Երբեմն այս կամ այն հարցի մասին կարիք եմ ունենում խոսել ակումբցիների հետ, ներկայացնելով ինչ-ինչ խնդիրներ կամ պատասխանելով մթնոլորտում առկա հարցերին, հույզերին: Ու էդպես էլ ասելիքս մնում է իմ մեջ, մնում չարտաբերված:
Այս թեման բացում եմ ակումբցիների հետ որպես ադմինիստրատոր զրուցելու, ավելի ճիշտ մենախոսելու համար: Իհարկե այստեղ չեն լինելու պահանջներ, որոշումներ, լինելու են միայն ու միայն մտորումներ այս կամ այն հարցի մասին՝ ադմինիստրատորի տեսանկյունից: Վստահ չեմ, որ ընթերցող կունենամ, կամ ունենալու դեպքում ընթերցողներս շատ կլինեն, բայց նման կերպ ակումբցիների հետ հաղորդակցվելը համարում եմ բավական կարևոր:
Բուն մտորումներս՝ հաջորդիվ:
Էջանիշներ