User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Հավատու՞մ եք մոգության/կախարդության գոյությանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավատու՞մ եք մոգության/կախարդության գոյությանը

    Միջին վիճակագրական սովորական մարդուն եթե հարցնեք, արդյոք հավատում է աշխարհում մոգերի, կախարդների գոյությանը, հավանաբար՝ կպատասխանի, որ ոչ։ Այդ ամենը համարվում է հեքիաթների, ֆենտեզիի կատեգորիա։

    Ընդ որում, չեմ ուզում, որ հիպնոզ, հոգեբանական ազդեցություն, տելեպատիա եւ նման տեսակի այլ կարողությունները դասենք մոգությանը։ Եկեք դեռևս հեռու թողնենք դրանք առանձին թեմայի համար։

    Մոգություն/կախարդանք ասելով ես հասկանում գործողությունը, որի ժամանակ մարդը (կամ մարդ համարվող որևէ էակ ) կարողանում է .
    1. Նյութեղեն առարկաների, իրերի, նյութի եւ նյութի մասնիկների վրա ազդել առանց ֆիզիկական կոնտակտի եւ ֆիզիկապես գործողություն/աշխատանք կատարելու,

    2. Կարողանում է նյութերի վրա ներգործել եւ իրականացնել որակական կամ քանակական փոփոխություններ (օրինակ, ջրից գինի սարքել, քարից՝ ոսկի, տրանսֆորմացիա...)

    3. Կարողանում են հաղթահարել գրավիտացիան, հատել ժամանակ եւ տարածություն

    4. Մնացածը, ինչի մասին գրվել ու ասվել է միֆերում, լեգենդներում, պատմության մեջ, կրոնական աղբյուրներում

    Դասակարգումս ահավոր տապոռային ա, գիտեմ, բայց եթե հիմա սկսեմ թվարկել բոլոր կախարդական երևույթները նշվածս աղբյուրներից, կարող ա մի քանի տասնյակ տարիների գիտահետազոտական աշխատանք պահանջվի

    Մասնավորապես ինձ մի հարց ա հուզում. եթե այս նշածս ավելի շուտ հեքիաթային–առասպելային բնույթի երևույթները գոյութոյւն չունեն, որտեղից են առաջացել այդքան հեքիաթները, լեգենդները.... ինչ–որ մեկի մտքով ուղղակի անցել է, ֆանտազիայի արդյունք է՞՞՞

    Եթե կախարդներ, վհուկներ ու այլ զիբիլ չկա, ապա ինչու է եկեղեցին մի քանի դար շարունակ փնտրել ու կոտորել վհուկներին (ведьма)... Վարկածներ շատ կան, դրանցից ոչ պակաս հեքիաթային եւս մեկն էլ՝ Դեն Բրաունի վարկածը (գուցե դա էլ հեքիաթ չի՝ ինչ իմանաս...)

    Եթե կախարդանք, մոգություն չունի, ապա ինչու գոյություն ունեն տարբեր տեսակի գաղտնի կազմակերպություններ, օրդերներ, տելեպատների ու մեդիումների միավորումներ, սեկտաներ.... որոնք րիտուալներ են պրակտիկայում իրականացնում։ Եթե պրակտիկ փորձը ոչինչ չի տալիս, ապա ինչու են դրանք շարունակում գոյություն ունենալ... Չէ որ, եթե իրականում ոչինչ էլ տեղի չունենար, մարդիկ անիմաստ տեղը ժամանակ չէին ծախսի... Կցրվեին տներով... Այսինքն՝ չէին էլ հավաքվի
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 06.05.2010, 17:20:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •