Եկեղեցին այնպես հարամեց Աստծո գաղափարը, որ Աստված տեսնելով իր անզորությունը հնարեց ինքնահանգստացնող աղոթքը....
Եկեղեցին այնպես հարամեց Աստծո գաղափարը, որ Աստված տեսնելով իր անզորությունը հնարեց ինքնահանգստացնող աղոթքը....
Ընկերները միշտ մեր կողքին են. Երբ դժբախտություն է պատահում, նրանք մեզ մենակ չեն թողնում, որ դժբախտությունը մեզ չկոտրի ու մնանք իրենց հետ: Երջանկության պահին նույնպես մեզ մենակ չեն թողնում, որ խանդավառությունից չթռչենք ու մնանաք իրենց կողքին....
Վերջին խմբագրող՝ My World My Space: 10.02.2011, 16:58:
E-la Via (10.02.2011), Inna (13.02.2011), Jarre (14.02.2011), Lusinamara (02.03.2011), Mark Pauler (14.02.2011), murmushka (10.02.2011), Nadine (07.06.2011), Nare-M (10.02.2011), RADIOmanyachka (13.02.2011), Shah (10.02.2011), Tig (10.02.2011), Yeghoyan (19.02.2011), Ժունդիայի (10.02.2011), Ինչուիկ (13.02.2011), ԿԳԴ (13.02.2011), Նաիրուհի (10.02.2011)
Mark Paule-ի "Փոս"-ից ներշնչված....
Դրախտից դժոխք հասնելու համար հեռու մի գնա, փոխի՛ր չափանիշներդ ու դու հասել ես.....
Կյանքում շատ կարևոր է փոքրերին նայելը: Որովհետև փոքրերը երջանկություն են բեմադրում ամեն պահի: Բայց նրանք, ի տրաբերություն մեծերի, չեն խաղում, այլ ապրում են բեմով: Երեխան միշտ ապագային առընչվող լավատեսություն ունի (երբ ինքը մեծանա):
Երբեմն լուսանկարիչները իրենց երկարաֆոկուս օբյեկտիվի միջոցով վերացնում են անհրապույր ու խանգարող առաջին պլանը, ճիշտ այդպես էլ երեխան է իր ուշադրությունը կենտրոնացնում այն բանի վրա, ինչն իրեն պետք է: Քանի որ նա ապրւմ է աշխարհի հետ վերցնելով իրենը, իսկ մեծերը բախվում են աշխարհին....
Հաճախ մանկություն գնացեք, նայեք ձեր մանկությանը ձեր այն ժամանակվա աչքերով, խաղացեք երեխաների հետ նրանց սցենարով:
Մեծերը մեզ սովորեցնում են ապրել իրենց խրատներով ու օրինակներով, փոքրերը` իրենց հավատով ու սպասելիքներով....
ars83 (16.02.2011), CactuSoul (16.02.2011), Chilly (18.02.2011), E-la Via (15.02.2011), Inna (15.02.2011), Jarre (06.03.2011), Lianik (15.02.2011), Lusinamara (02.03.2011), Mark Pauler (15.02.2011), Maverick (15.02.2011), Nadine (28.03.2011), Nare-M (16.02.2011), RADIOmanyachka (20.02.2011), Renata (21.09.2011), Tig (15.02.2011), Yeghoyan (19.02.2011), yerevanci (21.02.2011), Արևածագ (15.02.2011), Արևհատիկ (25.02.2011), Դեկադա (15.02.2011)
«...Այս թափանցիկ դարը մեզ հունից հանեց: Մեզ չէր կարելի այսքան բան տեսնել: Սա կյանքի ձեւ չի, ապրելու ձեւ չի. ամենօրյա զվարճանք է ու ամենօրյա սգահանդես... Մի կյանքի համար, մի մարդու համար չափազանց շատ է...» © Վանո Սիրադեղյան «Ծանր լույս»
CactuSoul (18.02.2011), Chilly (18.02.2011), E-la Via (18.02.2011), Inna (18.02.2011), Jarre (06.03.2011), Lianik (18.02.2011), Lusinamara (02.03.2011), Nadine (17.07.2014), Nare-M (18.02.2011), Philosopher (21.02.2011), Renata (21.09.2011), yerevanci (21.02.2011), Արևածագ (18.02.2011), Ինչուիկ (21.02.2011), Նաիրուհի (18.02.2011)
էսօր ինչքան Սահյանը մոտ ա ինձ, էսօր էս մի բանաստեղծությամբ ինձ ասես աշխարհի իմաստությունն է փոխանցում....
Եվ նորից գնա
Մայրամուտն, ավա՜ղ, մոտ է, բարեկամ:
Քո ստվերն արդեն մի քանի անգամ
Երկար է քո այդ երկար հասակից:
Քո ստվերը քո ոտքերի տակից,
Քարափներն ի վար,
Երկարել և այն հովիտն է հասել,
Որտեղից որ դու ճանապարհ ընկար
Ադամամութին:
Ճանապարհ ընկար
Ու դեռ չես հասել լեռան գագաթին:
Քո գլխի վերև ծածանվող ամպի
Թավշյա ստվերով
Սրբիր ճակատիդ քրտինքը մաքուր
Եվ նորից գնա,
Որ դիմավորես մայրամուտը քո
Լեռան գագաթին...
Լեռան գագաթին օրն ուշ է մթնում:
Agni (20.02.2011), aragats (21.02.2011), CactuSoul (21.02.2011), Chilly (21.02.2011), E-la Via (22.04.2011), Inna (21.02.2011), Jarre (06.03.2011), Lusinamara (21.02.2011), Mark Pauler (21.02.2011), Nadine (28.03.2011), Nare-M (21.02.2011), Renata (21.09.2011), Tig (21.02.2011), yerevanci (21.02.2011), Անտիգոնե (21.02.2011), Արևածագ (21.02.2011), Արևհատիկ (25.02.2011), Ինչուիկ (21.02.2011), Նաիրուհի (21.02.2011)
էսօր սենց եմ լինելու.... բայց վաղը հաստա՛տ կփոխվեմ....
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար -
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, -
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար -
Խոսքեր չկային, ու արեւ չկար ...
Էսօր էլ սենց եմ...
տեսնենք վաղը ո՞նց կլինեմ....Տիեզերական այս քաոսում
Այնքան քիչ բան է հարկավոր ինձ
Թեկուզ շատ բան է սիրտս ուզում....
Սարսափելի է, երբ օրվադ մի մասը ստիպված ես լինում "ընկերակցել" հիմարների հետ.... ամենասարփափելին սկսվում է այնտեղ, որ եթե փորձես նրանց հասկացնել, որ հիմար են` կոչնչացնեն քեզ վիրավորանքի համար.....
A.r.p.i. (28.02.2011), E-la Via (22.04.2011), einnA (28.02.2011), Jarre (06.03.2011), Kuk (05.05.2011), lili-4 (28.02.2011), Lusinamara (28.02.2011), Mark Pauler (28.02.2011), Nadine (17.07.2014), Renata (21.09.2011), Tig (28.02.2011), VisTolog (28.02.2011), Անտիգոնե (01.03.2011), Արևածագ (28.02.2011), Ինչուիկ (28.02.2011), ԿԳԴ (09.03.2011)
Կյանքում մեր ձգտած հաջողությանը հասնելու համար ստիպված ենք լինում զտել մեզ ամենօրյա խնդիրների միջով, ջանքերի մի պայծառատեսությամբ, որ քայլ առ քայլ մոտեցնում է հաղթանակին: Այս ամենօրյա քրտնաջան աշխատանքում մեզ ընկերներ են պետք, ամենաքիչը զրուցակիցներ, որպեսզի ասենք այն ինչ մեզ հուզում է, և մեզ ասեն, որպեսզի հասկանանք և իմանանք, որ հասկանում են մեզ.... Հասկացված լինելու զգացումը ամենաուժեղ էներգետիկան է տալիս, հերթական քայլ անելու համար, իսկ մենակ, գլուխը կախ` գետնին հաջողություն գտնելով հույսով գնալու դեպքում գտածդ հաջողությունը կորցրածիդ գինը չի հանի.... հաջողությունը մի հոգու համար չէ....
Վերջին խմբագրող՝ My World My Space: 28.02.2011, 21:49:
Երբ քո ու շանդ հայացքներն հանդիպում են, նա պոչը շարժելով կարծես շնորհակալություն է հայտնում իր երջանկության համար, և, երբ արձակում ես վզնոցը նա հաճույքից կաղկանձելով դեսուդեն է ցատկոտում, զարկվում է աթոռներին.... շունդ խենթանում է երջանկությունից, և ուզես թե չուզես, դա երջանկացնում է քո հոգին:Վճռել եմ հաստա՛տ,
Պիտի շո՛ւն պահեմ...
.............................................
Շանըս հետ պիտի ելնեմ ման գալու,
Որ մտերմաբար ասուլիս անենք
Անդորրության մեջ կեսգիշերային,
Քաղաքի պարապ պողոտաներում:
(Նա պոչով կասի մի հաստատ «այո»):
© Սևակ
Զբոսանքի դուրս գալուն պես սկսում ես նրա երջանկությամբ ապրել: նայում ես թե նա ինչպիսի անպատկառությամբ է վայելում ազատությունը: Թավալվում է խոտերի մեջ, սրտի ուզածի չափ հոտոտում է անցնող գեղեցկուհիներին, ծառի տակ որոշների կյանքի փիլիսոփայության նման հանճարեղ մի քանի նմուշ է թողնում ու ձևականորեն փորձում է ծածկել...
Դու ժպտում ես....
Մնում է որ հավատարիմ լինես քո այդ չորքոտանի հավատարմությանը, ինչպես որ ինքն է միշտ պատրաստ կողքիդ լինել:
Ու շանդ նվիրվածությունը քեզ կհամոզի, որ դու դու լավագույն տերն ես....
Դու արժանի ես դրան:
Տե՛ս, նա պոչը շարժելով շնորհակալություն է հայտնում քեզ....
CactuSoul (02.03.2011), Chilly (02.03.2011), Chuk (02.03.2011), Jarre (06.03.2011), Lusinamara (02.03.2011), Mark Pauler (02.03.2011), Nadine (07.06.2011), Nare-M (02.03.2011), Tig (02.03.2011), Անտիգոնե (03.03.2011), Արևածագ (02.03.2011), Ինչուիկ (02.03.2011), Մինա (30.08.2012), Նաիրուհի (02.03.2011), Ռուֆուս (02.03.2011)
Դու, հենց դու....
ամեն օր աշխարհը սարքում ես ըստ քո հայացքի: Աշխատիր, որ տգեղ մտքեր չհաստատվեն այնտեղ, որովհետև քո երջանկությունը դրանից է կախված: Որովհետև դու քեզ պետք է նայես քո ամենաջինջ հայացքով, որովհետև երջանկությունն ի վերջո սեփական ես-իդ հանդեպ դրական գնահատական է, երբ գոհ ես ինքդ քեզանից: իսկ երբ հայացքիդ մեջ տգեղ մտքեր կան պատկերները լղոզվում են = ինքդ ես լղոոզվում:
Մաքրիր հայացքդ: Դա միակ ձևն է աշխարհը գեղեցկացնելու, քանզի քո հայացքն աշխարհին ամեն օր վերափոխում է, ըստ այդմ էլ աշխարհը տվյալ պահին իրեն ուղղված հայացքների արտադրույթն է:
Քո հայացքի պարգևի մեջ անպատմելի գեղեցկություններ կան, որոնք քո բարի կամքին են սպասում, որպեսզի նվիրվեն բոլորին:
Ժպտա:
դու հրաշագործ ես:
Դու կարող ես փոխել աշխարհը:
Դու պարտավոր ես:
CactuSoul (05.03.2011), Chilly (03.03.2011), E-la Via (22.04.2011), eduard30 (02.03.2011), impression (08.03.2011), Inna (02.03.2011), Jarre (06.03.2011), Lusinamara (02.03.2011), Mark Pauler (02.03.2011), Milli (22.04.2011), Nare-M (02.03.2011), Renata (21.09.2011), Tig (03.03.2011), Անտիգոնե (03.03.2011), Արևհատիկ (10.03.2011), Ժունդիայի (04.03.2011), Ինչուիկ (02.03.2011), ԿԳԴ (09.03.2011), Մանուլ (03.03.2011), Նաիրուհի (02.03.2011), Ռուֆուս (03.03.2011)
Գարուն է:
Ամեն քայլափոխի քեզ սպասում են երջանկության լարած դարանները:
Կանգառներում մարդիկ փնջերով երջանկություն են վաճառում:
Ինքդ էլ չիմանալով թե ինչու, գնեցիր մի փունջ ու հոտ քաշեցիր, և երջանկության հասցեն իմացար ռունգերովդ...
Կյանքի քաղցրության հո՞տն առար գուցե` դեռ չգիտես....
Մի քանի օրից կանգառում կկանգնես մի գեր կնոջ կողքին, որի ձեռքում յասամանի ծաղկած ճյուղեր կան, խորը կշնչես դրանց բույրն ու կհարբես կուսական այդ բոյւրից:
Հետո կամաց կամաց կնկատես կողքիցդ քայլող զույգի ծիծաղը, իրերի աներևույթ ժպիտները կտեսնես, և այդ ամենը քեզ կազնվացնի, կօգնի դառնալ թափանցելի սիրո և գեղեցկության համար:
Այսպես է գալիս երջանկությունը` փոքրիկ ու զուսպ հպումներով: Նա հանկարծակի չի մխրճվում կյանքիդ մեջ, ինպես կիրքը կամ ուրախությունը (թեև չի բացառվում, որ իր հիմքերը դնում է դրանց վրա):
Երջանկությունդ գարնան հետ բողբոջներ է տալիս, և պատրաստ է մեկեն պայթելու ծաղիկների մի հրաշալի բույլի նման:
Գարունը միշտ կմնա սիրելու եղանակը....
CactuSoul (07.03.2011), Chilly (09.03.2011), E-la Via (22.04.2011), einnA (06.03.2011), impression (08.03.2011), Jarre (06.03.2011), Lusinamara (06.03.2011), Mark Pauler (07.03.2011), Nadine (28.03.2011), Nare-M (06.03.2011), Renata (21.09.2011), Արևածագ (06.03.2011), Գեա (06.03.2011), Ինչուիկ (06.03.2011), ԿԳԴ (09.03.2011), Նաիրուհի (06.03.2011)
Կա՞ ավելի մեծ երջանկություն, քան երջանկությունն անփութորեն մսխելը...
Մսխելը այնպես, ինչպես գրպանիդ լապտերի լույսն ես մսխում` լուսավորելով շրջապատդ...
Հա՛, երջանկությունը լույսի այն ճառագայթն է, որ ներսիցդ է գալիս, ու որն առատորեն գցում ես շրջապատիդ վրա....![]()
Վերջին խմբագրող՝ My World My Space: 06.03.2011, 22:48:
Chilly (09.03.2011), E-la Via (22.04.2011), impression (08.03.2011), Lusinamara (07.03.2011), Mark Pauler (07.03.2011), Nadine (07.03.2011), Nare-M (07.03.2011), Դեկադա (07.03.2011), Ինչուիկ (06.03.2011), ԿԳԴ (09.03.2011), Նաիրուհի (06.03.2011)
Առավոտվանից բուկս ցավում ա, հիվանդանում եմ:
Պահի տակ լռության մեջ նստած, կիսաքնաթաթախ ուղեղով հիշում եմ մանկության հիվանդություններիս կատարյալ երջանկության պահերը` վերմակների տաքության, ջերմության բամբակի մեջ: Այն դառը դեղերը, որը դժվարությամբ կուլ տալուց հետո վերափոխվում էր հաճույքի, դեղաջրի բարեհոգությունը (դառնությունն անցակցնելու), որն այլևս չեմ խմում....
Հասուն տարիքի հիվանդությունները նույն բարեհաճությունը չունեն....Նրանք էլ երբեք վերմակի տաքության մեջ չեն երջանկացնում....
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ