Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմնվելով վերոհիշյալ երեք մտքերիդ ու այն փաստի վրա, որ անգամ Մեծ Դատաստանի օրն էլ մենք իրար չենք հասկանա, զրույցը համարում եմ փակված: :))
Իզուր, սիրելի Լուսնագնաց: Բավականին հետաքրքիր զրույց էր, և հենց այդպիսի զրույցներն են ի հայտ բերում ճշմարտությունը: Եվ հետո, քո այս նախադասությունը հանգեցնում է նրան, որ քո օպոնենտը քեզ չհասկացավ: Բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ դու չհասկացար, ավելի ճիշտ` չցանկացար հասկանալ նրան: ՈՒ գիտե՞ս, թե ինչ կասեմ քեզ, սիրելիս: Եթե դու քո Աստծոն նայես քո 2000 տարեկան մտածելակերպով, ուրեմն Լեոն, ցավոք սրտի, միակ մարդը չի լինի, ում հետ դու կցանկանաս "փակել զրույցը": Լսիր այս խոսքերը, խնդրում եմ. այսօր ծնվում է լրիվ նոր միջոց` հասկանալու քո և Աստծո փոխհարաբերությունները: Կարող ես զարմանալ, բայց այդ նոր միջոցն էլ արդեն 2000 տարեկան է: Նրա անունն է. Քրիստոսի Գիտակցություն:

Սա է այն երկրորդ Գալուստը, ինչի մասին ասված է մեր ամենակարևոր Գրքում: ՈՒ գիտե՞ս, թե որն է նրա առանձնահատկությունը: Քրիստոսի Գիտակցության մեջ հավատին տեղ չի հատկացված: Այդ տեղը տրված է ճանաչմանը: Քրիստոս կարիք չուներ հավատալու Աստծոն, որովհետև նա ճանաչում էր Աստծոն: Մտածիր մի պահ. դու ճանաչում ես և շատ լավ գիտես քո արյունակից եղբորը: Արդյո՞ք դու կարիք ունես հավատալու, որ նա` քո եղբայրն է: Հենց այդ մասին է ասում Քրիստոսի Գիտակցությունը: Եկել է և ասում է. "ընդունեք ինձ և դարձրեք ձերը: Բավական է հավատալ Աստծոն, ժամանակն է ճանաչել Նրան": Իսկ հենց որ ճանաչեցինք Աստծոն, անմիջապես կտեսնենք, թե Ով Ենք Մենք Իրականում: Եվ որ քիչ կարևոր չէ այս զրույցի համար. բոլոր կրոնները խոսում են միևնույն Աստծո մասին, եթե նույնիսկ իրենք չեն էլ ընդունում դա:

ՈՒ նաև հեշտությամբ կպատասխանենք Ֆրեայի տված հարցերին, որովհետև այդ մոգերն ու կախարդներն էլ, հենց մենք ենք, որ կանք: