User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Գիշերային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընդմիջում

    Չխկ: Լավ չեմ փակել ափով, մի հատ էլ: Չխկ: Մեջքով դեպի քամին: Չխկ: Հազիվ է վառվում: Չպրծնես, գոնե մի հատ էլ կպցնեմ: Ըհըն, ապրես: Սպառվեց, բայց հասցրեցի: Լավն էր, ափսոս: Գլանաձև, կարմիր. կարծեմ էն աղջիկն էր մոռացել սեղանին: Կարմիր մազեր ուներ: Լավ բան է ծխախոտի ծուխը: Ներսում ծխել չի կարելի, իսկ ընդմիջմանը՝ ինչքան ուզեմ: Ափսոս՝ տասը րոպե է ընդմիջումս: Դե, երկու հատ կհասցնեմ: Արև, ստվեր: Գնացինք արևի տակ: Էս պաղ քաղաքում արևը բոլորին վառում է, իսկ ինձ՝ հովացնում: Կհասկանայիք, եթե իմ տեղում լինեիք: Հա, տիկին, էդպես մի նայիր, ճեմիր-անցիր կողքովս քո թիթիզ հովանոցով, գլորվիր ստվերից ստվեր, ես արև եմ սիրում: Բարև ձեզ, աղջիկներ: Ժպիտին ժպիտ է սազում, գոնե ժպտայիք մի հատ: Չէ՞: Դե լավ: Առաջին անգամը չի: Դուք գիտեք: Քենթը կիսվեց, այսինքն՝ ընդմիջմանս մնաց յոթ րոպե: Յոթ րոպեում, ասում են, ինչ-որ թուրք գրավել է Բյուզանդիան: Յոթ րոպեում մեր հարևան Ռազմիկը հասցնում է Բարեկամությունից ոտքով իջնել Կենտրոն: Յոթ րոպեում ես ծխում եմ մեկուկես հատ ծխախոտ ու մինչև մտածում եմ էդ մասին՝ մնում է հինգ րոպե: Աչքդ լույս, կիսվեց ընդմիջումդ հենց նոր:

    Դու էլ մի ժպտա, ոչինչ: Ինչու՞ պիտի ժպտաս: Բոյով, շիկահեր, թիթիզ-միթիզ, ռոմանոն եթե չլինի, բրյուսովը կա ու կա: Բայց գոնե էդքան մի վրդովվիր, երբ նայում եմ ու ժպտում: Չե՞ս սիրում ծխողներին: Թե՞ ինձ չես սիրում: Ախր չես էլ ճանաչում, է: Կգա՞ս մի բաժակ սուրճ խմենք: Հենց ընենց, ուղղակի: Ասում են՝ խելոքի հետ շախմատ խաղալով խելոքանում ես, իսկ սիրունի հետ սուրճ խմելով՝ երևի սիրունանում: Չէ՞: Դե դու արդեն սիրուն ես: Ես շարունակեմ մտքումս իմ էս մենախոսությունը, իսկ դու քայլիր-գնա: Չես հասկանա, չէ՞, եթե ասեմ, որ հետևիցդ նայում եմ, որովհետև զրուցում եմ մեջքիդ հետ: Չէ, դու էլ իմը չէիր, փաստորեն: Կամ էլ ես քոնը չէի: Սահուն, աննշմար, որպես քնքուշ մութի թև փախա՛ր էստեղից, գնա՛ քո... քո ավելի արժանի ծանոթների ու ընկերների հետ ծիծաղիր ամեն երեկո, քո թիթիզ ընկերուհիների հետ քամուն տուր քո «արժանի» ծանոթների ու ընկերների բմբուլները, ապրիր քո սիրուն կյանքը: Իսկ ես կրակվառիչ էլ չունեմ:

    «Կրակ կլինե՞ր, ձյաձ»: Շնորհակալություն: Երևանի ամառն էլ էս է: Բոլորը արևից են նեղվում, ես՝ բոլորից: Իսկ արևը սիրում եմ: Գոնե դուք նայեք ինձ, ծտեր: Գիտե՞ս, որ ես կարճ մազերով աղջիկներին ավելի եմ սիրում: Իսկ քեզ քո կարճ մազերը շատ են սազում: Արի էսօր կինո նայենք իրար հետ: Արի իրար հետ կարդանք քո կարդացած գիրքը: Տեսնում եմ, որ ձանձրանում ես էս քաղաքում, արի ժպիտով ծանոթանանք, ու ես քեզ համար գիշերը հեքիաթ կգրեմ, ու դու չես ձանձրանա, որովհետև էս հեքիաթը ես դեռ ոչ ոքի չեմ պատմել: Երևանի կենտրոնի, կարճ մազերով աղջկա, տասը րոպեանոց զույգ ծխախոտների ու մենակության մասին է իմ հեքիաթը, ու եթե ժպտաս, երեկոյան քեզ կգրեմ «և նրանք ապրեցին երկար ու երջանիկ», ու վերջակետ կդնեմ ընդմիջմանս: Չե՞ս ժպտում: Դու՞ էլ իմը չես: Թե՞ ես ձերը չեմ, բոլորինդ, բոլորինդ: Վերջին մուխը մնաց: Վերջին րոպեն էլ թռավ: Հազար-հազար աղջիկներ, հազար-հազար անծանոթներ ու ես ու իմ ծխախոտի կիսադատարկ տուփը: Հազար-հազար ափսոս: Դե, ես գնացի ներս: Կհանդիպենք: Երևի:

    Իսկ ներսում շոգ է: Ամառվա պաղ արևից հետո ներսում վառարանի կրակ է ու խեղդոց: Ու հիմա ես կմոռանամ ծխախոտի, արևի ու աղջիկների մասին, էլի կկապեմ գոգնոցս ու առանց ժպտալու կհարցնեմ հերթական հաճախորդին, որ գուցե մեր հարևան Ռազմիկը կլինի, իսկ գուցե՝ այն կարճ մազերով սիրուն աղջիկը.

    «Ձերը խոզ է՞ր, թե՞ հավ: Ամեն ինչո՞վ»:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2013), CactuSoul (09.08.2013), Chilly (09.08.2013), erexa (09.08.2013), Freeman (09.08.2013), Jarre (09.08.2013), My World My Space (09.08.2013), Smokie (18.08.2013), StrangeLittleGirl (09.08.2013), Անվերնագիր (09.08.2013), Արէա (09.08.2013), Զաքար (25.07.2015), Նաիրուհի (09.08.2013), Նիկեա (09.08.2013), Ռուֆուս (09.08.2013), Վոլտերա (09.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •