User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Քլինթ Մանսելլ/Clint Mansell

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քլինթ Մանսելլ/Clint Mansell

    Քլինթ Մանսելլ/Clint Mansell





    Երաժշտական ոճերը՝ դասական, նեոկլասիցիզմ, մինիմալիզմ, պոստ-ռոք, էլեկտրոնային, ալտերնատիվ

    Քլինթ Մանսելլը անգլիացի երաժիշտ է ու կոմպոզիտոր, նախկինում եղել է Pop Will Eat Itself ռոք խմբի վոկալիստն ու կիթառահարը, խմբի ցրվելուց հետո սկսել է սաունդթրեքներ գրել տարբեր ֆիլմերի համար: Քլինթ Մանսելլը համագործակցում է նաև ամերիկյան Քրոնոս Քվարտետ լարային կվարտետի հետ:

    Կարծում եմ բոլորին քաջ հայտնի է Դարրեն Արանոֆսկու Requiem For A Dream ֆիլմի համար գրված Lux Aeterna երգը, որը օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում և այլն: Կատարում է Քրոնոս Քվարտետը.



    Մատանիների Տիրակալը ֆիլմի Two Towers-ի թրեյլերի համար այս գործը վերամշակվեց նվագախմբի ու երգչախմբի համար: Իմ կարծիքով արդյունքում երգը միայն շահեց.



    Քլինթ Մանսելի գլուխգործոցը իմ կարծիքով Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի սաունդթրեքն է, որը մեծ գովասանքի է արժանացել երկրպագուների ու քննադատների կողմից: Այս ֆիլմի սաունդթրեքը գրելիս Մանսելլը կրկին համագործակցել է Քրոնոս Քվարտետի ու շոտլանդական Մոգվայ պոստ-ռոք խմբի հետ:





    2009թ-ին Մանսելլը կրկին գովասանքի արժանացավ The Moon ֆիլմի սաունդթրեքի համար:



    Նաև շատ եմ սիրում Արանոֆսկու Pi ֆիլմի սաունդթրեքը, որը Մանսելլի առաջին սաունդթրեքային գործն ա.



    Ընդհանուր առմամբ Քլինթ Մանսելլը մոտ 30 ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ է: Քննարկե՞նք
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 05.05.2010, 17:43:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (05.05.2010), EgoBrain (05.05.2010), Kita (05.05.2010), REAL_ist (05.05.2010), Rhayader (05.05.2010), Yellow Raven (28.07.2010), Մանուլ (06.05.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացար նշել, որ բացի Քրոնոս Կվարտետից, «Ֆոնտանի» սաունդտրեկի ստեղծմանը մասնակցել է նաև շոտլանդական Մոգվայ խումբը
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացար նշել, որ բացի Քրոնոս Կվարտետից, «Ֆոնտանի» սաունդտրեկի ստեղծմանը մասնակցել է նաև շոտլանդական Մոգվայ խումբը
    Գրել եմ, ոնց չեմ գրել

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Այս ֆիլմի սաունդթրեքը գրելիս Մանսելլը կրկին համագործակցել է Քրոնոս Քվարտետի ու շոտլանդական Մոգվայ պոստ-ռոք խմբի հետ:
    Ի դեպ Մոգվայի սաունդը ամենաշատը հենց Death Is Road To Awe երգում ա զգացվում
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    EgoBrain (05.05.2010)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրել եմ, ոնց չեմ գրել


    Ի դեպ Մոգվայի սաունդը ամենաշատը հենց Death Is Road To Awe երգում ա զգացվում
    Կներես, չէի տեսել: Death Is Road To Awe երգի առումով էլ համաձայն եմ: Ինչ-որ տեղ ոնց որ հենց Մոգվայի երգ լինի (Friend of the Night?)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #5
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն թեման բացելու համար: Մանսելլի գործերը իսկապես շատ եմ հավանում, ուղղակի պաշտում եմ, չնայած որ նրանով սկսել եմ հետաքրքրվել վերջերս` Դարեն Արանոֆսկու ֆիլմերը դիտելու շնորհիվ: Իսկապես հիսքանչ երաժշտություն է, հատկապես Fontan սաունդթրեքը շատ եմ սիրում, օրը մի քանի անգամ լսում եմ ու չեմ հոգնում: Կուզենայի ավելի մանրամասն ծանոթանալ նրա գործերին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (05.05.2010), Ռուֆուս (05.05.2010)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ շնորհակալություն թեման բացելու համար: Մանսելլի գործերը իսկապես շատ եմ հավանում, ուղղակի պաշտում եմ, չնայած որ նրանով սկսել եմ հետաքրքրվել վերջերս` Դարեն Արանոֆսկու ֆիլմերը դիտելու շնորհիվ: Իսկապես հիսքանչ երաժշտություն է, հատկապես Fontan սաունդթրեքը շատ եմ սիրում, օրը մի քանի անգամ լսում եմ ու չեմ հոգնում: Կուզենայի ավելի մանրամասն ծանոթանալ նրա գործերին:
    Ես ինստրումենտալ երաժշտության մեծ սիրահար չեմ, իսկ սաունդթրեք ալբոմներ էդքան էլ չեմ սիրում լսել, որովհետև լավ երգերի հետ սովորաբար չլսվող երգեր էլ են լինում, որոնք առանց ֆիլմը դիտելու էդքան էլ հաճելի չի լսելը: Օրինակ Փիթր Գեբրիելի, Հանս Ցիմմերի, Անջելո Բադալամենտիի սաունդթրեքերից հատուկենտ երգեր եմ սիրում, իսկ մնացածից նյարդայնանում եմ:

    Իսկ Ֆոնտանի սաունդթրեքը թերևս միակն է, որը կարողանում եմ սկզբից մինչև վերջ լսել, որովհետև բոլոր երգերը արտակարգ լավն են: Ի դեպ Together We Will Leave Forever-ը սկզբում նախատեսված էր որպես վոկալային երգ՝ Anthony Hegarty-ի վոկալով, սակայն Արանոֆսկին որոշեց, որ ամբողջությամբ ինստրումենտալ սաունդթրեքում վոկալը մի փոքր ավելորդ կլինի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 05.05.2010, 17:44:
    I may be paranoid but no android!

  10. #7
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինստրումենտալ երաժշտության մեծ սիրահար չեմ, իսկ սաունդթրեք ալբոմներ էդքան էլ չեմ սիրում լսել, որովհետև լավ երգերի հետ սովորաբար չլսվող երգեր էլ են լինում, որոնք առանց ֆիլմը դիտելու էդքան էլ հաճելի չի լսելը: Օրինակ Փիթր Գեբրիելի, Հանս Ցիմմերի, Անջելո Բադալամենտիի սաունդթրեքերից հատուկենտ երգեր եմ սիրում, իսկ մնացածից նյարդայնանում եմ:

    Իսկ Ֆոնտանի սաունդթրեքը թերևս միակն է, որը կարողանում եմ սկզբից մինչև վերջ լսել, որովհետև բոլոր երգերը արտակարգ լավն են: Ի դեպ Together We Will Leave Forever-ը սկզբում նախատեսված էր որպես վոկալային երգ՝ Anthony Hegarty-ի վոկալով, սակայն Արանոֆսկին որոշեց, որ ամբողջությամբ ինստրումենտալ սաունդթրեքում վոկալը մի փոքր ավելորդ կլինի
    Ես էլ սաունդթրեքերի առանձնապես մեծ սիրահար չեմ, բայց սա առաջին բացառիկ դեպքն էր, երբ սկսեցի հետաքրքրվել դրանցով, դրանց հեղինակով: Իսկ ինչ վերաբերվում է վոկալին, ապա իմ կարծիքով Մանսելլի դեպքում դա իսկապես ավելորդ է, քանի որ նրա երաժշտությունը ինքնին արդեն ամեն ինչ ասում է: Օրինակ վերջերս լսեցի Requiem For A Dream-ի սաունդթրեքի վոկալային տարբերակ, որը իհարկե վատը չէր, բայց լրիվ ուրիշ էր և ինստրումենտալի հետ չի համեմատվի:

    Իսկ որտեղից կարող եմ գտնել նրա այլ գործեր, բացի սաունդթրեքերից? Գուգլով ինչքան փնտրում եմ, մեծմասամբ հենց դրանք ա բերում, իսկ ես կուզենայի ինչ-որ նոր բան լսել...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (05.05.2010)

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ սաունդթրեքերի առանձնապես մեծ սիրահար չեմ, բայց սա առաջին բացառիկ դեպքն էր, երբ սկսեցի հետաքրքրվել դրանցով, դրանց հեղինակով: Իսկ ինչ վերաբերվում է վոկալին, ապա իմ կարծիքով Մանսելլի դեպքում դա իսկապես ավելորդ է, քանի որ նրա երաժշտությունը ինքնին արդեն ամեն ինչ ասում է: Օրինակ վերջերս լսեցի Requiem For A Dream-ի սաունդթրեքի վոկալային տարբերակ, որը իհարկե վատը չէր, բայց լրիվ ուրիշ էր և ինստրումենտալի հետ չի համեմատվի:
    Միգուցե, բայց եթե Anthony Hegarty-ի ձայնը լսեիր, երևի դու էլ ինձ հետ կհամաձայնվեիր, որ վոկալով էլ շատ գեղեցիկ կլիներ Եթե չալարեմ, մոտ օրերս Էնթոնիի խմբի մասին էլ թեմա կբացեմ:

    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որտեղից կարող եմ գտնել նրա այլ գործեր, բացի սաունդթրեքերից? Գուգլով ինչքան փնտրում եմ, մեծմասամբ հենց դրանք ա բերում, իսկ ես կուզենայի ինչ-որ նոր բան լսել...
    Ըստ Վիքիի Մանսելլը այս ֆիլմերի երաժշտության հեղինակն է, բայց ես մենակ Pi, Requiem For A Dream, Fountain, The Wrestler, The Moon ֆիլմերի սաունդթրեքներն եմ լսել: The Hole, Murder by Numbers, Sahara ֆիլմերն էլ եմ տեսել, բայց էդ ժամանակ չգիտեի Մանսելլի մասին ու երաժշտությունն էլ առանձնապես չի տպավորվել:

    * Pi, 1998
    * Requiem for a Dream, 2000
    * World Traveler, 2001
    * The Hole, 2001
    * Knockaround Guys, 2001
    * Abandon, 2002
    * Murder by Numbers, 2002
    * Sonny, 2002
    * The Hire: Ticker, 2002
    * 11:14, 2003
    * Suspect Zero, 2004
    * Sahara, 2005
    * Doom, 2005
    * The Fountain, 2006
    * Trust the Man, 2006
    * Smokin' Aces, 2006
    * Wind Chill, 2007
    * In The Wall, 2007
    * Definitely, Maybe, 2008
    * The Wrestler, 2008
    * Moon, 2009
    * L'affaire Farewell, 2009
    * The Rebound, 2010
    * Black Swan, TBA

    Կարող ես Pop Will Eat Itself խմբի երգերն էլ գտնես, այց դրանք մի փոքր ուրիշ ոճի են
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (05.05.2010), Rhayader (06.05.2010)

  14. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի հիշել իրեն ինչից եմ սկսել սիրել ու դրա համար նոր մի 3 անգամ իրար հետևից լսեցի Requiem For A Dream-ը
    Ու վերջապես փայլատակվեց մոտս Գեղասահքի մրցույթներից մեկի ժամանակ զույգ մարզիկների ելույթի երաժշտություն էր ընտրված, էտ ոնց զգացիք համատեղեցին` կրքոտ, զգայուն, մեղմոտ, սուր
    Մի խոսքով էտ օրվանից սկսեցի Clint Mansell-ին սիրել
    Տաղանդիշե է Մի տեսակ սատանայական ոգով երաժշտության
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.05.2010), Yellow Raven (03.08.2010), Ռուֆուս (06.05.2010)

  16. #10
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ բոլորին քաջ հայտնի է Դարրեն Արանոֆսկու Requiem For A Dream ֆիլմի համար գրված Lux Aeterna երգը, որը օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում և այլն: Կատարում է Քրոնոս Քվարտետը.

    Անկեղծ ասած՝ Քլինթ Մանսելլի մասին առաջ չեմ լսել, բայց էս երգը.. մմ... «շատ սիրել»-ը մեղմ ա ասված... Էս 4 տարի ա՝ լսում եմ, բայց ինչքան լսում եմ, էլի ուզում եմ լսել: Ընդհանրապես երգերից շուտ եմ հոգնում, բայց էս մեկն ուրիշ ա: Չգիտեի էլ՝ ով ա հեղինակը, միայն գիտեի, որ սաունդթրեք ա: Պատահաբար էր էս երգը կոմպիս մեջ հայտնվել, նույնիսկ ամբողջական անունը չգիտեի, միայն "requiem" էր գրված :
    Շնորհակալ եմ թեմայի համար, մյուսներն էլ կլսեմ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (06.05.2010)

  18. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած՝ Քլինթ Մանսելլի մասին առաջ չեմ լսել, բայց էս երգը.. մմ... «շատ սիրել»-ը մեղմ ա ասված... Էս 4 տարի ա՝ լսում եմ, բայց ինչքան լսում եմ, էլի ուզում եմ լսել: Ընդհանրապես երգերից շուտ եմ հոգնում, բայց էս մեկն ուրիշ ա: Չգիտեի էլ՝ ով ա հեղինակը, միայն գիտեի, որ սաունդթրեք ա: Պատահաբար էր էս երգը կոմպիս մեջ հայտնվել, նույնիսկ ամբողջական անունը չգիտեի, միայն "requiem" էր գրված :
    Շնորհակալ եմ թեմայի համար, մյուսներն էլ կլսեմ :
    Հա, ի դեպ անունը ոչ թե Requiem ա, այլ Lux Aeterna
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (06.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քլինթ Մանսելլ/Clint Mansell
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2010, 13:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •