User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մենախոսություն կամ ադմինական մտորումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վարկանիշ...
    Սա ակումբի հավերժ թեմաներից մեկն է:

    Պարբերաբար վարկանիշների նկատմամբ հետաքրքրությունն անցնում է «բնականի» սահմանն ու առաջանում ինչ-որ «անբնական» հետաքրքրություն, ակտիվություն: Տարբեր տեղեր տարբեր մարդիկ սկսում են խոսել վարկանիշների մասին, շատերը սկսում են ասել, որ դա անպիտան բան է, մյուսներն ասում են, որ իրենք վարկանիշներն ընդհանրապես բանի տեղ չեն դնում, երրորդներն ասում են, որ վարկանիշները սխալ են բաշխված և այլն, և այլն, և այլն: Նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն. սովորաբար վարկանիշների մասին իրենց չհետաքրքրվելու մասին խոսում են ամենահետաքրքրվողները, դրանց ուշադրություն չդարձնելու մասին՝ ամենից շատ ուշադրություն դարձնողները:

    Իրականում շատ նորմալ ու բնական է վարկանիշներով հետաքրքրվելը:
    Բոլորն էլ սիրում են գնահատական ստանալ, գովերգ լսել: Իսկ ակումբում վարկանիշները հիմնականում էդ նպատակով էլ կիրառվում են: Կարծում եմ, որ բոլորս էլ ժպտում ենք դրական վարկանիշ ստանալուց, մանավանդ եթե դրա մեկնաբանությունը բովանդակային ու հաճելի է, ու հակառակը՝ շփոթվում ու տխրում ենք բացասականից: Միթե՞ այստեղ որևէ անտրամաբանական կամ անբնական բան կա: Կարծում եմ, որ ոչ: Անբնական չէ նաև, որ ցածր վարկանիշ ունեցողը ձգտում է բարձր ունենալու: Այս ամենը ոչ միայն անբնական ու անտրաբանական չեն, այլև վատ բան չեն:

    Բայց այ կան երևույթներ, որոնք թեև կարող են գտնել իրենց տրամաբանական բացատրությունը, բայց լավ բան չեն, ազնիվ չեն:

    Հետևել ու շարունակելու եմ հետևել վարկանիշների դինամիկային բնականաբար չկարդալով վարկանիշների մեկնաբանությունները, որոնցից շատերը կոնֆիդենցիալ բնույթի են: Ու հաճախ հանդիպել եմ անազնիվ վարքագծի:

    Նորմալ եմ համարում, երբ մարդը հաշվարկված գրառումներ է անում՝ վարկանիշ ստանալու ակնկալիքով, եթե այդ գրառումը լինում է արժեքավոր, մյուսին, մասնակիցներին ինչ-որ դրական բան տվող: Բայց նորմալ չեմ համարում, երբ մարդիկ սկսում են փոխադարձ վարկանիշներ տալ՝ պատահական գրառումների սկզբունքով, միմյանց վարկանշային սանդղակները բարձրացնելու համար, կամ պատասխան վարկանշի ակնկալիքով են պատահական գրառմանը կամ մասնակցին վարկանիշ տալիս, կամ էլ գտնելով որ դիմացինի (իրենց մտերմի) վարկանիշը ցածր է, սկսում են անընդհատ առանց ջոկողություն դնելու գրառումների մեջ վարկանիշ տալ՝ այդ սանդղակը բարձրացնելու համար:

    Սա նորմալ չի, որովհետև վարկանիշը ստեղծված է ընդհանուր ակումբցիների գնահատականը ցույց տալու, այլ ոչ թե ինչ-որ մեկի սեփական սանդղակ կառուցելու համար: Որովհետև եթե Պողոսը Պետրոսին օրական տաս գրառման համար վարկանիշ է տալիս (օրինակ), այդպիսով աստիճանաբար նրա վարկանշային միավորը բարձրացնելով, ինքը դրանով բերում է անհավասար մի իրավիճակ, դրանով իր, այլ ոչ թե համընդհանուր վերաբերմունքն է ցույց տալիս:

    Ավելին, ինքը դրանով հիմարագույն վիճակի մեջ է դնում երկու հոգու... նրան, ում վարկանիշ է տվել ու ինձ:
    Որովհետև ես պարտավոր եմ վերացնել այդ անհավասարությունը, պարտավոր եմ ջնջել, վերացնել ավելորդները, իսկ դա հեշտ չի: Հոգեբանորեն հեշտ չի մարդուն փաստորեն «զրկել» իր ստացած վարկանիշներից, որովհետև ի վերջո ինքը մեղավոր չի, որ ինչ-որ մեկն իրեն անազնվորեն այդքան վարկանիշ է տվել, ու արժանի չի, որ հիմա իր վարկանշային «գծիկ» կոչված այդ երևույթը դրա պատճառով պակասի: Ու ես էլ, ճիշտն ասած, արժանի չեմ այդ իրավիճակում վատամարդ դուրս գալ: Բայց մյուս կողմից պարտավոր եմ հետևել ու անել դա, որովհետև հակառակ դեպքում իրավիճակն անազնիվ կլինի ակումբ հարյուրավոր մյուս մասնակիցների համար, ում հարազտները «չեն ֆայմել» նման բան անել:

    Ու ինչ-որ վարկանշային սանդղակի համար էսպիսի տհաճ վիճակ ստեղծելը սխալ է, անիմաստ է: Սա արդեն վարկանիշների նկատմամբ ոչ թե բնական հետաքրքրվածություն է, այլ, ճիշտն ասած, արդեն հիվանդագին վերաբերմունք:

    Էսօր ստիպված եղա նախկինում հանածս մի սահմանափակումը նորից միացնել, արդյունքում նույն մարդուն նորից վարկանիշ տալ կարողանալու համար ևս 5 հոգու պիտի կարողանաք տալ: Սա ազնիվ չի այն մարդկանց նկատմամբ, ովքեր վարկանիշներ տալուց նման արհեստական մեթոդների չէին դիմում: Սա նաև նոր «հիվանդություն» կարող է ծնել՝ անիմաստ վարկանիշներ տալու, որպեսզի կարողանաս քո ուզած գրառմանը վարկանիշ տալ: Բայց սա արդեն անհրաժեշտ քայլ էր, որովհետև իրավիճակը հասել էր այդ կետին:

    Ու նորից իմ համար սա դժվար քայլ էր, դժվար որոշում էր, հոգեբանական ծանր ընտրություն էր: Ու ինչի՞ համար: Ես այնքա՜ն կուզեի, որ մարդիկ նման մեթոդների դիմելուց առաջ մտածեին, հասկանային, թե դիմացիններին հոգեբանական ինչ վիճաի մեջ են դնում, հասկանային, որ ի վերջո ակումբի ղեկավար կազմը, էդ թվում ես, ռոբոտ չենք, որ երբեմն մեր պարտականությունը կատարելը մեզ հոգեբանական բավական ծանր վիճակների, անգամ ստրեսների մեջ է դնում, որ բնավ հեշտ չի կոշտ միջոցների դիմելը, ինչքան էլ որ հաճախ դրանք ուղղակի անհրաժեշտ են: Մտածեք, մարդիկ, ախր սա համայնք է, այլ ոչ թե մեկ-երկու հոգու համար: Մտածեք անելուց առաջ: Կշռադատեք ձեր քայլերը: Միթե՞ այդ գծիկներն ու աստղիկներն արժանի են այս ամենին:

    Որքան կուզեի, որ այդպիսի վարկանիշ ստացողներն էլ այնքան խորհեին այս հարցի շուրջ, որ իրենց վարկանիշ տվողին գրեին. «Գիտե՞ս, սիրելիս, ես շոյված եմ քո վերաբերմունքից, բայց մի արա, պետք չի, թող ամեն ինչ բնականոն հունով գնա», իսկ շարունակվելու դեպքում ինձ գրեին. «Չուկ, միևնույն է իմանալու ես, ինքը ոչ մի վատ բան չի անում, պարզապես իր վերաբերմունքն է արտահայտում, բայց դա ազնիվ չի մյուսների նկատմամբ, կտրի սրա դեմը, բայց իրան մի պատժի»: Նման դեպքերում հարցն ինչքան արագ, հեշտ, անաղմուկ ու բարեկամական մթնոլորտում կավարտվեր, ոչ մեկը մյուսից նեղանալու կարիք չէր ունենա, ոչ մեկը նեղվելու բան չէր ունենա: Ամեն ինչ գեղեցիկ, հաշտ ու խաղաղ կավարտվեր:

    Ու ինչքան դժվար է, երբ ստիպված եմ լինում կացնային ձևով դեմն առնել, ընդ որում դժվար երեք կողմերի համար էլ, թե տվողի, թե ստացողի, թե իմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.05.2010), aragats (14.05.2011), armen9494 (01.09.2011), BOBO (23.05.2010), Farfalla (24.05.2010), Jarre (23.05.2010), Kuk (23.05.2010), Lianik (28.11.2010), Lion (18.12.2011), Moonwalker (05.11.2010), My World My Space (23.05.2010), Norton (23.05.2010), Quyr Qery (17.01.2012), Smokie (20.11.2013), Ungrateful (11.06.2010), Universe (26.04.2011), unknown (11.06.2010), V!k (25.04.2011), VisTolog (23.05.2010), Արևածագ (23.05.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (23.05.2010), Դեկադա (31.07.2010), Երկնային (23.05.2010), Ժունդիայի (22.05.2010), Ինչուիկ (23.05.2010), ԿԳԴ (23.05.2010), Հայուհի (22.05.2010), Մանուլ (23.05.2010), Մինա (01.02.2012), Նաիրուհի (10.06.2010), Նարե (23.05.2010), Ուլուանա (22.05.2010), Ֆոտոն (22.05.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետաքրքիր է, նույնիսկ շատ:
    Երբեմն խայծն էլ բավական է:
    Ինձ շատերը կարող են մեղադրել (արդարացիորեն) հենց իմ ղեկավարած ֆորումում հենց իմ պաշտպանած կանոնները խախտելու մեջ: Իսկապես արդարացիորեն:
    Սակայն եթե երբեմն դա լինում է ինքնազսպման բացակայություն, ապա երբեմն էլ լինում է հասարակ խայծ:
    Հասարակ դիտարկումներ:
    Հասարակ տրամադրությունների դիտում:
    Հասարակ բացահայտումներ:
    Ցավոք բոլորը չի, որ այդ ընթացքում ուշադիր են լինում, որովհետև ղեկավարին միակողմանի անարդարության մեջ մեղադրելը սովորաբար շատ ավելի հեշտ է, հարմար է, չխորանալու դեպքում այդպես է թվում:
    Հետաքրքիր է:
    Շատ:
    Սպասում եմ շարունակությանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.01.2012), Norton (11.06.2010), Quyr Qery (17.01.2012), Universe (26.04.2011), unknown (11.06.2010), Դարք (10.06.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես հասկանում եմ, հրաշալի հասկանում եմ, որ ակումբը, բացի ամեն ինչից, նաև ինքնահաստատման վայր է, բայց ուզում եմ հարցնել, այ հարգելի ձեր կյանքում ձեր տեղը չգտած, ձեր ինքնահաստատման համար հարմար պատրվակ չգտած, կոմպլեքսների մեջ ոտից գլուխ թաղված, այդ կոմպլեքսները չկպոմլեքսավորվածի դիմակով մեզ մատուցել փորձող սուբյեկտներ, մի՞թե, մենք մեղավոր ենք, որ դուք առօրյա կյանքում ձեր տեղը չեք գտել, այդպես էլ չեք ինքնահաստատվել, որ մնացել եք բարդույթավորված: Մշտապես կարելի է կոպմլեքսները հաղթահարելու տարբեր եղանակներ գտնել, պարտադիր չի դա կապել այլոց գլխին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), aragats (18.12.2011), CactuSoul (28.07.2010), Farfalla (28.07.2010), Freeman (03.10.2010), Kuk (01.08.2010), Legolas (28.07.2010), Norton (28.07.2010), Quyr Qery (17.01.2012), Universe (26.04.2011), Արևհատիկ (28.07.2010), Երվանդ (28.11.2010), Ժունդիայի (28.07.2010), Մանուլ (28.07.2010), Մինա (01.02.2012), Նարե (29.11.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նորից մոդերատորներից մեկը խնդրում է, իրեն հանել մոդերատորություն: Շատ եմ ուզում հակառակը համոզել, բայց երևի չեմ անի:
    Ու նորից սկսում եմ մտածել. հա բայցի ինչի՞: Ինչի՞ պետք ա էս մարդիկ անընդհատ մուննաթն ու դժգոհությունը տանեն, անընդհատ թիրախ լինեն, շատերի հայացքն իրենց նկատմամբ փոխվի... Ոչ նյութական շահ ունեն, ոչ բան: Իրենց ներվերն են սպանում, ժամանակը, ու ինչի՞ համար: Որ իրենց՝ կամովին ստանձնած գործը բարեխղճորեն անելու համար անընդհատ էս վերաբերմունքին արժանա՞ն: Երբ որ էն ահավոր օրինախախտները տենց դժգոհում, դեռ հա, հասկանաս: Բա պիտի դժգոհեն, որտև իրենց կյանքը առանց նման բաների դժվար պատկերացնեն: Բայց երբ որ պատվարժան մարդիկ, իսկապես հոյակապ մարդիկ, առանց երևի երկար մտածելու տենց ալիք են բարձրացնում՝ մնում ես շիվար: Հա բայց ինչի՞:
    Չգիտեմ ինչ անեմ: Հոգնեցուցիչ ա...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.01.2012), Jarre (08.01.2011), Quyr Qery (17.01.2012), Rammstein (28.11.2010), Universe (26.04.2011), Աթեիստ (28.11.2010), Արևածագ (28.11.2010), Մինա (01.02.2012), Նարե (29.11.2010)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբի մոդերատորի գործը մանկապարտեզի դայակության գործ չի, ակումբի ադմինիստրատորի գործն էլ մանկապարտեզի տնօրենի գործ չի:


    Կա՛-րե՝ն, մե՛-ծա՛-ցի՛ր, հերիք է:

    Մեր համբերությունը կհերիքի քեզ ամեն անգամ «հեռացնելու», բայց սա մանկապարտեզ չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2011), Moonwalker (18.12.2011), Quyr Qery (17.01.2012), Rammstein (18.12.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես հիմա նույնիսկ «Անկապ օրագիր» եմ քիչ մտնում: Նույնիսկ եմ ասում, որովհետև իմ ամենասիրած թեմաներից էր:

    Մտնելուց էլ հաճախ եմ տեսնում սրտացավ գրառումներ՝ ակումբի վատ վիճակի մասին:
    Արդար գրառումներ են:

    Հիմա կարճ եմ գրելու: Այս թեման երևի ավելի լուրջ ու ավելի լայն դեռ կարծածվի: Ու՞ր ենք հասել ու ու՞ր ենք գնում թեման:
    Ուր որ հիմա ենք գնում, լավ տեղ չի:

    Ուրեմն ճանապարհը փոխել է պետք:
    Ու փոխելու ենք:
    Ու էսքանն էլ գրում եմ, որ վերջում խնդրեմ. սրտացավ ակումբցիներ, ինձ այդ ճանապարհը փոխելու ժամանակ պետք է գալու ձեզնից յուրաքանչյուրի օգնությունը: Երբ որ հասնի ժամանակը, խնդրում եմ, եղեք իմ կողքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.01.2012), CactuSoul (18.01.2012), Chilly (17.01.2012), E-la Via (17.01.2012), Freeman (17.01.2012), John (17.01.2012), Kuk (17.01.2012), Lion (17.01.2012), Lusinamara (17.01.2012), Moonwalker (17.01.2012), My World My Space (17.01.2012), Quyr Qery (17.01.2012), Rammstein (17.01.2012), Smokie (17.01.2012), Varzor (17.01.2012), Անտիգոնե (01.02.2012), Արէա (17.01.2012), Գեա (18.01.2012), Դեկադա (18.01.2012), Ժունդիայի (17.01.2012), Ձայնալար (17.01.2012), Մինա (01.02.2012), Նաիրուհի (01.02.2012), Ներսես_AM (18.01.2012), Շինարար (17.01.2012), Ֆոտոն (01.02.2012)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասա քո էշ խելքը, հազիվ փակվել էր ակումբը, ինչի՞ ուզեցիր էլի բացել:

    Ահավոր նեղված եմ: Իմ էս վիճակին, էս խայտառակ խառը վիճակին սկզբում ակումբի հետ տեխնիկական խնդիրներն էին պակաս, որոնց պատճառով համ լիքը ժամանակ կորավ, համ նյարդային համակարգս էր լարված, որ չէր թողնում նորմալ գործ անել, համ էլ ուրիշ բաներ: Մի կերպ խնդիրը լուծեցինք ու հիմա...

    Ու հիմա ի՞նչ:

    Ակումբը որ փակվել էր, մի հատ դրական բան կար: Չորս կողմից աջակցում, չորս կողմից մարդկանց կարծիքներ, անհանգստություն: Ակումբի նկատմամբ հավատս էի կորցրել, մտածում էի, որ սպառել է իրեն, բայց էդ ընդհանուր մթնոլորտը ստիպեց կարծիքս փոխել: Մտածում էի, որ ուրեմն մարդկանց դեռ պետք է ակումբը:

    Ու ինչի՞ համար էր պետք:
    Իրար հեգնելու՞:
    Նորից ակումբին հայհոյելու՞:
    Անուղղակի կամ ուղղակի իրար վիրավորելու՞:
    Քննարկման քաղաքակիրթ ձևերն անտեսելով իրար խայթելու՞:
    Ինչի՞ համար էր պետք:

    Ու պե՞տք էր:

    Ասա քո էշ խելքը, հազիվ փակվել էր...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.02.2012), John (01.02.2012), Lusinamara (01.02.2012), Monk (01.02.2012), Smokie (01.02.2012), unknown (01.02.2012), Արևհատիկ (01.02.2012), Դեկադա (01.02.2012), Մարկիզ (01.02.2012), Մինա (01.02.2012), Ռուֆուս (01.02.2012), Ֆոտոն (01.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մտորումներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 219
    Վերջինը: 20.08.2015, 13:31
  2. Մենախոսություն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2012, 00:56
  3. Մենախոսություն
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.12.2011, 14:59
  4. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •