User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 300 հատից

Թեմա: մի մարդու, որի կյանքը լի է ափսոսանքներով...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ..... Այն ինչի համար երջանկությունը կարող է պարտական լինել սիրուն, հաշտությունն է ինքդ քեզ հետ, որն ավելացնում է ամեն դրական բան քո կյանքում` մեծահոգություն, սրտի մաքրություն, զգացմունքների իդեալիզմ: Պարզապես մի վարագույր է բացվում քո կյանքի բեմի վրա, որտեղ դեկորներից այսկողմ հայտնվում է Ուրիշը, որը դառնում է գործող անձ և անմիջապես վերածվում է քո հայելիին: Հանկարծ փաստում ես, որ պիտի վերասերտես քեզ:

    Երջանկությունը կայանում է սիրո պահերի և ժամանակի հանգուցավորման մեջ: Իսկ սիրո կորուստը ձեզ կապող հանգույցները մեկ-մեկ քանդելն է: Նա վրա է հասնում նախևառաջ ուշադրության բացակայությունից: դավաճանությունը, եսասիրությունը, խառնվածքների անհամապատասխանությունը շատ հաճախ հետևանքներ են, որոնց շփոթում են պատճառների հետ:

    Աշխատի՛ր հիշել.... Երբվանի՞ց ես սկսել ոչ թե նայել նրան, այլ` տեսնել: Քանզի բոլորիովին վերջերս արդեն դու նայում էիր նրան առանց տեսնելու, այնպե՞ս չէ: Եվ նա քեզ ականջ էր դնում առանց լսելու: Կարճատեսությունն ընդդեմ խլության: Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության:

    Դու կարծում էիր թե մեծ սիրուց անպայման մեծ երջանկություն կստացվի: Նույնն է, թե կարծեիր, որ ծովերն են, որ գետերի մեջ են լցվում: Դու դժգոհում ես, թե. "Ես մի անսահման սեր էի ուզում, ոչ թե շաբաթական մի երջանկություն....": Դու դարձյալ չես հասկացել թե ինչումն է հակասությունը: Այնտեղ, որտեղ չկա սահման, չի կարող ծայրահեղություն լինել: Սիրելու երջանկությունը ծովի վրա թափվող բարակ անձրև է: կաթիլի վայելքը` կորչել անչափելիի մեջ....

    Քո մեծագույն սխալն էր հավակնել թե դու սիրել ես անչափ: "Անչափը" մերժված է սիրուց նույնքան, ինչքան "շատը" երջանկությունից....

    Անչափ չեն սիրում երբեք. պատահում է, որ վատ են սիրում: Իսկ դու քո երջանկությունը կախման մեջ դնելով ուրիշի սիրուց, կախման մեջ ես դրել նաև քո սերն ու վերջապես քեզ: Մինչդեռ սերն անկախ արարք է: Երջանկությունը խոսում է քո սիրո թռչնակի հետ, որպեսզի նա գա ու բույն դնի.....

    Հակառակը պատկերացնելը նման է գնդակն անվերջ պատին խփելու մոլուցքի, պատը միշտ պատրաստ է գնդակը հետ վերադարձնելու, սկզբում դա զվարճացնում է, բայց ի վեերջո հոգնեցնում, քանի որ պատը միշտ հաղթող է.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.05.2010, 12:54:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.05.2010), Nadine (24.05.2010), Tig (07.05.2010), Yevuk (07.05.2010), Ժունդիայի (07.05.2010), Ինչուիկ (23.05.2010), Չամիչ (18.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 01.01.2024, 18:17
  2. Կյանքը ափիս մեջ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.05.2012, 09:58
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •