Ու ընդհանրապես ոնց են գրառում ջնջում?
Blessed the poison which brings the end
Չեն ջնջում ։ Տեխնիկապես դա հնարավոր չի, այսինքն՝ չես կարող էնպես անել, որ գրառումդ լրիվ անհետանա, բայց գրառումը նոր տեղադրած ժամանակ (չեմ հիշում՝ առաջիկա 10-20 րոպեների ընթացքում մոտավորապես) կարող ես խմբագրել ու գրառման մեջից տեքստը ջնջել ուղղակի՝ փոխարենը կետեր դնելով։ Կետերն անհրաժեշտ են, քանի որ զրոյական տեքստով գրառում գոյություն ունենալ չի կարող (համակարգը տեխնիկապես թույլ չի տալիս)։ Ու էդ կետերը մոդերատորներին կհուշեն, որ գրառումդ ջնջման ենթակա է, ու կջնջեն էնպես, որ չի երևա ընդհանրապես։ Բայց նորից եմ ասում, դա հնարավոր է անել միայն գրառումն անելուց անմիջապես հետո, իսկ ավելի ուշ «խմբագրել» կոճակն անհետանում է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (17.01.2013)
Ինչ վերաբերում է օրագիրն ամբողջությամբ ջնջելուն, ապա, նախորդ գրառումիցս պիտի որ պարզ լինի, որ հնարավոր չէ, այսինքն՝ սովորական անդամներն իրենց գրառումները ջնջելու տեխնիկական հնարավորություն չունեն։ Իսկ ղեկավարությանն այդ խնդրանքով դիմելու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան։ Հարցի վերաբերյալ մեջբերում եմ Ակումբի կանոնադրության համապատասխան հատվածը.
«ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը, այդ գրառման ակումբում մնալ կամ չմնալու հարցը որոշում են ակումբի ղեկավարներն ու մոդերատորները: Ինչ-որ պատճառով ակումբից հեռացող կամ հեռացված անձինք չեն կարող պահանջել ջնջել իրենց գրառումները, թեև այդ խնդրանքով կարող են դիմել ղեկավարներին: Վերջիններս կորոշեն խնդրո առարկա գրառումների հետագա ճակատագիրը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (17.01.2013)
Դաժան չի, Մարի ջան։ Չնայած դու կարծեմ դաժան բաներ սիրում էիր, չէ՞ ։
Կարծում եմ՝ դա դրդում ա մարդկանց ավելի կշռադատված լինել ու հնարավորինս զերծ մնալ զուտ պահի տակ գործելուց։ Երբ ի սկզբանե գիտես, որ գրածներդ չեն ջնջվելու, բնական ա, որ ավելի լուրջ կմոտենաս ամեն գրառմանդ։ Իմ անձնական կարծիքով էլ դա շատ ճիշտ ա. ընդհանրապես դեմ եմ պատմությունը որևէ կերպ աղճատելուն ու ջնջելուն ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ, կարելի է՞ր օրագրում ուրիշի օրագրից կամ թեմայից մեջբերում անել: Մոռացել եմ
Blessed the poison which brings the end
Մի քանի օր առաջ բզբզում էի Օրագրեր բաժինը։ Փորձել եմ բոլոր օրագրերը դասավորել համապատասխան ենթաբաժիններում։ Եթե տեղափոխման ենթակա օրագիր տեսնեք, կարող եք տեղեկացնել։
Հիշեցնեմ, որ Օրագրեր բաժինը երեք ենթաբաժին ունի․
1․ Անձնական օրագրեր
Էստեղ Ակումբում գրանցված յուրաքանյուր անդամ կարող է օրագիր բացել, որում միայն ինքն է գրառումներ անելու։ Քննարկումներն արգելվում են։ Եթե ցանկություն առաջանա անդրադառնալու որևէ գրառման, կարող եք մեջբերել այն «Օրագրային զգրույցներ» թեմայում կամ էլ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ»-ում։
2․ Թեմատիկ օրագրեր
Էստեղ բացվում են օրագրեր՝ որոշակի թեմատիկ կամ ժանրային ուղղվածությամբ, որոնցից ամեն մեկում ցանկացած ակումբցի կարող է գրառում անել։ Բայց էստեղ էլ ուրիշի գրառումների մեջբերումներն ու քննարկումներն արգելված են։ Մեկնաբանություն թողնելու նպատակով, հետաքրքրող գրառումը կարող եք մեջբերել վերը նշված «Օրագրային զրույցներ»-ում կամ «Թեմայից դուրս»-ում։
Էստեղ ամենասիրելի երկու թեմաներն են՝ «Անկապ օրագիրը» և «Էն որ»-ը, մինչդեռ էստեղ ուրիշ հետաքրքիր թեմաներ էլ կան, որոնք սպասում են ձեր գրառումներին․
Նամակներ
Սիրո խոստովանություն ակումբցուն
Ի՞նչ սովորեցի կամ ի՞նչ հասկացա ես այսօր
Սիրային նոթեր
Դժգոհի անկյուն
Լավատեսի անկյուն
Ես այլևս նախկինը չեմ...
Ուշադրությու՛ն. թեման պարունակում է հոգեկանի համաճարակ
Արշավականի օրագիր
3. Օրագիր - զրուցարաններ
Սա համեմատաբար նոր ենթաբաժին է, և էստեղ կարող են բացվել տարբեր բնույթի օրագրեր, որոնցում թույլատրվում են օրագրային գրառումներին առնչվող քննարկումներ։ Օրագրային զրույցների համար համեցեք էս ենթաբաժին։
Բացի դրանից, Ակումբում վերջերս բացվել է «Ինտիմ օրագիր» թեման, որը սակայն չի մտնում Օրագրեր բաժնի մեջ, թեև իր բնույթով թեմատիկ օրագիր է, և քննարկումներն էլ արգելվում են։
Էս օրագիրն այնուամենայնիվ բացվել է Կենցաղ բաժնի՝ Սեռական կյանք, ինտիմ անկյուն ենթաբաժնում, և ունի ուրիշ մոդերատորներ։
Sambitbaba (17.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ