Զուգահեռ աշխարհների գոյության հնարավորության մասին մարդիկ մտորել են դեռ շատ վաղուց: Բնակելի այլ աշխարհների մասին խոսող իտալացի մտածող Ջորդանո Բրունոն նույնիսկ զոհ գնաց սուրբ ինկվիզիցիային. այն աստիճան հակասում էին նրա պատկերացումներն աշխարհի այն ժամանակ ընդունված նկարագրին։
Ներկայումս Միջնադարը չէ, խարույկ էլ չեն բարձրացնում ոչ մեկի։ Բայց այսօր էլ դատողություն-
ներն այն մասին, թե մեր իրականությունը կարող է լինել բնավ ոչ միակը, հաճախ ենթարկվում են եթե ոչ ծաղրի, ապա հաստատ՝ թերահավատ վերաբերմունքի։ Խոսքը ոչ թե այլմոլորակային կենդանի արարածների գոյության մասին է, ինչը շատերն են հնարավոր համարում, այլ մեր շուրջն այլընտրանքային իրականության ենթադրյալ առկայության։
Հնարավոր է մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներից մեկում ու շատ հնարավոր է ոչ ամենալավում: Էկեք ֆիզիկայի տեսանկյունից նայենք զուգահեռ աշխարհների ֆենոմենը:
Երևի պետք է «Ֆանտաստիկա» բաժնում բացեի, բայց քանի որ չկա նման բաժին «Ֆիզիկայում» եմ բացում:
Էջանիշներ