User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գիշերային

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գիշերային

    ...click click click BING zzzzzzzz KnOcK kNoCk TaDaaaam piiiiiii click click RiiiiiiiiiNG dzzzz...
    ***
    Այ սենց էլ աշխատում ենք:

    Առավոտ տնից դուրս ես գալիս, տաքսի ես բռնում. «Ձյաձ ջան, բլաբլաբլա բլաբլա, բլաբլա՞»: «Բլաբլա, բլաբլա ջան»: Ճանապարհին՝ «Հլը էս բլաբլաբլան ոնց ա բլաբլաբլա բլաբլա, ես դրա բլյա բլյաբլյա»: «Բլա...»: «Բա որ ես բլաբլաբլաբլա, է՜ն ժամանակ երբ բլաբլաբլա բլաբլա բլա, խի ես սե՛նց բլյաբլյա՞, բլա»: «Բլա, բլա»: «Ես միշտ չի, է՜, որ բլա բլաբլա, ուղղակի բլաբլա բլա բլաբլա»: «Բլա»: «Մանր չունեմ»: «Բլյա...»

    Հասնում ես գործի տեղը, առավոտ շուտ բոլորին՝ «Բլա բլա, բլաբլա ջան»: «Բլա, Հայկ ջան»: Բոլորը շատ են: «Հայկ ջան, բլա, բլա բլա բլաբլա, բլաբլաբլա՞, բլա»: «Բլա, բլաբլաբլա ջան»: Իսկ հետո՝ բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա՜... Անընդհատ, անվերջ, անսպառ ու ամեն ինչի մասին, որ հիմնականում կարելի է համառոտագրել մեկ բառով՝ բլյա: Ցրված բլա, ջղայնացած բլա, կեղծ բլա, ժպիտով բլա, քոնթի բլյա, հոգնած բլա, բլած բլա, բլա-ի բացակայություն, զբաղված բլյա, բլյա-ի տղա, բլա՞: Խշշշշշշշշ... Տու՜, տու՜, տու՜... Ռեփորթ տու, փոխանցման հաշիվ տու, օքեյ տու, թեյբլ տու, ըփրուվ տու, ստեպլերը տու, էյ փի ար տու, յա՛ն տու, թայմշիթ տու, յա՛ն տու բլյա, մի հատ մատիտ կտա՞ս (ՏՈՒ՛), ալո՞ -> տու՜-տու՜-տու՜... ՉԸՐԸ՜ԽԿ: click click click click, RiiiiiiiiiiNG... Վայրկյանների սլաքը ֆռռում ա՝ չկ, չկ, չկ, չկ, չկ, չկ, չկ, չկ... Մեկի մոտ «дожить бы до перерива» վիճակ ա, մյուսը ժամուկես ա՝ հեռախոսով նշանածի հետ «բլա, բլա բլա բլա՞, բլա բլա՜, բլաբլաբլաբլա, բլաբլա՞, բլա բլա...» Բլյա՛:

    Հետո՝ վայրկյանների սլաքը լի՜քը չկ-չկ-չկ, մուկը լի՜քը քլիք-քլիք-քլիք, հեռախոսը լի՜քը զնգ-զնգ-զնգ, մեքենան լի՜քը պիբիպ-տիդիտ (տինդիրիտ), մարդիկ լի՜քը բլա-բլա-բլա, անձրևը լի՜քը խշշ-խշշ-խշշ, բեջը՝ պի՛, ու տուն: «Բլաբլա՛, բլա ջան»: «Բլա, բալա ջան»:

    Իսկ տանը էս ամեն ինչին գալիս ա փոխարինելու մեծն ՉԽԿ-ը... Connected to Internet... չխկ չխկ չխկ չխկ չխկ չխկ չխկ... բարևոնցես... չխկ չխկ չխկ չխկ... լավեմդու՞... չխկ չխկ չխկ չխկ չխկ չխկ չխկ... նորմալմերսի... չխկ չխկ չխկ... չխկ չխկ... չխկ... չխկչխկչխկՉԽԿ ՉԸ՜ԽԿ... Disconnect, Shut Down:
    ***
    Զարթուցիչը՝ ԱԱԱԱԱհհհհհՀՀՀՀաաաաաԱԱԱԱաաաաաԱՄՄՄմմմմմմՄՄՄՄՄՄմմմ...
    ***
    ...«Ձյաձ ջան, քշի բլաբլա»: «Բլա, բլաբլա ջան»:
    ***
    ...fsssss click click zzzzzzzz RiiiiiiiiiNG KnOcK kNoCk click BONG TaDaaaam click click dzzzz...
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.05.2010, 22:10:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.05.2010), A.r.p.i. (07.05.2010), Ariadna (07.05.2010), boooooooom (25.07.2015), CactuSoul (07.05.2010), Chilly (09.08.2013), Chuk (06.05.2010), cold skin (07.05.2010), Enigmatic (11.05.2010), Farfalla (07.05.2010), Freeman (25.06.2011), impression (07.05.2010), Inna (01.02.2011), Katka (11.05.2010), Kuk (11.05.2010), Lion (17.12.2010), Mephistopheles (05.06.2010), min-mak (19.12.2010), Minerva (07.05.2010), murmushka (07.05.2010), My World My Space (06.05.2010), Norton (07.05.2010), SSS (07.05.2010), StrangeLittleGirl (31.08.2010), Ungrateful (07.05.2010), Yevuk (07.05.2010), Zangezur (18.05.2010), Անջրպետ (24.05.2013), Արևածագ (11.05.2010), Գաղթական (18.07.2010), Դատարկություն (06.05.2010), Ժունդիայի (06.05.2010), Ինչուիկ (12.11.2010), Ձայնալար (06.05.2010), Մանուլ (07.05.2010), մարիօ (15.05.2014), Նիկեա (11.09.2014), Ռեդ (06.05.2010), Ռուֆուս (06.05.2010), Ֆրեյա (26.05.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Folded in 6th

    Օրիգամի:

    Աշխատավայրում՝ սեղանիս վրա, երեք փոքրիկ գույնզգույն վիշապիկներ են հարմար տեղավորվել: Կանաչը, Նարնջագույնն ու Վարդագույնը: Վիշապիկները ավանդույթ են, հինուբարի ավանդույթների դարակից. յուրաքանչյուր նոր աշխատավայրում առաջին իսկ ազատ րոպեն հարկավոր է օգտագործել որևէ քառակուսի թուղթ ծալծլելու ու վիշապիկ ստեղծելու համար: Հետո վիշապիկը երկար ժամանակ իր պատվավոր տեղը կունենա սեղանի վրա՝ մինչև որևէ դժբախտ պատահարի զոհ դառնալը: Սուրճ կթափվի, կամ հավաքարարը կգցի զամբյուղի մեջ, կամ կմնա ծանր թղթապանակի տակ... Չէ, երջանկություն չեն բերում, ոչ էլ՝ հաջողություն: Պարզապես հաճելի ու հետաքրքիր է անշուք, ոչ մի բանով աչքի չընկնող թղթի կտորի մեջ փոքր-ինչ ջանք ու հմտություն դնել ու ստեղծել ինչ-որ նոր բան: Հաղորդակցվում եմ արարման խորհրդին, այսպես ասած: Թղթի կտորներ են, էլի, ինչպես թուղթ կային, այդպես էլ թուղթ մնացել են, ոչ մի բան չի փոխվել, մի երկու ծալք է ավելացել ուղղակի: Խաղում ես, զբաղվում ես, հետո գցում ես մի կողմ: Մավրը արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ:
    ...Դիմացի բարձրահարկ կիսակառույցի կտուրից վերջերս մի բանվոր է ընկել: Ընկել է, բայց գետին չի հասել, մնացել է վերևի ու ներքևի միջև ինչ-որ տեղ: Արտաքին ճաղավանդակի վրա է ընկել: Ողջ է մնացել, փառք Աստծու, կառողջանա:
    Բայց երբեմն ինձ թվում է, որ Գազարագույնը նայում է ինձ:
    ...Երեկ Կանաչն էլ սեղանից ընկավ դարակաշարի վրա: Կարծես թե՝ չի վնասվել: Կեցցեմ ես, պինդ եմ սարքել:
    Կավե օրիգամի:
    ...Էսօր մի հոգի էլ է ավելանալու սեղանիս վրա՝ Դեղինը:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.05.2010, 12:28:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Arpine (01.06.2012), ars83 (12.06.2010), boooooooom (25.07.2015), CactuSoul (07.05.2010), Chuk (07.05.2010), Claudia Mori (22.06.2011), Farfalla (07.05.2010), Freeman (25.06.2011), impression (07.05.2010), Inna (01.02.2011), Mephistopheles (05.06.2010), Minerva (07.05.2010), My World My Space (07.05.2010), Nare-M (27.05.2010), Yevuk (07.05.2010), Անջրպետ (24.05.2013), Արևածագ (11.05.2010), Գաղթական (18.07.2010), Դատարկություն (07.05.2010), Երկնային (07.05.2010), Ժունդիայի (07.05.2010), Ինչուիկ (12.11.2010), Մանուլ (07.05.2010), Նաիրուհի (16.06.2010), Նարե (07.05.2010), Նիկեա (11.09.2014), Ռուֆուս (07.05.2010)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Those who wish to sing always find a song

    Ժամանակին՝ շատ վաղուց, մի փոքրիկ պատմվածք եմ կարդացել, հիմա ո՛չ վերնագիրն եմ հիշում, ո՛չ հեղինակին, ո՛չ էլ որևէ ուրիշ մանրամասնություն. միայն սյուժեն է մեջս տպավորվել, այն էլ՝ չափազանց աղոտ գծերով: Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք հեղինակի անունն ու վերնագիրը: Իսկ մինչ այդ...

    ...Ասում էին, որ «Տաու-4» մոլորակի վրա կարելի էր գտնել աշխարհի բոլոր վայելքները: Ասում էին, որ եթե, այնուամենայնիվ, այս անհասկանալի Տիեզերքում ինչ-որ տեղ Դրախտը կա, ապա դա կարող է լինել միայն «Տաու-4»-ը: Ասում էին, որ մոլորակի վրա մարդիկ հասնում էին երանության գերագույն աստիճանին: «Տաու-4» այցելած սակավաթիվ երջանիկները պատմում էին ամենազարմանալի զգացողությունների, աննկարագրելի հաճույքների, աներևակայելի զգացողությունների մասին: Եվ շուտով գալու էր հաճույքների մոլորակում լինելու իր հերթը: Մարդկանց այնտեղ ուղարկում էին խստագույն ժամանակակարգով, միայն ու միայն լավագույններից լավագույններին՝ որպես խրախուսանք երկար տարիների անթերի աշխատանքի համար, միայն մեկ օրով և միայն մեկ անգամ: Տիեզերանավ բարձանալիս զգում էր, թե կրծքի մեջ ինչպես է թպրտում սիրտը: Քանի՜ տասնամյակ էր տքնաջան աշխատել, ինչքա՜ն ժամանակ չէր ունեցել արձակուրդ, ինչքա՜ն էր հոգնել, նյարդայնացել, լարվել: Աննկատ չմնաց, փաստորեն. իրեն էլ արժանացրեցին «Տաու-4» այցելելու պատվին: Ի՞նչ է լինելու մոլորակի վրա: Վերադարձողներից և ոչ մեկը չէր կարողանում հստակ բացատրել, թե ինչ է տեսել ու ապրել այնտեղ: Կցկտուր պատմում էին էկզոտիկ սաֆարիի մասին, հրաշք պալատներն ու ճոխ սեղաններն էին հիշում, մի անգամ մեկը նույնիսկ ակնարկել էր իրեն սպասող շքեղագույն կանանց մասին: Սակայն հիմնականում բոլորը հրաժարվում էին այդ մասին խոսելուց: Խոսքը փոխում էին, երկիմաստ ժպտում էին ու լռում: Հիմա ինքն էլ էր անհանգիստ: Չէր համբերում տեսնել դրախտ-մոլորակը, ճաշակել դրա վայելքները:

    Տիեզերանավը փափուկ վայրէջք կատարեց: Նա մոտեցավ ելքի դռանը, դուրս եկավ: Կանաչ, անծայրածիր դաշտի կենտրոնում էր: Մի քանի քայլ առաջ գնաց. տիեզերանավն անաղմուկ պոկվեց գետնից ու շուտով անհետացավ կապույտ երկնքում: Նա զարմացած չորս կողմը նայեց. մի՞թե այս դաշտն է վայելքների դրախտը: Խոտը թաց էր. կարծես թե նոր էր անձրև եկել: Նա լիաթոք շնչեց անձրևի բույրով հագեցած օդը, կռացավ, ձեռքը տարավ խոտերի վրայով, մատների վրա զգաց կաթիլների սառնությունը: Ապա հանեց կոշիկներն ու սկսեց բոբիկ ոտքերով քայլել փափուկ խոտի վրայով: Երկար քայլեց. արևն արդեն մայր էր մտնում՝ յասամանագույն ներկելով երկինքն ու ամպերը, երբ հեռվում ինչ-որ կառույց երևաց: Շուտով հասկացավ, որ փոքրիկ, փայտե միհարկանի տնակ էր: Ներսում լույս էր վառվում: Մարդը մտավ ներս ու տեսավ, որ կոկիկ, համեստ սենյակում է: Սենյակի խորքում՝ բուխարիի մեջ, մեղմ բոցկլտում էր կրակը՝ թույլ լուսավորելով ողջ տնակը: Մոտեցավ կրակի առջև դրված մեծ բազկաթոռին, նստեց, մեկնեց ոտքերը: Հենվեց բազկաթոռի փափուկ արմնկակալին, կողքի անշուք սեղանիկի վրայից վերցրեց կոնյակով լի բաժակը, կում արեց: Կրակը ճարճատում ու պարում էր: Պատուհանից երևում էր, թե ինչպես է արևի ափսեն անհետանում հորիզոնի հետևում: Շուտով լրիվ մթնեց: Նա ավելի հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, ձգվեց, փակեց աչքերն ու... քնեց՝ առանց երազների, խորը ու հանգիստ:

    Երբ արթնացավ, արդեն ցերեկ էր: Դուրս եկավ տնակից, տեսավ, որ տիեզերանավն արդեն իրեն է սպասում, ու քայլերն ուղղեց դեպի մուտքի դուռը: Եվ երբ իր խցիկի պատուհանից նայում էր հեռացող «Տաու-4» մոլորակին, հասկացավ, թե ինչու այստեղից վերադարձածները դժկամությամբ էին խոսում այդ մեկ օրվա մասին: Չէ՞ որ Դրախտը թափանցում էր մարդու գիտակցության ամենախորքերը, երևան հանում նրա ամենախենթ ֆանտազիաները, արձագանքում նրա երևակայության երբևէ ստեղծած ամենահամարձակ պատկերներին, գտնում մարդու ամենաանկեղծ ցանկությունն ու իրականացնում այն:




    Քնել եմ ուզում...
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.05.2010, 12:37:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.05.2010), CactuSoul (11.05.2010), Claudia Mori (22.06.2011), cold skin (11.05.2010), Freeman (25.06.2011), impression (11.05.2010), Kita (11.05.2010), Mephistopheles (05.06.2010), Minerva (26.05.2010), My World My Space (11.05.2010), Nare-M (27.05.2010), Անջրպետ (24.05.2013), Արևածագ (11.05.2010), Գաղթական (18.07.2010), Ժունդիայի (11.05.2010), ԿԳԴ (12.11.2010), Նիկեա (11.09.2014), Ռուֆուս (11.05.2010)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ

    Մեքենայի հողմապակու վրա սարդ էր ծվարել: Հենց «Զբաղված է» կարմիր լույսի տակ, դրսից: Տաքսու վարորդն անտեղյակ էր, որ իր կողքին ութսուն կիլոմետր ժամ արագությամբ քաղաքով մեկ սլանում է իր ութոտնի պահապան հրեշտակը: «Ղսմաթ ա», ղըս-մաթ: Անձրևի տոննայանոց կաթիլների տակ, ցրտի ու քամու ու մթության մեջ: Խեղճ հրեշտակը դողում էր. առանց տաքսու նրա գոյությունն անիմաստ էր, կդառնար մի սովորական հոդվածոտանի միջատ, իսկ տաքսու վրա հրեշտակ էր, ամենասովորական, թրջված ու սառած հրեշտակ: Գուցե ճանճերը սարդին Գաբրիել են կոչում, չգիտեմ. ինձ համար ուղղակի կծկված, փոքրիկ սնահավատություն էր:

    «Չի խանգարու՞մ»: Տաքսու վարորդն է հարցնում իր միացրած երաժշտության մասին: Շնորհակալություն, որ հարցեցիր: «Չէ, լավ ա, նորմալ ա»: Հիմա ինչու՞ ասեմ, որ ես ուրիշ բան կգերադասեի լսել, հետո էլ պահանջեմ, որ անջատի: Մարդուն դուր է գալիս, իր իրավունքն է, մանավանդ որ իր երգ լսելը ինձ ոչ մի վնաս չի տալիս: Ու ոչ ոքի էլ վնաս չի տալիս, ինձ թվում է, եթե, իհարկե, ականջի բնածին ճողվածք կամ առանձնապես ծանր շիզոֆրենիա չունեն: Ոնց որ մեկը փողոցում թռնի վրաս ու սկսի հիստերիկանալ, որ ջինսս հանեմ, որովհետև կապույտ գույնն իր աչքերը ցավեցնում է: Բա չես ասի՞՝ «Ս մեծատառ, ս փոքրատառ»: Կասես, էն էլ ոնց: Չնայած՝ եթե խնդրողը սիրուն աղջիկ լինի ու խնդրի ոչ փողոցի մեջտեղում, կհանեմ: Եթե ժպտալով խնդրի:

    «Русское радио: все будет хорошо», խզզում է ձայնը: Ավելի կհամապատասխաներ՝ «Русское радио: будем!»: Անու՜շ, ընկեր Նաջարյան:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Mephistopheles (05.06.2010), Minerva (26.05.2010), Yevuk (27.05.2010), ԿԳԴ (12.11.2010), Նիկեա (11.09.2014), Ֆրեյա (26.05.2010)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    De papillis, aut in nomine Patris et Filii et Spiritus Sancti

    Կաթոլիկ եղեկեցին ժողով է գումարում: Հոգևորականները հավաքվում են ու սկսում են մտածել, թե ինչպես հարմարվեն ժամանակակից աշխարհին, ինչպես բարձր պահեն եկեղեցու վարկը առաջադեմ մարդկանց մոտ: Որոշում են, որ բավական է արդեն՝ ինչ քննադատեցինք ու դատապարտեցինք սեքսը. հարկավոր է հրապարակավ ընդունել ու հաշտվել գոնե այդ մի մեղքի հետ: Եվ ի նշան այդ հաշտեցման՝ հարկավոր է, որ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը սեքսով զբաղվի, և այդ մասին իմանան լայն զանգվածները: Մի խոսքով՝ դիմում են իրենց կարկառուն, ամենահարգված ու սիրված կարդինալին՝ մի իննսունամյա ծերուկի: Խնդրում են, աղաչում են, որ բիձուկը սեքսով զբաղվի, հանուն Եկեղեցու, հանուն հավատի պահպանության: Կարդինալը երկար չեմուչումից հետո, ի վերջո, համոզվում է, սակայն ասում է, որ երեք պայման ունի: «Ասացեք, գերապատիվ տեր, ձեր խոսքը օրենք է», ուրախանում են հոգևորականները: «Առաջին. այդ կինը պիտի համր լինի»: «Ինչու՞», զարմանում են մյուսները: «Քանի որ այդ պիղծ գործողության ժամանակ սատանան է տիրում մարդու մարմնին և ստիպում է անպարկեշտ խոսքեր ասել. ես չեմ կարող հանդուրժել նման սրբապղծություն »: «Հարկավ, իհա՜րկե», հավաստացնում են կարդինալին մյուսները: «Երկրորդ. այդ կինը պիտի խուլ լինի»: «Ինչու՞», հարց են տալիս: «Քանզի սատանան է տիրանում մարդու մարմնին այդ եղկելի գործողության ժամանակ և ստիպում է նրան կեղծ ու զազրելի բառեր ասել. ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը լսի, թե ինչպես եմ ես արտասանում այդ դիվական խոսքերը»: «Անշուշտ, անշուշտ», իսկույն համաձայնվում են ժողովի մասնակիցները: «Իսկ երրո՞րդը, գերապատիվ տեր»: «Երրորդը... Երրորդն էլ ուզում եմ, որ մեծ ծծեր ունենա»:

    Տենց բաներ:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.05.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Kuk (26.05.2010), Mephistopheles (05.06.2010), Minerva (26.05.2010), Norton (26.05.2010), StrangeLittleGirl (31.08.2010), Yevuk (27.05.2010), Գաղթական (18.07.2010), Ձայնալար (26.05.2010), ՆանՍ (18.12.2010), Նիկեա (11.09.2014)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաքսի-տաքսի

    Տաքսի №2: Գլխավոր դերերում՝ Ստանդարտ Հայ Տաքսիստ Հ. Վ. Տ. Ձ. (Հիսունհիգից Վաթսուն Տարեկան Ձյաձ): Երկրորդ պլանի դերերում՝ ես: Ձյաձը՝ կարճաթև վերնաշապիկով, ժամանակից շուտ սպիտակած, կիսաճաղատ, կնճռոտ, կարիճ դեմքով, սիգարետը բերանին: Ես՝ բարակ բաճկոնով, դեռ չսպիտակած ու չճաղատացած, կնճիռազուրկ, black_night դեմքով, սիգարետը բերանիս:
    - Ազատ ե՞ս:
    - Նստի:
    Գնում ենք:
    - Լավ ցուրտ ա էսօր բայց:
    - Հա, սառնոտ ա մի տեսակ:
    Եվ այլն, և այլն. ստանդարտ տաքսիստի հետ ստանդարտ (ոմն հրաշալի անձնավորություն կասեր՝ միջին վիճակագրական) խոսակցություն:
    - Համերգի էի՞ր,- ձյաձն է հարցնում:
    - Ըհըն:
    - Դիփ Փարփլն է՞ր:
    - Ըհըն...
    Ինչ-որ տարօրինակ բան կա այս ամեն ինչի մեջ:
    - Բլեքմորը չկար, չէ՞:
    - Չէ, չկար...
    Ձյա՞ձ, բայց մալաձե՜ց, ձյաձ...
    - Հլը սպասի. քեզ դուր կգա:- Ձյաձը ձեռքը երկարացնում է դեպի «Play» կոճակը: Երևի առաջին անգամն է, որ ինչ-որ լավ բան եմ ակնկալում լսել տաքսու բարձրախոսներից: There once was a woman, strange kind of woman, the kind that gets written down in history... Օհո՛:
    - Գիթառիստը Ստիվ Մորսն էր, չէ՞:
    - Հա, բա էլ ո՞վ: Քարուքանդ արեց էսօր, սպանեց, շատ լավ էր նվագում:
    Ձայնը բարձրացնում ա: Բարձրացրու, ձյաձ, բարձրացրու: I want you, I need you, I gotta be near you, I spent my money as I took my turn...
    - Ամենալավ գիթառիստներից ա: Ինքը, Սթիվ Վեյը, Հենդրիքսը. իրանցից էն կողմ իմ համար գիթառիստ չկա: Ես շատ էի ուզում, բայց չգնացի: Տղես գնաց: Գիլանը գոնե կարացա՞վ երգի: Մեծ ա դե արդեն:
    - Հա, կարգին երգեց, մալաձեց: Լավ դիմացավ, ձենն էլ էր ընտիր...
    - Մեր վախտվա խմբերն են, է՜: Փարփլը, Զեփը, Բլեք Սաբաթը (Օզզի՜ն...), Նիրվանան, Մետալիկան, Ռոլինգ Սթոունզը, Ջեթրո Թալը, Յուրայա Հիփը... Ո՞ր մեկին ասես: Ջեթրո Թալին գնացի, իրանց շատ եմ սիրում, միշտ սիրել եմ: Յուրայա Հիփը՝ չէ, չգնացի, ափսոս: Ո՜նց էինք լսում էն ժամանակ, փնտրում, դողում պլաստինկաների վրա...
    - Հա դե, էն վախտ ուրիշ էր: Յոթանասունականներ-ութանասունականներ, իննսունականների սկիզբ մաքսիմում...
    - Բա հեչ ի՞նչ երգեցին:
    - Դե…- Փորձում եմ մի քանի բան թվել, ինչ հիշում եմ:- Ես Wasted Sunsets-ն էի շատ ուզում, չերգեցին, ափսոս:
    - Բա Child in Time-ը՞:
    - Չէ, էդ էլ չերգեցին: Դե էդ շատ բարդ երգ ա, կարող ա ուղղակի չձգեր: Երևի, էլի:
    Ձյաձը գլխով է անում:
    - «Չիքընֆուտ» լսել ե՞ս: Ջո Սատրիանիի խումբն ա, գիտես, չէ՞, իրան:
    - Հա ո՞նց չգիտեմ:
    - Ինքն ա ստեղծել: Ինքն ու Սեմի Հագարը: Չեդ Սմիթն էլ բառաբանշիկն ա:
    - Հագարը՞... Հագարը ընտիր երգիչ ա... Վան Հալենից չէ՞ր:
    - Հա՜ հա: Հլը դնեմ լսի: 2009 թվի ալբոմ ա, նենց գորձեր կան մեջը՜... Բա հլը էս մե՛կը լսի:
    Իսկականից՝ շատ լավն է: Բարձրաձայն արտահայտում եմ իմ հիացմունքը:
    - Լավն ա, չէ՞: Բա հլը էս մեկը լսի:- Ձյաձը «родственная душа» ա գտել, վայելում ա:- Այ սենց սաղ օրը ռոք լսելով էլ քշում եմ: Օրական մի երկու հարյուր կիլոմետր սենց գնում եմ: Սաղ ունեմ՝ դիսկերով, ալբոմներով, տարիներով հավաքած-դասավորած, անգիր արած: Ժողովուրդը գոնե լավն է՞ր:
    - Հա՜, կարգին աշխույժ մասսա էր հավաքվել: Էն իսկական ռոք-համերգներից էր՝ բեմ թռնող աղջիկներով, ջղայն ախռաննիկներով, ղժժոց-ճվոցով, լացուկոծով-բանով: Ինձ թվում ա՝ իրանք էլ չէին սպասում, որ մեր մոտ տենց լավ կանցնի: Շատ լավ էր արձագանքում ժողովուրդը ամեն ինչին:
    - Է՜հ, ոնց չեկա...
    - Քո տարիքի լիքը մարդ կար, ձյաձ: Դահլիճի երևի կեսը տարիքով մարդիկ էին:
    - Բա մեր խմբերն էին, է՜, մեր ջահել վախտվա խմբերը... Ջահել էինք, ջահել... Հլը լսի՝ հեսա ինչ սոլո ա մտնում Սատրիանին: Գիթառը լացացնում ա: Նենց Dream Theater-ոտ ա մի տեսակ, չէ՞:
    Գնում են, գլորվում ենք գիշերային Երևանի մեջ, ձյաձը կատարյալ գիտելիքներ է ցուցաբերում այն բոլոր բնագավառներում, որոնք այսպես թե այնպես առնչվում են ռոքի աշխարհին՝ ստիպելով ինձ ամաչել սեփական անտեղյակությունից, մեկուկես ժամանոց համերգից ստացած տպավորություններս ավելի են ընդգծվում ու հղկվում այս քսան րոպեանոց ճանապարհի ընթացքում: Անուններ, թվեր,վերնագրեր, հի՜ն հիշողություններ... Ինձ լավ եմ զգում. լավ օրվա լավ ավարտ:
    - Դու հեսա իջնելու ես, սպասի էս մի երգը թռնենք, երկրորդը դնեմ լսի: Լսի հլը, լսի՛:
    Հասանք:
    - Մերսի, ձյաձ ջան: Սենց իրար հետ կարելի էր Մեղրի էլ գնալ, բայց դե ստեղ պիտի իջնեմ: Հաճելի էր շատ. բարի գիշեր:
    - Բարի գիշեր, ախպեր ջան:
    Լավն են մեր քաղաքի տաքսիստները:


    Հ.Գ. Օպերա, «Սանտա Ֆե»-ի դիմացի մայթ, «Օպերա» տաքսիների կայանատեղի, էն ձիու գլխով պարսկական մեքենաներից, մուգ շագանակագույն, վարորդը՝ միջինից ցածր հասակի, բավականին ճաղատ ու ճմրթված, հայ տարիքով տղամարդ: Ձյաձը գիշերները չի սիրում քշել, գնում է տուն՝ քնելու, աշխատում է մինչև ժամը իննը-ինն անց կես: Իմ բախտից՝ էդ օրը որոշել էր երկար մնալ: Բարևեք ձյաձին:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 48 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.06.2010), Agni (26.05.2010), Amaru (04.06.2010), AniwaR (04.06.2010), Ariadna (26.05.2010), ars83 (12.06.2010), Chilly (16.07.2010), Claudia Mori (22.06.2011), cold skin (26.05.2010), Empty`Tears (30.06.2010), Enigmatic (26.05.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Inna (01.02.2011), Jarre (09.08.2013), Kita (26.05.2010), Kuk (26.05.2010), Lusinamara (22.06.2011), Mephistopheles (05.06.2010), Minerva (26.05.2010), Mr. Annoying (22.11.2015), My World My Space (04.06.2010), Norton (26.05.2010), Rammstein (22.06.2011), Ruby Rue (08.08.2012), Sagittarius (23.06.2011), Skeptic (22.06.2011), Yellow Raven (16.07.2010), Yevuk (27.05.2010), zanazan (28.06.2011), Աբելյան (22.06.2011), Անջրպետ (24.05.2013), Արշակ (26.05.2010), Արևածագ (26.05.2010), Դատարկություն (26.05.2010), Դարք (04.06.2010), Երկնային (03.08.2010), Ժունդիայի (26.05.2010), Ինչուիկ (12.11.2010), Լուսաբեր (22.06.2011), Ձայնալար (26.05.2010), Մանուլ (27.05.2010), Նաիրուհի (26.06.2011), Ներսես_AM (26.05.2010), Նիկեա (11.09.2014), Ուլուանա (26.05.2010), Ռուֆուս (26.05.2010), Ֆրեյա (26.05.2010)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհը լի է հրաշքներով, զարմանալի երևույթներով ու հետաքրքիր մանրուքներով. պետք է ընդամենը կարողանալ դրանք տեսնել: Խնդրեմ՝ հեռավոր 2004 թվականին «Հաբբլ» աստղադիտակը, ի թիվս այլոց, նկարեց նաև Ծիր Կաթինի եզրին մոտ գտնվող V838 Մոնոսերոտիս փոփոխական աստղը: Ինչպիսի՜ տիեզերական գովազդ Մոզիլլա Ֆայրֆոքսի համար.





    Ապա «Կասսինի» տիեզերական ապարատը Նասայի լաբորատորիաներ փոխանցեց Սատուրնի արբանյակ Միմասի խիստ հետաքրքիր լուսանկարները: Հերիք չէ՝ այս երկնային մարմինը ջրի երկու կաթիլի պես նման է «Աստղային պատերազմների» միջի Մահվան Աստղին, նաև դրա ջերմային լուսանկարները բացահայտում են ոչ այլինչ, եթե ոչ... բերանը բաց Պակման: Փախեք, փրկվեք, Մահվան Աստղը գալիս է մեզ կուլ տալու.






    Վերջերս էլ Վանկուվերի երկնքում հայտնաբերել են ինը կիլոմետր բարձրության վրա հանգիստ ճախրող Վարպետ Յոդային: Ըստ երևույթին՝ Կանադան ընտրել է Ուժի լուսավոր կողմը, եթե մեծն Յոդան որոշել է իր ներկայությամբ պատվել այդ երկիրը: Հետաքրքիր է՝ ի՞նչ էր ընտրել Իսլանդիան իր հրաբուխով:



    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.06.2010), Agni (04.06.2010), ars83 (12.06.2010), cold skin (09.06.2010), Enigmatic (05.06.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Inna (01.02.2011), Kuk (05.06.2010), Mephistopheles (05.06.2010), Norton (12.07.2010), Smokie (01.06.2012), SSS (05.06.2010), Yevuk (06.06.2010), zanazan (28.06.2011), Արևհատիկ (04.06.2010), Դարք (04.06.2010), Երվանդ (05.06.2010), Ժունդիայի (04.06.2010), Նաիրուհի (16.06.2010), ՆանՍ (30.06.2010), Նիկեա (09.08.2013), Ռուֆուս (04.06.2010)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Servus verbi

    Ցանկացած բան, որ դու անում, գրում կամ ասում ես, և որը քիչ թե շատ հավանության ու գնահատանքի է արժանանում ուրիշների կողմից, ստրկացնում է քեզ: Այն վերածվում է մի յուրատեսակ չափանշի, ինչ-որ ինքնակոչ որակի ստանդարտի, որից ցածր բան անելը, գրելը կամ ասելը դառնում է «անընդունելի», «ոչ պատվաբեր» կամ «անհարիր»: Անսիրտ գրաքննադատի նման՝ այն արգելում է ցանկացած ազատ միտք, կաղապարում է խոսքդ, կաշկանդում է արարքներդ և դառնում է քո տերը, քո պատկերը, քեզ ստեղծողը: Դու դառնում ես այն, ինչ քեզնից ակնկալում են, ոչ թե այն, ինչ կաս:

    Այդպես, ձգտելով դեպի լավը, դու անգիտակցաբար քար առ քար շարում ես քո սեփական բանտի պատերը:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.06.2010), Agni (30.06.2010), Arpine (01.06.2012), CactuSoul (09.08.2013), Chilly (16.07.2010), einnA (30.06.2010), Empty`Tears (30.06.2010), Enigmatic (30.06.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Inna (01.02.2011), Jarre (09.08.2013), Kita (29.06.2010), Kuk (12.11.2010), murmushka (30.06.2010), My World My Space (30.06.2010), Nare-M (30.06.2010), Norton (12.07.2010), SSS (30.06.2010), StrangeLittleGirl (31.08.2010), Ungrateful (30.06.2010), Yevuk (29.06.2010), zanazan (28.06.2011), Արշակ (12.07.2010), Արևածագ (29.06.2010), Բարեկամ (12.07.2010), Գաղթական (18.07.2010), Դատարկություն (30.06.2010), Դեկադա (12.07.2010), Երկնային (03.08.2010), Ինչուիկ (12.11.2010), Կարնո Սոսե (16.04.2012), Մանուլ (06.07.2010), ՆանՍ (18.12.2010), Նիկեա (09.08.2013), Շինարար (30.06.2010), Ուլուանա (30.06.2010)

  17. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կադր №1.

    Տոնավաճառի չաղլիկ վաճառողուհին բարձրաձայն մտածում է.
    - Էս փայլուն «Գուչիի» գրած թուղթը կպցնեմ կոշիկի վրա՜, կոշիկը դառնա Գուչի կոշիկ... - Իր այդ հանկարծակի պայծառացումը դուրը շատ է եկել. - Ախչի՜: Հլը արի նայի՝ ինչ եմ մտածել: Վայ քո՛քդ չորանա, Անո, խայտառա՛կ ենք մենք, խայտառա՛կ:


    Կադր №2.


    Ապակյա մեծ ցուցափեղկի հետևում սիրունիկ, երիտասարդ վաճառողուհին ինչ-որ շորի կտորով հետապնդում էր չգիտես ինչպես ներսում հայտնված գիշերային հսկայական թիթեռին: Աղջիկը ակնհայտորեն սարսափում էր գիշերվա թագուհուց, իսկ թիթեռը... հասարակ թիթեռ էր, թռնում էր ու անընդհատ բախվում ապակուն: Մի կես րոպե դրսից նայեցի աղջկան, հետո, երբ ինձ նայեց, ժպտացի (իբր՝ շատ լավ հասկանում եմ քեզ էլ, թիթեռի որսի բոլոր նրբություններն ու դժվարություններն էլ): Մի պահ խառնվեց իրար, հետո ինքն էլ ժպտաց, ուսերը թոթվեց (իբր՝ մեր գործն էլ սա է, թիթեռ ենք հալածում առավոտից երեկո) ու հայացքը փախցրեց: Այդ ընթացքում գիշերվա թագուհին թռավ-գնաց. վաճառողուհին ազատվեց այդ մի դաժան ու ծանր գործից, ես սիգարետ կպցրեցի, իսկ թիթեռի կյանքը մի օրով էլ երկարեց: Բարի գիշեր թիթեռին ու մեզ:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.07.2010), A.r.p.i. (12.07.2010), CactuSoul (09.08.2013), Chilly (16.07.2010), Chuk (12.07.2010), Farfalla (14.07.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Inna (01.02.2011), Kita (12.07.2010), Mr. Annoying (22.11.2015), My World My Space (12.07.2010), Norton (12.07.2010), SSS (13.07.2010), Yevuk (14.07.2010), zanazan (28.06.2011), Անջրպետ (24.05.2013), Արշակ (12.07.2010), Արևածագ (12.07.2010), Բարեկամ (12.07.2010), Գաղթական (18.07.2010), Դատարկություն (12.07.2010), Դեկադա (12.07.2010), Երկնային (03.08.2010), Ժունդիայի (12.07.2010), ԿԳԴ (12.11.2010), Մանուլ (12.07.2010), Մարկիզ (31.08.2010), Նաիրուհի (23.08.2010), ՆանՍ (14.07.2010), Նիկեա (11.09.2014), Շինարար (12.07.2010), Ռուֆուս (12.07.2010), Ֆրեյա (13.07.2010)

  19. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տենց բաներ

    - Սիրելի՜ս, ես եկա՜:

    (լռություն)

    - Տու՛ն եմ եկել:

    (ավելի լուռ լռություն)

    - Ես ձեր... Սիրելի ամուսնյակդ գործից տուն ա եկել, հոգնած, սոված, ու ոչ մեկի տանձին չի՝ մի հատ դուրս գա դիմավորի, մենակ քրքրված չստերն են ու քնձռոտ կատուն:

    (կատուն ցուցադրաբար շրջվում է ու չիշիկ է անում չստի մեջ)

    - Ընտանի՜ք, ես քո մերը... Ու՞ր ես:

    (...)

    - Հա լավ, թքա՛ծ ձեր սաղի վրա:

    (անհույս լռություն)


    - Ես, ի միջի այլոց, աշխատավարձ եմ ստացել:

    (ոչ մի ռեակցիա)

    - Ու պաշտոնս էլ բարձրացրե՛լ են:

    (բացարձակապես ոչ մի ռեակցիա)

    - Ու համ էլ էսօր ծնու՜նդս ա, վերջիվերջո:

    (մի քիչ ավելի բարձր)

    - Դե որ տունը մարդ չկա, հենց ստեղ էլ կծխեմ, էսօր ինձ կարելի ա: Գնացեք խեղդվե՛ք, ջհանդամ:

    (էլ ավելի բարձր)

    - Ու տղեքին էլ կկանչեմ արաղ խմելու: Լի՜քը արաղ:

    (ոչ մի ձայն)


    - Ու իրանք էլ ոչ թե իրանց դեբիլ կնիկների հետ կգան, այլ ընկերուհիների՛: Ու իմ համար է՛լ կբերեն:

    (լռություն)

    - Ի դեպ, հարգելի կին, մի բան էի ուզում ասել: Արդեն ահագին վախտ ա՝ էն քո ընկերուհի Լիանայի վրա աչք եմ դրել: Ու ոնց որ թե՝ ինքն էլ ինձ ա ուզում: Պարզ ա, որ էտի աննասուն պոռնիկի մեկն ա, բայց դե փաթթած ունեմ իրա բնավորությունը, հետը հո չե՞մ ապրելու, ուղղակի իրար հետ ճմրթվելու ենք:

    (գերեզմանային հանդարտություն)


    - Տղեքն էլ էլի կհարբեն ու կսկսեն քո բարեմասնությունների մասին ավել-պակաս բաներ դուրս տալ: Ես էլ իրանց կասեմ, որ իրանք հայվանի ծնունդներ են, ինչը լրիվ համապատասխանում ա իրականությանը, նույնիսկ երբ դրանք հարբած չեն, ու քացու տակ կգցեմ սաղին:

    (կատուն պոչը ցցում է՝ իր ողջ տեսքով գերագույն արհամարանք ցուցադրելով)

    - Հա, ի դեպ՝ էն գյալըբոկ Մհերին հիշում ե՞ս, էն որ մեր հարսանիքին էլ էր եկել: Էտի էլ ա իրա կնոջը դավաճանում: Ու նույնիսկ ոչ թե Սյուզիի հետ ա դավաճանում, ոնց որ առաջ էր, այլ Հակոբի հետ:

    (կատուն չիշիկ է անում երկրորդ չստի մեջ)

    - Ու ընդհանրապես՝ իմ ու քո ծանոթները, քո հարազատներն էլ վրից, բոլորը առանց բացառության բարոյապես քայքայված դեմքեր են: Իսկ Ջանիբեկյան Սմբատը արդեն ֆիզիկապես էլ ա սկսել քայքայվել:

    (կատուն քայլում է դեպի հյուրասենյակ՝ դանդաղ բացելով դուռը)

    Տոնական սեղան, փուչիկներ, օլիվիե, գինի, օղի, ընկերները, Լիանան, Սյուզին, Հակոբը, գյալըբոկ Մհերը, Ջանիբեկյան Սմբատը, սիրելի կինը: Ապշահար դեմքեր, բաց մնացած բերաններ, պլակատ՝ «Շնորհավոր 30-ամյակդ», դեպի հոբելյարի դեմքը թռչող ափսե՝ հենց իր ծննդյան տորթը մեջը:

    Ինչ-որ տեղ հեռվում լսվում է կնոջ մրմունջը. «Ծնունդդ շնորհավոր, քաղցրս... Ուզում էինք քեզ սյուրպրիզ անել, ուրախացնել...»
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.07.2010, 23:57:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.07.2010), Ariadna (12.11.2010), Chilly (16.07.2010), Chuk (13.07.2010), einnA (14.07.2010), Farfalla (14.07.2010), Freeman (25.06.2011), Gayl (12.11.2010), helium (12.11.2010), impression (14.07.2010), Inna (01.02.2011), Kita (14.07.2010), matlev (14.07.2010), Mr. Annoying (22.11.2015), My World My Space (14.07.2010), Norton (14.07.2010), Smokie (18.08.2013), Sona_Yar (14.07.2010), SSS (14.07.2010), Yevuk (14.07.2010), zanazan (28.06.2011), Անտիգոնե (18.12.2010), Արևածագ (14.07.2010), Ափրիկյան (07.03.2016), Գաղթական (18.07.2010), Դեկադա (14.07.2010), Երկնային (03.08.2010), Ինչուիկ (12.11.2010), ԿԳԴ (12.11.2010), Մանուլ (29.07.2010), Մարկիզ (31.08.2010), Նաիրուհի (23.08.2010), ՆանՍ (14.07.2010), Նարե (14.07.2010), Նիկեա (11.09.2014), Շինարար (14.07.2010), Ռուֆուս (14.07.2010)

  21. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամրջից ցատկելու պահին հասկանում ես, որ քո
    բոլոր խնդիրները լուծելի են: Միայն մեկ անլուծելի
    խնդիր կա՝ դու արդեն թռչում ես ներքև:


    Ինքնասպանության փորձից հետո ողջ մնացած մարդ




    Լավ կլինի: Լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի...
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), CactuSoul (09.08.2013), Chuk (31.08.2010), Claudia Mori (22.06.2011), cold skin (31.08.2010), Empty`Tears (17.12.2010), Freeman (25.06.2011), impression (31.08.2010), Inna (01.02.2011), Jarre (09.08.2013), Katka (31.08.2010), matlev (31.08.2010), My World My Space (31.08.2010), Norton (31.08.2010), Անջրպետ (24.05.2013), Երկնային (31.08.2010), Ինչուիկ (12.11.2010), Մանուլ (31.08.2010), Մարկիզ (31.08.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (18.12.2010), Նարե (17.12.2010), Նիկեա (09.08.2013), Շինարար (31.08.2010), Ուլուանա (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010), Սլիմ (16.02.2011)

  23. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էքսպերիմենտ

    Վերջերս մի չարաճճի պատմվածք էի մտմտում, բայց հետո հասկացա, որ միևնույն է՝ բավականաչափ ժամանակ չեմ ունենալու իմ ուզած կերպով գրելու համար: Գաղտնիք չէ, որ հիմնականում հեռու եմ մնում «Ստեղծագործողի անկյունից», ինչը, թերևս, վատ է, քանի որ գրել կարողանում եմ ու սիրում եմ: Չնայած դրան՝ ոչ մի լուրջ բան չունեմ «Ակումբում», իմ գրվածքների մեծագույն մասը պայմանականորեն «Էքսպերիմենտներ» կոչվող շարքին է պատկանում՝ լինի «Անկապում», զանազան նախագծերում թե այստեղ, և անսահմանորեն հեռու է ստեղծագործություն կոչվելու պատվից: Ամեն դեպքում՝ այդպես էլ չծնված, սակայն հույժ չարաճճի պատմվածքիս միտքը լավն էր, ուզում եմ գոնե մի քանի բառով ներկայացնել. գուցե ինչ-որ մեկը կխիզախի ու ի վերջո կգրի այն, ինչը ես այլևս երբեք չեմ գրի, անկասկած: Միայն ուրախ կլինեմ դրա համար: Եվ այսպես...
    Քաղաքը դողում էր: Երբ իջնում էր լոնդոնյան լպրծուն գիշերը, ինչ-որ մեկը մորթում էր պոռնիկներին: «Ջեկ Մսագործը», ինչպես կոչում էին նրան վախեցած լոնդոնցիները, գործում էր արագ, անխնա և վարպետորեն: Սքոթլենդ-Յարդն անզոր էր. դատելով ոճրագործությունների բնույթից՝ մարդասպանը հրաշալիորեն գիտեր ոստիկանական գործի բոլոր նրբությունները և կարողանում էր մատների վրա պտտեցնել Լոնդոնի բոլոր քննիչներին: Նա ասես ստվեր լիներ. հայտնվում էր այնտեղ, որտեղ ամենաքիչն էին պատրաստ դրան, զոհերին ընտրում էր միայն իրեն հայտնի ինչ-որ հանելուկային սկզբունքով և ապա գործի էր դնում վիրաբուժական գործիքների իր սարսափելի հավաքածուն: Ականատեսներ երբեք չէին լինում: Իսկ առավոտյան գրեթե անհնար էր լինում ճանաչել այն պոռնիկներին, ում մթության քողի տակ «մշակել» էր մասնագետ բժշկի հմուտ ձեռքը: Քչերն էին կարողանում առանց փշաքաղվելու նայել սալահատակին փռված այդ զարհուրելի տեսարաններին:

    Իսկ առավոտյան Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Ուոթսոնը հանգիստ վայելում էին միսիս Հադսոնի պատրաստած դարչինով թեյը:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.11.2010, 00:45:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.06.2011), murmushka (12.11.2010), Նաիրուհի (12.11.2010), Նիկեա (09.08.2013), Ռուֆուս (12.11.2010)

  25. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կադր №3

    - Բարի օր, ապեր:

    Արագ-արագ քայլում եմ, ուշանում եմ, մի պահ նույնիսկ չգիտակցեցի, որ ինձ են դիմում:

    - Ախպերս... Կներես, էլի... Արտաշատից եմ... Կարող ա երեք հարյուր հիսուն դրամով կարողանայիր օգնել, ցավդ տանեմ... Տրանսպորտի համար, էլի...

    Տեսքից դատելով՝ սովորական տղա է: Տարիքով երևի ինձնից փոքր, ինձնից ցածրահասակ, մաքուր հագնված, ձեռքին ինչ-որ տապրակ կա: Ամաչում է, կամ ձևացնում է, թե ամաչում է: Ձեռքը գրպանից հանեց ու դրեց սրտին: Վիզը մի քիչ թեքել է, պարբերաբար կողքերն է նայում, բայց հայացքը ինձնից չի փախցնում: Իրադրությունը հաստատ իրեն դուր չի գալիս. չորս կողմում լիքը մարդ կա, ոմանք ուշադրություն են դարձնում: Այս ամենը նկատում եմ մի երկու վայրկյանում:

    Առաջին միտքս՝ «Խաբում է»: Ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ իրոք Արտաշատ գնալու փողն է պակասում: Հաջորդ միտքս՝ «Թքած. հակառակն էլ չեմ կարող իմանալ»: Համենայն դեպս՝ հաստատ գիտեմ, որ երեք հարյուր հիսունի մանրադրամ չունեմ. ընդամենը մեկ հատ երկուհարյուրանոց է մնացել: Կամ-կամ:

    Ձեռքս տանում եմ ծոցագրպանս, դրամապանակս հանում եմ (նայում է ձեռքիս), բացում եմ, հազար դրամանոց եմ հանում-տալիս:

    - Էսի վեկալ, ապեր:

    Չէր սպասում Չարենցին. վերցնում է ու սկսում.

    - Մերսի, ախպերս, ցավդ տանեմ, կներե...

    Կեղծում է թե չէ՝ չգիտեմ: Ընդհատում եմ.

    - Հարց չկա, ապեր, լավ ա սաղ:

    Արդեն շրջվելիս ավելացնում եմ.

    - Մի օր էլ դու մեկին տենց կօգնես:

    Բայց ես հո գիտե՞մ, որ իրականում ոչ թե ուզում էի, որ մի օր էլ ինքը ուրիշ մեկին այդպես օգնի, այլ նկատի ունեի, որ գուցե մի օր էլ ուրիշ մեկը այդպես կօգնի ինձ:

    +1 իմ հաշվին՝ չգիտեմ որտեղ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 17.12.2010, 00:37:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.12.2010), Chuk (17.12.2010), erexa (17.12.2010), Freeman (25.06.2011), Gayl (17.12.2010), helium (17.12.2010), Inna (01.02.2011), Jarre (09.08.2013), Kita (17.12.2010), Lion (17.12.2010), Mr. Annoying (22.11.2015), My World My Space (17.12.2010), Rhayader (17.12.2010), Ungrateful (17.12.2010), Yeghoyan (17.12.2010), Ափրիկյան (07.03.2016), Լուսաբեր (22.06.2011), Ձայնալար (01.06.2012), Մանուլ (17.02.2011), Նաիրուհի (17.12.2010), ՆանՍ (18.12.2010), Նարե (17.12.2010), Նիկեա (11.09.2014), Ռուֆուս (17.12.2010), Սլիմ (17.02.2011)

  27. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկու հատ կոլա, հինգ հատ էլ բաժակ

    Բացօթյա սրճարանում նստած ենք երեք հոգով, ծխում, զրուցում ենք: Հանկարծ աղմուկ-աղաղակով մի ինը-տասը տարեկան հինգ տղա երեխա են ներխուժում տարածք, խառը-խուրռը տեղավորվում են մեր կողքի սեղանի շուրջն ու սկսում ծիծաղելով ինչ-որ բան պատմել իրար: Մատուցողը մոտենում է, ժպտալով հետաքրքրվում, թե տղերքը ինչ են ուզում: Երեխաները ամենատարբեր գրպաններից մի կես բուռ կոպեկ են պեղում ու կարևոր տեսքով «երկու հատ կոլա, հինգ հատ էլ բաժակ» են պատվիրում: Բոլորը կարճ շալվարներով, իրենցից գոհ տեսքով, պլոկված արմունկներով ու ծնկներով: Ոտքերը դեռ լրիվ գետնին չեն հասնում, ճոճում են ու կռիվ անում, թե ում ինչքան պիտի լցնեն, որ երկու շիշը հինգ հոգու մեջ հավասար բաժանվի: Բաժանեցին, բնականաբար՝ ոչ հավասար, հիմա անեկդոտներ են պատմում, ուրախանում են: Նայում ենք ու փորձում ենք հիշել, թե իրենց տարիքում ինչով էինք զբաղված: Ու հիշեցինք:

    Իննսունականների սկզբում մեզ համար սրճարաններ ու կոկա-կոլա չկար, գրպանի փող չկար, ադիդաս շապիկներ չունեինք, բջջային հեռախոսը գերբնական երևույթ էր: Կար հացի գիշերային հերթ, նավթի լամպ, մսի ու կաթի փոշի, մինչև գարնան վերջ յոլա տանող ձմեռային սապոգներ: Նիհար-միհար, գզգզված մազերով, մի երկու ձեռք շորերով տղերք էինք, ցերեկը ծառի վրա թութ էինք ուտում, գիշերը աչք էինք փչացնում մոմի լույսի տակ: Կողքի սեղանի երեխեքը աղմկում են, իրար են ձեռք առնում, հինգ հոգով կես ժամ խմում են երկու շիշ կոլան: Երանի իրենց. ոչ հոգս ունեն, ոչ դարդ, ոչ աշխատելու կարիք: Ձմեռվա համար պարկետ ու ստվարաթուղթ չեն հավաքում, առավոտ-գիշերով հացի փուռ չեն գնում, վառարանի վրա պարաֆին չեն հալացնում նոր մոմերի համար: Բայց նույն վառարանի վրա տաքացրած սև հացի ու կարագի համն էլ չգիտեն, ոչ էլ ձմեռվա մութ գիշերներին «Թմբկաբերդի առումն» են լսել: Ցուրտը Ծաղկաձորինն է, կրակը՝ մանղալի միջինը: Ուրախ են, որ կես բուռ կոպեկը, բջջային հեռախոսներն ու ֆուտբոլի գնդակը կան, կոլան սառն է, կյանքը՝ գույնզգույն: Մենք էլ ենք ուրախ, նայում ենք ու ժպտում:

    Տղերքից մեկի հեռախոսի մարտկոցը նստել է, տխրեց: Խաղ չի խաղա էսօր, ինտերնետ չի մտնի դրսից: Հորս ընկերը պոլիտեխնիկ էր ավարտել, իննսունականներին ուրիշները մեքենայի մարտկոցով էին հեռուստացույց միացնում, որ հարևաններով բակում նստեն ու մի երկու ժամ նայեն, իսկ ինքը մի էնպիսի հսկա մարտկոց էր իր ձեռքով հավաքել, որ մի անգամ լիցքավորում էր, մի շաբաթ սերիալ էին նայում ամբողջ գերդաստանով, բաղնիքում էլ մոմ չէին պահում: Հայրս ինձ խաբում-ասում էր «ատոմային սուզանավի մարտկոց է», երևի չէի հավատում, խելացի երեխա էի: Հետո ասեց «էլեկտրաքարշի է», հավատացի, մինչև հիմա էլ հավատում եմ: Օղորմի Արմեն ձյային, քաղցկեղից մահացավ վերջերս, իմ ճանաչած լավագույն մարդկանցից էր՝ նույնիսկ մինչև մահանալը:

    Տղերքը էլի կոլայի կռիվ են անում. թերևս պատմական անհրաժեշտություն էր հասունացել, որ ծայրին նստած տղան կես բաժակ ստանար, մյուսները՝ լրիվ բաժակներ: Հինգ հոգով մի վեց-յոթ հարյուր դրամ էին հավաքել. ոչինչ, էլի կունենան, աշխարհի վերջը չի: Վիճում են, թե ով ինչքան փող ունի կուտակած: Հայրս ու մայրս մի դեպքից հետո պայմանավորվեցին, որ ինձ օրական քսանհինգական դրամ տան (էն ժամանակ դեռ էդպիսի թղթադրամներ կային), բուլկին հիսուն դրամ էր, դպրոցում սոված չէի մնա: Բայց ոչ միշտ էին տալիս, մի երկու ամիս հետո էլ ընդհանրապես դադարեցրեցին ինձ փող տալը: Հասկանում եմ, իրենք հաստատ հիշում էին, բայց եթե ես չէի հիշեցնում, չէին տալիս: Մետաղ ու շիշ էինք հանձնում, տրամվայների փողը չէինք տալիս, ստացված կոպեկներով մինչև մութն ընկնելը սեգա էինք խաղում կայարանի գետտոներում. երեք հոգի, երկու ջոյստիկ, կես ժամը հարյուր դրամանոց ուրախություն:

    Լավն են երեխեքը, նույնիսկ նախանձում եմ մի քիչ:

    Ու իրականում էնքան լուսավոր ու ջերմ տարիներ էին էդ «մութ ու ցուրտի» տարիները, պարզապես քչերն են հիմա դա տեսնում: Կարծես՝ մութը դեռ մարդկանց մեջ է: Իսկ ես հիմա էդ ամեն ինչը ոչ մի բջջային հեռախոսի, ոչ մի կոկա-կոլայի հետ չեմ փոխի, երբեք, ոչ մի դեպքում:

    «Ապեր, մեր հաշվիվը, էլի, մեկ էլ էս կողքի սեղանի երեխեքին հինգ շիշ էլ կոլա տար, ես փողը կտամ»:
    DIXI
    carpe noctem

  28. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.06.2012), Alphaone (24.05.2013), Arpine (01.06.2012), CactuSoul (09.08.2013), Chilly (01.06.2012), Claudia Mori (01.06.2012), erexa (01.06.2012), impression (01.06.2012), John (10.08.2015), keyboard (24.05.2013), Kita (01.06.2012), murmushka (01.06.2012), My World My Space (01.06.2012), Sagittarius (24.05.2013), Skeptic (01.06.2012), Smokie (01.06.2012), Srtik (09.08.2013), StrangeLittleGirl (01.06.2012), Valentina (01.06.2012), Աթեիստ (24.05.2013), Անջրպետ (24.05.2013), Անվերնագիր (08.01.2013), Արամ (08.08.2013), Արէա (01.06.2012), Բարեկամ (29.07.2015), Դատարկություն (01.06.2012), Զաքար (25.07.2015), Ձայնալար (01.06.2012), Նաիրուհի (02.06.2012), Ներսես_AM (24.05.2013), Նիկեա (11.09.2014), Շինարար (01.06.2012), Ուլուանա (01.06.2012), Ռուֆուս (01.06.2012)

  29. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընդմիջում

    Չխկ: Լավ չեմ փակել ափով, մի հատ էլ: Չխկ: Մեջքով դեպի քամին: Չխկ: Հազիվ է վառվում: Չպրծնես, գոնե մի հատ էլ կպցնեմ: Ըհըն, ապրես: Սպառվեց, բայց հասցրեցի: Լավն էր, ափսոս: Գլանաձև, կարմիր. կարծեմ էն աղջիկն էր մոռացել սեղանին: Կարմիր մազեր ուներ: Լավ բան է ծխախոտի ծուխը: Ներսում ծխել չի կարելի, իսկ ընդմիջմանը՝ ինչքան ուզեմ: Ափսոս՝ տասը րոպե է ընդմիջումս: Դե, երկու հատ կհասցնեմ: Արև, ստվեր: Գնացինք արևի տակ: Էս պաղ քաղաքում արևը բոլորին վառում է, իսկ ինձ՝ հովացնում: Կհասկանայիք, եթե իմ տեղում լինեիք: Հա, տիկին, էդպես մի նայիր, ճեմիր-անցիր կողքովս քո թիթիզ հովանոցով, գլորվիր ստվերից ստվեր, ես արև եմ սիրում: Բարև ձեզ, աղջիկներ: Ժպիտին ժպիտ է սազում, գոնե ժպտայիք մի հատ: Չէ՞: Դե լավ: Առաջին անգամը չի: Դուք գիտեք: Քենթը կիսվեց, այսինքն՝ ընդմիջմանս մնաց յոթ րոպե: Յոթ րոպեում, ասում են, ինչ-որ թուրք գրավել է Բյուզանդիան: Յոթ րոպեում մեր հարևան Ռազմիկը հասցնում է Բարեկամությունից ոտքով իջնել Կենտրոն: Յոթ րոպեում ես ծխում եմ մեկուկես հատ ծխախոտ ու մինչև մտածում եմ էդ մասին՝ մնում է հինգ րոպե: Աչքդ լույս, կիսվեց ընդմիջումդ հենց նոր:

    Դու էլ մի ժպտա, ոչինչ: Ինչու՞ պիտի ժպտաս: Բոյով, շիկահեր, թիթիզ-միթիզ, ռոմանոն եթե չլինի, բրյուսովը կա ու կա: Բայց գոնե էդքան մի վրդովվիր, երբ նայում եմ ու ժպտում: Չե՞ս սիրում ծխողներին: Թե՞ ինձ չես սիրում: Ախր չես էլ ճանաչում, է: Կգա՞ս մի բաժակ սուրճ խմենք: Հենց ընենց, ուղղակի: Ասում են՝ խելոքի հետ շախմատ խաղալով խելոքանում ես, իսկ սիրունի հետ սուրճ խմելով՝ երևի սիրունանում: Չէ՞: Դե դու արդեն սիրուն ես: Ես շարունակեմ մտքումս իմ էս մենախոսությունը, իսկ դու քայլիր-գնա: Չես հասկանա, չէ՞, եթե ասեմ, որ հետևիցդ նայում եմ, որովհետև զրուցում եմ մեջքիդ հետ: Չէ, դու էլ իմը չէիր, փաստորեն: Կամ էլ ես քոնը չէի: Սահուն, աննշմար, որպես քնքուշ մութի թև փախա՛ր էստեղից, գնա՛ քո... քո ավելի արժանի ծանոթների ու ընկերների հետ ծիծաղիր ամեն երեկո, քո թիթիզ ընկերուհիների հետ քամուն տուր քո «արժանի» ծանոթների ու ընկերների բմբուլները, ապրիր քո սիրուն կյանքը: Իսկ ես կրակվառիչ էլ չունեմ:

    «Կրակ կլինե՞ր, ձյաձ»: Շնորհակալություն: Երևանի ամառն էլ էս է: Բոլորը արևից են նեղվում, ես՝ բոլորից: Իսկ արևը սիրում եմ: Գոնե դուք նայեք ինձ, ծտեր: Գիտե՞ս, որ ես կարճ մազերով աղջիկներին ավելի եմ սիրում: Իսկ քեզ քո կարճ մազերը շատ են սազում: Արի էսօր կինո նայենք իրար հետ: Արի իրար հետ կարդանք քո կարդացած գիրքը: Տեսնում եմ, որ ձանձրանում ես էս քաղաքում, արի ժպիտով ծանոթանանք, ու ես քեզ համար գիշերը հեքիաթ կգրեմ, ու դու չես ձանձրանա, որովհետև էս հեքիաթը ես դեռ ոչ ոքի չեմ պատմել: Երևանի կենտրոնի, կարճ մազերով աղջկա, տասը րոպեանոց զույգ ծխախոտների ու մենակության մասին է իմ հեքիաթը, ու եթե ժպտաս, երեկոյան քեզ կգրեմ «և նրանք ապրեցին երկար ու երջանիկ», ու վերջակետ կդնեմ ընդմիջմանս: Չե՞ս ժպտում: Դու՞ էլ իմը չես: Թե՞ ես ձերը չեմ, բոլորինդ, բոլորինդ: Վերջին մուխը մնաց: Վերջին րոպեն էլ թռավ: Հազար-հազար աղջիկներ, հազար-հազար անծանոթներ ու ես ու իմ ծխախոտի կիսադատարկ տուփը: Հազար-հազար ափսոս: Դե, ես գնացի ներս: Կհանդիպենք: Երևի:

    Իսկ ներսում շոգ է: Ամառվա պաղ արևից հետո ներսում վառարանի կրակ է ու խեղդոց: Ու հիմա ես կմոռանամ ծխախոտի, արևի ու աղջիկների մասին, էլի կկապեմ գոգնոցս ու առանց ժպտալու կհարցնեմ հերթական հաճախորդին, որ գուցե մեր հարևան Ռազմիկը կլինի, իսկ գուցե՝ այն կարճ մազերով սիրուն աղջիկը.

    «Ձերը խոզ է՞ր, թե՞ հավ: Ամեն ինչո՞վ»:
    DIXI
    carpe noctem

  30. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2013), CactuSoul (09.08.2013), Chilly (09.08.2013), erexa (09.08.2013), Freeman (09.08.2013), Jarre (09.08.2013), My World My Space (09.08.2013), Smokie (18.08.2013), StrangeLittleGirl (09.08.2013), Անվերնագիր (09.08.2013), Արէա (09.08.2013), Զաքար (25.07.2015), Նաիրուհի (09.08.2013), Նիկեա (09.08.2013), Ռուֆուս (09.08.2013), Վոլտերա (09.08.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •