User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 69 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հավատու՞մ եք մոգության/կախարդության գոյությանը

  1. #61
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոգություն ու նման մութ բառեր չեմ սիրում, ինձ համար կան հրաշքներ և հրաշագործություն հասկացողությունները, երբ կարողանում ես քո բոլոր հնարավորությունները ուղղել մեկ բարի նպատակի ուղղությամբ ու հասնում ես դրան, որովհետև բացի հավատալը նաև կոնկրետ գործողություններ ես անում: Հրաշք եմ անվանում, քանի որ երբ հասնում ես մի բանի, որը շատ դեպքերում անհասանելի է թվում, դա իրոք որ հրաշք է, հետո դա արդեն քեզ համար հրաշք չի դիտվում, քանի որ արդեն ավելի բարդ բաների, այլ` դեռևս անիրական հրաշքների ես ձգտում ու այդպես շարունակ: Բոլոր դեպքերում էլ օգտագործում ես Աստծո կողմից քեզ շնորհված քո բանականությունն ու գիտելիքները
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (27.05.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leo Negri, քո նկարագրած մոգությունը /մարտարվեստ, մեդիտացիա, մոգական ռիտուալներ..../ իրականում ոչ թե մոգություն է, այլ մարդու չբացահայտված հնարավորությունների օգտագործում, մարդու պսիխիկ էներգիայի օգտագործում, հոգեբանական վարժանք:
    Ֆրեյա, պետք չի մոգության տակ հասկանալ կինոներում տեսածը, հետո դա վերագրել կազմակերպություններին, որոնց մասին պատկերացում անգամ չունես, կամ ասենք Քրոուլիին, ու զարմանալ, որ կինոներում տեսած հեքիաթները իրական աշխարհում չկան: Նույն Քրոուլին, պետքա նշել, Գոեթիայի սեփական նախաբանում փորձումա դևերի էվոկացիայի /լատ. evocatio - դուրս կանչել բառից/ ժամանակ ստացած մոգական էֆֆեկտները վերագրել մարդու ուղեղի աշխատանքին: Ավելի ուշ գործերում իհարկե ստիպվածա լինում հրաժարվել նման հայացքներից, ու ավելի լայն ու օբյեկտիվ նայել հարցին:
    Բայց դե իհարկե, "չեմ կարդացել, բայց քննադատում եմ" մոտեցումը բավականին հաճախ հանդիպող բանա:

    Թե ներքին էներգիան, թե հոգեբանական լրջագույն վարժանքը, թե մեդիտացիաները ցանկացած իրան հարգող թե ավանդական, թե ժամանակակից մոգական ավանդույթի բաղկացուցիչ մաս են: Ուրիշ բան, որ ամեն ինչ դրանցով չի սահմանափակվում, ու միայն սկսվումա:

    Մարդ կա, մոգություն ասելով հասկանում ա ճակատագիր ու դրա անսպասելի ելևէջները, 15րդ դարում որպես մոգություն կընդունեին ֆանարիկը, միքսեռը ու ֆենը:
    Ցանկացած բավականաչափ զարգացած տեխնոլոգիա չի տարբերվում մոգությունից - Արթուր Քլարք:

    Գուցե ամեն մարդու համար մոգությունը իր հասկացածն է
    Բնականաբար, երբ վիճաբանող մարդիկ մատը մատին չեն խփում թեմային մի քիչ մոտիկից ծանոթանալու համար, այն վերածվումա ամեն մարդու յուրովի անհիմն հասկացածի:

    Մի հատ շատ խելոք ծանոթ մարդ մոգությունը հայելու հետ էր համեմատում: Ասելա թե եթե մարդ մեջը տեսնումա չարիք, կամ քցողական միտումներ` իսկը ժամանակնա մի քիչ ավելի ուշադիր նայել սեփական ճնշված կոմպլեքսներին:

    Հ.գ. Պարզ է, որ հեռուստատեսությամբ ռեկլամ չեն տալու՝ եկեք գրվեք մեր գաղտնի մոգական միություն
    Ի տարբերություն նույն աղանդներին: Ավելին` թերթիկներ ու ամսագրեր էլ չեն բաժանում, ու ընդհանրապես խորապես թքած ունեն, ով իրանց մասին կիմանա, ով չէ, ով կմիանա, ով չէ:
    Օրինակ հիմա խոսում ես "կազմակերպություններից", բայց կոնկրետ անունների տեղյակ չես: Ոչ էլ հասցեների, որոնցով կարաս դիմես:

    Էնպես են անում, որ հետաքրքրվեն մարդիկ, բայց գաղտնի լինի, իսկ գաաղտնիքը միշտ էլ ձգում է մարդկանց:
    Ֆրեյա, պետք չի մարդկանց վերագրել գոյություն չունեցող մոտիվացիաներ: Էնպես չեն անում` ինչքան էլ քեզ դուր չգա տենց մտածել:
    Կոնկրետ գաղտնիքի կողմից ձգված մարդկանց կցրեն առաջին իսկ հարցազրույցից հետո, խորհուրդ տալով գաղտնիք փնտրել այլուր:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 27.05.2011, 15:44:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (27.05.2011)

  5. #63
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Կսպասեմ արձագանքիդ:
    Հաճույքով, սիրելի Մուն: Բայց կառաջարկեի մեկ ուրիշ տեղ ընտրել խոսակցության համար, քանզի.
    ա. - Արդեն ունեմ մեկ զգուշացում թեմայից դուրս գրառման համար;
    բ. - Եկ չանշնորհքանանք ծայրահեղ աստիճանի և Լեոյի զահլեն չտանենք այս արժանապատիվ թեմայում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (29.05.2011), VisTolog (29.05.2011)

  7. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավանաբար այս թեման է ամենահարմարը տեղադրելու այս տեսանութերը.

    Ի՞նչ է սա ?



    Վերջին խմբագրող՝ հովարս: 30.06.2011, 20:06:

  8. #65
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար այս թեման է ամենահարմարը տեղադրելու այս տեսանութերը.

    Ի՞նչ է սա ?
    Իսկ ի՞նչ պետք ա լինի, սովորական ֆոկուսների, մենակ թե ի տարբերություն տնայնագործական ֆոկուսների, սրանք շատ թանկ ու որակյալ էֆեկտներով են արված:

    Օրինակ առաջին վիդեոյում ինքը քայլում է թափանցիկ պլաստմասսայի կամ ապակյա լիստերի վրայով, բայց կողքից էն տպավորությունն ա, որ քայլում ա ջրի վրա: Իսկ վերջին վիդեոյում ձեռքի վրա կամ հատուկ կրեմ կամ սոսինձ ա քսած հաստ շերտով, կամ էլ հատուկ մատերիալ ա կպցրած: Ամեն դեպքում ինքը ձեռքը հաստատ չի կտրել
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.07.2011), Leo Negri (01.07.2011), Skeptic (30.06.2011), Valentina (07.07.2011), VisTolog (01.07.2011)

  10. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ պետք ա լինի, սովորական ֆոկուսների, մենակ թե ի տարբերություն տնայնագործական ֆոկուսների, սրանք շատ թանկ ու որակյալ էֆեկտներով են արված:

    Օրինակ առաջին վիդեոյում ինքը քայլում է թափանցիկ պլաստմասսայի կամ ապակյա լիստերի վրայով, բայց կողքից էն տպավորությունն ա, որ քայլում ա ջրի վրա: Իսկ վերջին վիդեոյում ձեռքի վրա կամ հատուկ կրեմ կամ սոսինձ ա քսած հաստ շերտով, կամ էլ հատուկ մատերիալ ա կպցրած: Ամեն դեպքում ինքը ձեռքը հաստատ չի կտրել
    Ռուֆուս ջան, էտ որ տրյուկ է հասկանալի է, ուղղակի սրան համարում են ''.....'' շատ բաներ է անում ընդհուպ օդ է վերանում:

  11. #67
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան, էտ որ տրյուկ է հասկանալի է, ուղղակի սրան համարում են ''.....'' շատ բաներ է անում ընդհուպ օդ է վերանում:
    Բայց ինչքան գիտեմ ինքն էլ ասում,որ ուղղակի ֆոկուս ա,համենայն դեպս մի երկու ամիս առաջ MTV-ով ասեց(թե՞ էդ ինքը չէր)
    The cake is a lie.

  12. #68
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2011
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ել չեմ հավատում

  13. #69
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին վիճակագրական սովորական մարդուն եթե հարցնեք, արդյոք հավատում է աշխարհում մոգերի, կախարդների գոյությանը, հավանաբար՝ կպատասխանի, որ ոչ։ Այդ ամենը համարվում է հեքիաթների, ֆենտեզիի կատեգորիա։
    Ընդ որում, չեմ ուզում, որ հիպնոզ, հոգեբանական ազդեցություն, տելեպատիա եւ նման տեսակի այլ կարողությունները դասենք մոգությանը։ Եկեք դեռևս հեռու թողնենք դրանք առանձին թեմայի համար։
    Մոգություն/կախարդանք ասելով ես հասկանում գործողությունը, որի ժամանակ մարդը (կամ մարդ համարվող որևէ էակ ) կարողանում է .
    1. Նյութեղեն առարկաների, իրերի, նյութի եւ նյութի մասնիկների վրա ազդել առանց ֆիզիկական կոնտակտի եւ ֆիզիկապես գործողություն/աշխատանք կատարելու,
    2. Կարողանում է նյութերի վրա ներգործել եւ իրականացնել որակական կամ քանակական փոփոխություններ (օրինակ, ջրից գինի սարքել, քարից՝ ոսկի, տրանսֆորմացիա...)
    3. Կարողանում են հաղթահարել գրավիտացիան, հատել ժամանակ եւ տարածություն
    4. Մնացածը, ինչի մասին գրվել ու ասվել է միֆերում, լեգենդներում, պատմության մեջ, կրոնական աղբյուրներում
    Դասակարգումս ահավոր տապոռային ա, գիտեմ, բայց եթե հիմա սկսեմ թվարկել բոլոր կախարդական երևույթները նշվածս աղբյուրներից, կարող ա մի քանի տասնյակ տարիների գիտահետազոտական աշխատանք պահանջվի
    Մասնավորապես ինձ մի հարց ա հուզում. եթե այս նշածս ավելի շուտ հեքիաթային–առասպելային բնույթի երևույթները գոյութոյւն չունեն, որտեղից են առաջացել այդքան հեքիաթները, լեգենդները.... ինչ–որ մեկի մտքով ուղղակի անցել է, ֆանտազիայի արդյունք է՞՞՞
    Եթե կախարդներ, վհուկներ ու այլ զիբիլ չկա, ապա ինչու է եկեղեցին մի քանի դար շարունակ փնտրել ու կոտորել վհուկներին (ведьма)... Վարկածներ շատ կան, դրանցից ոչ պակաս հեքիաթային եւս մեկն էլ՝ Դեն Բրաունի վարկածը (գուցե դա էլ հեքիաթ չի՝ ինչ իմանաս...)
    Եթե կախարդանք, մոգություն չունի, ապա ինչու գոյություն ունեն տարբեր տեսակի գաղտնի կազմակերպություններ, օրդերներ, տելեպատների ու մեդիումների միավորումներ, սեկտաներ.... որոնք րիտուալներ են պրակտիկայում իրականացնում։ Եթե պրակտիկ փորձը ոչինչ չի տալիս, ապա ինչու են դրանք շարունակում գոյություն ունենալ... Չէ որ, եթե իրականում ոչինչ էլ տեղի չունենար, մարդիկ անիմաստ տեղը ժամանակ չէին ծախսի... Կցրվեին տներով... Այսինքն՝ չէին էլ հավաքվի
    Դասկարգումդ վատը չի`
    1. Այ դասին է դասվում տելեկինեզը` հեռավորության վրա առարկաները տեղաշարժելու (երբեմն դեֆորմացնելու) ունակությունը: Չնայած, որ կան այդպիսի ունակություններով մարդիք, բայց էլի համարվում է հեքիաթ Իսկ տրանսֆորմացիաները ավելի շատ 4-րդ կատեգորիայի մեջ են տեղավորվում:
    2. Ամենաուժեղ "մոգություն" է, որի հիման վրա է զարգացել համարյա ամբողջ ներկայիս քիմիան
    3. Լրիտացիա` ասում են որ յոգերը կարողանում են դա անել, բաց էլի հեքիաթ է համարվում:
    4. ...

    Այ էս 4-րդ կատեգորիան (միֆեր և լեգենդներ) լիովին բացատրելի և իրական փաստերից եկող, ինչպես նաև երևակայությամբ համեմված պատմություններ են:
    Օրինակ, ասենք 15-րդ դարի մարդուն տվեք ներկայիս բջջային հեռախոսը: Ձեր կարծիքով ինչպես կնարագրի այն? Էլ չեմ ասում մի 2000 տարի առաջ ապրած մարդուն (չնայած նկարագրությունները այնքան էլ չեն տարբերվի):

    Ասեմ, որ հիմա նույնիսկ ակադեմիաներ կան, որտեղ գիտական հիմունքների և տեսությունների հետ շաղկապված ուսումնասիրում են միստիկ և մետաֆիզիկական երևույթները: Չնայած այդ ակադեմիաները ու դպրոցները պաշտոնական չեն, բայց այնպիսի խելացի և տաղանդավոր անդամներ ու սաներ ունեն, որ կարելի է զարմանալ:

    Ամեն դեպքում գիտության տեսանկյունից ոչ մի կերպ, նույնիսկ տեսականորեն չբացատրվող երևույթները համարվում են միստիկա և հեքիաթ ու լեգենդ:
    Ուղղակի գիտնականների մեծամասնության սահմանափակ և կարծրացած ուղեղներում չի կարողանում տեղավորվել այն ինֆորմացիան, որ րենց մեջ պարունակում են լեգենդները ու միֆերը:
    Էլ չեմ ասում վհուկները, մոգերը կախարդական և միստիկ էակները:

    Անձամբ ես համոզված եմ, որ մեր ցիվիլիզացիան երկրի վրա ոչ առաջինն է, ոչ վերջինը: Ինչպես նաև համոզված եմ, որ մենակ Երկիր մոլորակը չի, որ ցիվիլ է, կալ էլ մենակ մեր չափողականություն չի, որ զարգացած է ու կյանք կա: Ուստի նախկին (նախկինի-նախկին) ցիվիլիզացիաների տեխնոլոգիական հետքերը, այլ չափողականությունների և այլ եկվոր ցիվիլիզացիաների հետքերը, մեր ցիվիլիզացիայի "օրորոցում" ընկալվել և նկարագրվել են միֆերի. լեգենդների ու հեքիաթների տեսքով:
    Դրա համար էլ պատահական չէ, որ համաշխարհային բոլոր կրոններում, դիցարաններում, լեգենդներում ու հեքիաթներում կան որոշակի կրկնվող կերպարներ, էպիզոդներ ու երևույթներ:

    համոզված եմ նաև, որ գիտությունը դեռևս շատ քիչ բան գիտի էներգետիկ մատերիայիների մասին, դրան ազդեցության և կառավարման մասին: Բայց կան մարդիք, որոնք գիտեն, կամ բնատուր ունակություն ունեն այդ մատերիաների հետ շփվելու ու նունիսկ կառավարելու:
    Դասական մոտեցմամբ կա էներգետիկ ունակությունների 4 ասպարեզ, որոնք դրսևորվում են ֆիզիկական մակարդակում.
    1. Տելեպատիկ երևությներ - հեռավորության վրա մարդու (նաև կենադանիների) մտքեր կարդալ, հաղորդակցվել, ազդել մտքերի ընթացքի և գիտակցության վրա:
    2. Տելեկինետիկ երևույթներ - առանց ֆիզիկական շփման մատերիային վրա ազդել գրավիտացիոն և ֆիզիկական ազդեցությամբ:
    3. Տելեպորտացիա - տարածության ակնթարթային հաղթահարում
    4. Լևիտացիա - գրավիտացիոն ուժերի հաղթահարում առանց հակազդող ուժերի կիրառման:

    Բացի սրանցից կա նաև, այսպես կոչված "կիրառական մոգությունը"` տարբեր իրերի և պարագաների օգտագործումը:
    Օրինակ` անտեղյակ մարդուն աճպարարը հրաշքներ է գործում իսկ աճպարարությունից տեղյակ մարդու համար նմանատիպ հրաշքը ընդամենը աճպարարություն է: Անտեղյակ մարդը նույնիսկ չի մտածում, որ այդ ամենը արվել է ոչ ճարպկության և տեխնիկայի հաշվին:
    Ասեմ ավելին, աճպարարությունը ճնվել է հենց մոգությանը նմանակելու կամ մոգության պատրանք ստեղծելու ցանկությունից:

    Ամեն դեպքում, հատուկ և գաղտնի ծառայություները միշտ էլ միստիկ և մոգական երևույթները հնարավորության սահմաններում ուսումնասիրել են, պետկ եղած ժամանակ` օգտագործել ու թաքցրել:

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •