User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Մենախոսություն կամ ադմինական մտորումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վարկանիշ...
    Սա ակումբի հավերժ թեմաներից մեկն է:

    Պարբերաբար վարկանիշների նկատմամբ հետաքրքրությունն անցնում է «բնականի» սահմանն ու առաջանում ինչ-որ «անբնական» հետաքրքրություն, ակտիվություն: Տարբեր տեղեր տարբեր մարդիկ սկսում են խոսել վարկանիշների մասին, շատերը սկսում են ասել, որ դա անպիտան բան է, մյուսներն ասում են, որ իրենք վարկանիշներն ընդհանրապես բանի տեղ չեն դնում, երրորդներն ասում են, որ վարկանիշները սխալ են բաշխված և այլն, և այլն, և այլն: Նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն. սովորաբար վարկանիշների մասին իրենց չհետաքրքրվելու մասին խոսում են ամենահետաքրքրվողները, դրանց ուշադրություն չդարձնելու մասին՝ ամենից շատ ուշադրություն դարձնողները:

    Իրականում շատ նորմալ ու բնական է վարկանիշներով հետաքրքրվելը:
    Բոլորն էլ սիրում են գնահատական ստանալ, գովերգ լսել: Իսկ ակումբում վարկանիշները հիմնականում էդ նպատակով էլ կիրառվում են: Կարծում եմ, որ բոլորս էլ ժպտում ենք դրական վարկանիշ ստանալուց, մանավանդ եթե դրա մեկնաբանությունը բովանդակային ու հաճելի է, ու հակառակը՝ շփոթվում ու տխրում ենք բացասականից: Միթե՞ այստեղ որևէ անտրամաբանական կամ անբնական բան կա: Կարծում եմ, որ ոչ: Անբնական չէ նաև, որ ցածր վարկանիշ ունեցողը ձգտում է բարձր ունենալու: Այս ամենը ոչ միայն անբնական ու անտրաբանական չեն, այլև վատ բան չեն:

    Բայց այ կան երևույթներ, որոնք թեև կարող են գտնել իրենց տրամաբանական բացատրությունը, բայց լավ բան չեն, ազնիվ չեն:

    Հետևել ու շարունակելու եմ հետևել վարկանիշների դինամիկային բնականաբար չկարդալով վարկանիշների մեկնաբանությունները, որոնցից շատերը կոնֆիդենցիալ բնույթի են: Ու հաճախ հանդիպել եմ անազնիվ վարքագծի:

    Նորմալ եմ համարում, երբ մարդը հաշվարկված գրառումներ է անում՝ վարկանիշ ստանալու ակնկալիքով, եթե այդ գրառումը լինում է արժեքավոր, մյուսին, մասնակիցներին ինչ-որ դրական բան տվող: Բայց նորմալ չեմ համարում, երբ մարդիկ սկսում են փոխադարձ վարկանիշներ տալ՝ պատահական գրառումների սկզբունքով, միմյանց վարկանշային սանդղակները բարձրացնելու համար, կամ պատասխան վարկանշի ակնկալիքով են պատահական գրառմանը կամ մասնակցին վարկանիշ տալիս, կամ էլ գտնելով որ դիմացինի (իրենց մտերմի) վարկանիշը ցածր է, սկսում են անընդհատ առանց ջոկողություն դնելու գրառումների մեջ վարկանիշ տալ՝ այդ սանդղակը բարձրացնելու համար:

    Սա նորմալ չի, որովհետև վարկանիշը ստեղծված է ընդհանուր ակումբցիների գնահատականը ցույց տալու, այլ ոչ թե ինչ-որ մեկի սեփական սանդղակ կառուցելու համար: Որովհետև եթե Պողոսը Պետրոսին օրական տաս գրառման համար վարկանիշ է տալիս (օրինակ), այդպիսով աստիճանաբար նրա վարկանշային միավորը բարձրացնելով, ինքը դրանով բերում է անհավասար մի իրավիճակ, դրանով իր, այլ ոչ թե համընդհանուր վերաբերմունքն է ցույց տալիս:

    Ավելին, ինքը դրանով հիմարագույն վիճակի մեջ է դնում երկու հոգու... նրան, ում վարկանիշ է տվել ու ինձ:
    Որովհետև ես պարտավոր եմ վերացնել այդ անհավասարությունը, պարտավոր եմ ջնջել, վերացնել ավելորդները, իսկ դա հեշտ չի: Հոգեբանորեն հեշտ չի մարդուն փաստորեն «զրկել» իր ստացած վարկանիշներից, որովհետև ի վերջո ինքը մեղավոր չի, որ ինչ-որ մեկն իրեն անազնվորեն այդքան վարկանիշ է տվել, ու արժանի չի, որ հիմա իր վարկանշային «գծիկ» կոչված այդ երևույթը դրա պատճառով պակասի: Ու ես էլ, ճիշտն ասած, արժանի չեմ այդ իրավիճակում վատամարդ դուրս գալ: Բայց մյուս կողմից պարտավոր եմ հետևել ու անել դա, որովհետև հակառակ դեպքում իրավիճակն անազնիվ կլինի ակումբ հարյուրավոր մյուս մասնակիցների համար, ում հարազտները «չեն ֆայմել» նման բան անել:

    Ու ինչ-որ վարկանշային սանդղակի համար էսպիսի տհաճ վիճակ ստեղծելը սխալ է, անիմաստ է: Սա արդեն վարկանիշների նկատմամբ ոչ թե բնական հետաքրքրվածություն է, այլ, ճիշտն ասած, արդեն հիվանդագին վերաբերմունք:

    Էսօր ստիպված եղա նախկինում հանածս մի սահմանափակումը նորից միացնել, արդյունքում նույն մարդուն նորից վարկանիշ տալ կարողանալու համար ևս 5 հոգու պիտի կարողանաք տալ: Սա ազնիվ չի այն մարդկանց նկատմամբ, ովքեր վարկանիշներ տալուց նման արհեստական մեթոդների չէին դիմում: Սա նաև նոր «հիվանդություն» կարող է ծնել՝ անիմաստ վարկանիշներ տալու, որպեսզի կարողանաս քո ուզած գրառմանը վարկանիշ տալ: Բայց սա արդեն անհրաժեշտ քայլ էր, որովհետև իրավիճակը հասել էր այդ կետին:

    Ու նորից իմ համար սա դժվար քայլ էր, դժվար որոշում էր, հոգեբանական ծանր ընտրություն էր: Ու ինչի՞ համար: Ես այնքա՜ն կուզեի, որ մարդիկ նման մեթոդների դիմելուց առաջ մտածեին, հասկանային, թե դիմացիններին հոգեբանական ինչ վիճաի մեջ են դնում, հասկանային, որ ի վերջո ակումբի ղեկավար կազմը, էդ թվում ես, ռոբոտ չենք, որ երբեմն մեր պարտականությունը կատարելը մեզ հոգեբանական բավական ծանր վիճակների, անգամ ստրեսների մեջ է դնում, որ բնավ հեշտ չի կոշտ միջոցների դիմելը, ինչքան էլ որ հաճախ դրանք ուղղակի անհրաժեշտ են: Մտածեք, մարդիկ, ախր սա համայնք է, այլ ոչ թե մեկ-երկու հոգու համար: Մտածեք անելուց առաջ: Կշռադատեք ձեր քայլերը: Միթե՞ այդ գծիկներն ու աստղիկներն արժանի են այս ամենին:

    Որքան կուզեի, որ այդպիսի վարկանիշ ստացողներն էլ այնքան խորհեին այս հարցի շուրջ, որ իրենց վարկանիշ տվողին գրեին. «Գիտե՞ս, սիրելիս, ես շոյված եմ քո վերաբերմունքից, բայց մի արա, պետք չի, թող ամեն ինչ բնականոն հունով գնա», իսկ շարունակվելու դեպքում ինձ գրեին. «Չուկ, միևնույն է իմանալու ես, ինքը ոչ մի վատ բան չի անում, պարզապես իր վերաբերմունքն է արտահայտում, բայց դա ազնիվ չի մյուսների նկատմամբ, կտրի սրա դեմը, բայց իրան մի պատժի»: Նման դեպքերում հարցն ինչքան արագ, հեշտ, անաղմուկ ու բարեկամական մթնոլորտում կավարտվեր, ոչ մեկը մյուսից նեղանալու կարիք չէր ունենա, ոչ մեկը նեղվելու բան չէր ունենա: Ամեն ինչ գեղեցիկ, հաշտ ու խաղաղ կավարտվեր:

    Ու ինչքան դժվար է, երբ ստիպված եմ լինում կացնային ձևով դեմն առնել, ընդ որում դժվար երեք կողմերի համար էլ, թե տվողի, թե ստացողի, թե իմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.05.2010), aragats (14.05.2011), armen9494 (01.09.2011), BOBO (23.05.2010), Farfalla (24.05.2010), Jarre (23.05.2010), Kuk (23.05.2010), Lianik (28.11.2010), Lion (18.12.2011), Moonwalker (05.11.2010), My World My Space (23.05.2010), Norton (23.05.2010), Quyr Qery (17.01.2012), Smokie (20.11.2013), Ungrateful (11.06.2010), Universe (26.04.2011), unknown (11.06.2010), V!k (25.04.2011), VisTolog (23.05.2010), Արևածագ (23.05.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (23.05.2010), Դեկադա (31.07.2010), Երկնային (23.05.2010), Ժունդիայի (22.05.2010), Ինչուիկ (23.05.2010), ԿԳԴ (23.05.2010), Հայուհի (22.05.2010), Մանուլ (23.05.2010), Մինա (01.02.2012), Նաիրուհի (10.06.2010), Նարե (23.05.2010), Ուլուանա (22.05.2010), Ֆոտոն (22.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մտորումներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 219
    Վերջինը: 20.08.2015, 13:31
  2. Մենախոսություն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2012, 00:56
  3. Մենախոսություն
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.12.2011, 14:59
  4. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •