Երբ անմնացորդ նվիրվում ես մեկին, նրան ամբողջովին տիրանալու համար... սերն է...
Երբ անմնացորդ նվիրվում ես մեկին, նրան ամբողջովին տիրանալու համար... սերն է...
Վերջին խմբագրող՝ My World My Space: 07.01.2012, 09:57:
E-la Via (07.01.2012), Freeman (01.02.2012), Lusinamara (13.01.2012), Mark Pauler (09.02.2012), Nadine (17.01.2012), Nare-M (25.02.2012), Quyr Qery (14.01.2012), Smokie (09.01.2012), Tig (07.01.2012), Նուշություն (08.01.2012)
էս վերջերս ներսումս մի խուլ պայքար ա գնում էս երկու մտքերի մեջ
Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։որովհետև երջանկությունը կարոտի պես բան ա... երբեք չես կարոտում այն ինչ ունես, երջանկությունն էլ պահ էր որ անցավ ու հետք թողեց քո մեջ.... անընդհատ երջանիկ լինելը երևի հատուկ է աննորմալներին... ես նախընտրում եմ մոխրանալ այս պահի թեժի մեջ... մյուս կողմից էլ որպես մարդ, որպես էգո, սիրտդ ուզում ա անընդհատ երջանիկ լինի... նառկոծյակ ա... մեռնեմ...Մոխրացիր արեւի հրում,
Արեւից թող ոչինչ չմնա.
Այս արեւ, այս վառ աշխարհում
Քանի կաս-վառվիր ու գնա...
Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր... Հույսդ մենակ քո վրա դիր... հույսդ մենակ քո վրա դիր...
սաղ լավ ա լինելու....
Հ.Գ. Հա, մեկ էլ մարդկանց մի տուր ավելին, քան իրենց պետք ա... ով ուզում ա լինի...
Arpine (18.01.2012), CactuSoul (19.01.2012), E-la Via (18.01.2012), erexa (18.01.2012), Freeman (01.02.2012), Lusinamara (18.01.2012), Mark Pauler (09.02.2012), Nadine (19.01.2012), Nare-M (18.01.2012), Tig (18.01.2012), unknown (18.01.2012), Անտիգոնե (01.02.2012), Արևհատիկ (18.01.2012), Ինչուիկ (18.01.2012)
Մեկ-մեկ նենց սարսափով եմ մտածում, որ ցանկացած դեպքում մարդիկ իրենց շահով են շարժվում, ու ավելի եմ սարսափում, երբ հասկանում եմ, որ նրան, ում դու քո շահերի մեջ ես ներառել, ապրում են տվյալ պահի իրենց շահով... առանց հեռահար շահի գոնե... տվյալ պահը վայելելու համար պատրաստ են վերցնել քո ձեռքն իրենց ուսից, որի ներկայությամբ իրանց լավ էին զգում, ավելի վստահ, ավելի ինչի չէ պաշտպանված, ու գնալ, առանց մտածելու, որ դու էդ պահին կարող է հենվել ես մի քիչ իր վրա... ավելին, մի քիչ իր օգնության կարիքն ես զգում... բայց դու նեղվելդ էլ ցույց տալու իրավունք չունես, չէ՞ որ նա անձնական գործեր ուներ էդ պահին...
Մինչդեռ ես երբեք չեմ մտածել, որ ընկերոջ համար արվող ցանկացած բան «անձնական»-ից դուրս ա... էսօր կյանքն էնքան անոռուգլուխ ա փախչում, որ ցանկացած բան անելուց որևէ այլ հարցում զոհողության ես գնում...
է՜հ, խռենովը...
խի՞ չեմ կարում հանգիստ ապրեմ... ապրեմ մենակ իմ համար... առանց կողքիններիս մասին հոգ տանելու...
մեկ-մեկ ինձ ճամփին կանգնած ծառ եմ զգում, սաղ գալիս են շվաքիս տակ հանգստանում, հայի խասյաթի համաձայն խորոված բան անում, հետո թափրտում ու գնում... բայց ախր ես էլ ջուր եմ ուզում չէ՞... ու նեղվում եմ մի տեսակ ամեն գնացողի հետևից, ու մի տեսակ էլ սրտատրոփ սպասում եմ նոր անցորդի... հասկանալով հանդերձ, որ մեկ ա էլի նույնն ա լինելու սաղ...
CactuSoul (21.01.2012), E-la Via (21.01.2012), einnA (21.01.2012), Lusinamara (21.01.2012), Mark Pauler (09.02.2012), Nadine (21.01.2012), unknown (17.02.2012), Անտիգոնե (01.02.2012), Դեկադա (21.01.2012), Ինչուիկ (21.01.2012)
իրար հետ ճանապարհ գնացողների բաժանման առաջին պայմանը խաչմերուկների առկայությունն է.... ու շրջադարձի թույլատրության նշանը....
Կտավի պակաս ունեցող աղքատ նկարչի նման մի կտավի վրա եմ անում բոլոր ճեպանկարներս...
Մտքիս կտավի վրա...
Վաղը մյուս օր, մի գեղեցկադեմ ռեստավրատոր ճեպանկարների խտության տակից կտեսնեի դիրմանկարդ ու լուռ կժպտա, կհասկանա, որ չի կարելի խոսել մի գաղտնիքի մասին, որն այսքան վարպետությամբ քողարկվել է:
Աշխարհը երբեք չի տեսնի իմ Մոնա Լիզային....
ars83 (31.01.2012), CactuSoul (01.02.2012), Chilly (31.01.2012), E-la Via (31.01.2012), einnA (31.01.2012), Lusinamara (05.02.2012), Mark Pauler (09.02.2012), Nadine (06.02.2012), Nare-M (31.01.2012), Smokie (01.02.2012), Tig (31.01.2012), unknown (31.01.2012), Անտիգոնե (01.02.2012), Արէա (31.01.2012), Արևհատիկ (31.01.2012), Դեկադա (31.01.2012), Մինա (25.02.2012)
Երազանքներն էլ անվնաս չեն, իրենցը տանում են....
Մեր մոտիկներին, հարազատներին պատառոտում ենք այն բանի համար, որ նրանք ավելի լավը չեն, իսկ ուրիշներին երախտապարտ ենք, որ նրանք ավելի վատը չեն....![]()
Agni (11.02.2012), Chilly (09.02.2012), E-la Via (09.02.2012), Freeman (10.02.2012), Lusinamara (09.02.2012), Mark Pauler (09.02.2012), Nadine (09.02.2012), Nare-M (09.02.2012), Smokie (09.02.2012), StrangeLittleGirl (10.02.2012), Tig (09.02.2012), unknown (09.02.2012), Դեկադա (18.02.2012), Ժունդիայի (09.02.2012), Մինա (25.02.2012)
Երեսին ցեխ շպրտելը վերաբերմունքի խոստովանություն է և հեռանալու ցանկության նշան է, այն էլ՝ թեթև սրտով...
Երբեմն էնքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար... օրինակ փողոցում ժպտացող մեկին տեսնել...![]()
Երբ ուզում ես իմ գետի վայրիվերո թռիչքները պատկերացնես քո բետոնից պատերով, ինքը կանալ ա դառնում....![]()
Իզուր փորձեցի քո հետ կյանքիս երազը մանել...
Էդպես էլ չհասկացար ու չընդունեցիր, որ համատեղ կյանքի թելը կարող է տեղ-տեղ բարակ լինի, տեղ-տեղ՝ հաստ:
Դու մեր իլիկը գորգագործական հաստոցի տեղ էիր դրել, ու հենց քո ուզած հաստությանը չէղավ, թելը կտրեցիր...
Երբ փորձում ես գոռալ տեղացող ձյան վրա, նա անամոթաբար լցվում է բերանդ… (գիշերվա էմպիրիկ հետազոտության արդյունքներից)
E-la Via (16.02.2012), Lusinamara (16.02.2012), Nadine (16.02.2012), Nare-M (16.02.2012), Smokie (16.02.2012), Tig (16.02.2012), unknown (17.02.2012), Varzor (16.02.2012), Մինա (25.02.2012), Նուշություն (16.02.2012)
Երբ լսում եմ, որ շրջապատիս մարդկանցից մեկը մի ք*քի մեջ ա ընգել, մեղքս գալիս ա, իսկ երբ ես եմ պրոբլեմ ունենում՝ մտածում եմ «տեղն ա քեզ»…
ինչի՞… Հը՞…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ