Քեզ չեմ ների, ինչպես սուտ աստվածներին չներեց մարդկությունը....
Քեզ չեմ ների, ինչպես սուտ աստվածներին չներեց մարդկությունը....
Freeman (25.02.2012), Lusinamara (18.03.2012), Mark Pauler (26.02.2012), Meme (25.02.2012), Nadine (01.03.2012), Smokie (25.02.2012), Tig (25.02.2012), unknown (25.02.2012), Նուշություն (25.02.2012)
Երազանքից դուրս գալով զգում ես, որ մտովի վարգում էիր արաբական նժույգի, իսկ մարմնով՝ քո հարազատ ու հոգնած ձիու վրա...
E-la Via (29.02.2012), einnA (01.03.2012), Mark Pauler (29.02.2012), Nadine (01.03.2012), Nare-M (01.03.2012), Tig (29.02.2012), unknown (29.02.2012), Ժունդիայի (29.02.2012), Նուշություն (29.02.2012)
Լինում ա, որ երազիս մեջ գիտակցում եմ, որ երազի մեջ եմ ու քնից չարթնանալու անհագ ցանկություն եմ ունենում… Ուզում եմ մնամ երազիս մեջ ու չպարտավորված հայացքով նայեմ կյանքիս… Հազարաձև ու հազարագույն էս կապանքները չլինեն, էս հիմար սովորույթները, կենցաղավարության էս անպետք բեռը չլինի։ Էնքան թեթև լինեմ, որ հանգիստ ճախրեմ իմ նախալուծույթում։
Էս կյանքում ամեն ինչ ստրկացնող պարտականությունների շարան ա՝ սկսած մարշրուտկի դուռը ուժեղ չփակելուց ու զուգարանի ջուրը քաշելուց, որ արդեն վաղուց ա ինչ անում ես ռեֆլեքսորեն, առանց դրա մասին մտածելու, մինչև էն, որ էս էջերում մենակ հայերեն պիտի գրվի… Մեկ-մեկ սենց ուզում եմ թքեմ ամեն արգելվածի ու պատշաճի վրա….
Ուզում եմ նախագոյ լինեմ՝անկշռելի, անզգա, աննյութ ու անսահմանորեն ազատ…
Երազ եմ ուզում լինեմ….
Agni (01.03.2012), Chilly (01.03.2012), E-la Via (01.03.2012), einnA (01.03.2012), erexa (01.03.2012), Lusinamara (01.03.2012), Mark Pauler (02.03.2012), Nadine (01.03.2012), Nare-M (01.03.2012), Smokie (01.03.2012), Tig (01.03.2012), unknown (01.03.2012), Արևհատիկ (02.03.2012), Դեկադա (01.03.2012), Ժունդիայի (01.03.2012), Լուսաբեր (01.03.2012), Նուշություն (01.03.2012)
Անտուն մարդը ավելին ա կորցնում քան տունը, հասարակությունը նրան սկսում ա ավելի անվստահությամբ ընդունել, ու նրա համար արդեն ավելի դժվար ա լինում լավ մարդ լինելը....
Lusinamara (02.03.2012), Mark Pauler (02.03.2012), Nadine (02.03.2012), Smokie (02.03.2012), unknown (02.03.2012)
Հպարտության առարկան լիարժեք մարդու վկայագիր ա... էդ հաստատ
Բայց երբեմն մարդիկ էնքան են ստորանում էդ հպարտության ձեռքբերման ճանապարհին՝ազարտի պատճառով, որ արդեն հպարտանալու բան չի մնում....
Մնում ա մենակ մի ճլորած դափնի... ու մի բան, որի համար պայքարել ես թեև, բայց դրանից ազատվելու ճանապարհ ես փնտրում: Ու հպարտությունդ թույլ չի տալիս դեն դենես...
Ինչքան տառապանքը շատ ա լինում, էնքան ուրախանալու ցանկությունն ավելի մեծ ա, ու կապված ա չնչին առիթների հետ...
Կարճ ասած՝ արդեն մեկ ա, ինչի համար ուրախանաս, մենակ թե ուրախանաս...
CactuSoul (14.03.2012), E-la Via (14.03.2012), einnA (17.03.2012), Lusinamara (14.03.2012), Mark Pauler (20.03.2012), Nadine (15.03.2012), Smokie (14.03.2012), Tig (14.03.2012), unknown (14.03.2012), Դեկադա (16.03.2012), Նուշություն (14.03.2012)
Էրկու օր,
էրկու օր էլ համբերի, նոր փուլ ա գալու, կարող ա ոչ էդքան գեղարվեստական, բայց էլակետային նշանակություն ունեցող՝ տրամպլինային, եթե կուզես…
Ուզում եմ հավատամ, որ էս էրկու օրը շատ բաներ փոխելու իմ երկրորդ սկիզբն ա լինելու…
Հ.Գ. լույսը բացվում ա մարդիկ, դիմավորե՜ք..
Մեն մի օր և...
Կյանքի գնացքը նորից կընթանա իր հունով, ճարպկորեն կմտնի ոլորանները և կանցնի սլաքների կողքով, երբեմն-երբեմն կսուզվի լեռների տակով անցնող թունելների մեջ: Երբեմն կայծեր կարձակի երկաթյա անիվներից, երբեմն կընկնի ռելսերից և վերանորոգվելուց հետո նորից կսլանա միայն իրեն հայտնի ուղղությամբ: Բայց նա գիտի իր փոքրիկ, անանուն կայարանը, որտեղ տարին մեկ պետք է կանգ առնի, որպեսզի իր միակ ուղևորը շնչի դեռ նոր գարուն թևակոխող ծառուղու հուզառատ բույրը ու նորից լցվի իր տոնի չարաճճի մենությամբ:
Հետո կգան վաղվա օրերի մտածումները...
Վերջին խմբագրող՝ My World My Space: 18.03.2012, 16:54:
E-la Via (18.03.2012), Lusinamara (18.03.2012), Mark Pauler (20.03.2012), Nadine (19.03.2012), Smokie (18.03.2012), Tig (18.03.2012), unknown (20.03.2012)
Անտառ եմ գնալու...
Նոր ծաղկող, նոր շունչ առած ու երեխայի պես չարաճճիորեն մեծացող անտառ...
Անտառի այս վիճակն ավելին է քան ամռան փթթանքը. անտառի երջանկությունը հենց այս խոնավ թարմության մեջ է, ուր ամեն ինչում նորի շունչ կա... Դեռ մերկ անտառը քեզ չի պարուրում որպես ապաստան, այլ տեղի է ունենում փոխներթափանցում: Ասես անտառը քո մեջ բացահայտում է մի ջրաթափանցիկություն, հեղուկայնություն, ագրեսիվ բաղբոջապայթուններ: Անտառն իր վճռական հակադրութների զարթոնքով կարծես հուշում է այն միտքը, որ քո կյանքում դեռ ամեն ինչ կորած չէ, որ ամենամյա փոքրիկ մահերը նույնքան էլ վերածնունդներ են, իսկ մեր ներքին քայքայումները՝ հույսի շավիղներ: Դու հանկարծ հասկանում ես, որ նոր դուրս էլած ծիլերի կանաչը պարմանության հաղթանակն է նաև քո՛ մեջ...![]()
CactuSoul (28.03.2012), E-la Via (24.03.2012), Lusinamara (01.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (30.03.2012), Nare-M (24.03.2012), Smokie (24.03.2012), Tig (24.03.2012), unknown (24.03.2012), Valentina (24.03.2012), Գեա (24.03.2012), Լուսաբեր (31.03.2012), Նաիրուհի (24.03.2012), Նուշություն (24.03.2012)
Դուրսը գարունը ճչում ա, իսկ ես սփրթնած նստել եմ ու ծպտուն չեմ ուզում հանեմ...
Մի տեսակ վախ կա, ծառի հոգեբանություն ա սրսկվել մեջս...
Վախում եմ բողբոջեմ..
Վախում եմ անակընկալ ցրտերից բողբոջներս ցրտահարվեն.. ու սենց չոր մնամ
Չորանալուց եմ վախում..
CactuSoul (31.03.2012), erexa (30.03.2012), Lusinamara (01.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (30.03.2012), Nare-M (31.03.2012), Tig (30.03.2012), unknown (30.03.2012), Գեա (30.03.2012), Ժունդիայի (05.04.2012), Նաիրուհի (02.04.2012), Նուշություն (01.04.2012)
Միակ ցանկությունս հիմա ձի քշելն ա...
Ճամփեզրին արածում ա հիմա քուռակի հետ, անգամ չի էլ պատկեացնում, որ երկաթե նժույգով անցնող մեկն իրա մասին էր երազում...
Մաքուր ու անձնավորված հավատամություն ա ձին իրա քաշով մեկ... երբևէ մենակ ձիու հետ երկար ճանապարհ գնացած կա՞ք...Մի շունչ եք դառնում ձի ու ձիավոր ու մի օրգանիզմ... անկախ քեզնից շնչառությունդ հավասարվում ա նրա շնչառությանը ու ակամայից սկսում ես հետը հևալ... Հետո մոտակա աղբյուրից իրար հետ միաժամանակ ջուր եք խմում ու զգում ես ռուգերից դուրս եկող գոլորշին ջրի վրա...
Մի օր կկրկնեմ....![]()
CactuSoul (31.03.2012), Chilly (31.03.2012), E-la Via (31.03.2012), KiLa (31.03.2012), Lusinamara (01.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (02.04.2012), Nare-M (31.03.2012), Ripsim (31.03.2012), Smokie (31.03.2012), Tig (31.03.2012), unknown (31.03.2012), Valentina (05.04.2012), Արէա (31.03.2012), Դեկադա (31.03.2012), Ժունդիայի (05.04.2012), Նաիրուհի (02.04.2012), Նուշություն (01.04.2012)
Ես ո՜նց եմ ուզում…
Հիմա, ո՜նց եմ ուզում…
Որ քար լինեմ, մի տեղ շպրտեն ու մոռանան գոյությանս մասին…
Խառնվեմ էս քարաշատ երկրի մյուս մոռացված քարերին ու տակս մրջյունները բուն դնեն…
CactuSoul (05.04.2012), Chilly (05.04.2012), E-la Via (06.04.2012), einnA (06.04.2012), Lusinamara (06.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (05.04.2012), Nare-M (05.04.2012), Smokie (06.04.2012), Tig (05.04.2012), unknown (05.04.2012), Արէա (05.04.2012), Գեա (05.04.2012), Ժունդիայի (05.04.2012), Նաիրուհի (05.04.2012), Նուշություն (05.04.2012)
Նենց մի անկապ, առկախված վիճակ ա, որ ոչ մի բան ուզելս չի գալիս....![]()
Հեքիաթային կյանք ես երազում ու… չես հավատում հեքիաթներին։
Վախենում ես…. ըհը՛…![]()
Սենց լավ ա, երազածդ հեքիաթը հոսող ջրի պես անընդհատ հունն ա խորացնում, ուզածդ տեղից փոխում ես հոսանքի ուղղությունը դեպի կյանքիդ անջրդի հատվածները…ու չես ուզում բյուրեղանա, որովհետև բյուրեղը չի խմբագրվում…
Քարացած հեքիաթի քարացող հերոս չես ուզում լինես…
Հ․Գ. Իսկ ես բյուրեղնալու եմ ու ադամանյա փայլովս հեքիաթի արքայադստեր կուրծքը զարդարեմ… Մինչ ի մահ.. մինչ ի խամրումս…
CactuSoul (12.04.2012), Chilly (08.04.2012), E-la Via (08.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (09.04.2012), Nare-M (08.04.2012), Smokie (09.04.2012), Tig (08.04.2012), unknown (10.04.2012), Արէա (09.04.2012), Դեկադա (08.04.2012), Ժունդիայի (09.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Լուսաբեր (09.04.2012), Նաիրուհի (08.04.2012), Նուշություն (10.04.2012)
Ով ինչ ուզում ա, թող ասի: Մեկ ա, կյանքի նպատակը ինքնահաստատումն ա ու հաճույք ստանալը, որովհետև դու այլ նպատակ չունես, քան երջանիկ լինելը....
E-la Via (11.04.2012), Mark Pauler (19.04.2012), Nadine (11.04.2012), Nare-M (12.05.2012), Smokie (11.04.2012), Tig (11.04.2012), unknown (11.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Նուշություն (11.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ