում, ոչ ոք քեզ չի ճանաչում, հետո այնպես չի լինի, որ հանդիպես մեկին ու քեզ վատ զգաս, որ ահա այս մարդու մոտ ես անկեղծացել եմ, ինքը գիտի, որ ես չամիչ շատ եմ սիրում… Ով իմանար, որ այսքան շուտ վիրտուալը ռեալ կդառնար Մարդիկ, որոնք նախկինում ընդամենը մականուններ ու ավատարներ էին, իրական մարդիկ դուրս եկան, որոնց հետ կարելի է զրուցել, սուրճ կամ գարեջուր խմել, քեֆ անել, տարածությունը կրճատվել է… Բայց մի տարօրինակ, անհասկանալի պատ է հայտնվել, և որքան բաժանող տարածությունը փոքրանում է, պատն ավելի է մեծանում… Զգացե՞լ եք, որ նամակներում ավելի հեշտ ենք ասում կարևորը, քան անմիջական շփման ժամանակ… Դասընկերների հետ, որոնք երբեք մեր մտերիմները չեն եղել, ադնակլասնիկիով հումորներ կարող ենք անել, ասել-խոսալ, ծիծաղել, պատմել պլաններից, իսկ հետո քաղաքում հանդիպելիս բավարարվել ձեռքսեղմումով Օտարման մասին այս գրառումս, եթե գրեի այն ժամանակ, երբ նորեկ էի ակումբում, ավելի երկար ու անկեղծ կլիներ, իսկ հիմա այսքանն արդեն երկմտանքով եմ հաստատում

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.07.2010), einnA (08.07.2010), Progart (23.07.2017), rainbow (15.07.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (05.07.2010), unknown (12.07.2010), Արևհատիկ (05.07.2010), Դատարկություն (05.07.2010), Էլիզե (05.07.2010), Ժունդիայի (05.07.2010), Ինչուիկ (08.07.2010), Լուսաբեր (05.07.2010), Մանուլ (06.07.2010)

  23. #42
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեչ եղե՞լ ա, որ ձեզ վրա ատրճանակ պահեն, իսկ դուք ժպտաք կամ հազիվ զսպեք ձեր ծիծաղը
    Ինչքան խնդիրներս շատ են լինում, էնքան շատ եմ հակված լինում ծիծաղելու և զվարճանալու, էս վերջերս ինձ թվում ա՝դեպրեսիայի մեջ եմ Մի երկու անգամ փորձել եմ մտերիմ մարդկանց հետ զրուցել էդ թեմայով, ամփոփվել, փորձել իրենց օգնությամբ, զրույցի օգնությամբ հասկանալ պատճառը, նայել են դեմքիս ու չեն հավատացել, զգացել եմ, որ լուրջ չեն վերաբերվում, մեր պրոբլեմները, քո ժպտադեմ դեպրեսիան, դե էլ ինչ խոսաս դրանից հետո

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.07.2010), A.r.p.i. (08.07.2010), Arpine (13.08.2011), einnA (08.07.2010), Inana (12.07.2010), rainbow (15.07.2010), Shah (03.08.2010), unknown (12.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (09.07.2010), Դեկադա (08.07.2010), Երվանդ (08.07.2010), Էլիզե (12.07.2010), Ինչուիկ (08.07.2010), Կաթիլ (13.07.2010), Ուլուանա (08.07.2010)

  25. #43
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, բնականաբար փոքր ժամանակ սիրել եմ գրել… Ինչքան երեխաներ կային, որ դպրոցում ատում էին շարադրություննները, իսկ ես ուրախանում էի, երբ շարադրություն էին հանձնարարում Սկզբում իմ փոխարեն մայրս էր գրում, որովհետև ես գրում էի այն, ինչ մտածում էի, իսկ մտածածս միշտ չէ, որ հանձնարարելի էր «Իմ ապագա քաղաքը» վերնագրով շարադրություն էին հանձնարարել, գրել էի, թե ահա փողի կուրսը ընկնում է, ծառերը կտրում և վառում ենք, որ տաքանանք, փողոցները կեղտոտ են, մարդիկ երկրից փախչում են, և պատկերել էի այն ապագան, որ դրանից հետևում էր Մայրս գրեց, թե ապագայում քաղաքը որքան կանաչ է, ինչ գեղեցիկ է, մարդիկ որքան ուրախ են ու երջանիկ, և դպրոցում այդ տարբերակն էլ գրեցի Բայց աստիճանաբար սկսեցի ըմբոստանալ ու ինքս գրել իմ շարադրությունները, հետո նույնիսկ եղբորս համար էի գրում: Մի օր եղբորս համար շարադրություն եմ գրել, նաև հանձնարարել են նախադասություններ կազմել, այդ թվում եղբայր բառով: Եղբայրս գրել էր. «Այսօր եղբայրս ինձ համար շարադրություն գրեց»
    Բայց միայն դպրոցում հանձնարարվածով հնարավոր չէր հագեցնել գրելու հանդեպ ունեցած իմ կիրքը… Փոքր ժամանակ սերիալներ էի գրում Մեկը, որ կոչվում էր «Անտառում», հեքիաթների հերոսների մասին էր, մյուսը՝ Պուպկինի, ում մասին «Շկիդի» հերոսները ֆիլմ էին նկարել, ես էլ մեծ ոգևորությամբ ու ամենայն լրջությամբ շարունակում էի Պուպկինի արկածները… Հիմա չեմ հիշում, թե ինչեր էր անում Պուպկինը իմ գրածներում, բայց այնքան էի գրել, որ գրոտածս թղթերը մի ամբողջ արկղ էին զբաղեցնում: Հետո այդ թղթերը վառարանի համար որպես կպչան ծառայեցին
    Հեքիաթների հերոսների մասին սերիալը ավելի շատ է տպավորվել մոտս, որովհետև դրանից մի հատված շենքի երեխաներով նույնիսկ բեմականացրեցինք Գրված էր սերիալային բոլոր օրենքներին համապատասխան՝ ինտրիգներ, լարված փոխհարաբերություններ, ամուսնական դավաճանություն, սպանություններ, ապօրինի զավակներ, բռնաբարություն և յուրաքանչյուր սերիայի ավարտ ամենադրամատիկ պահին Յուրաքանչյուր սերիա զբաղեցնում էր մեկ էջ, այսինքն էջը կարող է չլրացվեր, բայց հաջորդ սերիան նոր էջից էի սկսում: Ահա դրանցից մեկը. «Կարմիր Գլխարկը փախչում է, Գայլը հետապնդում է նրան, սերիան ավարտվում է այն պահին, երբ Գայլը, ուր որ է, կբռնի Կարմիր Գլխարկին» Իսկ այսքանը կեսժամանոց սերիայում տեղադրելու խնդիրը մնում էր ռեժիսորի վրա «Անտառում» սերիալս էլ է օգնել մեզ տաքանալու հարցում, հիմա այս կարևորագույն գրական փաստաթղթերից մի էջ էլ չկա Նման բաներ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.07.2010, 11:14:

  26. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), A.r.p.i. (12.07.2010), Agni (12.07.2010), E-la Via (12.07.2010), Fender (12.07.2010), Inana (12.07.2010), KiLa (12.07.2010), My World My Space (12.07.2010), Norton (12.07.2010), rainbow (15.07.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (12.07.2010), unknown (12.07.2010), _Հրաչ_ (12.07.2010), Արևհատիկ (12.07.2010), Դատարկություն (12.07.2010), Դարք (13.07.2010), Էլիզե (12.07.2010), Ժունդիայի (13.07.2010), Ինչուիկ (12.07.2010), Մանուլ (12.07.2010), Ուլուանա (12.07.2010)

  27. #44
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. հեղինակի ցանկությամբ «Տնաշենի փնթփնթանոց» թեման հետայսու կկոչվի «Տնաշենի»:

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.07.2010), Inna (27.02.2011), Shah (03.08.2010), Yellow Raven (15.07.2010), Դեկադա (13.07.2010), Մանուլ (13.07.2010), Ուլուանա (13.07.2010)

  29. #45
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,543
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնպես անսովոր ա, համարյա մի տարի ա՝ պարտք համարյա չունեմ: Դե, ընտանիքիս հետ եմ ապրում, երբ գումարս չի բավարարում, հարազատներից եմ վերցնում՝ բնականաբար ոչ պարտքով: Իսկ մինչ այդ բացառիկ տաղանդ եմ ունեցել պարտք կուտակելու և որ ավելի կարևոր է՝ պարրտքով փող հայթայթելու: Բայց ասեմ, որ պարտքերս վճարելու հարցում միշտ պարտաճանաչ եմ եղել, թեկուզ դա արել եմ այլ պարտքերի հաշվին Ուսանող ժամանակ Երևանում ամենաքիչը տասնմեկ տուն եմ փոխել: Ամեն անգամ նոր տուն տեղափոխվելիս առաջին հարցը կողքի խանութում նիսյայի գործ դզելն էր: Կապ չուներ, թե այդ պահին ես փող ունեի, թե ոչ: Ես առաջին իսկ օրը խանութից նիսյա էի վերցնում, ինձ ապահովում էի խանութով, որ փող չունեցածս ժամանակ նիսյա կտար: Ո՞վ է ասել՝ այ մարդ, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք: Ես ազնվորեն հետևում էի այդ խորհրդին Հետաքրքիրն այն էր, որ հաճախ բնակարան վարձակալել եմ ընկերների հետ, որ այդ տանը ինձնից ավելի վաղ էին ապրում, ու երբեք նրանց այդ խանութից նիսյա չէին տվել, ոչ մի թախանձնանք նրանց չէր օգնել: Էլ չասեմ էն դեպքերի մասին, որ տանտերերը, որոնց մոտ վարձով էի ապրում, ինձ խնդրում էին, որ իրենց կողքի խանութից իրենց համար նիսյա վերցնեմ Բանակում չայնի կար, երբ նոր էի տեղափոխվել այդ զորամաս, մեկ-երկու օր չէր անցել, ընկերոջս հետ, որի հետ նույն զորամասից էինք տեղափոխվել, գնացինք չայնի, ես էի հրավիրել, հաշիվը ես պետք է փակեի, վերջում ընկերս ապշած մնաց, երբ ասեցի. «Ռայա տոտա, դե սա էլ ավելացրա երեկվա պարտքին» Երբ դուրս եկանք, ընկերս թե՝ «Իսկ գիտե՞ս, որ Ռայան ոչ ոքի նիսյա չի տալիս, նույնիսկ սպաներին» Ռայա տոտան ավելի ուշ ինձ ոչ միայն նիսյա էր տալիս, այլ հսկայական նիսյա կուտակածս ժամանակ նույնիսկ պարտքով փող էր տալիս, նույնիսկ մի երկու հոգու համար հույժ անհրաժեշտ ժամանակ կարողացել եմ այդպես փող ճարել Ինչպե՞ս էր դա ստացվում ինձ մոտ, ո՞րն է իմ հմայքի գաղտնիքը, ինչպես հայտնի գովազդում է ասվում չեմ ասի

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Ariadna (15.07.2010), Arpine (13.08.2011), Inna (27.02.2011), KiLa (16.07.2010), Mephistopheles (15.07.2010), My World My Space (15.07.2010), Norton (16.07.2010), rainbow (15.07.2010), Shah (03.08.2010), Sona_Yar (26.07.2010), Tig (15.07.2010), Արևհատիկ (16.07.2010), Դատարկություն (15.07.2010), Դեկադա (15.07.2010), Էլիզե (15.07.2010), Ժունդիայի (15.07.2010), Լուսաբեր (16.07.2010), Կաթիլ (31.07.2010), Ձայնալար (03.08.2010), Ներսես_AM (15.07.2010), Ուլուանա (15.07.2010), Ռուֆուս (15.07.2010)

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •