Հա իմ ու իրա մտածելակերպը անհամատեղելի են (նաև քոնն էլ իմիջիայլոց):
Հիմա ես պնդում եմ, որ Աստվածաշունչը առաջին տառից մինչև վերջինը ճշմարիտ է, իսկ ինքը պնդում է հակառակը: Ու ոչ մեկիս էլ ինչ-որ փաստով համոզել չի ստացվի: Ամբողջ կյանքումս աթեիստի հետ զրուցելիս քո ասածի պես ստիպված եմ եղել «փակել թեման»: Ու համարում եմ, որ կրոնի իրական/անիրական լինելու մասին բանավիճելն պարապի զբաղմունք: Բայց դե էս անգամ էլ չդիմացա ու ներքաշվեցի:
Հետաքրքիր նեոմոդեռնիստական տեսակետ էր, անկեղծ փորձեցի հասկանալ, բայց չստացվեց: Նախ չհասկացա էն մասը, որ Քրիստոսը ճանաչում էր Աստծուն: Իմ համար Աստված ու Քրիստոսը չեն տարանջատվում ու մի էություն ունեն: Հետո ասում ես բավ է հավատալ, պետք է ճանաչել Աստծուն: Ըստ ինչի պիտի ճանաչեմ: Ասենք իմ արյունակից եղբորը կարող եմ ԴՆԹ-ի անալիզով նույնականացնել, իսկ Աստծուն ճանաչել եմ Սուրբ Գրքից ու ըստ դրա էլ հավատում եմ իմ ողջ էությամբ: Ավել էլ ինչ է պետք: Չէ որ Տեր Հիսուսն ասաց. «Երանի նրան ով չտեսած կհավատա»: Կսպասեմ արձագանքիդ:
![]()
Էջանիշներ